"Նկար"
Այս նկարում իմ տունն է,
և իմ դեղին այգին:
Այստեղ ամեն ինչ նույնն է
լուսաբացի պահին:
Անտառը դեռ նիրհում է,
բայց կարթնանա կրկին:
Եւ մանկության իմ հուշը,
և իմ քնած այգին:
Առավոտ, թափանցիկ առավոտ,
ինձ օգնիր մոռանալ իմ հոգսերը,
ինձ օգնիր քո գրկում մանկանամ:
Աղբյուրի մեջ փլվել են ամպերը,
ասես սառել են քո անտաք խորքում:
Սառնությունից դողում են ամպերը,
և որորվում են երկնագույն հեռվում,
ու զրնգում են երկնագույն հեռվում:
Առավոտ...
Այս նկարում իմ տունն է,
և իմ դեղին այգին:
Այստեղ ամեն ինչ նույնն է
լուսաբացի պահին:
Ամեն ինչ իր տեղում է,
ոչինչ էլ չի փոխվել:
Այստեղ ամեն ինչ նույնն է,
միայն ես եմ հեռացել:
Առավոտ, թափանցիկ առավոտ,
ինձ օգնիր մոռանալ իմ հոգսերը,
ինձ օգնիր քո գրկում մանկանամ:
Աղբյուրի մեջ փլվել են ամպերը,
ասես սառել են քո անտաք խորքում:
Սառնությունից դողում են ամպերը,
և որորվում են երկնագույն հեռվում,
ու զրնգում են երկնագույն հեռվում:
Առավոտ...