Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Պուշկինի ականջը կանչի...


Рекомендованные сообщения

Պուշկինի ականջը կանչի...

17:10 Yerevan | 13:10 GMT | Friday 2 June 2006

Պարզվում է` ստորաքարշությունը սահմաններ չունի, հատկապես եթե մեր քաղաքական գործիչներից ոմանք հայ-ռուսական հարաբերություններին են փորձում գնահատական տալ:

Թվում էր` Մոսկվայում 19-ամյա Արթուր Սարդարյանի վայրագ սպանությանը պիտի հաջորդեին հայկական կողմի միանշանակ գնահատականներն ու քայլերը: Ընդամենը` թվում էր. մենք թերագնահատել էինք իրենց էլիտա կոչող դուրսպրծուկների ստորաքարշության հասնող ռուսասիրությունը: Հայաստանի ԱԳՆ-ն լռեց ու այդպես էլ համրացած կմնա, որովհետեւ մեկ մարդու պատճառով գերադասում է չխախտել «ավագ եղբոր» անդորրը:

Իրեն համայն հայության առաջնորդ հռչակած Արա Աբրահամյանը իսկի ասուլիս էլ չէր տա, եթե երեւանյան թերթերը մի քանի օր շարունակ հետեւողականորեն չգրեին այդ ոճիրի մասին:

Արամ Կարապետյանի հազը բռնեց, երբ նրան խնդրեցին գնահատական տալ ռուսական ռասիզմին: Փոխարենը` նույն պահին նա ձայնը զլել էր ընդդեմ Վրաստանում հայերի իրավունքների ոտնահարման: Հա, ի դեպ, ծիծաղաշարժ սույն պարոնը այս թեմայի մասին հիշեց հատկապես այն բանից հետո, երբ Վրաստանից սկսվեց ռուսական ռազմաբազաների դուրսբերման գործընթացը: Առհասարակ‎ «Նոր ժամանակների» ղեկավարի «կուռ» տրամաբանությունը աներեւակայելի «թռիչք» է ապրում. օրինակ` եթե վաղը Ուկրաինայի նախագահ Յուշչենկոն քննադատի Կրեմլի ապակառուցողական քաղաքականությունը, «Փարաքարի արծիվը» անմիջապես հանրահավաք կհրավիրի‎ Ուկրաինայում հայերի իրավունքները ոտնահարող փաստերը մերկացնելու համար:

Գեղամյանի գաղափարներով ու դատախազի փողերով սնվող Աղասի Արշակյանը, թերեւս, ճիշտ է, որ կարծում է, թե Մոսկվայում տեղի ունեցածով աշխարհը չի քանդվի: Աշխարհը` չգիտենք, բայց մեր երկիրը հաստատ քանդվում է Արշակյանի նման ստրկամիտ գործիչների առատությունից: Եվ հետո` Արշակյան Աղասը, Գեղամյանի ելույթները անգիր անելուց բացի, լավ կաներ, որ մեկ-մեկ էլ թերթ կարդար: Խեղճը չգիտի, որ իր սիրելի Լուկաշենկոն հիմա լուրջ պրոբլեմներ ունի Կրեմլի հետ: Այնպես որ` չէր խանգարի, որ Բատկայի նկատմամբ երախտագիտությունից դրդված` ինքն էլ մեկ-մեկ հակառուսական հայտարարություն աներ:

Էջմիածնեցի Հակոբի տեղն էլ չգիտեինք. էս մարդը, պարզվում է, ոչ միայն «տրուբա-մրուբա» նաղդել ու բաճկոն թռցնել է կարողանում, այլեւ` «խելոք» հայտարարություններ անել: Օրինակ` կարծում է, որ Սարդարյանի սպանությունը ռասիզմի դրսեւորում չէ, որովհետեւ սպանվածը չեչեն չէ: Համաձայնեք` սա նոր խոսք է քաղաքագիտության մեջ` առնվազն արժանի, որ այսուհետ պատգամավորի «Ճոյտ» մականունը փոխարինվի գոնե «դոցենտ»-ով:

Մյուսներին էլ խորհուրդ կտայինք Կրեմլին չբացատրել, թե իր համար ինչ վտանգավոր է «Ռուսաստանը` ռուսներին» կարգախոսը: Ֆաշիստներին ու չեկիստներին խորհուրդ տալը անշնորհակալ գործ է: Ավելի լավ է մտածենք, թե ինչպես ենք ժողովրդավարական Հայաստան կառուցելու առանց չեկիստական Ռուսաստանի:

http://www.zhamanak.com/article/3023/

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 1
  • Создано
  • Последний ответ

Սարդարյանի սպանությունը ռասիզմի դրսեւորում է և ուղղված է Ռուսաստանի /բազմազգ պետության/ փլուզմանը աջակցելու :

Ռուս մտավորականները արդեն հասկանում են դա, շուտով կհասկանա և Պուտինը:

"Այնպես որ` չէր խանգարի, որ Բատկայի նկատմամբ երախտագիտությունից դրդված` ինքն էլ մեկ-մեկ հակառուսական հայտարարություն աներ: "

Հոդվածի իմաստը սա է, իսկ թե դրանից Հայաստանին ինչ ոգուտ հոդվածագրին չի ել հետաքրքրում:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...