Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Իսրաէլի հայ համայնք


Понч

Рекомендованные сообщения

  • Ответы 126
  • Создано
  • Последний ответ

http://www.rferl.org/section/Armenia/150.html

Radio Liberty-ov shapat@ mek durs e galis Artyomi togharkum@ merdzavor arevelqic.

Seghmum eq "listen" u @ntrum orn u jam@ u lsum :diana: .

Ete chem skhalvum togharkum@ durs e galis yom rishon te shabat jam@ 5-i koghmere.

EF73700E-1A7E-409C-8A5D-465AC446ED94_w180.gif

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

իսրայելահայերի «Նաիրի» միությունը խնդրում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք ունեն համաձայնագիր Իսրայելյան «012 Smile» հեռախոսային կոմպանիայի հետ և ունեն խնդիրներ Հայաստանի Հանրապետություն զանգահարելու հետ կապված՝ դիմել «012 Smile» կազմակերպությանը պահանջելով որակյալ կապ և վերադարձնել գումարները զանգահարված և ծառայություն չստացված րոպեների համար, որոնք անարդարացի կերպով հաշվվում են: Խոսեք շատ խիստ, քանի որ արդեն քանի-քանի անգամ Հայաստան զանգահարելու 012 կոդը չի աշխատում:

Դիմել՝ 1828 կամ 072-2009210 կամ հետևյալ էլեկտրոնային հասցեով:

info@012.net

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

Ապրիլի 11 - ին Յաֆֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում տոնվեց Ծաղկազարդը:

Մեկ օր շուտ տոնվեց այն երկրի կենտրոնում, քանզի հաջորդ օրը հայ հավատացյալները մեկնեցին Երուսաղեմ, որտեղ էլ տեղի ունեցան հիմնական արարողությունները:

Բոլոր նրանք, ովքեր համբերատար անցել են Մեծ պահքի 6 շաբաթները, մոտենում են պահեցողության վերջին հանգրվանին։ Ծաղկազարդին հաջորդում է Ավագ շաբաթը։ Բոլոր այդ 7 օրերն ամբողջապես նվիրված են Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերին եւ խորհրդանշում են Քրիստոսի ուսուցումները, չարչարանքները, խաչելությունը եւ Հրաշափառ Հարությունը։

Այժմ այս տոնի մասին մի փոքր ավելի մանրամասն՝

Ծաղկազարդը խորհրդանշում ե Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ։ Հրեաները ծաղիկներով դիմավորեցին Հիսուսին զարդարելով նրա ճանապարհը դեպի Երուսաղեմ: Հայր Ավետիսի անմիջական նախաձեռնությամբ իսկական տոնական տեսք էր ստացել Յաֆֆոյի Սուրբ Նիկողայոս վանքը, շատ հայեր մասնակցեցին մոտ մեկ ու կես ժամ տևած պատարագին: Ծիսակատարությունը շարունակվեց վանքի բակում:

Արմավենու ոստերն ու ձիթենիների տերևներով զարդարված և որհնված մոմերը հայ հավատացյալները տուն տարան՝ այդպիսով լույս տանելով եկեղեցուց և լուսավորելով և զարդարելով իրենց օջախները:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Мои 2 шекеля

Ապրիլի 18-ին Պետախ-Տիկվայի քաղաքապետարանի դիմացից (Խայիմ Օզեր փողոցի կողմից), ժամը 7:30 րոպեին Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից տրամադրված ավտոբուսը կշարժվի դեպի Երուսաղեմ: Խնդրվում է չուշանալ, քանզի միայն ժամանակին դուրս գալու դեպքում է հնարավոր երկրորդ մուտքի ժամանակ հայ հավատացյալներին ներս տանել:

Լրացուցիչ տեղեկություննետի համար կապվել «Նաիրի» միության ղեկավարության կամ Յաֆֆո և Հայֆա քաղաքների հոգևոր հովիվ, հայր Ավետիս վարդապետ Իբրաջյանի հետ:

Ավտոբուսներ են լինելու նաև Հայֆայից և Յաֆֆոյից:

Zavtra -v subbotu- iz Petah tikvi naprotiv merii v 7.30 viedet avtobus v ierusalim.

Kto ne znaet za4em-tomu neinteresno. I eshe- kto neuspel -tot opozdal.

Ya ne edu k sojaleniyu-ya rabotayu v subbotu.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ապրիլի 24-ը մեզանում միշտ մնալու է հայ ժողովրդի ողբերգական պատմության ամենածանր էջերից մեկը:

Յուրաքանչյուր տարի այդ օրն Իսրայելահայ համայնքը Մայր հայրենիքի և սփյուռքի մյուս հայկական գաղթօջախների հետ միասին սգում է այն 1.5 միլ. անմեղ նահատակների հիշատակը: Իսրայելի բոլոր հայկական եկեղեցիներում հոգեհանգստյան արարողություններ են անցկացվում, ծաղկեպսակներ են դրվում Արարայի ճակատամարտի հայ քաջերի հուշարձանին և ամենագլխավոր իրադարձու-

թյունը թուրքիայի դեսպանատան(Թել-Ավիվ) և հյուպատոսարանի(Երուսաղեմ) դիմաց կազմակերպվող ցույցերն են:

Այս տարի Հայֆայահայերը ժամանելու են երկրի կենտրոն, որտեղ տեղի հայերի հետ նախ առավոտյան ժամը 10:30-ին Յաֆֆոյի Սրբ.Նիկողայոս եկեղեցում հոգեհանգստյան սուրբ պատարագ է մատուցվելու, այնուհետև փոքր դադարից հետո

բոլոր հայերը միասին ուղևորվելու են դեպի Թել-Ավիվի թուրքական դեսպանատուն,

որտեղ արտոնված ցույց է տեղի ունենալու ժամը 13:30 - ից:

Իսրայելահայերի Պետախ-Տիկվայի «Նաիրի» և Իսրայելահայերի «Արարատ»

միությունների անունից կոչ ենք անում բոլոր հայերին, որոնք աշխատում են այդ օրը, գոնե մեկ ժամով մոռանան իսրայելյան իրականությունն և ժամանեն Թել-Ավիվ թուրքերի դեմ ցույցի:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

Նկարում՝ թուրքական դեսպանատան դիմաց հավաքված հայերը, Թել-Ավիվ, 24.04.09թ.

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Իսրայելահայերի Պետախ-Տիկվայի «Նաիրի», Իսրայելահայերի «Արարատ» և Յաֆֆոյի և Հայֆայի «Հոմենընդմեն» ակումբների շնորհիվ հնարավոր եղավ մոտ 300 հայի հավաքել թուրքական դեսպանատան դիմաց, չնայած որ Թել-Ավիվի

քաղաքապետարանն արտոնել էր միայն 200 մարդու այց, այնուամենայնիվ

թե ոստիկանությունն և թե քաղաքապետարանը չմիջամտեցին: Ցերեկվա պիկ ժամին, 14:00 - ից մինչև 15:00 - ն հայերն շատ հանգիստ անցկացրե-

ցին արտոնված ցույցն՝ հայրենասիրական ու դաշնակցական երգեր երգելով,

եղան նաև ելույթներ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Նկարում՝ Ձախից առաջինը հայր Բագրատ Բորջեկյան,պր.Ջեյմս Ռասսել, պր.Ռեուվեն Ամիտայ, Հայաստանի իսրայելում հյուպատոս, պրն. Ցոլակ Մոմջյան, պր. Մայքլ Ստուն և պր. Սերջիո Լա-Պորտա:

Երուսաղեմի համալսարանի հայագիտության ամբիոնը միշտ հավատարիմ մնալով իր սկզբունքներին յուրաքանչյուր տարի ապրիլի26-ին հուշ երեկո է կազմակերպում՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Երեկ երեկոյան համալսարանի «Բեյտ Բելգիա» (եբրայերենից թարգմանաբար Բելգիական տուն) մասնաշենքի դահլիճն ինչպես միշտ մարդաշատ էր: Բազմաթիվ պրոֆեսորներ, հրեա քաղաքական գործիչներ էին եկել իրենց համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին: Բացման խոսքով հանդես եկավ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կալվածոց տեսուչ հայր Բագրատ վարդապետ Բորջեկյանը՝ կարևորելով համալսարանի հայագիտության ամբիոնի աշխատանքն ու ավանդը հայագիտության ոլորտում: Մի շարք ելույթներ եղան, որոնց մեջ կարելի է առանձնացնել թերևս Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս պարոն Ցոլակ Մոմջյանի, Իսրայելի էլիտար քաղաքական և այսպես կոչված բարոյական ինստիտուտների միջև գույություն ունեցող տարբերության, վերլուծությունը: Ելնելով զուտ քաղաքական նպատակներից Իսրայելի այս էլիտան միշտ ժխտողական կեցվածք ունի հայկական հարցի նկատմամբ ի տարբերություն բարոյական բնորոշված ակադեմիական ինստիտուտների ու ժողովրդի վերաբերմունքից:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 10 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    10 гостей
    Колючка Анчара Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...