Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ. «Շատ ուրախ եմ, որ միացա Միկիին...»
«Արսենալի» նորեկ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կիսվել է լոնդոնյան ակումբին միանալու տպավորություններից:
- Վերջապե՛ս: Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Ես այստեղ միացա Միկիին (Մխիթարյանին, խմբ․): Շատ ուրախ եմ, որ խաղալու եմ այս հրաշալի թիմում:
Այս թիմը հարուստ պատմություն ունի, այստեղ այնպիսի ֆուտբոլիստներ են խաղացել, օրինակ Թիերրի Անրին: Նա բոլոր հարձակվողների համար օրինակ է:
Ինձ միշտ դուր է եկել Անրիի արագությունը, գոլահարի հատկանիշները: Նա իրո՛ք շատերի համար կարող է օրինակ ծառայել: Իսկ այդպիսի դառնալու համար ինձ պետք է շատ աշխատել, բայց ես կաշխատեմ այդ ուղղությամբ:
Իմ խաղաո՞ճը: Ես արագ ֆուտբոլիստ եմ, գոլեր եմ խփում, մի փոքր նման եմ Անրիին, բայց կրկնվեմ, ինձ պետք է շատ աշխատել,- գաբոնցի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում թիմի պաշտոնական կայքը: