Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Վրացական իշխանությունների «ռազմագերի-պա&


Robbit

Рекомендованные сообщения

Վահագն Չախալյան. վրացական իշխանությունների «ռազմագերի-պատանդը»

[ 2009/09/11 | 18:22 ]

Սեւակ Արծրունի

Յուրաքանչյուր ազգի համար գերագույն խնդիրը իր Հայրենիքում հարատեւելն է: Հանուն դրա տարվող պայքարը շարունակվում է այնքան ժամանակ, ինչքան շարունակվում է ազգը. այդ պայքարն է շարունակում ազգը:

Հայության հարատեւումը իր պատմական Հայրենիքում պայմանավորված է իր բոլոր հատվածների, այդ թվում` արցախահայության եւ ջավախքահայության հարատեւմամբ:

Հանուն ջավախքահայության հարատեւման ընթացող պայքարը հետապնդում է ջավախքահայության լեզվա-կրթական, կրոնական, մշակութային, սոցիալ-տնտեսական իրավունքների իրացման նպատակը:

Վրացական իշխանությունները այդ պայքարին հակազդում են պետական մեքենայի բոլոր միջոցներով, դրա դեմ նետում իրենց տրամադրության տակ առկա ռեսուրսների եւ լծակների զգալի մասը:

Այդ հակազդեցության քաղաքականության վերջին թիրախներից մեկը դարձավ ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը, որը 2008թ. հուլիսից գտնվում է անազատության մեջ:

Նրա նկատմամբ Վրաստանի իշխանությունները ձերբակալման պահից անցած այս ամբողջ ժամանակահատվածում դրսեւորում են բացարձակ անհանդուրժողական վերաբերմունք` առաջադրելով մտացածին մեղադրանքներ, դատավարությունը տանելով խայտառակ խախտումներով, նրա նկատմամբ կիրառելով բանտային ճնշումների ամբողջ զինանոցը, ոստիկականական հալածանքների միջոցով ահաբեկելով նրա բարեկամներին ու համախոհներին:

Այս ամենը բաժին է հասել Վահագն Չախալյանին միայն այն բանի համար, որ նա «հանդգնել» է իր կազմակերպչական ունակություններն օգտագործել ջավախքահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքար տանելու համար:

Եթե երեւոյթը դիտարկենք կենտրոնանալով ո’չ թե ձեւական, այլ փաստացի հատկանիշների վրա, ապա պարզ է դառնում, որ Վահագն Չախալյանը վրացական իշխանությունների կողմից ըևկալվում է որպես «ռազմագերի-պատանդ»:

Նրան բացահայտ եւ ցուցադրական կերպով դատելով որպես հայ ազգային-քաղաքական գործիչ, եւ մասնավորապես, մեղադրանք առաջադրելով Ախալքալաքում «հանրային կարգը խախտող» ցույցեր եւ հանրահավաքներ կազմակերպելու մեջ` վրացական իշխանությունները Չախալյանի դատավարությունը վերածել են ջավախքահայության նկատմամբ դատավարության:

Ջավխքահայ գործչի օրինակի վրա ջավախքահայությանը ցույց է տրվում, թե ին’չ ճակատագրի կարող է արժանանալ իր երկրի հայազգի քաղաքացին, եթե հանդգնի բարձրաձայնել իրեն հուզող խնդիրները եւ գործնական քայլերով փորձի պահանջել դրանց լուծում տալը:

Խտացվում է ջավախքահայության շրջանում հիասթափության, հուսալքության ու վախի մթնոլորտը, ինչի հետեւանքով աճում է արտագաղթը: Միաժամնակ, Վահագն Չախալյանին ազատություն է առաջարկվում` ներման խնդրագիր ստորագրելու եւ երկրից հեռանալու կամ ջավախքահայության իրավունքների պաշտպանությամբ այլեւս չզբաղվելու պարտավորություն ստանձնելու դիմաց:

Առարկայական հանգամանքների բերումով այսօր ջավախքահայության` իր իրավունքների իրացման համար մղվող պայքարի հիմնական ճակատներից մեկը, եթե ոչ ամենահիմնականը` դա Չախալյանի գործի շուրջ ընթացող զարգացումներն են:

Վրացական իշխանությունները օր օրի ավելացնում են ճնշումը Վահագն Չախալյանի վրա` խստացնելով նրա բանտային պայմանները, մեկուսացնելով նրան հայ փաստաբանից եւ Հայրենիքի հետ կապից, զրկելով նրան տարրական իրավունքներից:

Ինքնապահպանման բնազդի թեկուզ տարրական մնացուկներով օժտված որեւէ ազգի համար բացառապես իր ազգային գործունեության պատճառով օտարի բանտում հայտնված հայրենակից գործիչը սրբություն է եւ համազոր է նահատակի:

Այս իրողության չգիտակցելը կամ թերագնահատելը, այդ գործչի ազատ արձակմանն ուղղված գործուն քայլեր չձեռնարկելը` չի’ կարող արդարացվել որեւէ նեղանձնական կամ նեղկուսակցական շահերով, որեւէ մարտավարական կամ «դիվանագիտական» նկատառումներով:

Հայությունն իրավունք չունի չգիտակցել եւ չընդունել այն իրողությունը, որը գիտակցում եւ օգտագործում են վրացական իշխանությունները, այն է` Վահագն Չախալյանի «ռազմագերի-պատանդի» կարգավիճակը:

Միայն դա գիտակցելով եւ միասնական ջանք գործադրրելով կարելի է կոտրել վրացական իշխանությունների խտրական վերաբերմունքը եւ հասնել ջավախքահայ քաղաքական ակտիվիստի ազատ արձակմանը եւ ջավախքահայության դատի հաղթանակի:

http://hetq.am/am/society/chakhalyan-29/

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 4 недели спустя...
  • Ответы 1
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Левон Казарян
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...