Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Движение "Альтернатива" (www.ayl.am)


mazd

Рекомендованные сообщения

Ախր ոչ, Գրիգ ջան, էդքան էլ էդպես չէ:

Արի հիշենք, որ ԱԶՍ-ի վրա լավ էլ գտան կեղտեր, ես նույնիսկ կարող եմ ասել, թե մոտավորապես ինչին առնչվող. հարկերի չվճարում: Թե հետո ինչ պայմանավորվածության արդյունքում Արամը մնաց ազատության մեջ, թե դրա դիիաց նա ինչ խոստումներ տվեց, ես չգիտեմ. միայն կարող եմ ենթադրություններ անել:

Իսկ էն, որ ես սրանց հանդուրժում եմ, ուղիղ համեմատական է այն հնարավոր հնարավոր այլընտրանքով, որն այսօր մեր ընդդիմությունը չի կարողանում առաջարկել; Իսկ Ասենք Անդրանիկ Մարգարյանին փոխարինել ԱԶՍ-ով կամ էլ ՌՔ-ին` Ստյոպայով, ես, որպես ՀՀ շարքային քաղաքացի, ընտրող, չեմ ուզում: Ու չեմ էլ նպաստել ու չեմ էլ նպաստելու որեւէ իիքնապատակ փոփոխության: Հանուն ինչի…:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 1 месяц спустя...
  • Ответы 717
  • Создано
  • Последний ответ

Хотел бы тут выставить несколько текстов речей из последнего (масштабного) собрания "Альтернативы".

Начну с меня. :blush:

* * *

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ.

Անցյալ դարասկզբին Թումանյանն ասում էր՝ «Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու փրկությունը, որովհետեւ ներսի՛ց ենք փչացած»։

Եկե՛ք գիտակցենք սեփական պատասխանատվությունն այսօրվա իրականության համար։ Բոլո՛րս ենք պատասխանատու ու բոլորս միասի՛ն պետք է դուրս գանք այս վիճակից՝ ընդունելով սխալները, գիտակցելով բացթողումները եւ առողջացումն սկսելով ՄԵԶՆԻ՛Ց՝ յուրաքանչյու՛րս։

«Այլընտրանք» շարժման խնդիրը ես տեսնում եմ հասարակությունը ոչ թե մասնատելու, այլ վերամիավորելու մեջ։ Մեր առաքելությունը պետք է լինի՝ հիմք դնել այնպիսի՛ իշխանության, որի ՏԵՐԸ, ՏԻՐԱԿԱԼԸ կլինի քաղաքացին։ Մենք պետք է ձեւավորենք այնպիսի՛ քաղաքացիների հասարակություն, որի պայմաններում իշխանությունն ավելի շուտ կհեռանա, քան նրան կհասցնեն հեռացնել։

Բայց ինչպե՞ս պետք է հասնենք այդ օրվան։

Աստիճանաբա՞ր։ Զգուշավոր քայլերո՞վ։ Խարխափելո՞վ։

Ո՛Չ – ԹՌԻՉՔՈ՛Վ։

Սա՛ է մեր ուղին։ Չկա՛ այլ տարբերակ. սովորական ընթացքը մեզ հեռու չի տանի, մենք կհայտնվենք կղզիացած վիճակում` հեռու աշխարհից, հետ մնալով մեր հարեւաններից։

Մեզ անհրաժեշտ է ԹՌԻՉՔ – ամբո՛ղջ հասարակության թռիչք՝ սեփական գլխից վեր։

Գիտեմ՝ դժվար բան եմ պահանջում ինքս ինձնից ու մեզանից։ Մեզ սա ֆանտաստիկ ու անհիմն ռոմանտիզմ կթվա. բայց մի՞թե ժամանակին Վանի ինքնապաշտպանությունը կամ Սարդարապատը սեփական գլխից վեր թռչելու հզոր ու հաջողված փորձեր չէին, մի՞թե 88-ի մեր համաժողովրդական շարժումը, իսկ հետո Շուշիի ազատագրումը անիրականանալի չէին թվում, բայց դրանք ի վերջո դարձան ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, դարձան ռեալ, շոշափելի։

Ու երբ մեկտեղենք մեր ջանքերը, մեր այսօրվա ընքացքն անկասկած կվերածվի անկասելի թռիչքի։

Մեր ռեսուրսը չի սպառվել, դե՛ռ չի սպառվել։ Այսօրվա վախվորած ու նվաստացած հասարակությունն այն նույն ժողովուրդն է, որն 88-ին ալեկոծում էր ոչ միայն Թատերական հրապարակը, այլեւ սասանում էր մի հսկայական պողպատյա կայսրություն։

Որտե՞ղ եք դուք այսօր, ու՞ր են ձեր բռունցքները, որ 88-ին մարմնավորեցին մեր համազգային ԶԱՐԹՈՆՔԸ։

Միացե՛ք մեզ, եկեք եւ ձեզ հետ բերեք ձեր գաղափարները, կամքն ու ոգին։

Գուցե «Այլընտանք»–ը կատարյալ չէ, գուցե այսօր այն տարբերվում է ձեր երազած ուժից, բայց մի բան հաստատ է - այն բաց է գաղափարակիցների առջեւ. միացեք մեզ եւ առաջարկեք ՁԵ՛Ր լուծումները, ներկայացրեք ՁԵ՛Ր մոտեցումները։ Մեզնից է կախված՝ արդյոք«ՙԱյլընտրանք»–ը կկարողանա՞ դառնալ քաղաքական լայն սերնդափոխության խթանիչ եւ երկիրը բարձրացնել որակապես նոր մակարդակի։

Համոզված եմ, որ սրան հասնելու համար կգտնվեն ճիշտ ձեւաչափեր, ճշգրիտ մեխանիզմներ եւ նվիրյալ անհատներ։ Համոզված եմ, քանի որ հավատում եմ, որ չենք շեղվելու առաջինը լինելու մոլուցքը վերջինը լինելու պատրաստակամությամբ փոխարինողի մեր խոստումից։

Ճիշտ է, այսօր դեռեւս մեր կողքին չեն նրանք, ում թերեւս փոքր-ինչ պակասում է ձյան վրա առաջինը արահետ բացելու վճռականությունը, բայց նրանք պատրաստ են հետեւել առաջամարտիկներին, օգնել լայնացնել այդ արահետը. չմեղադրենք նրանց, այլ կարողանանք ապացուցել, որ ԿԱՆ ԱՐԺԱՆԻ, ՎՍՏԱՀԵԼԻ առաջամարտիկներ։

Հրանտ Մաթեւոսյանի այս խոսքերն են իմ կոչը.

ՙ«Դուք վախենում եք բաց աչքով նայել ու ատել – հանկարծ կտեսնեն, որ ատում եք ու կտան կսպանեն։ Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ՝ չեք մեռնի, ՄԻ ԱՆԳԱՄ ՁԵՐ ԳԼԽԻ ՀԵՏ ԹՈՂ ԻՐԵՆՑ ԲՌՈՒՆՑՔՆ ԷԼ ՑԱՎԻ - ՏԵՍՆԵՄ ՄՅՈՒՍ ԱՆԳԱՄ ԿԽՓԵ՞Ն. տղամարդու պես մի անգամ կանգնեք՝ թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք՝ ձեզ թող զոռով կոտրեն - մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»։

Հայաստանի Հանրապետության այսօրն ապրող քաղաքացի, այս խոսքերը քե՛զ են ուղղված, ինձ ու քեզ, ինձ, քեզ ու մեզ բոլորիս։

Թող այս խոսքերը հնչեն մեր ականջներում, մտքերում ու սրտերում այնքան ժամանակ, քանի դեռ միասին չենք ցավել ու ցավեցրել, քանի դեռ չենք շտկել մեր երկիրը եւ իրավունք վաստակել բաց ճակատով նայելու մեր երեխաների աչքերին։

Շնորհակալություն։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մհերի ելույթը.

* * *

Հարգելի համախոհներ և հարգելի հյուրեր,

Այն խնդիրը, որն այսօր մեզ հավաքել, ի մի է բերել, բազում կողմեր ունի, ունի դիտարկման բազմաթիվ անկյուններ: Մի դեպքում այն հառնում է որպես արժանապատվության խնդիր, մյուս դեպքում` ինքնիշխանության, երրորդ դեպքում` կոռուպցիայի և այլն: Խնդրի մեկ այլ ձևակերպման կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել` անվանելով այն գիտակցության և իրականության խնդիր, կամ ավելի ճիշտ` գիտակցության քնի և իրականության պակասի:

Որքան ցավալի է, նույնքան և փաստ, որ քնած կամ պարզապես բացակայող գիտակցությունը դառնում է համատարած երևույթ. մենք նրան հանդիպում ենք ամեն քայլափոխի, սկսած նրանից, երբ մեքենայի պատուհանից, ընդ որում, ընթացքի ժամանակ, ինչ աղբ ու կեղտ ասես չենք թափում փողոց, վերջացրած նրանով, որ ամեն տարի համառորեն հայտարարում ենք` քաղաքը պատրաստ է ձմեռվան: Դե իհարկե:

Եվ զարմանալի չէ, որ նման իրավիճակում ժամ առ ժամ պատրանքայինը և անիրականը ձեռք են բերում զարմանալի ճշմարտացիություն: Օրինակ` երբ մարդու աչքին երևակայական մեկ-երկու մարդուկ են երևում, դեպքն ուղեգրվում է համապատասխան հոգեբուժական հաստատություն, որտեղ այն ստանում է պատշաճ ձևակերպում. ասենք` ինտոկսիկացիոն փսիխոզ, մինչդեռ երբ երևակայական մարդկանց թիվն անցնում է հարյուր հազարից, պատահածը անվանվում է սահմանադրական հանրաքվե և ամենայն հպարտությամբ և նվաղումով ի ցույց դրվում համայն հայությանը և մարդկությանը: Եվ գիտե՞ք, միջազգային հանրությունը նույնպես մարդուկներ է տեսնում, միգուցե և ավելի քիչ, քան հայրենի կառավարությունը, բայց այնուամենայնիվ տեսնում է:

Այնպես որ, մի քիչ ձևափոխելով Ֆրիդրիխ Նիցշեի հայտնի միտքը, կարելի է ասել. հիշողությունն ասում է` դա չի եղել: Ինտոկսիկացիոն փսիխոզն ասում է` եղել է: Ի վերջո, հիշողությունը հանձնվում է:

Մինչդեռ արթուն գիտակցությունը և իրականության հստակ զգացողությունն են, որ պիտի ելքեր հուշեն ներկա իրավիճակից:

Օրինակ բերեմ: Աշխարհում չկա մի երկիր, որի նմանությամբ ես կցանկանայի կառուցել Հայաստանը: Թեկուզ հենց այն պատճառով, որ առաջին իսկ դիտարկումից դրանց թվացյալ բարեկեցության տակից ահավոր մարդկային խոցեր են բացվում, մյուսների թվացյալ ժողովրդավարության թիկունքում բանականության համատարած թմբիրն է, իսկ երրորդների թվացյալ միասնականության հետևից դուրս են ցցված բռնապետության ժանիքները:

Եվ այստեղ հենց սթափ գիտակցությունը և իրականության զգացողությունն են հուշում, որ այն ինչ հնարավոր չէ գտնել երկրների մեջ, կարելի է գտնել մարդկանց մեջ: Եվ որ երկրները պետք է կառուցել ոչ թե մեկ այլ երկրի նման, այլ կոնկրետ և միանգամայն իրական մարդկանց նմանությամբ և կերպով:

Պատկերացրեք, թե որքան հրաշալի կլինի, եթե մենք կառուցենք մեր երկիրը Տիգրան Մանսուրյանի կերպով և նմանությամբ. մենք կունենանք երկիր, որտեղ մարդիկ ոգու ոլորտում չեն հանդուրժի ոչ մի կապանք ու վանդակ, բայց և միանգամայն գիտակցված և պատրաստակամ կվճարեն հարկերը:

Պատկերացրեք, թե ինչ հրաշք կլինի, եթե մենք կառուցենք մեր երկիրը Հովհաննես Թումանյանի կերպով և նմանությամբ, և ունենանք երկիր, որտեղ եթե մի թթու խոսք էլ ասվի` ուղղված լինի քարին, ծառին, կենդանուն, թե մարդուն, արդարացված կլինի առավել և լուսավոր սիրով:

Կարծում եմ, որ հենց այսպիսի Հայաստան է անհրաժեշտ կառուցել: Համոզված եմ, որ դրա համար արժե տալ կյանքը, իսկ ոմանց դեպքում, նույնիսկ ավտոմեքենան (կատակ):

Եվ ես սա ասում եմ արթուն գիտակցությամբ, անկեղծ խոսքով և մաքուր խղճով:

Շնորհակալություն:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

վախցա՞ր, նանար

ԱԼՄ, «Կենտրոն», «Երկիր-Մեդիա», «Շանթ», «Հ1», «հ2» հեռուստաընկերությունները հրաժարվել են իրենց եթերում վճարովի հիմունքներով տեղադրել «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հանրահավաքի հրավեր-հոլովակը:

Ընդ որում, «Երկիր-Մեդիայում» ի սկզբանե համաձայնել են հոլովակը եթեր հեռարձակել, անգամ գանձել են գումարը, բայց որոշ ժամանակ անց զանգահարել «Այլընտրանքի» ներկայացուցչին եւ, տեղեկացնելով, որ հոլովակը չեն հեռարձակելու, առաջարկել են գումարը ետ վերցնել: «Հ2»-ում էլ արդեն գումարը գանձելիս են եղել, երբ անհայտ մեկի, ըստ ամենայնի` հեռուստաընկերության ղեկավար Սամվել Մայրապետյանի զանգը կասեցրել է գործընթացը: Նշենք, որ «Այլընտրանքի»` փետրվարի 20-ին, ժամը 14-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի եւ հետագա երթի մասին իրազեկումը Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել: Այնպես որ, վերը նշված իրավիճակը չի կարող մեկնաբանվել հանրահավաքի «չարտոնված» լինելով, չնայած անգամ այս պարագայում հայտարարություն տարածումից հրաժարվելը միայն մեկ մեկնաբանություն կարող է ունենալ. Հայաստանի հեռուստատեսային եթերը զբաղեցնում են իշխանական սպասարկուները, որոնք իրենց պահվածքի համար դեռ պետք է պատասխանատվություն կրեն:

hzh.am

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացի,

«Այլընտրանք» հասարակական–քաղաքական նախաձեռնությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ,

որը տեղի կունենա փետրվարի 20–ին, ժ. 14։00–ին, Ազատության հրապարակում։

Տ՛ԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Думаю, будет особенно интересно слушать молодых - Նիկոլին, Հրանտին (нашего Gentle Giant-а) и Մհերին.

:rolleyes:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Всем привет, уважаемые форумчане! Надеюсь, никто не будет против включения в беседу новенького?

Сначала по поводу Арама. Давайте объективно: став после убийства своего брата на три месяца премьером, у него ни времени, ни возможности не было быть нечестным. И правда, если бы на нем нашли хоть малейшее пятнышко, давно бы он уже сидел в Коше или где-нибудь еще. Давайте не забывать, как повесили на Армена убийство Нагдаляна. Зачем им был Армен? Это исключительно давление на Арама, попытка опорочить его в глазах общественности - вот мол, какая семейка... Каким он станет, ЕСЛИ придет к власти - трудно угадать, хотя априори власть портит всех.

По крайней мере, он оставляет впечатление человека искреннего. Может и недалекого, но искреннего. А брабус... ну, не будь у него брабуса, называли бы его, пардон, голозадым. Было бы желание что-нибудь сказать...

По вопросу "Альтернативы". Ребята, может хватит пугать друг друга "ужасами" бывших? Чтобы не быть утомительным, скажу только одно: те из "бывших", руками которых создалась такая картина - быстро стали "настоящими". Они гадили тогда, они еще больше гадят сейчас, когда это стало уже государственной политикой.

И наконец, давайте не впадать в крайности. Кто-нибудь знает хоть одного кристально чистого политика? Я - нет. Более того, может ли кто-нибудь положа руку на сердце, сказать, что войдя во власть, он останется таким же белым и пушистым, как сейчас? Тоже не уверен. А потому, не надо боятся сравнений...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

По вопросу "Альтернативы". Ребята, может хватит пугать друг друга "ужасами" бывших? Чтобы не быть утомительным, скажу только одно: те из "бывших", руками которых создалась такая картина - быстро стали "настоящими". Они гадили тогда, они еще больше гадят сейчас, когда это стало уже государственной политикой.
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

спасибо:), в таком случае, продолжу.

Мне лично "Альтернатива" симпатична. И скажу чем. Во-первых, идеями Движения, которые, по признанию самих же отцов Движения, не реализовались. И тому есть куча объективных причин. К сожалению, об этих причинах говорится значительно меньше, чем об их последствиях. Более того, последствия ставятся во главу угла, благодаря чему искуссно очерняется период становления нашего государства. Одновременно, очерняются и идеи, и их отцы, и те, кто пытался их осуществить. Очерняются, чтобы оправдать существование действующего режима. Более того, как это ни парадоксально, больше всего действующий режим боится именно своих предшественников. И этому тоже есть объяснение. Но я, кажется, отклоняюсь. Это другая, и вполне самостоятельная тема беседы. Вернемся. Один из участников форума был глубоко разочарован встречей со "стариками". Его можно понять. Я сам был два года назад огорчен беседой с лидерами "Армата". Мне, как и нашему форумчанину, тогда показалось, что они живут лишь прошлым. Особенно обидно было то, что мощный интеллектуальный потенциал был затянут, казалось бы, тиной безысходности. Сегодня ситуация поменялась, рядом с ними оказались молодые, энергичные, толковые ребята, готовые подхватить, образно говоря, "факел из слабеющих рук". И формирующийся симбиоз опыта и энергии, вполне может оказаться именно тем, чего не хватает сегодняшнему внутриполитическому полю Армении. Это уже во-вторых.

В-третьих. Я очень боялся, что "старики" не осмелятся на митинг. Но он состоялся, и, для первого, весьма успешно. Не случайно провластные газеты моментально забрызгали слюной, доводя на своих страницах число участников до 1-2 сотен. Я думаю, что все было сделано блестяще. То есть, "Альтернатива", в отличие от других "оппозиционных" организаций, перешла от слов к делу.

Так что, я очень надеюсь на успех.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

благодаря 10-летнему планомерному разграблению государства, благодаря сознательному укоренению беспредела, благодаря хамству, неграмотности и ненасытности действующего режима. И еще благодаря тому, что мы согласны со всем этим, и оправдываем все, что они делают

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

надо же как повесили, так повесили что родственник заложил родственника.. ну-ну, повесили, как же.

Уважаемый Артур, далеко не всем повезло в жизни с родственниками...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

благодаря 10-летнему планомерному разграблению государства, благодаря сознательному укоренению беспредела, благодаря хамству, неграмотности и ненасытности действующего режима. И еще благодаря тому, что мы согласны со всем этим, и оправдываем все, что они делают
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Не случайно провластные газеты моментально забрызгали слюной, доводя на своих страницах число участников до 1-2 сотен.
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   0 пользователей, 0 анонимных, 1 гость (Полный список)

    • Нет пользователей в сети в данный момент.
  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость

    Нет пользователей в сети в данный момент.

  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...