Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Иран заговорил по Турцию


Рекомендованные сообщения

Итак, после турецкой попытки прорваться на Южный Кавказ, наконец-то заговорил Иран. Говорит и показывает представитель по политическим вопросам посольства Ирана в Армении Камал Зарех (интервью газете "Азг" от 12 сентября).

«Ազգ» օրաթերթի բացառիկ հարցազրույցը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության քաղաքական հարցերով դիվանագետ Քամալ Զարեհի հետ

- Կովկասյան տարածաշրջանը գտնվում է նոր փոփոխությունների ժամանակաշրջանում, հատկապես օգոստոսի 8-ի հայտնի դեպքերից հետո, ինչպե՞ս է իրանական կողմը տեսնում զարգացումները մեր տարածաշրջանում, ի՞նչ վտանգներ կան եւ ի՞նչ ուղղությամբ այդ ամենը կարող է զարգանալ:

- Մենք բոլորս գտնում ենք, որ հարավկովկասյան տարածաշրջանը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի: Եվ բնականաբար այն բոլոր տերությունները, որոնք գտնվում են Հարավային Կովկասին հարակից շրջաններում, ունեն իրենց դերակատարությունը տեղի ունեցող զարգացումներում: Իհարկե, տարածաշրջանից դուրս գտնվող խաղացողները եւս ցանկանում են իրենց դերն ունենալ այս զարգացումներում: Եվ այդ արտատարածաշրջանային խաղացողները հետամուտ են իրենց կարճաժամկետ շահերին: Այդ իսկ պատճառով մենք չենք կարող հարավկովկասյան երկրներին եւ տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին դնել նույն հարթության մեջ: Պատճառն այն է, որ տարածաշրջանից դուրս գտնվող խաղացողները` տարածաշրջանում չունեն կենսական շահեր: Բայց տարածաշրջանային ուժերը` տերություններն ունեն կենսական շահեր, քանի որ որեւէ զարգացում, որ կարող է տեղի ունենալ կամ որը տեղի է ունենում, կարող է վտանգել տարածաշրջանում ապրող միլիոնավոր մարդկանց շահերը: Հենց այս մարտահրավերները հաշվի առնելով` տարածաշրջանին հարակից մեծ տերություններն ավելի կարեւորություն են ստանում, քան տարածաշրջանից դուրս գտնվող տերությունները: Նրանք ավելի շատ են շահագրգռված տարածաշրջանի խնդիրները լուծելու համար:

Վերադառնալով ձեր հարցին նշեմ, որ թվում է` Վրաստանը թույլ տվեց ռազմավարական սխալ, այն առումով, որ իր խնդիրը լուծելու համար հույսը դրել էր Արեւմուտքի` տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի աջակցության վրա: Այն իրականություն չդարձավ եւ փաստորեն Վրաստանը ընդունեց պարտությունը: Ուստի կարող ենք ամփոփել, որ տարածաշրջանային հակամարտությունները կլուծվեն, մարտահրավերները կհաղթահարվեն այն պարագայում, եթե ձեւավորվի տարածաշրջանային ինտեգրացիա: Վերջին զարգացումները եւ բախումները ցույց տվեցին, որ նրանք` տարածաշրջանի պետությունները պետք է ավելի ուշադրություն դարձնեն տարածաշրջանային խաղացողներին: Ուստի կարող եմ ասել, որ ապագայի հանդեպ ավելի շատ հույս գոյություն ունի եւ թվում է, թե այն անհաջողությունը, որին մատնվեցին տարածաշրջանից դուրս գտնվող ուժերը, վերջին զարգացումների բերումով, հետագայում կնվազեցնի նրանց դերակատարությունը տարածաշրջանում:

- Փաստորեն Վրաստանի հույսը` թե Արեւմուտքը իրեն կօգնի, ձախողվեց, սակայն արդյոք չե՞նք կարող ասել, որ ԱՄՆ-ի այս ձախողումից հետո մենք կարող ենք ականատես դառնալ նոր, ավելի սրված պայքարի Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ:

- Երեւի թե տրամաբանական է ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին համարել պարտության գործոններից եւ կողմերից մեկը: Սակայն որ այս պարտությունը բերելու է իրավիճակի էլ ավելի սրման, ես համաձայն չեմ դրան եւ կարծում եմ, որ եթե անգամ նման բան տեղի ունենա, հարաբերություններն էլ ավելի վատանան, ապա դրանք կսահմանափակվեն հենց նույն գերտերությունների մշտական հարաբերությունների մակարդակում: Եվ կարծում եմ, որ այդ վատ հետեւանքները բաժին չեն հասնի հարավկովկասյան երկրներին, ընդհակառակը, կարծում եմ, նման իրավիճակը կարող է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը: Պատճառն այն է, որ տարածաշրջանի երկրներն արդեն գալիս են այն համոզման, որ իրենց խնդիրները լուծելու համար հարկավոր չէ հույսը դնել տարածաշրջանից դուրս գտնվող երկրների վրա:

- Արդյոք տարածաշրջանային համագործակցության այս կոնտեքստի մե՞ջ էր Գյուլի այցը Երեւան: Եվ իրանական կողմը ինչպե՞ս է դրան վերաբերվում:

- Իրոք, ես կարծում եմ, որ այս շրջանակներում էր այս այցը: Սակայն ես խորհուրդ կտայի այդքան բացարձակ չդիտարկել այն. իմ կարծիքով, ավելի տրամաբանական կլինի հարաբերականորեն մոտենալ այս խնդրին: Իրոք, այս այցը հենց նույն տարածաշրջանային ինտեգրացիայի գործընթացների համագործակցության աշխուժացման շրջանակներում է, սակայն ունի նաեւ հարակից քաղաքական որոշակի տարրեր: Կարծում եմ, որ դրանք մի քանիսն են` հավանաբար լսել եք, նախագահ Գյուլը վերադառնալուց հետո ասել է, որ մենք այս այցով կարողացանք հետ վերադարձնել մեր դաշտում գտնվող գնդակը: Երկրորդն այն է, որ Թուրքիան շահագրգռված է ավելի ակտիվացնելու դերակատարությունը տարածաշրջանում: 3-րդ` Թուրքիան շահագրգռված է անդամակցելու Եվրոմիությանը եւ այս առումով բնականաբար իր խնդիրը լուծելու համար նրան հարկավոր են դրական քայլեր: Երեւի թե հարակից այս տարրերը, որ նշեցի, որոշակիորեն գունաթափում, գունազրկում են հարավկովկասյան պլատֆորմ ստեղծելու թուրքական գաղափարի անկեղծությունը: Գոյություն ունի նաեւ մեկ այլ իրողություն: Այցը կայացավ, իրանական կողմը գտնում է, որ բարեկամությունը պետք է լինի մշտապես բոլոր ժամանակներում, բոլոր իրադրություններում: Իրանական կողմը ողջունում է այցը, քանի որ նման այցը Իրանը չի դիտարկում ի վնաս իրեն, քանզի ԻԻՀ եւ ՀՀ հարաբերությունները բարեկամական եւ հարատեւ են: Սակայն գտնում ենք, որ ՀՀ հանդեպ մեր քայլերը եւ գործողությունները միտված չեն դրական իմիջ եւ դրական վարկանիշ ձեռք բերելու համար, քանզի Իրանը Հայաստանի ժողովրդի հետ իր բարեկամությունը ապացուցել է տարիների ընթացքում, երբեք չցանկանալով շեշտել այն ամենը, ինչ արել ենք, սակայն այս մեկ անգամը թույլ տվեք ասել, երբ ծագեց վրաց-օսական հակամարտությունը, դեպի Հայաստան բոլոր ուղիները փակվեցին եւ մեր բարեկամ ժողովուրդը որոշակի խնդիրներ ունեցավ, վառելիքի, ալյուրի եւ հացահատիկի հարցում, իրանական կողմը թույլ չտվեց անգամ, որ մեկ շաբաթ տեւի այդ ճգնաժամը եւ ցույց տվեց իր մարդասիրությունը, բարիկամեցողությունը եւ շատ արագ կերպով արձագանքեց: Կարող եմ ասել, որ չբացված սահմաններն իրենց բացասական հետեւանքները ցույց տվեցին վերջին շաբաթների ընթացքում, սակայն հավաստիացնում եմ հայ ժողովրդին, որ դեպի Իրան գնացող ճանապարհները միշտ բաց են լինելու, եւ կարող եմ ասել, Իրանը միշտ լինելու է Հայաստանի բարեկամը եւ ողջունելու է Հայաստանի բարեկամությունը այլ պետությունների հետ:

- Ինչպե՞ս է իրանական կողմը վերաբերվում Թուրքիայի` հարավկովկասյան պլատֆորմ ստեղծելու առաջարկին, իմ եւ հայ շատ մասնագետների կարծիքով, այն լիարժեք չէ առանց Իրանի մասնակցության:

- Շատ ուրախ եմ, որ Հայաստանի շատ քաղաքագետներ եւ վերլուծաբաններ, որոնց տեսակետներին ծանոթացել եմ ԶԼՄ-ներով, եկել են այն համոզման, որ Իրանի բացակայությունը ոչ լիարժեք է դարձնում այս գաղափարը: Դա ցույց է տալիս, որ անկողմնակալ փորձագետները դեռ արթուն են: Դա շատ լավ է, որ խնդիրների լուծման համար մենք գալիս, հանգում ենք տարածաշրջանային համագործակցությանը, ինտեգրացիային: Սակայն նոր գաղափարների արծարծման ժամանակ պետք է հաշվի առնել ավանդական, այսպես ասենք, դասավորությունները, ավանդական մոտեցումները. ցավոք սրտի, այստեղ ոչ ճիշտ բաներ զուգորդվեցին: Եվ կարծում եմ, շատ կարեւոր է, որ այս գաղափարի ջատագովները, գաղափարի կողմնակիցները կամ ընդհանրապես տարածաշրջանի բոլոր կողմերը տարածաշրջանում բաժին ունենալու ցանկություն չունենան: Այլ ավելի շատ տարածաշրջանի խաղաղության կողմնակից լինեն: Բնականաբար Թուրքիայի առաջարկած գաղափարը հանդիպելու է կամ կհանդիպի որոշակի դժվարությունների, եւ եթե չասենք, որ հապճեպ է ներկայացվել, ապա առնվազն պետք է ասենք, որ անկեղծությունից զուրկ, առանց անկեղծության է ներկայացվել, քանզի տարածաշրջանի խնդիրները լուծելու համար պետք է ավելի շատ ակտիվացնել, ուժեղացնել տարածաշրջանային համագործակցությունը, եւ հնարավոր չէ տարածաշրջանային ուժերի, այսպես ասենք, հավասարակշռությունը ապահովելու գործում ուղղակի անտեսել Իրանը: Եվ համոզված եմ, որ Իրանի նման գործոնի ներառմամբ այն կարող է ամբողջական դառնալ: Ես ուզում եմ եւս մեկ անգամ փաստել, որ տարածաշրջանի ուժերի, տերությունների մասնակցությամբ համագործակցության գործընթացներն առանց արտատարածաշրջանային ուժերի մասնակցության լավ են, պայմանով, որ այդտեղ քաղաքական մոռացկոտություն դրսեւորված չլինի: Որեւէ մեկը չի կարող հեշտությամբ մոռանալ եւ անտեսել այն մարդասիրական, խաղաղասիրական մոտեցումները, որոնք դրսեւորում է Իրանը հարավկովկասյան 3 պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի նկատմամբ: Հայաստանի վերաբերյալ հարկ է հիշեցնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի անկախությունից ի վեր եղել է նրա բարեկամը եւ ծանրագույն ու դժվարին պահերին եղել է Հայաստանի ժողովրդի աջակիցը: Այժմ պետք է տեսնել, թե տարածաշրջանային շրջանակներում արդյոք Իրանի դերակատարությո՞ւնն է ավելի գունեղ ու շոշափելի, թե՞ Թուրքիայի դերը: Եվ վերջում, Իրանը ունեցել է եւ ունի դրական, ազդեցիկ դերակատարություն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման հարցում եւ պատրաստ է Իրաքում, Աֆղանստանում, Տաջիկստանում եւ մի շրջան էլ Ղարաբաղում խաղաղության ու կայունության հաստատման հարցում իր ակտիվ ներկայության փորձը օգտագործել նաեւ կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում, քանզի ելնում է բարի ցանկություններից եւ խաղաղասիրական նպատակներից: Հավատացած ենք, որ մշտարթուն ժողովուրդները եթե տեսնեն որեւէ բացթողում, անպայման կահազանգեն այդ մասին եւ տպավորությունն էլ այն է, որ բացթողումներից մեկը Թուրքիայի այս վերջին առաջարկության գաղափարի մեջ է: Սակայն մենք ցանկանում ենք, այսպես ասենք, քաղաքական մոռացկոտությամբ չտառապել, մենք եւս ոչ անկեղծ դրսեւորումներ չունենանք: Ուստի կարծում ենք, որ այս շրջանակում լավագույն տարբերակը կլիներ 3+3 տարբերակը, որ, թվում է, այս տարածաշրջանի համար ամենաարժանի, ամենահարմար մոդելն է խնդիրները կարգավորելու համար: Այս մոդելի մեջ կլինեն հարավկովկասյան 3 հանրապետությունները գումարած Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան: Եվ երեւի թե սա ամենահարմար տարբերակն է, որը շարունակական, մշտական, կայուն եւ խնդիրները լուծող տարբերակ կլինի: Տա Աստված, իհարկե, խնդիրներ չլինեն, որ հետո երկրները ստիպված չլինեն լուծումներ փնտրել դրանք կարգավորելու համար:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 11
  • Создано
  • Последний ответ

к сожалению нет- регнумовский краткий персказ-

Страны Южного Кавказа приходят к тому убеждению, что для разрешения собственных задач им не следует возлагать надежды на внерегиональные страны. Об этом в интервью газете "Азг" заявил представитель по политическим вопросам посольства Ирана в Армении Камал Зарех. По его мнению, визит президента Турции Абдуллы Гюля в Армению надо рассматривать в контексте регионального сотрудничества.

"Вместе с тем, я не советовал бы абсолютизировать эти вопросы. Действительно, этот визит можно рассматривать в контексте "оживления" сотрудничества в рамках той же самой региональной интеграции, однако он имеет также и некоторые сопутствующие политические элементы. Турция заинтересована в том, чтобы активизировать свою роль в регионе, а также она хочет стать членом ЕС и в этом плане, естественно, для разрешения своей задачи ей необходимы положительные шаги", - отметил он. Зарех одновременно заметил, что визит президента Турции уже состоялся, и иранская сторона приветствует его, так как не рассматривает этот визит во вред себе, подчеркнув, что отношения между Ираном и Арменией - продолжительные и дружественные, а "шаги и действия Ирана по отношению к Армении не направлены сугубо на поддержку своего положительного имиджа".

Зарех также прокомментировал инициативу Турции о создании так называемой "Платформы стабильности и безопасности на Кавказе". Он согласился с точкой зрения армянских политологов и аналитиков о том, что неучастие Ирана в данной инициативе делает ее "неполноценной": "Это очень хорошо, что для разрешения задач мы приходим к региональному сотрудничеству, интеграции. Однако при развитии новых идей надо учитывать традиционные подходы. Идея Турции, если не сказать, что была представлена чересчур быстро, то, по крайней мере, можем сказать, что представлена неискренне, так как для разрешения региональных вопросов надо еще более активизировать региональное сотрудничество, и невозможно, скажем так, в деле обеспечения равновесия региональных сил, просто не замечать Иран".

По убеждению дипломата, включением такого фактора как Иран, проект может стать полноценным: "Наилучшим вариантом будет вариант 3+3, который будет самой достойной моделью урегулирования задач. В эту модель войдут 3 республики Южного Кавказа, а также Россия, Иран и Турция".

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

По убеждению дипломата, включением такого фактора как Иран, проект может стать полноценным: "Наилучшим вариантом будет вариант 3+3, который будет самой достойной моделью урегулирования задач. В эту модель войдут 3 республики Южного Кавказа, а также Россия, Иран и Турция".

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

яваш-яваш политИк
кям-кям бехор, хемише бехор -- ешь помалу, но всегда
Тише едешь - никому не должен

Пяндж у ду - кергуду !

(захотелось поддержать неспешный восточный разговор, на фарси-гафгази)

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Тогда и узбеков можно присоединить к платформе..

у них и поговорка своя есть

"Много не говори - мало говори"

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

водка пьешь- канава лежишь, чай пьешь- орел летаешь

вдумайтесь, насколько геополитическая оказывается эта поговорка

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   0 пользователей, 0 анонимных, 1 гость (Полный список)

    • Нет пользователей в сети в данный момент.
  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость

    Нет пользователей в сети в данный момент.

  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...