Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

освещение и установка креста над армянским храмом в Москве


Делина

Рекомендованные сообщения

На этой фотке вечернее солнце очень красиво отражается от туфа.

Сепник, это не вечернее солнце, в Москве такое солнце днем бывает)))), я писала в первом посте.

Москва - это город, в котором 50 солнечных дней в году.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 20
  • Создано
  • Последний ответ

Это Авраам Руссо???

Да, это он. Все фотки и с мобильного и фотоаппаратом делала моя племянница, там еще Гор Наапетян был и прочая московская армянская элита.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • OpenArmenia Club

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕԾՎԵՑԻՆ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏԵԿԵՂԵՑՈՒ ԳՄԲԵԹԻ ԽԱՉԵՐԸ

Հոկտեմբերի 23-ին, երբ Հայ Առաքելական ՍուրբԵկեղեցին նշում էր Խաչի գյուտի տոնը,մոսկվաբնակ հազարավոր հայերի համար օրը կրկնակի տոն էր, քանզի Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳարեգինԲ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ պիտի օրհնվեին ու օծվեին Մոսկվայի նորակառույցեկեղեցական համալիրի մայր եկեղեցու գմբեթի խաչերը:

Պատմական այս օրվան անհամբեր սպասում էինբոլորը` շինարարները, բարերարները, հոգևոր դասը, թեմի բարեխնամ առաջնորդ Տ.ԵզրասԵպիսկոպոս Ներսիսյանը, նաև հավատացյալները, ովքեր եկել էին իրենց աղոթքով զորակցելու ևմասնակից դառնալու խաչերի օրհնության և օծման գեղեցիկ ու խորհրդավոր արարողությանը:Սուրբ ու նվիրական այս օրվան իրենց մասնակցությունն էին բերել նաև ՀՀ նախագահ ՍերժՍարգսյանն առաջին տիկնոջ հետ, ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ ԿԳնախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Սփյուռքինախարար Հրանուշ Հակոբյանը, բազմաթիվ այլ պաշտոնական անձինք և հյուրեր:Արարողությանը, որպես երկու քույր Եկեղեցիների դարավոր բարեկամության նշան, ներկա էին Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևորականները` Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին հարաբերություններիբաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւի առաջնորդությամբ:

Մինչ հյուրերը խումբ-խումբ հավաքվում էին հայոց հոգևորտանը, հորդ անձրև սկսեց տեղալ, ինչը, սակայն, չխանգարեց արարողության ընթացքին:Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ կատարվեց խաչերիօրհնության և օծման արարողությունը: Հնչեց <<Տեր Աստված մեր>> աղոթքը,ապա Նորին Սրբությունը, մյուռոնաթափ աղավնին ձեռքին, մոտեցավ օծելու խաչերը: Հոգևոր դասը երգում էր<<Խաչի Քո Քրիստոս>> շարականը: Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը խնկարկեց Սուրբ խաչը և ներկաներին, ովքեր հոգևոր դասի հետ միաձայն, Տիրոջը փառաբանելով, երգում էին <<Ալելուիա>>: Ողջ տարածքը թնդում էրհոգեպարար երգեցողությամբ: Արարողության ավարտին հավատացյալները երկյուղով ուակնածանքով մոտեցան համբուրելու սրբալույս մյուռոնով օծված ՍուրբԽաչը, որը մի քանի րոպե հետո պիտի բազմեր նորակառույց Մայր եկեղեցու գմբեթին:

Այս առիթով Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանըդիմելով ներկաներին` ասաց.<<Աստվածադիր ու մեծասքանչ օր է այսօր:Օր պատմական ու նվիրական,որի համար տքնել ու ջանացել ենք բոլորս միասին`բարերար, թե շինարար,ճարտարապետ, թե քանդակագործ` ապավինած Տիրոջ ողորմած կամքին,որ արժանանանք տեսնելու,ականատեսն ու մասնակիցը դառնալու մեր հավատքի հաղթական նշանի`այս Սուրբ Խաչի տեղադրման հոգեպարար արարողությանը նորակառույց այս Տաճարի գմբեթին`ի վկայություն առ Աստված մեր սիրո,ի վկայություն առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր նվիրումի և առ Մայր Հայրենին մեր հավատարմության: Փառք ու գոհություն Բարձրյալին,որի երկնային բարեհաճությամբ վարձատրվեցինք այս շնորհով`վայելելու միաժամանակ նաև բարձր ներկայությունը աստվածօրհնյալ ազգիս հոգևոր ու աշխարհիկ առաջնորդների: Որդիական սեր ու խոնարհում Ձեզ Վեհափառ Տեր,որ ընդառաջ Ձեր հոգևոր զավակների խնդրանքին,օրհնաբեր այցով եկել եք Սուրբ Էջմիածնից,որպեսզի Ձեր օրհնաբաշխ աջով,սրբալույս մյուռոնով օծեք Սուրբ Խաչերը մեր տաճարի:Հարգանք ու երախտագիտություն ՀՀ մեծարգո Նախագահին` Տիար Ս.Սարգսյանին,ով իր վսեմաշուք ներկայությամբ հավելում ու կրկնապատկում է մեր ուրախությունը: Ուրախություն, որն,ինչ խոսք, արդյունք է նաև Ռուսաստանի Դաշնության պետական,հոգևոր ու քաղաքային իշխանությունների դրսևորած եղբայրական,ջերմ, բարեհաճ ու պատրաստակամ վերաբերմունքի,ինչը և առավել զորանում է հենց այս խորհուրդով:Այս պահին մեր աղոթքն ու հայցն է առ Տերը Երկնավոր,որ պահի ու պահպանի ամուր ու անսասան հավատակից ու խաղաղասեր մեր երկու ժողովուրդների, բարեկամ պետությունների ու քույր Եկեղեցիների դարավոր եղբայրությունը: Վեհափառ Տեր, հայցում ենք Ձերդ Սրբության աղոթքը,օրհնությունն ու պատգամը Ձեզ աղոթակից Ձեր զավակներին>>:

Ապա ներկաներին հայրապետական իր խոսքն ուղղեց ԳարեգինԲ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` գոհություն հայտնելովբազմողորմ ու բարեգութ Աստծուն, Ում կամքով կառուցվեց Մոսկվայի այս սուրբ տաճարը: Վեհափառ Հայրապետնիր օրհնությունը բերեց նաև շինարարներին, բարերարներին, թեմի առաջնորդ Տ.Եզրաս ԵպիսկոպոսՆերսիսյանին և հավատավոր հայորդիներին, ովքեր իրենց ջանադիր ու նվիրյալ աշխատանքովկառուցեցին Տիրոջ Տունը:

Ապա Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը և շինարարները վերամբարձ կռունկով բարձրացանդեպի գմբեթը, որպեսզի Տիրոջ Սուրբ նշանը`հաղթական Ս. Խաչը, տեղադրեն առաջնորդանիստեկեղեցու գմբեթին: Ներկաները շունչները պահած, մեկ սիրտ դարձած, հրապարակում հետևումէին յուրաքանչյուր շարժմանը…. Օրհնաբեր յուղով օծված Սուրբ Խաչն, ի վերջո, ամրացնում,տեղադրում են …. Ժողովորդը ցնծում է, հնչում են ծափողջույններ ու հիացական բացականչություններ: <<Այս եկեղեցինմեր պարծանքն է, մեր նկարագիրը, մեր միասնականության վկայությունը: Ես անչափ ուրախեմ, հոգիս ցնծում է>>,-ասաց Արթուր Չիլինգարովը: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ևս հիացմունքով խոսեց եկեղեցականհամալիրի մասին, այն համարելով` պատկառազդու, և հույս հայտնեց, որ Ռուսիո հողում կառուցվածեկեղեցին փոքրիկ Հայաստան է դառնալու ռուսաստանաբնակ հայության համար: Երևանից այս առիթով ժամանած համալիրիգլխավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը հուզված էր, որ վերջապես ավարտին են մոտենում համալիրիշինարարական աշխատանքները և խաչերի օծումով ազդարարվում է մոտ ապագայում եկեղեցու բացմանբարի լուրը:

Մայր Տաճարի գմբեթի ոսկեպատ վեց խաչըպատրաստվել են Ալեքսանդրովսկ քաղաքի մեքենաշինականգործարանում` բարերարությամբ գործարանի տնօրեն Գևորգ Մեհրաբյանի: Գմբեթի գլխավորխաչն ունի 7 մետր, իսկ մնացյալ 5խաչերը` 4 մետր բարձրություն:

ՆորՆախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի մամլո դիվան

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Спасибо
      • 295 ответов
  • Сейчас в сети   0 пользователей, 0 анонимных, 1 гость (Полный список)

    • Нет пользователей в сети в данный момент.
  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость

    Нет пользователей в сети в данный момент.

  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...