Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Ալեքսանդր Արզումանյանի կալանքը երկարաձ&#


Grig777

Рекомендованные сообщения

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը այսօր որոշեց եւս երկու ամսով երկարաձգել Հայաստանի նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն շարժման» նախաձեռնող Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը:

Դատավոր Ռուբեն Ներսիսյանը շուրջ երկու ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո որոշեց բավարարել Ազգային անվտանգության ծառայության վարչության պետի տեղակալ Տոնոյանի համապատասխան միջնորդությունը:

Դատավոր Ներսիսյանն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ նախաքննության օբյեկտիվությունն ու լրիվությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել մի շարք քննչական գործողություններ, որոնց կատարման համար պահանջվում է երկու ամիս ժամանակ, «իսկ ազատության մեջ մնալով մեղադրյալը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, նախաքննությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, կատարել քրեական օրենսգրքով արգելված արարք»:

Արզումանյանի կալանքի հերթական երկամսյա ժամկետը լրանում էր սեպտեմբերի 7-ին, եւ դատարանի այս որոշմամբ այն կերկարաձգվի մինչեւ նոյեմբերի 7-ը:

Կալանքը երկարացնելու համար քննչական խումբը ներկայացնում է այն հիմնավորումը, թե մոսկվաբնակ հայազգի գործարար Սաշիկ Աղազարյանը հաստատել է, որ ինքն է Արզումանյանին գումար փոխանցել, եւ քննչական խումբը միջնորդել է Ռուսաստանի Դաշնության դատախազությանը` պարզել Աղազարյանի հայտարարության իսկությունը, ապա հարցաքննություններ, առերեսումներ անցկացնել, պարզել Աղազարյանի եկամուտների օրինականությունը, ինչպես նաեւ` թե որքանով է նա կատարել իր հարկային պարտավորությունները:

Արզումանյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «ապօրինի եւ զավեշտալի» որակեց այս հիմնավորումը: Փաստաբանը հիշեցրեց, որ ըստ Ալեքսանդր Արզումանյանին առաջադրված մեղադրանքի` նա եւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը 2007 թվականի ապրիլի 24-26-ը համաձայնության են եկել հետախուզման մեջ գտնվող մոսկվահայ գործարար Լեւոն Մարկոսի հետ` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու վերաբերյալ, իսկ Աղազարյանի անունը առհասարակ հիշատակված չէ:

Փաստաբանը հայտնեց, որ պատրաստվում է դատարանի այսօրվա որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում, ինչպես նաեւ բողոքարկել առաջադրված մեղադրանքը:

Ալեքսանդր Արզումանյանը կալանվել է մայիսի 7-ին: Նրա կողմնակիցները պնդում են, թե Արզումանյանը քրեական հետապնդումների է ենթարկվում քաղաքական դրդապատճառներով:

http://www.armenialiberty.am/armeniareport/report/ar/2007/08/E1AB998F-42B3-4E6F-81AE-1A08C8D47DDE.ASP
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 2
  • Создано
  • Последний ответ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ

[21:51] 06 Սեպտեմբերի, 2007

Ավելի քան 4 ամիս ԱԱԾ մեկուսարանում` Երեւան քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքի տակ գտնվող ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը քիչ առաջ` 21:30-ին ազատ է արձակվել . նրա հանդեպ կիրառվող խափանման միջոցը` կալանքը, փոխարինվել է ՀՀ-ից չբացակայելու վերաբերյալ ստորագրությամբ; Հիշեցնենք, որ Ալեքսանդր Արզումանյանը մեղադրվում էր փողեր «լվանալու» մեջ եւ անցած շաբաթ դատարանը բավարարել էր դատախազության միջնորդությունը 2 ամսով եւս կալանքի ժամկետը երկարաձգելով:

http://www.a1plus.am/am/?page=issue&iid=52006

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՈՎ ԿԶԲԱՂՎԵՆ ՌՈՒՍ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ

[13:58] 07 Սեպտեմբերի, 2007

ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն ազատ է արձակվել այն բանից հետո, երբ քննչական խումբը վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից: ՀՀ գլխավոր դատախազության մեր աղբյուրները վստահեցնում են, որ երեկ քննչական խումբը գործի նյութերը ներկայացրել է Աղվան Հովսեփյանին:

Ըստ այդմ, հայրենի իրավապահներն իրենց գործն ավարտել են եւ փոխօգնության նպատակով նախաքննական մարմինը դիմել է ՌԴ համապատասխան գործընկերներին, եւ այժմ որոշ քննչական գործողություններ պետք է իրականացնեն ՌԴ իրավապահ մարմինները:

Եվ քանի որ այս գործընթացը կարող է ձգձգվել, Աղվան Հովսեփյանը նպատակահարմար է գտել փոխել Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը, հատկապես, որ Արզումանյանն այլեւս չի կարող խոչընդոտել նախաքննության ընթացքին:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանից չբացակայելու ստորագրությամբ Արզումանյանը 4 ամսյա կալանքից հետո ազատ էր արձակվել, իսկ ընդամենը մեկ շաբաթ առաջ նախաքննական մարմինը դիմել էր դատարան՝ կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու պահանջով եւ այն բավարարվել էր:

Այսինքն, ստացվում է նախաքննական մարմինը չի տիրապետում իր գործողությունների ընթացքին:

http://www.a1plus.am/am/?page=issue&iid=52021

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    VREZH Putnik
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...