Մոուրինյուն ակնարկել է Մխիթարյանի տրանսֆերի մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչով է պայմանավորված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը թիմի հայտացուցակից Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Սթոքի» դեմ խաղում:
Պորտուգալացի մասնագետը չի հերքել, որ ֆուտբոլիստը մոտ օրերս կարող է հեռանալ «Յունայթեդից»:
- Կստեմ, եթե ասեմ, որ դա պարզապես մարտավարական որոշում էր: Պարզապես ընտրել եմ այն ֆուտբոլիստներից, ովքեր հարյուր տոկոսով վստահ են, որ կարիերան շարունակելու են «Մանչեսթեր Յունայթեդում»:
Ապագայի վերաբերյալ կասկածներ չպետք է լինեն: Չեմ կարծում, որ ֆուտբոլիստի համար հեշտ կլինի խաղալ, եթե նա վստահ չէ իր ապագայի հարցում: Դա ճնշում է ավելացնում, որի կարիքը ֆուտբոլիստը չունի, այնպես, որ թե՛ իր, թե՛ մեզ համար, կարևոր է նրան պաշտպանել, քանի դեռ ապագայի հարցը օդում կախված է,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: