Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Ամառային դպրոց | Летняя школа


Рекомендованные сообщения

Հետևյալ հայտարարությունը վերաբերվում է ԵՊՀ, Բրյուսովի լեզվաբանական համալսարանի, Սլավոնական համալսարանի, Մանկավարժականի և բոլոր այլ ԲՈՒՀ-երի 2-րդ եւ բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրաների ու Ամերիկյան համալսարանի այն ուսանողներին, որոնք մասնագիտանում են հասարակագիտական ուղղություններով։

Եթե հարցեր լինեն, ուրախ կլինեմ պատասխանել։

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ»

2008թ. հունիսի 30-ից մինչև օգոստոսի 2-ը «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը Երևանում կազմակերպում է «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» ամառային դպրոց/դասընթացներ։

Ծրագրի նպատակներն են` արդի միջազգային հարաբերությունների համատեքստում Հայաստանի և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի բազմակողմանի քննական լուսաբանումն ու ուսուցումը, ինչպես նաև ուսանողների վերլուծական կարողությունների զարգացումը:

Առաջարկվող դասընթացներն են.

• Տարածաշրջանային մերօրյա հակամարտությունների պատմաքաղաքական արմատները, ներառյալ պատմական ժողովրդագրության և աշխարհագրության հիմնահարցեր.

• Ազգային ինքնություն, ազգայնականություն. հայկական և օտար փորձի վերլուծություն.

• Ներկա աշխարհառազմավարական իրավիճակը տարածաշրջանում, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ.

• Հոգեբանական/տեղեկատվական պատերազմներ, քարոզչություն-հակաքարոզչություն, PR և հասարակական կարծիքի ձևավորում.

• Համացանցում (Internet) անվտանգ և արդյունավետ աշխատանքի հիմունքներ, տեղեկատվության տարածում։

Դասընթացները վարում են քաղաքագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության, պատմության և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետներ։ Դասախոսություններին զուգահեռ կանցկացվեն սեմինար-պարապմունքներ՝ գործնական աշխատանքներ, քննարկումներ, կինոդիտումներ։

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑՆ ԱՆՎՃԱՐ Է

Ուսանողներն ընտրվելու են մրցութային սկզբունքով` դիմումում ներկայացված տվյալների և հարցազրույցի արդյունքների հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած ուսանողները։

Ամառային դպրոցը նախատեսված է հասարակական գիտություններ ուսումնասիրող՝ հիմնականում 2-րդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողների համար։ Ընտրության ժամանակ նկատի կառնվեն դիմորդների՝ համակարգչից ու համացանցից օգտվելու բազային հմտությունները։ Խիստ ցանկալի է նաև օտար լեզուների, հատկապես անգլերենին և ռուսերենին տիրապետումը։

* Դասընթացներն անցկացվելու են սեղմ ժամանակացույցով։

* Մրցույթը շահած յուրաքանչյուր ուսանողի ներկայությունը և մասնակցությունը բոլոր դասերին պարտադիր են։

* Դպրոցը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան համապատասխան վկայականներ։

* Դասընթացներին արդյունավետ մասնակցությունը մեծապես կնպաստի ձեր մասնագիտական պատրաստվածությանն ու հետագա աշխատանքային գործունեությանը։

* Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 12-ը ներառյալ։

Դիմումին անհրաժեշտ է կցել ինքնակենսագրությունը և անձնագրի պատճեն։ Լրացված փաստաթղթերի փաթեթը հանձնել Այգեձորի նրբանցք #10 հասցեում գտնվող «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնին կամ ուղարկել amar2008@dproc.net էլ-փոստի հասցեով մինչև մայիսի 12-ը։

Դիմումի ձևը կարելի է ներբեռնել (download) http://amar2008.dproc.net կայքից։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար աշխատանքային օրերին ժամը 14:30-ից մինչև 17:30-ը կարող եք զանգահարել (+374 10) 27-48-33 հեռախոսահամարով։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 1
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 7 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    7 гостей
    Putnik
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...