Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Իսրաէլի հայ համայնք


Понч

Рекомендованные сообщения

  • Ответы 126
  • Создано
  • Последний ответ

Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ, «Մերեց» կուսակցության նախագահ, պատգամավոր Խայիմ Օրոն

Իսրայելի Քնեսսետն երեկ երեկոյան ինչպես անցյալ տարի վերահաս-տատեց իր պատրաստակամությունն ևս մեկ անգամ քննարկել Հայոց Ցեղա-սպանության ճանաչման բանաձևն: Ի տարբերություն նախորդ գումարման Քնեսսետի, այս անգամ քվեարկությունն շատ ավելի հանգիստ անցավ և չնայած, որ Իսրայելի վարչապետի ներկայացուցիչ, նախարար Գիլադ Էլդանը խնդրեց օրակարգից հանել այս բանաձևի քննարկումն, այնուամենայնիվ զիջեց իր դիրքերն:Բոլոր դեմ արտահայտված պատգա-մավորներն էլ մասնակցելով կողմ քվեարկեցին: 120 ից – 39-նն էին դահլիճում և Քնեսսետի խոսնակ Ռուվեն Ռիվլինի ղեկավարությամբ ընդունեցին բանաձևի քննարկման անհրաժեշտուլյունը: Հարցն ընդունվել էր նաև անցյալ տարի սակայն արդբեջանցի պատգամավորների ու թուրքական լոբիի ճնշման տակ այն տեղափոխվեց Քնեսսետի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի դատին, որն էլ ըստ էության բոյկոտեց բանաձևի վերջնական ճանաչումը: Այս տարի Իսրայելի Հայ Դատի հանձնախումբն որոշեց, ևս մեկա անգամ «Մերեց» կուսակցության նախագահ, պատգամավոր Խայիմ Օրոնի նախաձեռնությամբ, կրնակի քննարկման դնելով բանաձն, այն ուղարկել Քնեսսետի կրթության և գիտության հանձնաժողովի քննարկմանն, որի համար անկասկած դեռ շատ ջանքեր է անհրաժեշտ գործադրել: Պատգամավոր Խայիմ Օրոնն նման առաջար-կությամբ արդեն հանդես եկել է: Այն հարցին թե եղել են արդյոք հեռախոսա-զանգեր և ճնշումներ իսրայելի արտգործ-նախարարությունից պրն. Օրոնն ասաց թե ,- Այո եղել են, բայց բացատրեցի, որ հարցը դնում եմ քննարկման հիմա որպեսզի հետագա նիստերի ժամանակ արդեն տեղափո-խենք կոնկրետ գիտության և կրթության հանձնաժողովին:

Իսրայելի Հայ դատի հանձնախմբի Երուսաղեմյան պատասխանատու, պատմական գիտությունների թեկնածու Ժորժետ Ավագյանն էլ փաստեց թե դժվարություններն դեռ առջևում են ու նամակներ են պատրաստում արդեն առանձին-առանձին հանձնաժո-ղովների հետ աշխատելու համար: Իսրայելի վարչապետ Բենիամին Նատանյահուի աշխատակազմից հաղորդել են, թե երկրի ղեկավարն անձամբ հետևելու է գործընթացին և խնդրել են դիմում – նամակ Հայ դատի հանձնախմբից:

Արտյոմ Չերնամորյան, Թել-Ավիվ

b_091353.jpg

http://files1.mailboxdrive.com/freemp3s/a/....com/893534.mp3

discussion about the recognition of Armenian genocide in hebrew

Arutz 1, Yaakov Ahimeir, Haim Oron, Alon Liel

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապն մայիսի 15-ին այցելեց Երուսաղեմի Հայոց թաղամաս

Պատմական գնահատվեց Հռոմի պապ Բենեդիկտոս 16-ի ուխտագնացությունը Սուրբ Հող: Հինգորյա շրջագայության ժամանակ նա հասցրեց հանդիպել թե Իսրայելի և թե Պաղեստինի ղեկավարների հետ:

Այցելեց Նազարեթ, Բետղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում աղոթեց Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար:

Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի անունից նրա փոխանորդ, լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն իր խոսքում ողջունեց

Հռոմի պապին և սադաֆապատ աղոթագիրք նվիրեց լատիներեն լեզվով: Պապն էլ ի պատասխան շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և կարևորեց 2 պատրիարքարանի օրեցօր սերտացող հարաբերությունները:

Չնայած, որ լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն իր ելույթում ակնարկեց նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն, այնուամենայնիվ սրբազան քահանայապետն լուռ մնաց և ոչինչ չասաց Հայոց ողբերգության առնչությամբ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

b_202305.jpg

Մայիսի 29-ին Յաֆֆոյի Սրբ.Նիկողայոս վանքում կտոնվի Հայաստանի 1-ին Հանրապետության Անկախության տոնը

Բոլոր ցանկացողներին խնդրվում է դիմել հայր Ավետիսին կամ «Նաիրի» և «Արարատ» միությունների ղեկավարությանը:

Կամ էլ գրեք ինձ:

Տոմսի գինը՝ 125 շեք. Գումարի մի մասը կգնա եկեղեցոււ կարիքների համար (finishing touches. lights, etc.))

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

Շնորհակալ եմ բոլոր նրանց ովքեր եկան:

Նկարնէրը մի քիչ ուշ:

Ճիշտն ասած էնքան շատ մարդ եր եկել որ բոլորիդ չհանդիպեցի, բայց ոչինչ՝ մյուս անգմ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մայիսի 29-ին հայերը նշեցին առաջին հանտապետության տարեդարձը

Բացման խոսքով հանդես եկան Յաֆֆո և Հայֆա քաղաքների հոգևոր հովիվ հայր Ավետիս վարդապետ Իբրաջյանն, որն մասնավորաբար շնորհակալություն հայտնեց բոլորին հայկական վանքի բակում այս մեծ տոնախմբությանը մասնակցելու համար և Հայաստանի Հանրապետության հիմնն երգելուց հետո իր շնորհավորանքներով հավաքվածներին դիմեց նաև Հոմենենդմենի ատենապետ Սերոբ Սահակյանը: Վերջինս փաստեց, որ պայքարը դեռ շարունակվում է մինչև հողերի վերադարձն ու ցեղասպանության միջազգային ճանաչումը:

Նկարում՝ Հոմենենդմենի ատենապետ Սերոբ Սահակյանը(Երուսաղեմից)

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

Երեքշաբթի օրը ժամը 14:00 -14:30 - սահմաններում Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական մասնաբաժնի երկրորդ հարկի պահեստարան ծառայող սենյակում հանկարծամահ եղավ Հայոց պատրիարքարանի միաբան, Սուրբ Հարության տաճարի հայկական մասնաբաժնի ավագ լուսարար և տեսուչի օգնական, ուրարակիր Արմեն Խաչատրյանը:

Իսրայելահայ ողջ գաղթօջախն է սգում ու կիսում նրա հարազատների հետ այդ ծանր վիշտը: Հայ հոգևորականներն ըստ գոյություն ունեցող ստատուս քվոյի ցերեկը ժամերգություն անցկացրեցին Սրբ. Հարության տաճարում:Արմենն արդեն 9 տարի ծառայում էր տաճարում և ամենահարգված ու սիրվածն էր հայ հոգևորականների շրջանում: Բարձրացել էր երկրորդ հարկի

պահեստասենյակ իր ծառայական հարցերով և հաշված րոպեներից հետո հայ հոգևորականների կողմից ժամերգության ավարտից հետո անմիջապես հայտաբերվեց սենյակում, սալահատակի վրա անգիտակից վիճակում: Հրեա ոստիկաններն ու «Շտապ օգնության» ծառայության աշխատակիցներն շատ օպերատիվ արձագանքեցին,- տեղեկացնում է վաղամեռիկ Արմեն Խաչատրյանի ընկերներից մեկն, Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի միջեկեղեցական և արտաքին հարաբերությունների դիվանի քարտուղար, Արտակ սարկավագ Հակոբյանը: «Շտապ օգնության» ծառայության բժիշկներն ժամանելով մոտ 40 րոպե փորձում էին վերակենդանացնել Արմենին: Ցավոք սրտի ըստ բժիշկների սրտի տագնապի ու դրան հաջորդած կաթվածի արդյունքում նա վայր է ընկել, ներքին արյունահոսություն է ունեցել և մի քանի րոպեի ընթացքում կորցրեցինք տղային, - պատմում են նրա ընկերները:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի միջեկեղեցական և արտաքին հարաբերությունների դիվանի ղեկավար Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանն,կալվածոց տեսուչ հայր Բագրատ վարդապետ Բորջեկյանն մեզ փոխանցեցին թե հարազատների խնդրանքով Արմեն Խաչատրյանի մարմինը տեղափոխվելու է հայրենիք և Պատրիարքարանը վաղը հոգեհանգստյան արարողություն և պատարագ է մատուցելու՝ կյանքից վաղաժամկետ հեռացած հայորդու հոգու լուսավորության համար:

Կիրակի օրը Թել-Ավիվի Աբու Բեքիր հիվանդանոցից կստացվի արդեն հայ հոգևորականի մահվան վկայագիրն ու դիահերձման պաշտոնական փաստաթուղթն, որն մարմնի հետ միասին կուղարկվի Հայաստանի Հանրապետություն, որտեղ էլ հողին կհանձնվի:

Նկարում ՝ Արմեն Խաչատրյանը գրասենյակում

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 10 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    10 гостей
    Колючка Анчара Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...