Мой прекрасный товарищ.
Կգա մի ժամանակ ու ես էլ չեմ լինի ,
Ես կլինեմ մաշված , կորած հուշերի մեջ ,
Կյանքի այս պտույտը՝ մեղքն է արարողի ,
Եվ պտույտն այս ամեն՝ չունի սկիզբ ու վերջ :
Եվ իմ հեռանալով՝ ոչինչ էլ չի փոխվի ,
Նույնը կմնա և ՝ առեղծվածի ճամփան ,
Նույն իմաստը՝ կյանքը նորից կծավալի
Առանց խղճմտանքի ,նախորդ օրվա նման :
Ու կմարի հանդարտ երկնում աստղը և իմ ,
Ես կդառնամ երկնի անտուն թափառական ,
Գուցե՞ հասնեմ այնժամ ես իմ երազներին ,
Գուցե՞ այնժամ միայն ինձ հասկանան :
Կգա մի ժամանակ ու ես էլ չեմ լինի ,
Ու նոր հոգի հագած՝ նոր լույս կյանքեր կգան ,
Կյանքի այս պտույտը՝ մեղքն է արարողի ,
Այս աշխարհը՝ կյանք ու մահի մի խառնարան