Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ և ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ


ichbinslon

Рекомендованные сообщения

Ինչ կապ կարող է լինել Լևոն Տեր-Պետրոսյանի և թուրքական ծայրահեղական Գորշ գայլեր կազմակերպության և դրա քաղաքական թևի` Ազգայնական շարժում կուսակցության միջև: Հռետորական թվացող այս հարցն առավել քան իրական է: Երկու զուգահեռ. այս տարի թուրքական կիսառազմականացված Ազգայնական շարժումը վերադարձավ խորհրդարան, իսկ ՀՀ նախագահական ընտրություններում մասնակցելու հայտ ներկայացրեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Դեռ 2005թ. ապրիլին, «Միլլիյեթը» հրապարակել է երեք մասից բաղկացած հոդվածաշար, որն անդրադառնում էր «Ազգայնական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալփասլան Թյուրքեշի եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` 1993թ. մարտին Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը, որից հետո բազում քննարկումներ են տեղի ունեցել հայ եւ թուրք գործիչների միջեւ, որոնք ցայսօր արդյունք չեն տվել:

Այս առումով, կարծում ենք, ընթերցողին էլ կհետաքրքրի հայ-թուրքական գաղտնի դիվանագիտության շրջափուլերից մեկը, որը վարվել է ՀՀ նախագահի եւ Թուրքիայի ցեղապաշտ ուժերի միջեւ: 14 տարի առաջ ֆրանսիական մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում գաղտնի հանդիպում են ունեցել թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Թյուրքեշը ու Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Միլլիյեթը», վկայակոչելով ժամանակին Տեր-Պետրոսյանի հետ սերտորեն գործակցած, Թուրքիայում ծնված հայազգի Սամսոն Էոզարարատին, պարզաբանումներ է ներկայացնում նախկինում մամուլից եւ հասարակայնությունից գաղտնի պահվող հանդիպումների վերաբերյալ: Թուրքական ազգայնականների առաջնորդի հետ ՀՀ նախագահի հանդիպումների նպատակը, ըստ թերթի տեղեկությունների, եղել է բնականոն հարաբերություններ հաստատելու խնդիրը:

Ըստ պարբերականի, այն ժամանակ` 1993-ին, երկկողմ հարաբերությունները դանդաղ էին զարգանում, եւ երկու կողմերն էլ «ազգայնականների» քննադատությանն էին արժանանում: Նշենք, սակայն, որ հարաբերությունների այդպիսի վիճակի համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում էր Անկարան, որը հապաղում էր Երեւանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

Ինչպես «Միլլիյեթի» թղթակցի հետ զրույցում նշել է Սամսոն Էոզարարատը, 1993-ի սկզբին կտրվեց Հայաստանին տրամադրվող ռուսական օգնությունը, եւ ձմռանը սպառվեցին երկրի ցորենի պաշարները: Այս անգամ ամերիկյան մարդասիրական օգնությունը Հայաստան ուղարկելու երթուղի է ընտրվել Թուրքիան, որի տարածքով, ըստ Էոզարարատի, տեղափոխվել է ցորենի նշանակալի պաշար:

Թերթի վկայությամբ` Թյուրքեշի եւ Տեր-Պետրոսյանի հանդիպումը տեղի է ունեցել 1993թ. մարտի 12-ին Փարիզի Կոնկորդ հրապարակի մոտ գտնվող «Քրիլլոն» հյուրանոցում: Էոզարարատը նշում է, որ քննարկումների ժամանակ Թյուրքեշը հիմնականում ներկայացրել է Անկարայի պաշտոնական դիրքորոշումը, իսկ Տեր-Պետրոսյանը նշել է, որ բազմիցս առիթ է ունեցել լսելու թուրքերի փաստարկները:

Խնդրո առարկայի վերաբերյալ Թյուրքեշը 6 հարց է առաջ քաշել.

1. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվում է զինադադար,

2. հայ զինվորները դուրս են գալիս զբաղեցրած տարածքներից,

3. երկու կողմերը ճանաչում են միմյանց սահմանները,

4. բացառվում է երկրների ներքին գործերին խառնվելու պրակտիկան,

5. բաց է հայտարարվում Լաչինի միջանցքը, այնտեղ տեղակայվում են դիտորդներ,

6. Արցախի հարցը լուծվում է զինադադարից հետո, Մինսկի հավաքի շրջանակներում:

Քննարկումների առանցքում է եղել նաեւ Հայաստանի արտաքին առեւտրի զարգացման համար թուրքական ենթակառուցվածքների օգտագործումը, ինչպես նաեւ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության նոր ուղիների, «Անդրկովկասյան մայրուղու» շինարարությունը: Ինչ վերաբերում է առաջ քաշված նախապայմաններին, Տեր-Պետրոսյանը ասել է, որ ընդունելի է համարում առանց նախապայմանների հրադադարի հաստատումը, ինչը դժվար թե նույնքան ըմբռնում գտնի Ադրբեջանում:

Նշենք նաեւ, որ բանակցություններին կողմերից մասնակցել են Թուրքիայի դեսպան Բլեդան, Ալփասլան Թյուրքեշի որդին` Թուղրուլ Թյուրքեշը, դեսպանատան քարտուղար Մենթեր Շահինլերը, Հայաստանը ներկայացրել են արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանը եւ Ժիրայր Լիպարիտյանը: Ի դեպ, թուրքերը զարմացել են, երբ Տեր-Պետրոսյանը թուրքերենով բարեմաղթություններ է ուղղել Թյուրքեշի որդուն:

Ինչպես նշում է թերթը` վկայակոչելով նույն Էոզարարատին, հանդիպումից որոշ ժամանակ անց քննարկվել է հայ-թուրքական սահմանի վրա 1915թ. զոհվածների հուշարձան կառուցելու հնարավորությունը, որի` դեպի Հայաստան ուղղված մասի վրա թուրքերեն, իսկ դեպի Թուրքիա ուղղված մասին` հայերեն գրվելու էր. «Մեր պատճառած ցավի համար սգում ենք»: Թերթը չի բացատրում, թե այդ ինչ ցավ են պատճառել հայերը թուրքերին, այդ ի՞նչ են գործել, որ ամենը համահավասարեցվի 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությանը:

«Միլլիյեթին» տված հարցազրույցի ընթացքում հանդիպման մեկ այլ մասնակից` Ժիրայր Լիպարիտյանը, նշում է, որ Թյուրքեշի եւ Տեր-Պետրոսյանի հանդիպումը կարեւոր նշանակություն է ունեցել եւ հանդիսացել է միջպետական հարաբերությունների հաստատման կարեւոր հանգրվան:

Ըստ այդմ, Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու առումով, համաձայն նախկին իշխանության արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուներից մեկի, Թյուրքեշի դիրքորոշումը կարեւոր դեր կարող էր ունենալ: Լիպարիտյանը հերքել է նաեւ այն տեսակետը, թե, իբր, Տեր-Պետրոսյանի եւ Թյուրքեշի բանակցություններն անարդյունք են անցել այն պատճառով, որ արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանը կոշտ դիրքորոշում է հանդես բերել:

Ըստ հարցվողի, ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի միջեւ որեւէ հակասություն չի եղել, քանզի ի սկզբանե տարբերվել են երկու կողմերի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների վրա ազդող հիմնական գործոնների վերաբերյալ: Ըստ այդմ, հայկական կողմը ցանկացել է երկկողմ հարաբերությունները չկապել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրների լուծումին: Մյուս կողմից, քննարկումների ընթացքում ստեղծվել է այնպիսի տպավորություն, թե Թյուրքեշը խոսել է Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների անունից, սակայն իրականում, անգամ հրադադարի հաստատման դեպքում, Բաքվի վրա ճնշման շատ լծակներ չի ունեցել:

Ի դեպ, նշենք, որ Թյուրքեշի հետ հանդիպել է ոչ միայն Հայաստանի նախագահը, այլեւ շատ ուրիշ հայազգի գործիչներ: Տարօրինակ չէ, որ հայ-թուրքական շփումները շարունակվել են նաեւ Թյուրքեշ-Տեր-Պետրոսյան հանդիպումից հետո: 1994թ. ապրիլին, Ֆրանկֆուրտի թուրքական հյուպատոսությունում է եղել համանման հանդիպում դեսպանի մակարդակով: Ի դեպ, ըստ թերթի, սա առաջին դեպքն է եղել, երբ արտերկրում ՀՀ դեսպանը գտնվել է թուրքական ներկայացուցչությունում:

Այստեղ, Թուրքիայի դեսպան Օնուր Էոյմենի (այժմ` թուրքական խորհրդարանի պատգամավոր) ընկերակցությամբ, վերջինս սպասել է Թյուրքեշի հետ հանդիպմանը, որի ընթացքում որոշակի պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել: 1995թ. փետրվարի 23-ին Թուրքիա է այցելում ժիրայր Լիպարիտյանը, որը Անկարայի «Հիլթոն» հյուրանոցում հանդիպում է Թուղրուլ Թյուրքեշին (Ալփասլան Թյուրքեշի որդուն):

Ուշագրավ է, որ 22.45 սկսված հանդիպումն ավարտվել է միայն գիշերվա 2-ին: Ի դեպ, Թյուրքեշ կրտսերին ուղեկցել է նաեւ գործարար Ջեմի Քամհին: Երկկողմ գործարար շփումներում կարեւոր դերակատարություն է ունեցել նաեւ ՀՀ նախագահի եղբայրը` Թելման Տեր- Պետրոսյանը, որի նախաձեռնությամբ նաեւ 1997թ. ստեղծվում է հայ- թուրքական տնտեսական խորհուրդ:

Պատմության վերջին դրվագը, որին անդրադառնում է թերթը, Էոզարարատի այցն է Երեւան եւ այստեղից` փակ սահմանի միջով դեպի Թուրքիա: Ուշագրավ է, որ գաղտնի բանագնացի համար երկու կողմերի սահմանապահներն էլ խնդիրներ չեն հարուցել:

Թյուրքեշի հետ հանդիպման համար Անկարա գործուղված բանագնացը, սակայն, չի կարողանում տեսնել թուրք ազգայնականների առաջնորդին, քանզի վերջինս մինչ Էոզարարատի Անկարա հասնելը վախճանվում է:

Ահա այսպիսին է եղել, ըստ «Միլլիյեթի», Տեր- Պետրոսյան –թուրք ազգայնամոլներ գաղտնի դիվանագիտության ուշագրավ այս էջը:

countrev.livejournal.com

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 20
  • Создано
  • Последний ответ

наивно и дешево :diana:

PR - технологии на уровне начала 20 века.

поэлегантнее и тоньше нужно бы.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

наивно и дешево :diana:

PR - технологии на уровне начала 20 века.

поэлегантнее и тоньше нужно бы.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

предпочитаю хюриет - в оригинале,

там самая свежая и достоверная информация о Кяваре

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

главное чтоб на H1 и "Уклшк ьувшф" не жаловались,

ведь родные же они,

а на гюнешли - это ничего.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Паскаль турецкий не знает,чтобы материалы готовить:) А вот Акопыч,он-дока,ом еще 9 разноязычных каналов вести сможет:):D

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ну для того чтобы копи пейстить, не только турецкий

но и китайский можно не знать.

выделил, скопировал, вставил - весь редакторский удел. :rolleyes:

Акопыч - креативно пишет

страдающие креативом, на плагиат и копи пейст не пойдут,

откажется как пить дать,

хотя была бы хоть какая но подпитка бюджету - на исполнение социалки.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

смотря под каким углом смотреть на текст :angel:

записывайте - "креатив не может быть бездарным" :yes:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...