Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

ԿՈՐԴԻՆԱՑՆՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑ

groul

Рекомендованные сообщения

Շարունակելով հասարակական վերահսկողության մասին վաղամեռիկ թեման...

ԿՈՐԴԻՆԱՑՆՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Հայքի քաղաքական դաշտում վերջին իրադարձությունները անհապաղ լուծման կարիք ունեցող մի քանի խնդիրներ բացահայտեցին։ Ավելի ստույգ՝ խնդիրները վաղուց կային, մենք էլ տեղյակ էինք դրանցից, բայց կեղծ կայունության փխրուն տեսիլքով հիպնոսացված՝ չէինք շտապում որևէ քայլեր ձեռնարկել։

Այդ իրադարձություններից առաջինը Ազգային Ժողովի պատգամավորների ընտրություններն էին, որոնց արդյունքը շատ լավ ցույց տվեց, որ ՀՀ բնակչությունը կորցրել է ՀՀ իշխանության վրա ազդեցության օրինական լծակները։ Ընտրողները չեն կարող հետ կանչել իրենց «ծառաներին», նույնիսկ հանրաքվե անցկացնելու իրավունքը խլվել է ժողովրդի ձեռքից։

Այս իրողությունը կարելի էր մի որոշ ժամանակ էլ հանդուրժել, եթե ՀՀ գլխին կանգնած լինեին հայրենատիրական գաղափարներով առաջնորդվող անձիք։ Թեպետ նույնիսկ այդ դեպքում հայոց պետականության ու ընդհանրապես հայ ազգի ապագան առանձին անհատների ազգանվեր լինել կամ չլինելուն պատանդ սարքելը շատ մեծ սխալ կլիներ։ Բայց ներկայիս իշխանությունը ոչ միայն հայրենատիրության նշույլ իսկ չունի, այլև արագորեն ներգրավվում է ազգային զարգացումը արգելակող ու ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների մեջ։ Ավելին, իշխանամետ որոշ շրջանակներ հնչեցնում են ազգային գաղափարախոսություն ունենալու անթույլատրելիության գաղափարը։

Երկրորդ իրադարձությունը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի հետ կապված իրավիճակի սրումն էր, երբ Մինսկի խմբի համանախագահները բացահայտեցին, որ հայկական կողմը համաձայնվել է հանձնել Արցախի ազատագրված տարածքը։ Հայկական պաշտոնյաները իր հերթին այդպես էլ հստակորեն չհերքեցին համանախագահների խոսքերը, տեղիք տալով լուրջ ու հիմնավորված անհանգստության։

Թեպետ ՀՀ ու ԱՀ նախագահների Սանկտ-Պետերբուրգում հանդիպման արդյունքում կարծես թե ոչ մի փաստաթուղթ չստորագրվեց, սակայն հանդիպմանը նախորդած երկու շաբաթների ընթացքում բազմաթիվ տագնապալի իրողություններ լույս աշխարհ հանվեցին։ Օրինակ՝ իշխանության բացահայտ դժկամությունը ազատագրված տարածքին տեր կանգնելու։ Առանձին պաշտոնյաների հետ մասնավոր զրույցներն էլ լավատեսության տեղիք չեն տալիս. իշխանամետ խավից հանձնողական-պարտվողական հստակ ազդանշաններ եկան։

Համատեղելով այս երկու իրադարձությունները Հայքում ընդհանուր իրավիճակի հետ (տնտեսական, ժողովրդագրական, կրթական և այլ հարցերում), մի պարզ եզրակացության ենք գալիս. ՀՀ ներկա իշխանությունը և ընդհանրապես վերնախավը ըստ էության մակաբույծ մի կառույցի է վերածվել։ Սա սիմբիոզ չէ, երբ երկու խմբի համագործակցությունը փոխշահավետ է, ո´չ, սա հենց մակաբուծություն է։ Քաղաքա-տնտեսական վերնախավը չունի ցանկություն ապահովելու և հավանաբար ուղղակի ի վիճակի չէ ապահովել հայության շարունակական անվտանգությունը, զարգացումը, ի վիճակի չէ հետապնդել ազգային երկարաժամկետ շահերը։

Ի՞նչ ելք կարելի է առաջարկել այս իրավիճակում։ Տվյալ պահին օրինական իշխանափոխությունը կարծես թե անհնարին է, նաև անիմաստ է, քանի դեռ չունենք քիչ թե շատ հստակ գաղափարախոսություն, որն ի վիճակի կլինի ուղղորդել ղեկավարների նոր սերունդը, չի թողնի նոր վերնախավին ժամանակի ընթացքում այլասերվել՝ վերածվելով մի նոր վիշապի։ Նաև շատ կարևոր է, որ հայոց պետականությունը ծառայի ազգին, այլ ոչ թե հակառակը։ Այնուամենայնիվ չգործելն էլ սխալ է, քանի որ քաոսն ու անորոշությունը՝ դիմադրության չհանդիպելով, միտում ունեն ուժեղանալու։

Այս պայմաններում, հեղինակի կարծիքով, պետք է ընտրել ազգային ինքնակառավարման ցանցային կառույց/կառույցների խումբ ստեղծելու ճանապարհը։ Այն պետք է հնարավորին չափ խուսափի պետության հետ բացեիբաց բախումից, լրացնելով պետության թերությունները, որտեղ հնարավոր է ուղղություն տալով պետական քաղաքականությունը և պատրաստելով նոր՝ հայրենատիրական ոգով դաստիրակված սերունդ։ Այսպիսի ցանցը կարող է սկսել իր աշխատանքը գաղափարական ու տեղեկատվական դաշտից, ժամանակի ընթացքում ներթափանցելով կրթական ոլորտ և վերջին հաշվով պետական կառավարման ոլորտ։ Որոշակի պահից սկսած այդպիսի կառույցը ի վիճակի կլինի ապահովել ազգի ոչ միայն տեղեկատվական-գաղափարախոսական, այլև ֆիզիկական անվտանգությունը, ազդել ժողովրդագրական (օրինակ՝ հայրենադարձություն, ծնելիության աճ), տնտեսական և այլ գործընթացների վրա։ Նման կառույցի գործունեության ոլորտները գրեթե անսահմանափակ են ու կարող են մրցակցել իշխանությունների հետ նույնիսկ պետության մենաշնորհ համարվող այնպիսի բնագավառներում, ինչպիսին է, օրինակ՝ արտաքին քաղաքականությունը, հետախուզությունն ու հակահետախուզությունը։

Ըստ իս նմանատիպ կառույցը կարող է հաջող գործել այն դեպքում, եթե ունենա հնարավորին չափ պարզ գաղափարախոսություն ու բարոյական կոդեքս, որոնք պետք է հիմնված լինեն հետևյալ հիմնասյուների վրա.

1.Հայքի վերածնունդ՝ հայոց լիարժեք ներկայության վերականգնում Հայկական լեռնաշխարհում;

2.Ազգին ծառայելու պատրաստակամությունն ու անձնական օրինակով այդ պատրաստակամությունը հաստատելը։ Ամենամեծ բարոյական վտանգը այն մարդն է, որն ի զեն կանչելով իր հայրենակիցներին, միաժամանակ կփորձի խուսափել զինծառայությունից, կամ էլ խոսելով ժողովրդագրական ճգնաժամից իր հոժար կամքով կհրաժարվի սերունդ տալուց։

3.Շքեղությունն ու շռայլությունը պետք է ամեն կերպ դատապարտվեն։ Հակառակ դեպքում կառույցը կդառնա հերթական քաղաքական «մեքենա հանուն մեքենայի»։ Կառույցի ցանկացած անդամ պետք է ձգտի յուրօրինակ պուրիտանիզմի, ուր շքեղության միակ թույլատրելի դրսևորումները կարող են համարվել լավ կրթությունը, առողջ ու բազմամարդ ընտանիք ունենալը, ու ընդհանրապես Հայքի գաղափարախոսությունից բխող արժեքների համակարգի պաշտպանությունն ու զարգացումը։

P.S. Պետք է հաշվի առնել, որ այս փոքր հոդվածը դեռ բավականին հում գաղափարների ամփոփման մի փորձ է և կարծիքներ կիսելու հրավեր է, այլ ոչ թե մանիֆեստ։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 11
  • Создано
  • Последний ответ

это ни что иное, как создание параллельных структур государственным.

т.е. государства в государстве.

это ни что иное, как подтачивание армянской государственности.

поэтому я

-1

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մեծ մասը, այդ թվում և դու, չեն տեսնում ՀՀ պետական սահմաններից այլ կողմ։ Իսկ այսպիսի մոտեցումը արդեն ծրագրավորված է անհաջողության, որովհետև ազգը մեր դեպքում շատ ավելի մեծ հասկացողություն է, քան մեկ հայկական պետության պետականությունը։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

voter, դու շարունակում ես սահմանափակել Հայքը ՀՀ-ով։

Հայքը դա միայն ՀՀ + Արցախը չէ։ ՀՀ-ի սահմաններից դուրս մտածելը չի նշանակում անցնել Սփյուռքին։ Քո բերված խնդիրներից գրեթե բոլորը ծնվել են այսպիսի մոտեցումից, տարանջատումից։

Ասում ես Սփյուռքին անհնարին է միավորել մեկ գաղափարով, ուրեմն ի՞նչ։ Թողենք որ այդպես էլ գնա-ձուլվի։

Իսկ ո՞վ ասեց, որ հասարակական կորդինացնող կառույցը միանգամից բոլոր խնդիրներով է զբաղվելու։ Կամ ո՞վ ասեց, որ տեղական իշխանությունների հետ աշխատանք չի տարվելու։ Սրանք ամենը տակտիկական հարցեր են, բայց անիմաստ է տակտիկայով զբաղվել, եթե ռազմավարություն չունես։

Հանուն ինչի՞ պետք է գյուղացին չգնա Ռուսաստանում ապրի, հանուն ինչի՞ պետք է մենք այս հողում ապրենք-կառուցենք, եթե բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը ամեն ինչ անելու են մեզ ոչնչացնելու համար, իսկ ներկայիս հայկական իշխանությունը այս իրավիճակը չնկատելու է դնում ու շարունակում է "երկխոսության" հեքիաթներով մեր գլուխը ք*նել։

Այսօր "Հանուն հայոց պետականության" պոռալով քանդում են Հայքի պետականության հիմքերը։ Մտիր ցանկացած դպրոց, խոսա աշակերտների հետ, ու տես թե ինչ է սպասում այդ մեր պետականությանը 15-20 տարուց։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Տղերք հարցը շատ պարզ է:

Ո՞նց ենք մենք պատկերացնում Հայքը և նրա մերձակա շրջապատը ( այսինքն այն տարածքները որոնք վերահսկվում են Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի կողմից ) մի վիճակում որտեղ մարդը կարող է նորմալ ապրել ու արարել: Ու ինչ պետք է անենք այդ ապագային եթե չասենք հասնելու ապա գոնե մոտենալու համար:

Գրուլ ես ճիշտ եմ հասկացե՞լ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ճշտեմ, որ այդ "մերձակա շրջապատ" կոչվածն էլ մասամբ Հայքի մասն է։

Ընդհանրապես, ճիշտ կլինի Հայքը ու Հայկական Լեռնաշխարհը տարբերել իրարից։ Հայկական Լեռնաշխարհը Հայքի (հայոց էությա՞ն) մի մասն է միայն, թեպետ եւ շատ կարեւոր։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

voter, դու շարունակում ես սահմանափակել Հայքը ՀՀ-ով։

Հայքը դա միայն ՀՀ + Արցախը չէ։ ՀՀ-ի սահմաններից դուրս մտածելը չի նշանակում անցնել Սփյուռքին։ Քո բերված խնդիրներից գրեթե բոլորը ծնվել են այսպիսի մոտեցումից, տարանջատումից։

Ասում ես Սփյուռքին անհնարին է միավորել մեկ գաղափարով, ուրեմն ի՞նչ։ Թողենք որ այդպես էլ գնա-ձուլվի։

Իսկ ո՞վ ասեց, որ հասարակական կորդինացնող կառույցը միանգամից բոլոր խնդիրներով է զբաղվելու։ Կամ ո՞վ ասեց, որ տեղական իշխանությունների հետ աշխատանք չի տարվելու։ Սրանք ամենը տակտիկական հարցեր են, բայց անիմաստ է տակտիկայով զբաղվել, եթե ռազմավարություն չունես։

Հանուն ինչի՞ պետք է գյուղացին չգնա Ռուսաստանում ապրի, հանուն ինչի՞ պետք է մենք այս հողում ապրենք-կառուցենք, եթե բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը ամեն ինչ անելու են մեզ ոչնչացնելու համար, իսկ ներկայիս հայկական իշխանությունը այս իրավիճակը չնկատելու է դնում ու շարունակում է "երկխոսության" հեքիաթներով մեր գլուխը ք*նել։

Այսօր "Հանուն հայոց պետականության" պոռալով քանդում են Հայքի պետականության հիմքերը։ Մտիր ցանկացած դպրոց, խոսա աշակերտների հետ, ու տես թե ինչ է սպասում այդ մեր պետականությանը 15-20 տարուց։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

Ինչպես ես հասկացա սա փորձ է ստեղծել փակ սոցիալական խումբ, որը միավորված է որոշակի գաղափարախոսության վրա

Մի գուցե մինչև վերջ ես դեռ պատրաստ չեմ հարցը քննարկել իր որոշակիության մեջ, բայց անկեղծ ասաց գաղափարը տեղին է և տրամաբանական

Հասարակության մեջ ի վերջո տարբեր զարգացումների, գաղափարների կրողները որոշակի մարդիկ են` խմբեր և դրանց ազդեցությունը հասարակական կյանքի վրա և ինքնակազմակերպման ձևերը ունենում են ամենա անսպասելի դրսեորումներ

Ինչևե, երևի քաղաքական կուսակցութոյւններից հիասթափությունից հետո գալու է ժամանակը խմբային (գաղափարական ) շահերի ֆորմալիզացման նոր ձևերի, որը ի միջիաայլոց նույնիսկ զարգացած երկրներում գործում է զուգահեռաբար լեգալ կառույցներին

Երեևի գալիս է ժամանակը եթե ոչ կազմակերպչական միավորման, բայց ավելի սերտ կոորդինացման

Լավ միտք է , Գրուլ. Դուրս եկավ

Ցանցը, մատրիցան ավելի ճկուն է , և ավելի ընդգրկուն, դա կոշտ կարգապահությամբ կառույց չե, որը շատերին կվախեցնի և ամբիցիաների տեղ կտա, բայց միջավայր թեկուզ իրար օգնության

:lol: այստեղ կարևորը կառույցի ղեկավարման անդեմությունն է :fool:

Ցանցը իր մեջ չի կարող լինեն հիերարխիկ

Ինչու եմ այդքան այդ մասով տարածվում.... :/

Մենեջմենտը միշտ ամենա դժվար հարցն է, և Սատանան :lol: այստեղ է

Առնվազն, կարիք կա իրար ճանաչելու և նույն խաղի կանոննոերով խաղալու

:up:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.

  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 10 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    10 гостей
    Колючка Анчара Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.

×
×
  • Создать...