Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Պահանջում են պաշտոնից հեռացնել Վոլոդյա Բադալյանին


Рекомендованные сообщения

Հայտարարություն

Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը, որը տեղի ունեցավ ս/թ հունվարի 26-ին Երևանում, իր բովանդակությամբ այնքան էլ չտարբերվեց հայ-վրացական նախորդ պաշտոնական հանդիպումներից: Ավելին, հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի ներկա` թվով 8-րդ նիստի արդյունքները, գոնե` ձևական-փաստաթղթային առումով, ավելի խղճուկ էին, քան դրանք առկա էին նախորդ նիստերում:

Այնուամենայնիվ` բոլոր նիստերը ունեն մեկ ընդհանուր նմանություն. ՀՀ-ի համար ռազմավարական և բարոյական մեծ նշանակություն ունեցող Ջավախք տարածաշրջանի հարցը չի դառնում օրակարգային հարց:

Ելնելով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքից ու գրանցված արդյունքներից, ինչպես նաև Ջավախքի ոտնահարված շահերից, մենք գտնում ենք, որ`

· հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում կնքված երկու պայմանագրերը բնավ չեն արտացոլում երկու պետությունների միջև առկա խնդիրները, մասնավորաբար`

1. Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցու վերանորոգումը չի հանդիսանում միջպետական խնդիր, այն պատկանում է Վիրահայոց թեմի սեփականությանը, և վերջինիս վերանորոգումը կարող է իրականացնել ցանկացած հայ գործարար: Այս խնդրի լուծումը բնավ կարիք չուներ պայմանագրի, այն էլ` միջպետական: Միանգամայն այլ խնդիր է, որ Վրաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս այս և բոլոր մնացած եկեղեցիների` Վիրահայոց թեմի սեփականությանը պատկանելը ձևակերպել իրավաբանորեն:

2. նախորդ նիստերում քննարկված և այդպես էլ չհամաձայնեցված հարցի, այն է` 110 կվ լարման «Աշոցք-Նինոծմինդա» էլեկտրահաղորդման գծի իրավական ձևակերպման խնդրի առկայության պայմաններում բնավ կարիք չկար նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման

· այն դեպքում, երբ Ջավախքում հայոց լեզվի իրավական կարգավիճակի բացակայությունը փոթորկում է հայության խաղաղ ու մշակութաստեղծ կյանքը, երբ դեպի Ջավախք գիրք-գրականության և մշակութային իրերի անցկացման թողտվության բացակայությունը օր-օրի խորացնում է ճգնաժամն այդ տարածաշրջանում, երբ տնտեսական ներդրումների բացակայությունը դառնում է Ջավախքի զանգվածային հայաթափման առիթ, նման հարցերում հանձնաժողովի ցուցաբերած անտարբերությունը միանգամայն դատապարտելի է

· Ջավախքի հարցը համահայաստանյան, նաև` համահայկական խնդիր է, և հանձնաժողովում վերջինիս փոխարեն օրակարգում ներառել եկեղեցու վերանորոգման խնդիր և «քաջաբար հասնել» վերջինիս վերանորոգման «թույլտվությանը», ոչ միայն դատապարտելի, այլև` զավեշտական է:

Հաշվի առնելով վերոբերյալ մտահոգությունները, պահանջում ենք.

· իր անարդյունավետ գործունեության, Ջավախքի հարցում նման անլուրջ մոտեցում դրսևորելու համար իր զբաղեցրած պաշտոնից հեռացնել Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի համանախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վոլոդյա Բադալյանին։ Նման գործելաոճը, ինչպիսին Վոլոդյա Բադալյանինն է, հատուկ է կամ ոչ կոմպետենտ, կամ կաշառված գործչին:

· հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստերի` ինչպես նախապատրաստական, այնպես էլ` օրակարգային հարցերի առաջնային կետ դարձնել Ջավախքի խնդիրն` իր բոլոր ուղղություններով

· իր անվանը համահունչ կերպով («Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիա») և մշակված հայեցակարգի համաձայն դեպի Ջավախք ուղղորդել մի շարք հայկական գործարարների և ներդրողների

· հայ-վրացական միջպետական բոլոր հարաբերություններում որպես հիմք ընդունել Վրաստանի իշխանությունների` տվյալ ժամանակահատվածում Ջավախքի հանդեպ դրսևորած քաղաքականությունը, իսկ միջպետական պայմանագրերը կնքել` հաշվի առնելով ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Ջավախքի իրական շահերը:

Ազգային Նոր Պահպանողական Շարժման Կենտրոնական Կոմիտե

29.01.2010 թ.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 4
  • Создано
  • Последний ответ

Այո, Թիֆլիսի Սբ. Գեւորգ եկեղեցու վերանորոգումը միջպետական հանդիպման մակարդակով "նվաճելը" իրոք զավեշտալի է: Համեմատության համար. Թիֆլիսում Սբ. Գեւերգից ոչ հեռու գտնվող Սբ. Էջմիածին եկեղեցին վերջերս վերանորոգվեց սփյուռքահայ բարերարի աջակցությամբ:

Ի դեպ, ահա այստեղ.

http://javakhk.net/forum/index.php?s=&showtopic=737&view=findpost&p=12127

կա ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորորսյանի հարցազրույցը (11.09.2005): Ահա մի հատված.

... начиная с 1999 года я был и сегодня являюсь сопредседателем Армяно-грузинской межпарламентской Комиссии. Должен Вам сказать, что за это время никогда не было организовано заседаний в Тбилиси. В то время, когда в Ереване заседания Комиссии проходили несколько раз. И это были полезными и деятельными заседаниями, которые способствовали решению вопросов. Регламент Комиссии учреждает по два заседания за год, один в Ереване, другой в Тбилиси. Скажу, что хотя после выборов в парламент Грузии прошло много времени, неизвестно кто будет членами Комиссии с грузинской стороны. Я хотел бы адресовать Вам встречный вопрос. Неужели это все соответствует взаимоотношениям двух братских народов и вообще дружественных стран? Конкретно о Джавахке. Постоянно говорилось, что разрабатывается специальная социально-экономическая программа для этого региона. Армения заявляла , что готова на любую поддержку в реализации такого проекта. К сожалению проекта до сих пор нет и нет.
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մի հետաքրքիր նյութ գտա - "Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին` Սեդրակը, ամուսանցած է ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանի դստեր՝ Զառայի, իսկ դուստրը՝ «Բարս» անշարժ գույքի գործակալության տիրոջ որդու հետ". http://ankakh.com/?p=906

արդեն պարզա, թե ինչու են պահւմ Բադալյանին: Ըստ որոշ տեղեկությունների, Վրաստանի ՆԳՆ նախարար Վանո Մերաբիշվիլին Վ.Բադալյանին որպես "հին ընկերոջը" նվիրել է յախտա Բաթումում, ուր Բադալյանը ամեն տարի գնում է հանգստանալու:

Հետաքրքիր է, չէ? Հայ ժողովրդի մերօրյա դահիճ Մերաբիշվիլու հետ լավ ընկերություն են անում ոմանք:

Էս դեպքում էլ ում է "քորում" Հայաստանի ազգային-պետական շահերն ու Ջավախքի հիմնախնդիրը?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Յախտայի պահով... պետք է ճշտել ինֆորմացիան: Եթե ստույգ լինի, արժե հրապարակել: Վերջերս Լեւոն Մելիք-Շահնազարյանը այս ֆորումում հարցազրույց ուներ ու ենց այդ խորհուդը տվեց. եթե կոնկրետ պաշտոնյաներ, ովքեր հայ-վրացական հարաբերությունների հարցով են պատասխանատու, իրենց անձնական շահի օգտին են հարցեր լուծում, ապա պետք է նրանց անունները հրապարակել:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...