ԱԼԲԵՐՏ ՍԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՋՈՂ ՎԵՐԱԴԱՐՁԸ[11։39] 15 Մայիսի, 2006
Հայ կիսապաշտպան Ալբերտ Սարգսյանը ընթացիկ մրցաշրջանում հազվադեպ է հայտնվում Պերմի Ամկար-ի հիմնական կազմում, որը հանդես է գալիս ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնությունում։
Սակայն 9-րդ տուրում Ռոստով-ի հետ խաղում Պերմ-ի գլխավոր մարզիչը Սարգսյանին ընդգրկվել էր հիմնական կազմում։ Սակայն Ալբերտի համար հանդիպումը անհաջող ստացվեց։ 39-րդ րոպեին Ամկար-ը 11 մետրանոցի իրավունք ստացավ, որը իրացնելու համար գնդակի մոտեցավ Սարգսյանը, սակայն նրա հարվածը հետ մղեց դարպասապահը։ Մի քանի րոպե անց Սարգսյանն իր սովորության համաձայն դեղին քարտ ստացավ, իսկ 2-րդ կեսի սկզբնամասում նրան ստիպված էին փոխարինել, քանի որ ամենայն հավանականությամբ Ալբերտը շուտով կստանար 2-րդ դեղին քարտը, որը բնականաբար կդառանար նաեւ կարմիր։ Սարգսյանի փոխարինումից հետո Ամկար-ին հաջողվեց գրավել Ռոստովի դարպասը եւ հաղթել 1։0 հաշվով։
Կարդեն Դոխոյանը Սամարայի Կռիլյա Սովետով-ի կազմում Սատուրն-ի հետ մրցավեճում դուրս եկավ խաղադաշտ հիմնական կազմում, սակայն 2-րդ կեսում փոխարինվեց։
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Ռուսաստանի 1-ին խմբի առաջնությունում հանդես եկող Խիմկի-ի կազմում կրկին անառիկ պահեց սեփական դարպասը։ 10-րդ տուրում Խիմկի-ն 2։0 հաշվով հաղթեց Անգուշտ-ին։