Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Ըմբոստությունը որպես հոգեւոր պրակտիկա


Рекомендованные сообщения

Քաղաքական եւ հասարակական ըմբոստությունը, բողոքը անիմաստ են, եթե չեն հանգեցնում ներքին վերափոխման, եթե չեն նպաստում հոգեւոր նոր որակի ձեռքբերմանը։ Միաժամանակ քաղաքական եւ հասարակական ըմբոստությունը զուտ քաղաքականից ավելի լայն խնդիրներ է լուծում թե ըմբոստ վիճակում գտնվող անհատի, թե ողջ հասարակության համար` այդ թվում հասարակության այն մասի, որը ներգրավված չէ ըմբոստության մեջ, կամ հանդիսանում է հենց ըմբոստության թիրախ։ Ըմբոստությունը, այս առումով կատարում է հասարակական մեղքի քավման գործառույթ, որը մեղմացնում կամ հետաձգում է այն պատիժը, ցրում է ամպերի մռայլ այն կուտակումը, որը գոյանում է հասարակության մի մասի գործած անարդարության եւ հանցանքի արդյունքում։

Հին Կտակարանի մի դրվագ պատմում է Սոդոմ եւ Գոմոր քաղաքի ոչնչացման մասին։ Երբ Աստված պատրաստվում է ոչնչացնել Սոդոմն ու Գոմորը նրանց բնակիչների գործած մեղքերի համար, Աբրահամը, աղոթելով դիմում է Նրան` “Միթէ՞ կորուսանիցես զարդարն ընդ անբարիշտն…Եթէ իցեն յիսուն արդար ի քաղաքի կորուսանիցե՞ս զնոսա եւ ո՞չ ներիցես ամենայն տեղեացն վասն յիսուն արդարոյն, եթէ իցեն ի նմա….Եւ ասէ Տէր, եթէ գտցէ ի Սոդոմ յիսուն արդար ի քաղաքի անդ, թողացուցից ամենայն տեղեացն վասն նոցա”։ Բայց Աբրահամը կանգ չի առնում եւ շարունակում է հարցնել նույն ոճով 40, 30, 20 արդարների մասին, եւ անընդատ ստանում է նույն պատասխանը։ Վերջապես նա ասում է “Միթէ՞ իցէ ինչ Տէր, եթէ խոսեցայց եւս մեւս անգամ. եթէ՞ գտանիցի անդ տասն։ Եվ ասէ Տէր` ոչ կորուսից վասն տասնանց”։ Այսինքն, եթե քաղաքում գտնվեին թեկուզ տաս հոգի արդար մարդ, Աստված պատրաստ է չկործանել քաղաքը հանուն այդ տաս արդարի, որպեսզի մեղավորների հետ չոչնչանան նաեւ արդարները։ Բայց Սոդոմում այդքան էլ արդար չի գտնվում եւ քաղաքը կործանվում է։

Հայաստանում հերթական անգամ իրագործված հասարակական, պետական եւ ուղղակի բարոյական հանցագործությունը` ընտրությունների եւ Հիմնական Օրենքի կոպիտ խախտումը անպայմանորեն պատժելի է թե Աստվածային թե պատմական օրենքներով, թեկուզ այն պատճառով, որ ակնհայտորեն թուլացնում է երկիրը եւ անպաշտպան դարձնում նրան արտաքին վտանգների ու մարտահրավերների դիմաց։ Հոգեբանորեն կոտրված, ծնկի բերված հասարակությունը, կաշառքով ու կեղծիքիների մեջ ներգրավվածությամբ փչացրած ժողովուրդը չի կարող ամուր հիմք հանդիսանալ պետության համար։ Եվ միայն ժամանակի հարց է այդ պետության կործանումը, որին չի օգնի ոչ տնտեսական աճը, ոչ կեղծ պաշտոնական հայրենասիորւթյունը։ Բայց եթե մեր “քաղաքում” կա 50, 40, 30, 20 նույնիսկ 10 արդար, ապա Աստված դեռ ողորմած է։ Սակայն պետք է հասկանալ, թե ո՞րն է այդ դեպքում արդարը։

Նա ով անմիջականորեն չի մասնակցել անարդարությանը դեռ չի կարող համարվել լիովին մաքուր եւ արդար։ Իր անտարբեր կեցվածքով նա իրեն լռելյան մասնակից է դարձնում կատարված կոլեկտիվ հանցանքին։ Ավելին` անտարբերությունը ինքնին առանձին մեղք է, որը եւս կարիք ունի քավության։ Դրա մասին է վկայում “Յովհաննու Յայտնութեան” հայտնի հատվածը, որում ասված է` “Գիտեմ զգործս քո, զի ոչ ցուրտ ես եւ ոչ ջերմ. պարտ էր քեզ կամ ցուրտ լինել, կամ ջերմ։ Այլ դու գաղջ ես, եւ ոչ ջերմ, ոչ ցուրտ…. եւ ոչ գիտես, եթէ դու ես ողորմելի եւ հէք…, մերկ եւ կոյր”։ Լիովին արդար նաեւ նա չի կարող համարվել նա, ով հասկանալով կատարվածի հանցավորությունը չի բարձրաձայնում դրա մասին ի լուր հասարակությանը։ Իհարկե այդ մարդը չի կարող հանցակից կամ դատապարտելի համարվել, բայց նրա միջոցով չեն կարող քավվել հանրության հանցանքները։ Արդար լինելը տվյալ համատեքստում անպայմաներն ենթադրում է ակտիվ կեցվացք եւ հասարակական հանցանքի բարձրաձայն ու հրապարակային մերկացում։ Ծածուկ խոհանոցային կամ սրճարանային դժգոհությունը չի կարող կատարել հասարակական այն գործառույթը ինչ հրապարակային մեղադրանքը։ Այս առումով խոսուն է ավետարանական մեկ այլ հատված (Եփեսացիներին ուղված Պողոս Առաքյալի թղթից)` “Եւ մի կցորդ լինիք անպտղութեան գործոցն խաւարի, այլ մանաւանդ յանդիմանեցէք։ … Այլ ամեն ինչ յանդիմանեալ` ի լուսոյ յայտնի լինի. զի ամենայն ինչ, որ յայտնի է լոյս է”։ Այսինքն, ասում է, որ նախ` քրիստոնյան պարտավոր է ոչ միայն չմասնակցել հանցանքին, այլեւ մերկացնել` հանդիմանել այն, եւ երկրորդ` մերկացված, հանդիմանության արժանացած հանցանքը մասամբ կորցնում է իր ուժը։ Եւ երրորդ` հանդիմանությունը պետք է լինի ոչ թե ծածուկ, այլ տեսանելի` “հայնտի”, որի արդյունքում հոգեւոր դաշտում տեղի է ունենում մի յուրահատուկ էներգետիկ գործընթաց եւ խավարից դեպի լույս բերված հանցանքը զրկվում է իր ուժի մի մասից` “լույս” է դառնում, փաստորեն քավվում է։

Այսպիսով որպես արդար տվյալ դեպքում կարող է դիտվել այն մարդը, որը բարձրաձայն եւ հրապարակային ձեւով հանդիմանում է հասարակական հանցանքը եւ դրանով իր վրա վերցնում է այդ հանցանքի քավման գործառույթը` մեղքը ի հայտ բերելու եւ լույս դարձնելու միջոցով։ Բայց նաեւ հանդիմանությունն է այստեղ քիչ արդար լինելու համար։ Հանդիմանությունը ոչ միայն խոսքերով է, այլեւ գործողությամբ` ըմբոստության, բողոքի կոնկրետ ակցիաներով։ Այս դեպքում արդեն կոնկրետ գործողությունների մասնակիցները` ենթարկելով իրենց նաեւ որոշ զրկանքների կամ սահմանափակումների եւս նպաստում են հասարակական հանցանքի քավմանը։ Այս առումով հետընտրական հացադուլը, կամ “1+…” նստացույցը որոշ չափով նմանվում են ճգնողական կամ պահեցողական գործողությանը, իրենց մեջ կրում են ապաշխարհողական պասի, ծոմի տարր։ Պատահական չէ, որ օրինակ “1+…” նստացույցի մասնակիցների գլխավոր ներքին արդյունքներից մեկը եղավ նոր հոգեբանական որակի ձեռքբերումը, որը բավականաչափ արտահայտված է Ն. Փաշինյանի մայիսի 18-ի խմբագրականում` “Սա մի տեղ է, որտեղ հարազատները ավելի են հարազատանում, … իսկ թշնամու զգացողությունը ցնդում է ուղղակի”։

Այստեղ արդեն տեսնում ենք, որ ըմբոստությունը ունի ոչ միայն հասարակական մեղքի քավման իմաստ, այլեւ հանգեցնում է անհատական կարեւոր հոգեբանական վերափոխությունների։ Ըմբոստությունն ու բողոքը հոգեբանական տեսակետից երկու տիպ կարող են ներկայացնել։ Մեկը հիմնված է ներքին չարության, թույնի, թերարժեքության արտամղման վրա, երբ բողոքի գործողության մեջ ներգրավված անձի համար ըստ էության կարեւոր չէ, թե կոնկրետ ինչի դեմ է նա դուրս եկել` նա ըմբոստության միջոցով փորձում է ազատվել իր ներքին անլուծելի խնդիրներից։ Երկրորդը հիմնվում է արդարության, ճշմարտախոսության, քաղաքացիական պարտքի զգացմունքների վրա։ Պայքարի թոհուբոհի մեջ հաճախ դժվար է տարբերել մեկը մյուսից։ Բայց կա բավականին հուսալի ցուցիչ։ Դա հատվածականության հաղթահարումն է ըմբոստության շարժման տեւական գործընթացի արդյունքում։

Չարությունը, ներքին մանրությունը, փոքրոգությունը անընդատ ստեղծում է նորանոր սահմաններ, նորանոր բաժանումներ մինչեւ, որ բնականորեն բերում է աղանդավորական մտածելակերպի ձեւավորմանը։ Աղանդավորական մտածելակերպով տառապում են Հայաստանի մտավոր, քաղաքական, հասարակական դաշտի ներկայացուցիչների մի զգալի մասը։ Այն բնորոշվում է հետեւյալ կարեւոր հատկանիշներով` ինքնագնահատակի զավեշտի հասնող ոչ ադեկվատություն, սեփական դերի գերագնահատում, նույն դաշտում գործող այլ անձերի եւ խմբերի անդադար վատաբանում (արդյունքում գործում է հայկական համընդհանուր ձեւակերպումը` ես ու իմ երեք-չորս ընկերները սուրբ ենք, մնացած բոլորը անխտիր սրիկաներ են), “իմաստակություն”` վերջին ինստացիայում ճշմարտության ճանաչման հավակնություն, որից էլ հաճախ բխում է “Նոստրադամուսի սինդրոմը”` անձը անընդատ անում է ինչ որ գուշակություններ եւ դրանք անընդատ իրականանում են, իհարկե, միայն այդ նույն անձի կարծիքով (այսինքն չիրականացվածները նա ուղղակի ի զորու չե նկատել)։ Նոստրադամուսի սինդրոմը առավել հաճախ ուղեկցվում է եւ ի վերջո հանգեցվում է ամենասովորական կենցաղային բայղուշության։ Այս գործընթացը ի վերջո բերում է ինտելեկտուալ եւ մարդկային աղետի։ Ամփոփվելով իր նման մտածող նեղ մի խմբի մեջ (բաժանման շարունակական գործընթացը ի վերջո բերում է նման փոքրիկ խմբերի ձեւավորմանը) եւ էփվելով անընդատ նույն մտքերի ու կարծիքների մեջ, մարդը կորցնում է թե մտավոր, թե առհասարակ ներքին զարգացման, հասունացման հնարավորությունը։ Նա անընդատ եւ բոլոր իրավիճակենորւմ կրկնում է նույն գաղափարներն ու գնահատականները` ի զորու չլինելով դրանց վերանայմանը ըստ փոփոխվոխ իրադրության պահանջարկի։ Բնական է, որ նման դեպքում մարդը ունակ չի նկատելու որեւէ նոր բան, թարմ գնահատական տալու որեւէ նոր գործընթացի, ամեն ինչ գնահատում է մեկընդմիշտ ընդունված կարծրատիպերի պրիզմայով։ Այստեղ արդեն նրան չի կարող օգնել նույնիսկ անձնական փորձը` որովհետեւ մարդը ամեն բան “գիտի” նախորոք։ Այս գործընթացի վերջին փուլը բնականորեն հանգեցնում է կոնսպիրոլոգիական մտածողության գերակայությամբ։ Մեր հասարակությունը ուղղակի խեղդվում է տնագործ-կոնսպիրոլոգների առատությունից։ Ընդ որում, խոսքը ոչ թե ինչ որ գլոբալ գաղտնագիտական սխեմաների մասին է, այլ ամենամանր, տնային, փինաչիական բացատրական մոդելների։ Ամեն ինչ, ինչ տեղի է ունենում` դավադրություն է, գաղտնի պրոեկտ է (հիմնականում Սերժի կամ Լեւոնի)։ Այս կեղծ գաղտնագիտական ախտը առանձին ու հոգեբանորեն հետաքրքիր մի թեմա է, որի մասին գուցե արժի մի օր գրել։ Այստեղ, ամփոփելով միայն շեշտենք, որ այդ մտածելակերպը բնական հանգրվան է մտքի ամլության, որն իր հերթին արդյունք է ներքին չարության ու հոգեւոր մանրության։

Ըմբոստության երկրորդ տիպը բերում է հակառակ արդյունքների։ Պատահական չէր, որ այն համեմատեցինք կրոնական պահեցողության հետ։ Թե մեկի, թե մյուսի գլխավոր արդյունքը` ներքին մաքրագործումն է, ուրեմն եւ սահմանների լայնացումը, ուրեմն եւ ի վերջո սերը։ “Սա մի տեղ է, որտեղ հարազատները ավելի են հարազատանում, … իսկ թշնամու զգացողությունը ցնդում է ուղղակի”։ Թշնամու զգացողությունը դա հենց սահմանի զգացողությունն է, իսկ սերը դա սահմանի վերացումն է։ Փոխանակ անընդատ անջատվելու, բաժանվելու, մանրանալու, ըմբոստության մեջ ներգրավված անձը հակառակը` լայնացնում է իր ներքին ու արտաքին սահմանները, հաղթահարում է հատվածականությունը, անձակենտրոնությունը, հպարտության մահացու մեղքը (հպարտությունը ոչ թե ինքնասիրության, այլ ինքնասիրահարվածության, գոռոզմիտության առումով)։ Նա պատրաստ է ծառայել, զոհաբերել, ներել, վերջին շարքերը զբաղեցնել։

Ըմբոստության այս տիպը միայն մի սահման է ի վերջո ճանաչում։ Դա սահմանն է, նրանց միջեւ, ով ձեռք է բերել այդ ներքին փորձը ու նրանց ով ապրում է դեռ հին աշխարհում։ Ցավոք, այդ սահմանը դժվար հաղթահարելի է, որովհետեւ մենք տարբեր լեզուներով ենք խոսում, իսկ ներքին փորձը շատ դժվար է փոխանցել խոսքերով։ Բայց մյուս կողմից մի ճանապարհ կա այսօրվա վիճակի հաղթահարման։ Արտաքին պայմանները ի վերջո պայմանավորվում են ներքին հոգեւոր իրավիճակով։ Աղանդավորական մտածելակերպի հաղթահարումը կբերի նաեւ երկրի վիճակի հեղափոխմանը։ Սա կոչ չէ առասպելական “ազգային միասնականության”` առողջ հասարակության համար բնական է տարբեր ենթախմբերից բաղկացած լինելը, բայց սա կոչ է ներքին չարության ու փոքրության վրա հիմնված մտածելակերպի հաղթահարմանը։ Շատերին կարող է տարրօրինակ թվալ, որ ըմբոստությունը, բողոքը, պայքարը կարող է հանգեցնել ներքին խաղաղության, սիրո զգացմունքի։ Չէ՞, որ պայքարը ենթադրում է թշնամի, որոշակի ագրեսիա եւ այլն։ Բայց իրականում` մեկը մյուսին չի հակասում։ Ի վերջո միակ իրական եւ արժանի թշնամին մեր ներսում է։ Իսկ քաղաքական հակառակորդը միայն այդ ներքին թշնամու մարմնավորումն է, դրա արդյունքը։ Եթե ոչնչացնենք մեր ներքին ծույլիկ, գոռոզմիտ, բամբասչի, փոքրոգի, բայղուշիկ, իմաստակ թզուկին` որեւէ իշխանական դրածո չի դառնա Հայաստանի նոր նախագահ։

Հրանտ Տէր-Աբրահամեան

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 1
  • Создано
  • Последний ответ

Gentle

***Հոգեբանորեն կոտրված, ծնկի բերված հասարակությունը, կաշառքով ու կեղծիքիների մեջ ներգրավվածությամբ փչացրած ժողովուրդը չի կարող ամուր հիմք հանդիսանալ պետության համար։ Եվ միայն ժամանակի հարց է այդ պետության կործանումը, որին չի օգնի ոչ տնտեսական աճը, ոչ կեղծ պաշտոնական հայրենասիորւթյունը։ Բայց եթե մեր “քաղաքում” կա 50, 40, 30, 20 նույնիսկ 10 արդար, ապա Աստված դեռ ողորմած է։ Սակայն պետք է հասկանալ, թե ո՞րն է այդ դեպքում արդարը։***

Արդար ասելով շատերը հիմա հասկանում են գործել օրենքի սահմաններում: Այսինքն ենթադրվում է, որ եթե բոլորը գործեն օրենքի շրջանակներում և՜ ժողովուրդը, և՜ իշխանությունները ապա կհաստատվի արդար հասարակություն:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Левон Казарян Ara55
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...