Մեր ռազմական բյուջեն-400 միլիոն դոլար է: Մի այդքան էլ գործընկերներն են տալիս:
Գիտեք հեշտ ա երեք միլիոնանոց Հայաստանին յոթանասուն հազարանոց բանակ պահել?
Ով ասում ա. ոչ մի թիզ թշնամուն, ինչով ա մտածում: Մարդիկ են մեռել, ուզում եք հիմա բոլորը մեռնեն? Հիմա "Ղարս,Ղարս" եք երգում,ուզում եք հետո "Ստեփանակերտ,Ստեփանակերտ" երգեք?
Սերժ Սարգսյան: Նյու Յորք:
http://pigh.livejournal.com/249645.html
Կարելի էր գրել. "մեկնաբանություններն ավելորդ են", բայց քանի որ ֆորումում բոլորը չեն պանիկյոր ու հիստերիկ, ստիպված եմ գոնե հպանցիկ մեկնաբանություններ գրել: Ուրեմն մեր Նախագահը չգիտի, որ ոչ թե Հայաստանն է 70000-ոց բանակ պահում, այլ 70000-ոց բանակն է Հայաստան պահում, չգիտի այն հին ու ծեծված ճշմարտությունը, որ "չես ուզում կերակրել քո բանակը, կկերակրես ուրիշինը", չգիտի, որ տարածքներ հանձնելու դեպքում ստիպված է լինելու "պահել" 2 անգամ ավելի մեծ բանակ /ճակատային գծի մեծացում, կոմունիկացիաների վատացում և այլն, և այլն - ֆորումում այդ ամենի մասին վագոններով նյութ կա/: Ի դեպ, հարգելի ոչ պանիկյորներ ու ոչ հիստերիկներ, հիմա ի՞նչ կասեք, երբ Նախագահը ուղիղ տեքստով հայտարարում է, որ տարածքները պետք է հանձնել ու մի բան էլ փորձում է հիմնավորել դա: Թե՞ սա էլ է խորամանկ դիվանագիտական քայլ: