Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՐԱՄ 1-ԻՆ


Grish-javakhk

Рекомендованные сообщения

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՐԱՄ 1-ԻՆ

Վեհափա’ռ Տեր

Դիմում ենք Ձեզ, նախ որպես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, հայոց հոգևոր հոր, ապա` որպես ազգանվեր ու հայրենապաշտ մարդու: Հայոց Սամցխե-Ջավախք-Ծալկա երկրամասը, որ սովետական հակահայ քաղաքականության պատճառով այժմ գտնվում է Վրաստանի կազմում, հայտնվել է հոգևոր շրջափակման մեջ: Վրացական իշխանություններն ամեն ինչ անում են վաղնջական ժամանաներից մեր հայրենի բնօրրանը եղած Ջավախք աշխարհը հայաթափելու համար: Այս ծրագրի իրականացումը ավելի է հեշտանում հայկական կողմից համապատասխան հակաքայլերի բացակայության պայմաններում:

Վեհափա’ռ Տեր

Ջավախքի 7 շրջաններում 2002թ. պաշտոնական տվյալներով ապրում են 124.198 հայեր (ընդհանուր բնակչության 54%-ը, 230.198 ընդհանուր բնակչության թվակազմի 42,6%-ը (97.995 մարդ) կազմում են վրացիները)։ Բնականաբար՝ Արցախից իր բնակչության թվաքանակով գերազանցող Ջավախքին մի քանի (թեկուզև՝ հայրենանվեր) քահանաների գոյությունը չի կարող մեծապես նպաստել հոգևոր – մշակութային շրջափակման մեջ պահվող տարածաշրջանի զարգացմանը։

Ջավախքում հոգևորականների պակասը բերում է նաև մի շարք պատմաճարտարապետական արժեքների՝ եկեղեցիների, վանքերի, հոգևոր համալիրների լքմանն ու ոչնչացմանը, իսկ դրանցից լավագույնները արագորեն բռնազավթվում են վրացի հոգևորականների կողմից։ Վրաստանի անկախացումից ի վեր “վերականգնման” պատրվակով վրացականացվել եւ ոչնչացվել են մոտ երեք տաս¬նյակ եկեղեցիներ` այդ թվում. Կուսանանց սբ. Ստեփանոս, Բեթղեհեմի սբ. Աստվածածին, Ձորաբաշի սբ. Գեևորգ, Շամքորեցոց Կարմիր Ավետարան, Նորաշենի սբ. Աստվածածին եկեղեցիները, ինչպես նաեւ Սուրամի, Նախշիրգորայի, Շահնապատի, Լիսի, Սղնախի, Թելավի, Վելիսցխեյի եւ հայկական այլ գյուղերի եկեղեցիները, Խոջիվանքի գերեզմանատունը և 300-ից ավելի հայալեզու արձանագրություններ: Ավելորդ չենք համարում նշելու, որ Ջավախքում վխտացող վրացի հոգևորականների քանակը սնկի նման աճում է՝ իր հետ բերելով նորանոր հիմնախնդիրներ։

Կարծում ենք, որ վերոհիշյալ խնդիրները որոշ չափով կմեղմվեն միմիայն այն ժամանակ, երբ Ջավախքը ոչ թե գտնվի վիրահայոց թեմում, այլ ունենա իր առանձին հոգևոր թեմը։ Դրանով՝

1. զգալի կշատանա հոգևորականների թիվը Ջավախքում, որն իր հերթին կավելացնի հոգևոր – մշակութային միջոցառումների թվաքանակը

2. բարձրաստիճան հոգևորականները կլինեն մշտապես Ջավախքում և ամենօրյա հոգածության առարկա կդարձնեն Ջավախքի խնդիրները, այլ ոչ թե առիթից առիթ կայցելեն Թիֆլիսից Ջավախք

3. զգալիորեն կավելանա Ջավախքի ինքնուրույնությունը, մի հանգամանք, որն այսօր օդ ու ջրի նման անհրաժեշտ է Ջավախքին

4. Ջավախքը կհայտնվի ուշադրության կենտրոնում, որը ջավախահայության վրա կգործի բարոյահոգեբանական մեծ ազդեցություն

5. ինչ-որ չափով հակակշիռ կստեղծվի վրացական հոգևոր էքսպանսիոնիստական գործողությունների նկատմամբ

Վեհափա’ռ Տեր

Վերոգրյալ խնդիրների լուծմանը միտված քայլեր ձեռնարկելու և Ջավախքում ՀԱԵ հոգևոր Թեմ բացելու խնդրանքով մենք դիմել ենք նաև Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդին, սակայն պատասխանի չենք արժանացել ու մեր խնդրանքի բավարարմանը միտված քայլեր առ այսօր չենք նկատել:

Վեհափա’ռ Տեր

Ձեր Հովվապետության ամբողջ ժամանակահատվածում, Դուք միշտ առանձնացել եք որպես հայրենանվեր ու հայանվեր անձ, որպես ժողովրդի բախտը անձնական առաքելություն դարձրած Հայր, ուստի, որպես Հայրենիքի ու ազգի նվիրյալ զավակներ` դիմում ենք Ձեզ, խնդրելով, որպեսի այցելեք հոգևոր սովի ու շրջափակման մեջ գտնվող çավախահայությանը և Ձեր Հայրական օրհնությամբ ու Սուրբ ներկայությամբ խրախուսեք çավախահայությանն ու պայքարի նոր լիցք հաղորդեք` հանուն ազգի ու հավատքի պահպանման գոյամարտում:

Վեհափա’ռ Տեր

Ջավախքի հայրենապաշտ ժողովուրդը մինչ այժմ վառ է պահում ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած դարակազմիկ իրադաձությունը, երբ Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանն այցելեց Ջավախք։ Լուսահոգի կաթողիկոսի այցի պատվին Ջավախքում շաբաթներ անց դեռ շարունակվում էին տոնախմբությունները։ Մենք Ձեզ հավատացնում ենք, որ նույնն է սպսավում Ձեզ, կրկնում ենք՝ նույն պատվին կարժանանաք նաև Դուք՝ եթե ... այցելեք Ջավախք։ Ավելորդ չենք համարում ավելացնելու, որ վրացական մամուլի տեղեկություններով (<<Ռեզոնանսի>> թիվ 161, 21.06.2001թ.) Ջավախքի Փոկա հայաբնակ գյուղի հայաթափ տներից մեկում է գրանցված Վրաստանի կրոնական առաջնորդ Իլյա 2-րդը, իսկ գյուղի անտեր հայությունն արդեն կամաց - կամաց այցելում և մկրտվում է Փոկայի վրացականացված եկեղեցում։ Ջավախքի առավել վրացաշատ վայրերում վրացական եկեղեցիներ հաճախելը այլևս զարմանք չի հարուցում ոչ մեկի կողմից։

Նամակը ավարտում ենք նույն տողերով, ինչ տողերով ավարտվում էր Գարեգին 2-րդին ուղղված նամակը. Ջավախքում հոգևոր մշակութային սով է, շրջափակում…

Որդիական խոնարհութեամբ մատչինք ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն`

Ազգային նոր պահպանողական շարժման Կենտրոնական կոմիտե

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 0
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 7 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    7 гостей
    Putnik
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...