Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

«Հայրենիքը չի կարելի սակարկել»


Рекомендованные сообщения

http://www.azg.am/?lang=AR&num=2006070103

«Հայրենիքը չի կարելի սակարկել»

Երեկ 8 հասարակական կազմակերպություններ հրապարակեցին իրենց հայտարարությունը Ադրբեջանից եւ Նախիջեւանից բռնի տեղահանված հայ փախստականների իրավունքների եւ շահերի պաշտպանության վերաբերյալ: Այս կազմակերպությունները համաձայնագիր են ստորագրել` ստեղծելով «Փախստականները եւ միջազգային իրավունքը», այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ցանց:

Փախստականների իրավունքներն ու շահերը նրանք դիտարկում են բավական թարմ կոնտեքստում: Նկատի առնելով, որ այսօր բավական ակտիվ քննարկվում է ազատագրված տարածքներից որոշ շրջաններ հանձնելու եւ հետագայում այնտեղ ադրբեջանցիներով բնակեցնելու խնդիրը, նրանք հայտարարում են, որ Ադրբեջանական ԽՍՀ եւ Նախիջեւանի հայ փախստականների խնդիրը պետք է դառնա ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բոլոր կարգի բանակցությունների օրակարգի առարկա: Նրանք հիշեցնում են, որ հայերը կազմել են Ադրբեջանի բնակչության մոտ 8 տոկոսը (ԼՂՀ հայությանը չհաշված), ուստի արդարացի կլինի, եթե նրանց տրամադրվի Ադրբեջանի տարածքի 8 տոկոսը` «իբրեւ հայրենիքի փոխհատուցում»: Հասարակական կազմակերպությունների ցանցը հայտարարում է, որ այս իրողությունը նկատի առնելով, իրենք դեմ են որեւէ տարածքի վերադարձին ադրբեջանցիներին:

Բավական ուշագրավ ու դիվանագիտական է նաեւ նրանց մյուս դիտարկումը. քանի որ իրենց տնից ու բնակավայրից հալածված փախստականները զրկվեցին նաեւ անկախացումից հետո Ադրբեջանում իրականացված սեփականաշնորհմանը մասնակցելու հնարավորությունից, հայ փախստականներն իրավունք ունեն «ադրբեջանական իշխանություններից պահանջելու գազի եւ նավթի արդյունահանումից, վերամշակումից եւ արտահանումից ստացվող եկամուտների իրենց մասնաբաժինը»: Այսինքն ե՛ւ հայրենիքի, ե՛ւ նյութական վնասների փոխհատուցում միաժամանակ:

1988 թվականից ի վեր Հայաստանում եւ ԼՂՀ-ում ապաստանեցին մոտ 400 հազար փախստականներ: Նրանց խնդիրներից ոչ մեկը, չնայած արդեն բավական ժամանակ է անցել, լիարժեք չի լուծվել: Սոցիալական հիմնահարցերի անլուծելիության պատճառով հայ փախստականներից շատերը հայաստանաբնակների նման լքեցին հանրապետությունը: Արտահոսքը հիմնականում եղավ սահմանամերձ գոտում եւ հեռավոր գյուղերում ապաստանած փախստականների շրջանում, որոնք քաղաքաբնակ էին եւ չհարմարվեցին գյուղական կենցաղին: Այսօր հանրապետությունում արդեն ընդամենը 200 հազար փախստական է ապրում: Դեռեւս 4500 ընտանիք բնակարանի կարիք ունի:

Հայ փախստականների «Ահազանգ» բարեգործական հասարակական միության նախագահ Ջուլիետա Երեմյանն ասում է. «Ադրբեջանում մենք ոչ միայն մեր տունն ու ունեցվածքն ենք թողել, այլեւ մեծ ժառանգություն: Այդ երկիրը հիմնականում կառուցվել է հայերի ուժերով: Բաքվի նավթարդյունաբերության հիմնադիրներն ու ակտիվիստները հայերն են եղել: Այսօր մենք այդ ամենի ժառանգորդն ենք: Եվ մենք Ադրբեջանից ոչ թե անձնական սեփականություն ենք պահանջում, այլ մեր ժառանգությունը:

Ադրբեջանցիները պնդում են, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք իբր գրավել ենք իրենց տարածքները, բայց մենք պարզապես ազատագրել ենք մեր հինավուրց հողերը: Եթե նրանք դնում են 5 շրջանների վերադարձի հարցը, մենք էլ ասում ենք, որ մենք կազմել ենք Ադրբեջանի բնակչության 8 տոկոսը: Տարածքային տեսակետից մենք 12 հազար քառ. կմ տարածք ունենք այնտեղ: Մենք այդ 5 շրջանները մեր հողերի փոխհատուցումն ենք համարում եւ պատրաստ ենք այնտեղ բնակվելու»:

Իսկ վերաբնակեցման հարցն ինչո՞ւ են հիմա առաջ քաշում, երբ տասնամյակից ավելի այդ տարածքները կիսաբնակեցված էին: «Մենք սպասում էինք, որ աշխարհը կընդունի եւ անաղմուկ կլուծի հարցը: Բայց այդպես չեղավ», ասում են նոր նախաձեռնության հեղինակները:

Հասարակական կազմակերպությունների երեկվա խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ քաղաքական փորձագետներ, պատգամավորներ: ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը ողջունեց այս նախաձեռնությունը, հաստատելով, որ. «8 կազմակերպությունների հայտարարությունը մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ հայկական կողմը պետք է որակապես փոխի իր մոտեցումներն ու քաղաքականությունը` կապված ոչ միայն ղարաբաղյան հարցի կարգավորման, այլեւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի` ՀՀ եւ ԼՂՀ քաղաքականության հետ»: Եվ այն պայմաններում, երբ աշխարհը գովերգելով մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, այնուամենայնիվ, «ասիմետրիկ» վերաբերմունք է արտահայտում փախստականների իրավունքների հանդեպ, ներքեւից հասարակական կազմակերպությունների ճնշումը կարող է իրապես ազդել իշխանությունների քաղաքականության վրա, եւ նրանք գուցե մտադրվեն լրացնել իրենց քաղաքականությունը նոր ու կարեւոր այս սրբագրումով:

Փորձագետ Արմեն Այվազյանը եւս գտնում է, որ. «հասարակական կազմակերպությունների այս մոտեցումը բացակայում է մեր պետական կառույցներում, եւ լավ կլինի, որ առաջիկայում պետությունը նույնպես ներգրավվի նման փաստաթղթերի կազմման գործին: Հայրենիքը եւ ազատագրված տարածքները սակարկման ենթակա չեն: Ազատագրված 5 շրջանների հանձնումը հոգեբանական մեծ հարված կլինի հայ ժողովրդի իղձերին, իսկ միջազգային համայնքը կսովորի, որ Հայաստանը պատրաստ է գնալ զիջումների, իսկ Ադրբեջանը` ոչ»:

8 հասարակական կազմակերպությունները, որոնց անդամների մեծամասնությունը կանայք են, խոստանում են Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում սատարել այն կուսակցություններին, որոնք կպաշտպանեն Ադրբեջանի եւ Նախիջեւանի փախստականների շահերին ուղղված իրենց դիրքորոշումը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 1
  • Создано
  • Последний ответ
Ադրբեջանցիները պնդում են, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք իբր գրավել ենք իրենց տարածքները, բայց մենք պարզապես ազատագրել ենք մեր հինավուրց հողերը: Եթե նրանք դնում են 5 շրջանների վերադարձի հարցը, մենք էլ ասում ենք, որ մենք կազմել ենք Ադրբեջանի բնակչության 8 տոկոսը: Տարածքային տեսակետից մենք 12 հազար քառ. կմ տարածք ունենք այնտեղ: Մենք այդ 5 շրջանները մեր հողերի փոխհատուցումն ենք համարում եւ պատրաստ ենք այնտեղ բնակվելու»:
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 10 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    10 гостей
    Колючка Анчара Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...