ՍՐԲԱՍԱՑՈՒԹԻՒՆՔ
Ծննդեան, Աւետեաց, Վարդավառի և Աստուածածնի
Բազմութիձնք հրեշտակաց և զօրաց երկնաւորաց իջեալ ի յերկնից ընդ միածին թագաւորին:Որք երգէին և ասէին.սա է Որդին Աստուծոյ ամենեքեան ասասցուք՝ ուրախ լերուք երկինք և ցնծասցեն հիմունք աշխարհի. զի Աստուածն յաւիտենական ի յերկրի երեւեցաւ, և ընդ մարդկան շրջեցաւ, զի կեցուսցէ զանձինս մեր:
Մեծի Հինգշաբթի
Որ վերայ նստիս ի կառս հրանիւթս քառակերպեանս. անճառելի Բանդ Աստուած: Այսօր իջեալ ի յերկնայնոցն վասն քո արարածոցս. յանձն առեր բազմիլ ընդ աշակերտսն: Եւ սերովբեքն և քերովբէքն հիացեալ զարմանային. և պետութիւնք վերին զօրացն սքանչացեալ աղաղակէին ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:
Յինանց և Խաչի
Ո'վ է որպէս Տէր Աստուած մեր. խաչեցաւ վասն մեր, թաղեցաւ և յարեաւ.հաւատարիմ եղև աշխարհի և համբարձաւ փառօք: Եկայք, ժողովուրդք, զօրութիւն ընդ հրեշտակս երգեսցուք ասելով.Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:
Կիրակէի, Եկեղեցւոյ, Ծաղկազարդի և հրեշտակաց
Հտեշտակային կարգաւորութեամբ լցեր, Աստուած, զքո սուրբ զԵկեղեցի: Հազարք հազարաց հրեշտակապետք կան առաջի քոյ. և բիւրք բիւրոց հրեշտակք պաշտեն զքեզ, Տէր. և ի մարդկանէ հաճեցար ընդունիլ զօրհնութիւն ձայնիւ խորհրդականաւ.Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:
Պահոց և Ննջեցելոց
Վասն յիշատակի հանգուցելոցն ընկա'լ, Հայր սուրբ մարդասէր, զպատարագս:Եւ համարեա' զհոգիս նոցա ի թիւ սրբոց քոց յարքայութեանդ երկնից:Մանաւանդ զի հաւատով մատուսցուք զպատարագս, հաշտեսցի աստուածութիւնդ, և հանգուսցէ զհոգիս նոցա:
Մարտիրոսաց
Սրբութիւն սրբոց, մեծ ես և ահաւոր, և զինուորութիւնք հրեշտակացն օրհնեն զքեզ և ասեն. Փառք ի բարձունս Աստուծոյ, և յերկիր խաղաղութիւն:
Մարգարէից, Առաքելոց և Հայրապետաց
Ամենակալ ես, Տէր զօրութեանց, որ թագաւորդ ես յաւիտենից: Որ նստիս յերկնից ի յերկինս և լոյս ծագես յարարածս քո:
Որ խոնարհութեամբ իջեր ի յերկիր քեզ պատարագս մատուցանեմք, և սուրբ զանունդ քո փառաւորեմք, Տէր, որ պսակիչդ ես քոծ սրբոց ( այս անուն): Վասնզի սոքա են մեզ բարեխօս, Տէր ամենակալ, ի քում յարքայութեանդ:
Եւ եթե հանդիսաւոր օր լինի, և զսուրբ խորհուրդն վերաբերել կամիցիս, այս է արարողութիւնն: Յորժամ քահանայն ասէ.
-Տէր Աստուած օրհնեսցէ զամենեսեանդ:
Եւ սարկաւագն ձայնէ.
-Սաղմոս ասացեք տեառն Աստուծոյ:
Եւ դպիրքն երգեն զՍրբասացութիւնն ըստ խորհրդոյ աւուրն, կանգնեալ:
- Մի' ոք յերախայից, մի ոք ի թերահաւատից:Մարմին տէրունական և արիւն փրկչական:Եւ գնա խնկարկելով ի սուրբ խորհուրդն:
Սարկաւագն: Յարեւու եհար զխորան իւր և ինքն որպես փեսայ, զի ելանէ յառագաստէ իւրմէ:
Դպիրքն: Եւ ցնծայ նա որպես հսկայ, յընթանալ զճանապարհս իւր:
Սարկաւագն: Որք զքրովբէիցն:
Դպիրքն: Խորհրդաբար կերպարանիմք:
Եւ գան յարևելից կողմն
Սարկաւագն: Ճանապարհք արարէք այնմիկ, որ նստի յերկնից յերկինս ընդ արևելս:
Դպիրքն: Եւ կենդանարար Երրորդութեանն զերեքսրբեան օրհնութիւնս մատուցանեմք:
Եւ գան ի հարաւակողմն
Սարկաւագն: Աստուած ի հարաւոյ եկեսցէ և սուրբն ի Փառան լեռնէ:
Դպիրքն: Զամենայն զկենցաղականս ի բաց դնելով զգործս:
Եւ գան յաստիճան խորանին, և բարձող ահաւոր խորհրդոյն ասասցէ հանդարտութեամբ:
Սարկաւագն: Համբարձէ'ք, իշխանք, զդրունս ձեր ի վեր. համբարձին դրունք յաւիտենից, և մտցէ թագաւոր փառաց:
Եւ պատարագողն խնկարկէ և հարցանէ.
Քահանայն: Ո՞վ է սա թագաւոր փառաց, Տէր հզօր զօրութեամբ իւրով, Տէր կարող կարող ի պատերազմի:
Դպիրքն: Որպէս զի զթագաւորն ամենեցուն ընդունիցիմք:
Սարկաւագն: Համբարձէ'ք, իշխանք, զդրունս ձեր ի վեր. համբարձին դրունք յաւիտենից, և մտցէ թագաւոր փառաց:
Քահանայն: Ո՞վ է սա թագաւոր փառաց և Տէր զօրութեանց:
Դպիրքն: Եւ զհրեշտակացն հանդիսապէս ընծայեալ բերեմք զկարգ:
Սարկաւագն: Սա ինքն է թագաւոր փառաց:
Եւ պատարագողն երկրպագէ ահիւ և դողութեամբ, և առնու ի ձեռաց սարկաւագին և խաչակնքէ ի վերայ ժողովրդեանն ասելով.
Քահանայն:
Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն:
Դպիրքն: Ալէլուիա:
Եւ մինչ նոքա երգեն քահանայն խոնարհիսցի առաջի սրբոյ սեղանոյն և խորհրդաբար աղօթեսցէ ի ծածուկ. Ոչ ոք արժանի է ...:
Եւ ընծայքն վէրջաբերին ի սեղանն և քահանայն խնկեսցէ և լուասցէ զմատունս իւր ասելով. Լուացից սրբութեամբ:
Սարկաւագն: Եւ ևս խաղաղութեան զՏեր աղաչեսցուք:
Դպիրքն: Տէր ողորմեա':
Սարկաւագն: Եւ ևս հաւատով և սրբութեամբ կացցուք յաղօթս առաջի սրբոյ սեղանոյս Աստուծոյ ահիւ. մի' խղճիւ և գայթակղութեամբ. մի' նենգութեամբ, խորամանկութեամբ, մի' պատրանօք և խաբէութեամբ, մի' երկմտութեամբ և մի թերահաւատութեամբ: Այլ ուղիղ վարուք, պարզ մտօք, միամիտ սրտիւ, կատարեալ հաւատով, լցեալ սիրով, լի և առաւելեալ ամենայն գործովք բարութեան՝ կացցուք յաղօթս առաջի սրբոյ սեղանոյս Աստուծոյ, և գտցուք զողորմութեան զշնորհս յաւուր յայտնութեան և ի միւսանգամ գալստեան Տեառն մերոյ և Փրկչին Յիսուսի Քրիստոսի, կեցուսցէ և ողորմեսցի:
Դպիրքն: Կեցո', Տէր, և ողորմեա':
Մինչ նոքա երգեն, քահանայն ձեռնամած աղոթեսցէ ի ծածուկ: Տեր Աստուած զօրութեանց...:
Սարկաւագն ձայնեսցէ. Օրհնեա' Տէր:
Քահանայն Շնորհօք և մարդասիրութեամբ Տեառն մերոյ և փրկչին Յիսուսի Քրիստոսի, ընդ որում քեզ Հօր միանգամայն և Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Խաղաղութիւն «+» ամենեցուն:
Դպիրքն: Եւ ընդ հոգւոյդ քում:
Սարկաւագն: Աստուծոյ երկրպագեսցուք:
Դպիրքն: Առաջի քո Տէր:
Սարկաւագն: Ողջույն տուք միմիանց ի համբոյր սրբութեան. և որք ոչ էք կարողք հաղորդիլ աստուածային խորհուրդոյս՝ առ դրունս ելէք և աղօթեցէք:
Դպիրքն:
Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ,
Որ Էնն Աստուած աստ բազմեցաւ.
Խաղաղութեան ձայն հնչեցաւ,
Սուրբ ողջունի հրաման տուաւ:
Եկեղեցի մի անձն եղև,
Համբոյրս յօդ լրման տուաւ.
Թշնամութիւնըն հեռացաւ,
Սէրն յընդանուրըս սփռեցաւ:
Արդ, պաշտօնեայք՝ բարձեալ զձայն,
Տո՞ւք զօրհնութիւն ի մի բերան,
Միասնական Աստուածութեանն,
Որում սրովբէքն են սրբաբան:
Ոմանք և զայս ասեն ի հանդիսի տօնի:
Սարկաւագն:
Որք հաւատով կայք յանդիման
Սուրբ Սեղանոյս արքայական,
Տեսէ'ք բազմեալ զՔրիստոս արքայն,
Եւ շուրջ պատեալ զօրք վերնական:
Դպիրքն
Վեր համբառնամք զաչս ունելով,
Եւ պաղատիմք զայս ասելով.
Ըզմեղըս մեր մի' յիշեցես,
Այլ գթութեամբ քո քաւեցես:
Ընդ հրեշտակացն օրհնեմք զքեզ,
Եւ ընդ սրբոց քոց, Տէր, փառք քեզ:
Եւ համբուրեսցեն զսեղանն և զմիմեանս:
Սարկաւագն: Ահիւ կացցուք, երկիւղիւ կացցուք, բարւոք կացցուք. և նայեցարուք զգուշութեամբ:
Դպիրքն: Առ քեզ Աստուած:
Սարկաւագն: Պատարագ Քրիստոս մատչի անարատ գառն Աստուծոյ:
Դպիրքն: Ողորմութիւն և խաղաղութիւն և պատարագ օրհնութեան:
Սարկաւագն: Օրհնեա', Տեր:
Քահանայն: Շնորհք, սէր և աստոածային սրբարար զօրութիւնն Հօր և Որդւոյ և Հոգւոյն սրբոյ. եղիցի ընդ ձեզ «+» ընդ ամենեսեանդ:
Դպիրքն: Ամէն: Եւ ընդ հոգւոյդ քում:
Սարկաւագն: Զդրունս, զդրունս. ամենայն իմաստութեամբ և զգուշութեամբ: Ի վեր ընծայեցուցէք զմիտս ձեր աստուածային երկիւղիւ:
Դպիրքն: Ունիմք առ քեզ, Տէր ամենակալ:
Սարկաւագն: Եւ գոհացարուք զՏեառնէ բոլորով սրտիւ:
Դպիրքն: Արժան և իրաւ:
Իսկ ի հանդիսի աւուրս, ոմանք զկնի Արժան և իրաւին ասեն զայս:
Սարկաւագն: Եւ զստոյգ փրկութեան որ միշտ ընդ ամենայն տեղիս գոհութիւն մատուցանեմք քեզ Քրիստոս: Որով և զհրաշալի զյարութիւնդ քո գովեն զօրութիւնք: Սարսին սերովբէքն. դողան քերովբէքն. և իշխանութիւնք վերին պետութեանցն պար առեալ քաղցր ձայնիւ եղանակեն և ասեն:
Մինչ նոքա երքեն, քահանայն ձեռնամած աղօթեսցէ ի ծածուկ. Արժան է ստուգապէս.... :
Սարկաւագն ձայնեսցէ. Օրհնեա' Տէր:
Քահանայն: Եւ ընդ սերովբէսն և ընդ քերովբէսն միաձայն սրբասացութեամբ յօրինել նուագս. և հանարձակապես գոչելով աղաղակել ընդ նոսին և ասել:
Դպիրքն: Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց. լի են երկինք և երկիր փառօք քո. Օրհնութիւն ի բարձունս: Որհնեալ որ եկիր և գալոցդ ես անուամբ Տեառն. Ովսաննա ի բարձունս:
Մինչ նոքա երգեն, քահանայն բազկատարած աղօթեսցէ ի ծածուկ. Սուրբ, Սուրբ, Սուրբ ես ճշմարտապէս...:
Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա' Տէր:
Քահանայն Առէ'ք, կերէ՞ք, այս է ՄԱՐՄԻՆ ԻՄ, որ վասն ձեր և բազմաց բաշխի, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց:
Դպիրքն: Ամէն:
Քահանայն ի ծածուկ: Նոյնպէս և ... :
Սարկաւագն ձայնեսցէ:Օրհնեա' Տէր:
Քահանայն Արբէք ի սմանէ ամենեքեան. այս է ԱՐԻՒՆ ԻՄ նորոյ ուխտի, որ յաղագս ձեր և բազմաց հեղանի, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց:
Դպիրքն: Ամէն: Հայր երկնաւոր, որ զՈրդիդ քո ետուր ի մահ վասն մեր պարտապան պարտեաց մերոց. հեղմամբ արեան նորա աղաչեմք զքեզ՝ ողորմեա' քո բանաւոր հօտի:
Քահանայն ի ծածուկ: Եւ զսոյն միշտ իւր յիշատակ ... : Եւ առնու զընծայսն ի ձեռն և ասասցէ ի ծածուկ. Եւ արդ մեք Տէր ... .
Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա' Տէր:
Պատարագողն զընծայսն սակաւ ինչ բարձրացուցեալ, մատուցանէ առ Հայր, և դիցէ ի վերայ սեղանոյն ասէլով ի ձայն:
Քահանայն: Եւ զքոյս ի քոյոց՝ քեզ մատուցանեմք, ըստ ամենայնի և յաղագս ամենեցուն:
Դպիրքն: Յամենայնի օրհնեալ ես Տէր. օրհնեմք զքեզ. գովեմք զքեզ, գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ, Տէր Աստուած մեր:
Մինչ նոքա երգեն, քահանայն բազկատարած աղօթեսցէ ի ծածուկ. Զքեզ արդարև Տէր Աստուած մեր... :
Սարկաւագն ձայնեսցէ:Օրհնեա' Տէր:
Քահանայն: Խաղաղութիւն «+» ամենեցուն:
Դպիրքն: Եւ ընդ հոգվոյդ քում:
Սարկաւագն: Աստուծոյ երկրպագեսցուք:
Դպիրքն: Առաջի քո, Տէր: Որդի Աստուծոյ, որ պատարագեալ Հօր ի հաշտութիւ հաց կենաց բաշխիս ի մեզ. հեղմամբ արեան քո սուրբ աղաչեմք զքեզ՝ ողորմեա' արեամբ քով փրկեալ հօտի:Մինչ նոքա երգեն, քահանայն խոնարհեալ երկիր պագեսցե սեղանոյն և ասասցէ ի ծածուկ: Երկիր պագանեմք և աղաչեմք.. : Եւ կացեալ սարկաւագն առընթեր քահանային երկիւղիւ և դողութեամբ մեծաւ: Եւ ասասցէ ի ցած.Ամէն, օրհնեա Տէր:Եւ քահանայն խնկարկեսցէ զընծայսն ասելով ի ծածուկ: Որով զհացս օրհնեալ ... :
Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա' Տէր:
Քահանայն: Որպէս զի եղիցի սա ամենեցուն մեզ մերձեցելոցս, յանդատապարտութիւն, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց:
Դպիրքն: Հոգի Աստուծոյ, որ զփառակցի քո զխորհուրդ իջեալ ի յերկնից կատարես ի ձեռն մեր. հեղմամբ արեան նորա աղաչեմք զքեզ՝ հանգո' զհոգիս մեր ննջեցելոցն:
Եւ քահանայն այսուհետև ոչ բարձրագոյն քան զընծայսն զձեռսն իւր տարածեալ, այլ խոնարհագոյն և զաչսն ի նոյն յառեալ աղօթեսցէ ի ծածուկ: Սովաւ շնորհեա' զսէր... :
Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա' Տէր:
Քահանայն: Ընդ որս և մեզ այց արասցես՝ բարերար Աստուած, աղաչեմք:
Դպիրքն: Յիշեա' Տէր և ողորմեա':
Քահանայն: Աստուածածնին սրբոյ Կուսին Մարիամու, և Յովհաննու Մկրտչին, Ստեփանոսի նախավկային, և ամենայն սրբոց՝ եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս՝ աղաչեմք:
Դպիրքն: Յիշեա' Տէր և ողորմեա':
Սարկաւագն յաջակողմն սեղանոյն ձեռնամած ասասցէ:
Առաքելոց սրբոց, մարգարէից, վարդապետաց, մարտիրոսաց, և ամենայն հայրապետաց սրբոց, առաքելագործ եպիսկոպոսաց, երիցանց, ուղղափառ սարկաւագաց և ամենայն սրբոց. եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս՝ աղաչեմք:
Դպիրքն: Յիշեա' Տէր և ողորմեա':
Սարկաւագն: (Ի Տէրունական աւուրս) Օրհնեալ, գովեալ և փառաւորեալ, հրաշալի և աստուածազարդ Տէրութեանն (Յարութեանն) Քրիստոսի երկիր պագանեմք:
Դպիրքն: Փառք Տէրութեան ( Յարութեան) քո Տէր:
Սարկաւագն: (Ի տօնի սրբոց): Սուրբ և աստուածահաճոյ (մարգարէին, հայրապետին, առաքելոյն, մարտիրոսին (այս անուն)), զորոյ այսօր զյիշատակն կատարեցաք, եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս՝ աղաչեմք:
Դպիրքն: Յիշեա' Տէր և ողորմեա':
Սարկաւագն: Առաջնորդացն մերոց և առաջին լուսաւորաչացն սրբոց, Թադէոսի և Բարթուղիմէոսի առաքելոցն, և Գրիգորի Լուսաւորչին. Արիստակիսի, Վրթանիսի, Յուսկանն, Գրիգորիսի, Ներսիսի, Սահակայ, Դանիէլի և Խադայ. Մեսրոպայ վարդապետին, և Գրիգորի Նարեկացւոյն և Ներսիսի Կլայեցւոյն, Յովհաննու Որոտնեցւոյն, և Գրիգորի և Մովսիսի Տաթևացեանց, և սրբոց Գրիգորիսեանց և Ներսիսեանց, հովուաց և հովուապետացն Հայաստանեայց. եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս՝ աղաչեմք:
Դպիրքն: Յիշեա' Տէր և ողորմեա':
Սարկաւագն: Միանձնացելոց սրբոց, առաքինասէր և աստուածուսոյց կրօնաւորացն՝ Պողոսի, Անտոնի, Պողայ, Մակարայ, Ոնոփրիոսի, աբբա Մարկոսի, Սրապիոնի, Նեղոսի, Արսենի, Եւագրի, Պարսամայ, Յովհաննիսեանց և Սիմէոնեաց, սրբոց Ոսկեանց և Սուքիասանց, և ամենայն սրբոց հարց և աշակերտելոց նոցին ընդ տիեզերս. եղիցի յիշատակ ի սո