Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Վիճակը ազատգրված տարածքներում


Рекомендованные сообщения

SOS՝ ՓՐԿԵՆՔ ՔԱՐՎԱՃԱՌԻ ՄԱՆԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԿՈՉ ՀԱՅԵՐԻՍ

Երբեմն խոսքերն անզոր են՝ անզոր են բովանակելու զայրույթը, արհամարհանքն ու զազրանքը մեր իրականության որոշ երևույթների նկատմամբ: Այսօր ես չեմ կամենում լինել դիվանագիտորեն կամ սոսկ մարդկորեն նրբանկատ: Այսօր ես ինձ իրավունք եմ վերապահում լինել վճռական և հեգնորեն արհամարհալից միաժամանակ: Այսօր ես կամենում եմ ասել ԼՂՀ առողջապահության նախարար ոմն Արմեն Խաչատրյանին, որ քո քրեախնդիր ճղճիմությունն ու մարդատյաց ստորությունն անզոր են Քարվաճառիս, Արցախիս և համայն Հայոց աշխարհիս նկատմամբ: Դու շատ փոքր ես, ողորմելի ու թշվառ, որպեսզի երևակայես, որ քեզ անարգել իրավունք է շնորհված լավագույն վերաբնակներին Արցախի ազատագրված տարածքից վտարելու:

Շուրջ երկու ամիս առաջ ես ԿՄ-ում գրառում եմ թողել բժիշկ Վանիկի, ոմն Ռոբերտի և այլոց մասին http://vaykuneci.livejournal.com/44776.html, որը բլոգոսֆերայում մեծ, թեպետև տխուր արձագանք առաջացրեց: Այն ժամանակ արդեն կանխազգում էի, որ Քարվաճառի առողջապահության վիճակը մեծապես վատթարանալու է, սակայն չէի երևակայում այդչափ սրընթաց զարգացումներ:

Երեկ մի քանի ամիս առաջ առողջապահության նախարարհի հրամանագրով Քարվաճառի բնակչության դեմ նախկինում բժշկական և վարչական բնույթի հրապարակային հանցագործություններ կատարած և կրկին գլխավոր բժիշկ նշանակված Վանիկ Գրիգորյանն իր առանձնասենյակ է հրավիրում մեր շրջանի մանկաբույժ, դաշտային պայմաններում տասնյակ նորածին երեխաների կյանքը փրկած Ստեփան Սարգսյանին և տառացիորեն ասում հետևյալը. «Նախարարն ինձ հանձնարարել է քեզ շրջանից «սիկտիր» անել, դու լավ գիտես, որ վրեդ ուզածս գործ կարող եմ սարքել, դիմում գրիր և չքվիր տարածքից»: Անձնական փորձառությամբ ճանաչելով Վանիկի պատրաստակամությունն ամեն կարգի բժշկական հանցագործության դիմելու, Ստեփան Սարգսյանը ներկայացրել է ազատման դիմումը և այժմ հրաժարվում է հիվանդանոց մտնել՝ երեխաների կյանքը չվտանգելու համար:

ՔԱՐՎԱՃԱՌԸ ՄՆՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՄԱՆԿԱԲՈՒՅԺԻ: Ստեփանը միակ բժիշկն էր, որ ուներ մասնագիտական մեծ փորձառություն, տարիներ շարունակ եղել է Չարենցավանի գլխավոր մանկաբույժ, վայելում էր մեր բնաչկության համակրանքն ու բարոյական իրավունք ուներ բժիշկ կոչվելու: ԼՂՀ առողջապահության նախարարի համանման հանցանքով երկու տարի առաջ Բերձորից վտարվել է ստոմատոլոգ Եղիշե Ավետիսյանը, որի մասին անանուն գրել էի իմ հիշատակած գրառման մեջ: Խնդրում եմ բոլորիդ՝ աջակից եղե՜ք մեր մանկաբույժ Ստեփան Սարգսյանի Քարվաճառում ապրելու և մեր մանուկների կյանքն ու առողջությունը փրկելու իրավունքի պաշտպանությանը: Մի՜ թողեք մեր երեխաներին և մեր շրջանն առանց բժշկի, մի՜ թողեք հանցագործ ոչնչություններին կործանել բացառապես Ստեփան Սարգսյանի մասնագիտական և մարդկային հատկությունների վրա տարիներ գոյատևած քարվաճառյան առողջապահությունը:

Ձեզ պարբերաբար տեղյակ կպահեմ զարգացումների վերաբերյալ: Կանխավ՝ շնորհակալություն:

Հարգանոք և համայն աջակցության ակնկալիքով՝

Վայկունեցի՝ Ալեքսանդր Քանանյան:

09.08.09 թ.

http://vaykuneci.livejournal.com/51121.html?style=mine

---------------------------

Աշխատում ենք քննարկումները անել հայերեն:

Այլևս չի կարելի հանդուրժել որ ազատագրված տարածքներում լինեն այսպիսի բաներ:

Չի կարելի ու վերջ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 3
  • Создано
  • Последний ответ

Այս թեմայում տեղադրում ենք ազատագրված տարածքների մասին նյութեր

Աշխատում ենք սկսել համակարգված պայքար որպեսզի նախ այդ տարածքները բնակեցվեն

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

առողջապահության նախարարհի հրամանագրով Քարվաճառի բնակչության դեմ նախկինում բժշկական և վարչական բնույթի հրապարակային հանցագործություններ կատարած և կրկին գլխավոր բժիշկ նշանակված Վանիկ Գրիգորյան
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ժօղովուրդ..Իսկ եթե դիմենք անմիջապես Բակոին:Եթե էդ մարդը գիտի ,որ սփյուռքի ժողովուրդը ցավում է արցախի համար,շատ շատերը իրենց կյանքն են զոհել,շատերն էլ պատրաստ են զոհելու,ապա եկեք ուղիղ իրեն գրենք,թող լուրջ զբաղվի,քանի որ շատ բան է կախված քարվաճառից/Եղած ժողովրդին էլ են ուզում հեռացնել:Ես գտնում եմ ,որ պետք է սիկտիր անել հենց նախարարին էդ Բ ի հետ/Պետք է գրել....ազատամարտիկներն էլ թող նշեն իրենց ջոկատների անվանումները,որ պարզ լինի,որ մեր կռիվը դեռ չի վերջացել:

Большой взрыв вселенной устроили армяне.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Ara55 Левон Казарян
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...