Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԹԱՔՈՒՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄ


groul

Рекомендованные сообщения

18:31 07/06/2007

«ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԹԱՔՈՒՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄ»

«Անհեթեթություն է այսօր խոսել հողերի վերադարձման մասին և ոչ ոք չի ստորագրի նման փաստաթուղթ»,-այսօր «Ուրբաթ» ակումբում ազատագրված տարածքների վերաբերյալ քննարկման ժամանակ նշեց «Հետք» էլեկտրոնային կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Նրա կարծիքով, «չի կարող լինել թաքուն վերաբնակեցում: Աշխարհը թափանցիկ է, և ի՞նչ է նշանակում այնպես անել, որ մարդիկ չիմանան, վերաբնակեցում է տեղի ունենում: Այդպիսի բան հնարավոր չէ»: Նրա կարծիքով, պետք է հստակ հայտարարել, որ վերաբնակեցնում ենք այդ տարածքները և կոնկրետ նշել, թե որ գյուղերը երբ են բնակեցվելու: Ջրի ու հոսանքի հարցերը նույնպես, ըստ նրա, պետք է լուծվեն այդ համատեքստում:

«Ազատագրված տարածքների նկատմամբ իշխանությունները պետք է ունենան բիզնես ծրագիր և գործարարներին նույնպես ներգրավեն այդ աշխատանքներում»,-համոզված է Է. Բաղդասարյանը: Նրա խոսքով, այսօր այդ ուղղությամբ ամենամեծ գործը անում են սփյուտռքահայերը: «ԼՂՀ նախագահ Ղուկասյանը երևի չգիտի, որ Թուֆենկյանը այնտեղ խաղողի այգիներ է վերականգնում, ՀՕՄ-ը մանկապարտեզ է կառուցում, Մոնթե Մելքոնյանը երիտաարդական կենտրոն է կառուցել»,-ասաց Է. Բաղդասարյանը, նշելով, որ նման եզրահանգման ինքը հանգել է այն պատճառով, որ Ա. Ղուկասյանը շնորհակալական խոսքերի փոխարեն մեղադրանքներ է ներկայացնում Սփյուռքին:

http://www.panorama.am/am/politics/2007/06/07/qashatagh/

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 1
  • Создано
  • Последний ответ

Ղարաբաղի պաշտոնյաներն անգամ Քաշաթաղի տեղը չգիտեն

11:17 Yerevan | 7:17 GMT | Friday 8 June 2007

Թագուհի Հակոբյան

Լեռնային Ղարաբաղն ու ազատագրված տարածքները սովորաբար հիշատակվում են միայն դիվանագետների հանդիպումների ժամանակ եւ «դարից երկար» ձգվող բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ ինչպե՞ս է ապրում հայ մարդը, ի՞նչ հոգսեր ու խնդիրներ ունի նա` քչերին է հուզում:

«Հետաքննող լրագրողներ» ընկերակցության նախագահ, ծագումով ղարաբաղցի Էդիկ Բաղդասարյանը եւ «Դրոշակ» ամսագրի խմբագիր, դաշնակցական Կարեն Խանլարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեցին, որ չկա ազատագրված տարածքները վերաբնակեցնելու պետական ծրագիր: Էդիկ Բաղդասարյանը, որը շրջագայել է ազատագրված տարածքներով եւ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերով, պատրաստել նրանց հիմնախնդիրների մասին մի շարք հրապարակումներ, համոզվել է, որ ղարաբաղցի շատ պաշտոնյաներ նույնիսկ չգիտեն Քաշաթաղի (Քաշաթաղի շրջանը ներառում է Ադրբեջանի նախկին երեք շրջանները` Լաչին, Զանգելան, Ղուբաթլի) գյուղերի տեղը, չեն այցելում այնտեղի բնակիչներին եւ անհաղորդ են նրանց հոգսերին:

«Ղարաբաղում մի պատգամավոր կա` Վահրամ Աթանեսյան անունով, որը պարբերաբար ակտիվանում է: Քաշաթաղի հյուսիսային գյուղերից պատգամավոր է ընտրվել, սակայն ընտրվելուց հետո չի եղել Քաշաթաղում», - հայտարարեց Էդիկ Բաղդասարյանը: Նա նշեց նաեւ, որ իր հրապարակումներն ավելի շատ արձագանք են գտել սփյուռքում, քան Հայաստանում: Սփյուռքում ստեղծվել է Քաշաթաղի աջակցության կոալիցիա, որի շնորհիվ վերականգնվել են երեխաներին տրվող արտոնությունները, յուրաքանչյուր շնչին տրվող հոսանքի 60 կվտ-ին կտրվի փոխհատուցում, Քաշաթաղի հիվանդանոցում բուժվելը դարձել է անվճար, որոշ գյուղերում սկսել են աշխատել ավտոբուսներ: Էդիկ Բաղդասարյանին հետաքրքրում էր, թե որքանով է իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն, որը հայդատականության ջատագովն է, հետամուտ վերաբնակեցման ծրագրին: Կարեն Խանլարյանը արձագանքեց, որ վերաբնակեցումը միշտ եղել է ՀՅԴ-ի ուշադրության կենտրոնում, սակայն` «ինչպե՞ս կարող է մարդը վերաբնակվել մի տարածքում, որի` Ադրբեջանին հանձնելու հարցը քննարկվում է բանակցությունների ժամանակ»: Է.Բաղդասարյանն անհեթեթ է համարում տարածքների հանձնման մասին ցանկացած խոսակցություն:

«Նման փաստաթուղթ չի ստորագրի որեւէ մեկը: Դա կլինի դատավճիռ ցանկացած ստորագրողի համար», - համոզված է նա: Եւ այս համոզմունքն ունեցող լրագրողին անհասկանալի է մնացել պահանջատեր Դաշնակցության կեցվածքը հատկապես նախընտրական շրջանում, երբ ոչ մի խոսք չեն հնչեցրել ազատագրված տարածքների մասին: Էդիկ Բաղդասարյանը կարծում է, որ ՀՀ նորընտիր ԱԺ-ի պատգամավորներին պետք է էքսկուրսիա տանել Քաշաթաղ, որպեսզի նրանք գոնե իմանան Քաշաթաղի տեղը, քանի որ իշխող կուսակցություններից մեկի լիդերը չգիտի նույնիսկ, թե ինչ է Քաշաթաղը եւ որտեղ է գտնվում այն: Իսկ Էդիկ Բաղդասարյանն ասում է, որ ազատագրված տարածքներում մի սերունդ է մեծանում, որը ծնվել եւ ողջ կյանքն ապրել է այդտեղ եւ բացարձակ տեղյակ չէ, որ ինչ-որ քեռիներ իր գյուղը հանձնելու մասին են մտածում: Լրագրող Էդիկ Բաղդասարյանը մեղավոր է համարում նաեւ լրագրողներին, որոնք անընդհատ զբաղված են քաղաքական ինտրիգներ լուսաբանելով եւ չեն անդրադառնում սովորական մարդկանց խնդիրներին, չեն գրում նույնիսկ Հայաստանի գյուղերի մասին, որոնք իրենց անմխիթար վիճակով չեն տարբերվում Ղարաբաղի գյուղերից:

http://zhamanak.com/article/6457/

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 7 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    7 гостей
    Putnik
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...