Перейти к публикации

Bender B.R.

Advanced
  • Публикаций

    12 934
  • Зарегистрирован

  • Посещение

Все публикации пользователя Bender B.R.

  1. 11.В шортах не заходить. 12. Выключать телефоны перед тем как туда зайти
  2. На Yerevan.ru смотрел? Там коллекция похлеще будет ))
  3. Аветис (если не ошибаюсь) это весточка (добрая весть), Аванес (Ованес, Hovhannes)-так звали крестителя Христа не знаю что означает, нужно в ивритском словарике посмотреть...Саркис по моему персидское имя, тож не знаю что означает :hm:
  4. Давайте оставьте эту заботу модераторам.
  5. Привет Распрекрасная :hi:
  6. Потому что сильная Армения не так зависима от России как слабая Армения...вот почему.
  7. Далеко-близко...мы же не в средневековье живем...Наоборот нужно остерегатся тех кто поближе, потому как они нас под себя прогибают и всячески пытаются нас контролировать...
  8. Սարկաւագն ձայնեսցե: Սաղմոս ասացեք Տեառն Աստուծոյ մերում, Դպի'րք, ձայնիւ քաղցրութեամբ զերգս հոգեւորս. զի սմա վայել են սաղմոսք, ալէլուք և երգք հոգեւորք: Պաշտօնեայք հանդերձ երգօք սաղմոս, ասացէ'ք և զՏէր յերկինս օրհնեցեք: Եւ դպիրքն եղանակեսցեն Օրհնեալ է Աստուած:Քրիստոս պատարագեալ բաշխի ի միջի մերում, ալէլուիա: Զմարմին իւր տայ մեզ կերակուր, և սուրբ զարիւն իւր ցօղէ ի մեզ. ալէլուիա: Մատիք առ Տէր, և առէք զլոյս. ալէլուիա: Ճաշակեցեք և տեսէք զի քաղցր է Տէր ալելուիա: Օրհնեցեք զՏեր յերկինս.ալէլուիա: Օրհնեցեք զնա ամենայն հրեշտակք նորա. ալէլուիա: Օրհնեցեք զնա ամենայն զօրութիէնք նորա. ալէլուիա: Մինչ նոքա երգեն, քահանայն առցէ զՄարմինն ի ձեռն, և համբուրեսցէ արտասուօք ասելով: Զոր օրհնութիւն ...Դարձեալ ասասցէ: Խոստովանիմ ... Եւ բեկեալ արկցէ ի բաժակն արէան. ասելով: Լրումն Հոգւոյն Սրբոյ: Եւ ապա առեալ զմի մասն ի ձեռն, ասասցէ արտասուօք և գոհութեամբ առ Հայր և Որդի. ի ծածուկ: Հայր Սուրբ...Խաղաղութիւն ամենեցուն:Գոհանամ զքէն...Յովհաննու Ոսկեբտրանին ասացեալ աղօքս:Գոհանամ և մեծացուցանեմ...: Եւ ապա տեառնագրեսցե զինքն. և խնդրեսցէ ի ճշմարտէն Աստուծոյ զպէսպէս հայցուածս անձին իւրոց, և ժողովրդէան, և աշխարհի. և թողութիւն խնդրեսցէ վասն իւրոց թշնամեացն և ատելեացն: Եւ անդեն ահիւ և դողութեամբ ճաշակեսցե ի Մարմնոյն. և արբցէ ի Բաժակէն ասէլով.Հաւատով Հաւատամ...:
  9. Дык они же о здоровье своих граждан пекутся ))Не дай бог бедные азербайджанцы узнают правду :shutup: о том как живут люди в независимом Арцахе ))) этож сколько инфарктов будет))))
  10. Причем здесь "ясновидящий"? Любой "средний" стратег "предсказал" бы наступление в этих направлениях... Анекдот вспомнил: Сидит чукча на ветке и пилит эту самую ветку.Мимо проходит геолог, видит чукчу и говорит: -Не пили ветку то, грохнишся вниз.. Чукча машет на него рукой и продолжает пилить, ветка ломается, чукча падает: -Наверное шаман! :fingal:
  11. Մինչ նոքա երգեն զքարոզս, քահանայն ասասցե զաղօթս ի ծածուկ. զի ի միասին աւարտեսցին. Յիշեա', Տէր, և ողորմեա... : Սարկաւագն ձայնեսէ: Օրհնեա' Տէր: Քահանայն ի ձայն: Եւս առաւել զեպիսկոպոսապետն մեր և զպատուական Հայրապետն ամենայն Հայոց, զՏէր (այս անուն) շնորհեսցես մեզ ընդ երկայն աւուրս ուղիղ վարդապետութեամբ: Եւ դարձեալ սարկաւագն գայ ի տեղի իւր և քարոզեսցէ բարձր: Գոհութիւն և փառաբանութիւն մատուցանեմք քեզ, Տէր Աստուած մեր, վասն սուրբ և անմահ պատարագիս որ ի վերայ սրբոյ սեղանոյս. զիզսա մեզ ի սրբութիւն կենդանութեան պարգևեսցես: Սովաւ շնորհեա' զսեր, զհաստատութիւն և զըղձալի զխաղաղութիւն ամենայն աշխարհի. սրբոյ Եկեղեցւոյ և ամենայն ուղղափառ եպիսկոպոսաց. եպիսկոպոսապետին մերոյ և պատուական Հայրապետին ամենայն Հայոց Տեառն (այս անուն). և քահանայիս ոոր զպատարագս մատուցանէ: Եւ վասն զօրութեանց և յաղթութեանց թագաւորաց քրիստոնէից և իշխանացն բարեպաշտից: Աղաչեսցուք և խնդրեսցուք և վասն հոգւոցն հանգուցելոց: Եւս առաւել վասն հանգուցեալ րաբունապետացն մերոց, և շինողաց սրբոյ եկեղեցւոյս, և որք ընդ հովանեաւ սորին են հանգուցեալ: Ազատութիւն եղբարց մերոց գերելոց և շնորհ առաջիկայ ժողովրդեանս: Հանգիստ հաւատով և սրբութեամբ ի Քրիստոս կատարելոցն. եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս՝ աղաչեմք: Մինչ նոքա քարոզեն, քահանայն ասասցէ զաղօթս ի ծածուկ. Յիշեա Տէր ... : Դպիրքն: Ըստ ամենայնի և յաղագս ամենեցուն: Սարկաւագն ձայնեսցէ. Օրհնեա' Տէր: Քահանայն դարձցի և խաչակնքեսցէ և ասասցէ ի ձայն: Եւ եղիցի ողորմութիւն մեծիս Աստուծոյ և փրկչիս մերոյ Յիսուսի Քրիստոսի. Ընդ ձեզ «+» ընդ ամենեսեան: Դպիրքն: Ամէն: Եւ ընդ հոգվոյդ քում: Սարկաւագն: Եւ ևս խաղաղութիեան զՏէր աղաչեսցուք: Դպիրքն: Տէ'ր, ողորմեա': Սարկաւագն: Վասն մատուցեալ սուրբ և աստուածային անմահ պատարագիս, որ ի վերայ սրբոյ սեղանոյս՝ զՏէր աղաչեսցուք: Դպիրքն: Տէ՛ր, ողորմեա՛: Սարկաւագն: Որպեսզի Տէր Աստուած մեր, որ ընկալաւ զսա ի սուրբ, յերկնային և յիմանալի իւր մատուցարանն. զփոխանակն առաքեսցէ առ մեզ զշնորհս և զպարգևս Հոգւոյն սրբոյ. զՏէր աղաչեսցուք: Դպիրքն: Տէ՛ր, ողորմեա՛: Սարկաւագն: Ընկա՛լ, կեցո' և ողորմեա՛ և պահեա՛ զմեզ, Տէ՛ր, քոյին շնորհիւդ: Դպիրքն:Կեցո, Տէ՛ր,և ողորմեա՛: Սարկաւագն: Զամենասրբուհի զԱստուածածինն զմիշտ կոյսն Մարիամ՝ զՏէր աղաչեսցուք: Դպիրքն:Յիշեա՛, Տէ՛ր, և ողորմեա՛: Սարկաւագն: Եւ ևս միաբան վասն ճշմարիտ և սուրբ հաւատոյս մերոյ՝ զտէ՛ր աղաչեսցուք: Դպիրքն: Տէ՛ր, ողորմեա՛: Սարկաւագն: Զանձինս մեր և զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք: Դպիրքն: Քեզ Տեառնդ յանձն եղիցուք: Սարկաւագն: Ողորմա՛ց մեզ, Տէր Աստուած մեր, ըստ մեծի ողորմութեան քում. ասասցուք ամենեքեան միաբանությամբ: Դպիրքն: Տէ՛ր ողորմեա՛,Տէ՛ր ողորմեա՛,Տէ՛ր ողորմեա՛,: Մինչ սարկաւագն քարոզէ, քահանայն ասասցէ ի ծածուկ: Աստուած ճշմարտութեան: Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա՛ Տէր: Քահանայն ի ձայն: Եւ տո՛ւր մեզ համարձակաձայն բարբառով բանալ զբերանս մեր, կարդալ զքեզ, երկնաւորդ Հայր, երգել և ասել: Դպիրքն բազկատարած եղանակեսցեն. Հայր մեր որ յերկինս ես. սուրբ եղիցի անուն քո. եկեսցէ արքայութիւն քո. եղիցին կամք քո որպէս յերկինս և յերկրի. զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր. և թող մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց, և մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէ: Մինչ նոքա երգեն, քահանայն աղօթեսցէ ի ծածուկ: Տէր տէրանց...: Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա՛ Տէր: Քահանայն ի ձայն: Զի քո է արքայութիւն և զօրութիւն և փառք յաւիտեանս.ամէն: Խաղաղութիւն «+» ամենեցուն: Դպիրքն: Եւ ընդ հոգւոյդ քում: Սարկաւագն: Աստուծոյ երկրպագեսցուք: Դպիրքն: Առաջի քո, Տէր: Քահանայն խոնարհեսցե, և ամենայն ժողովուրդն ծունը դիցէ. և քահանայն աղօթեսցէ ի ծածուկ: Որ աղբիւրդ ես...: Սարկաւագն ձայնեսցե: Օրհնեա՛ Տէր: Քահանայն ի ձայն: Քրիստոսիւ Յիսուսիւ, Տէրամբ մերով. ընդ որում քեզ Հոգւոյդ Սրբոյ և Հօր ամենակալի, վայել է փառք, իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն: Եւ քահանայն առցէ զսուրբ հացն ի ձեռն: Եւ սարկաւագն ձայնեսցե բարձր: Պրոսխումէ: Եւ քահանայն բարձրացուցանե ակներև ամենայն ժողովրդեանն և ասասցէ ի ձայն: Ի սրբություն սրբոց: Դպիրքն բարձր ձայնիւ:Միայն սուրբ, միայն Տէր, Յիսուս Քրիստոս ի փառս Աստուծոյ Հօր. ամէն: Սարկաւագն: Օրհնեա՛ Տէր: Քահանայն: Օրհնեալ Հայր Սուրբ Աստուած ճշմարիտ: Դպիրքն: Ամէն: Սարկաւագն: Օրհնեա՛, Տէ'ր: Քահանայն: Օրհնեալ Որդիդ Սուրբ Աստուած ճշմարիտ: Դպիրքն: Ամէն: Սարկաւագն: Օրհնեա՛, Տէ'ր: Քահանայն: Օրհնեալ Հոգիդ Սուրբ Աստուած ճշմարիտ: Դպիրքն: Ամէն: Սարկաւագն: Օրհնեա՛, Տէ'ր: Քահանայն: Օրհնութիւն և փառք Հօր և Որդւոյ և Հօգւոյն Սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն: Դպիրքն: Ամէն: Հայր Սուրբ. Որդիդ Սուրբ. Հոգիդ Սուրբ: Օրհնութիւն Հօր և Որդւոյ և Սրբոյ Հոգւոյն. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն: Եւ մինչ նոքա երգեն զայս, քահանայն խոնարհեսցէ և աղոթեսցե ի ծածուկ: Նայեա'ց Եէր մեր...: Եւ զայս ասացեալ երկիր պագեսցե և համբուրեսցէ զսեղանն: Եւ առեալ զսուրբ Մարմինն ողջ թացցէ յանապական Արիւնն Ե ասասցէ ի ծածուկ: Տեր Աստուած մեր որ կոչեցեր...: Սարկաւագն ձայնեսցե: Օրհնեա՛ Տէր: Քահանայն բարձրացուսցե ակներև ժողովրդեանն և ասասցէ ի ձայն: Ի սուրբ, ի սուրբ պատուական Մարմնոյ և յԱրենէ Տեառն մերոյ և փրկչին Յիսուսի Քրիստոսի: Ճաշակեսցուք սրբութեամբ, որ իջեալ ի յերկնից բաշխի ի միջի մերում: Սա է կեանք, յոյս, յարոթիւն, քաւութիւն, և թողութիւն մեղաց: Սաղմոս ասացեք Տեառն Աստոծոյ մերում. սաղմոս ասացէք երկնաւոր թագաւորին մերում անմահի, որ նստի ի կառս քերովբէականս: Դպիրքն: Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա: Ամենասուրբ Երորդութուիւն, Տու՛ր աշխարհիս խաղաղութուիւն, Եւ հիւանդաց բժշկթուիւն, Ազգիս Հայոց սէր, միթուիւն: Արի Աստուած հարցն մերոց Որ ապաւէնդ ես նեղելոց. Հաս յօգնութիւն ծառայից քոց, Լե'ր օգնական ազգիս Հայոց: Միջնորդությամբ սրբոյ խաչին Եւ անարատ սուրբ ծնողին, Յիշեա զհեղումն արեան փրկչին, Ե'լ ի խնդիր փոքու հօտին: Արդ անկամինք առաջի քո Գոչեմք մեղայ տեառնըդ մերոյ. Անցո' ի մենջ զցասումն քո Վասն անսպառ գթութեան քո: Քրիստոս, յարեար ի մեռելոց, Լոյս ծագեցար արարածոց, Սուրբ յարութեամբդ քով կէնարար, Յարո' և զմեզ ի կեանս անմահ: Տէր, ողորմեա,Տէր, ողորմեա. Յիսուս փրկիչ, մեզ ողորմեա: Միջնորդութեամբ սուրբ և անմահ պատարագիս: Ընկա'լ, Տեր, և ողորմեա:
  12. ՍՐԲԱՍԱՑՈՒԹԻՒՆՔ Ծննդեան, Աւետեաց, Վարդավառի և Աստուածածնի Բազմութիձնք հրեշտակաց և զօրաց երկնաւորաց իջեալ ի յերկնից ընդ միածին թագաւորին:Որք երգէին և ասէին.սա է Որդին Աստուծոյ ամենեքեան ասասցուք՝ ուրախ լերուք երկինք և ցնծասցեն հիմունք աշխարհի. զի Աստուածն յաւիտենական ի յերկրի երեւեցաւ, և ընդ մարդկան շրջեցաւ, զի կեցուսցէ զանձինս մեր: Մեծի Հինգշաբթի Որ վերայ նստիս ի կառս հրանիւթս քառակերպեանս. անճառելի Բանդ Աստուած: Այսօր իջեալ ի յերկնայնոցն վասն քո արարածոցս. յանձն առեր բազմիլ ընդ աշակերտսն: Եւ սերովբեքն և քերովբէքն հիացեալ զարմանային. և պետութիւնք վերին զօրացն սքանչացեալ աղաղակէին ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց: Յինանց և Խաչի Ո'վ է որպէս Տէր Աստուած մեր. խաչեցաւ վասն մեր, թաղեցաւ և յարեաւ.հաւատարիմ եղև աշխարհի և համբարձաւ փառօք: Եկայք, ժողովուրդք, զօրութիւն ընդ հրեշտակս երգեսցուք ասելով.Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց: Կիրակէի, Եկեղեցւոյ, Ծաղկազարդի և հրեշտակաց Հտեշտակային կարգաւորութեամբ լցեր, Աստուած, զքո սուրբ զԵկեղեցի: Հազարք հազարաց հրեշտակապետք կան առաջի քոյ. և բիւրք բիւրոց հրեշտակք պաշտեն զքեզ, Տէր. և ի մարդկանէ հաճեցար ընդունիլ զօրհնութիւն ձայնիւ խորհրդականաւ.Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց: Պահոց և Ննջեցելոց Վասն յիշատակի հանգուցելոցն ընկա'լ, Հայր սուրբ մարդասէր, զպատարագս:Եւ համարեա' զհոգիս նոցա ի թիւ սրբոց քոց յարքայութեանդ երկնից:Մանաւանդ զի հաւատով մատուսցուք զպատարագս, հաշտեսցի աստուածութիւնդ, և հանգուսցէ զհոգիս նոցա: Մարտիրոսաց Սրբութիւն սրբոց, մեծ ես և ահաւոր, և զինուորութիւնք հրեշտակացն օրհնեն զքեզ և ասեն. Փառք ի բարձունս Աստուծոյ, և յերկիր խաղաղութիւն: Մարգարէից, Առաքելոց և Հայրապետաց Ամենակալ ես, Տէր զօրութեանց, որ թագաւորդ ես յաւիտենից: Որ նստիս յերկնից ի յերկինս և լոյս ծագես յարարածս քո: Որ խոնարհութեամբ իջեր ի յերկիր քեզ պատարագս մատուցանեմք, և սուրբ զանունդ քո փառաւորեմք, Տէր, որ պսակիչդ ես քոծ սրբոց ( այս անուն): Վասնզի սոքա են մեզ բարեխօս, Տէր ամենակալ, ի քում յարքայութեանդ: Եւ եթե հանդիսաւոր օր լինի, և զսուրբ խորհուրդն վերաբերել կամիցիս, այս է արարողութիւնն: Յորժամ քահանայն ասէ. -Տէր Աստուած օրհնեսցէ զամենեսեանդ: Եւ սարկաւագն ձայնէ. -Սաղմոս ասացեք տեառն Աստուծոյ: Եւ դպիրքն երգեն զՍրբասացութիւնն ըստ խորհրդոյ աւուրն, կանգնեալ: - Մի' ոք յերախայից, մի ոք ի թերահաւատից:Մարմին տէրունական և արիւն փրկչական:Եւ գնա խնկարկելով ի սուրբ խորհուրդն: Սարկաւագն: Յարեւու եհար զխորան իւր և ինքն որպես փեսայ, զի ելանէ յառագաստէ իւրմէ: Դպիրքն: Եւ ցնծայ նա որպես հսկայ, յընթանալ զճանապարհս իւր: Սարկաւագն: Որք զքրովբէիցն: Դպիրքն: Խորհրդաբար կերպարանիմք: Եւ գան յարևելից կողմն Սարկաւագն: Ճանապարհք արարէք այնմիկ, որ նստի յերկնից յերկինս ընդ արևելս: Դպիրքն: Եւ կենդանարար Երրորդութեանն զերեքսրբեան օրհնութիւնս մատուցանեմք: Եւ գան ի հարաւակողմն Սարկաւագն: Աստուած ի հարաւոյ եկեսցէ և սուրբն ի Փառան լեռնէ: Դպիրքն: Զամենայն զկենցաղականս ի բաց դնելով զգործս: Եւ գան յաստիճան խորանին, և բարձող ահաւոր խորհրդոյն ասասցէ հանդարտութեամբ: Սարկաւագն: Համբարձէ'ք, իշխանք, զդրունս ձեր ի վեր. համբարձին դրունք յաւիտենից, և մտցէ թագաւոր փառաց: Եւ պատարագողն խնկարկէ և հարցանէ. Քահանայն: Ո՞վ է սա թագաւոր փառաց, Տէր հզօր զօրութեամբ իւրով, Տէր կարող կարող ի պատերազմի: Դպիրքն: Որպէս զի զթագաւորն ամենեցուն ընդունիցիմք: Սարկաւագն: Համբարձէ'ք, իշխանք, զդրունս ձեր ի վեր. համբարձին դրունք յաւիտենից, և մտցէ թագաւոր փառաց: Քահանայն: Ո՞վ է սա թագաւոր փառաց և Տէր զօրութեանց: Դպիրքն: Եւ զհրեշտակացն հանդիսապէս ընծայեալ բերեմք զկարգ: Սարկաւագն: Սա ինքն է թագաւոր փառաց: Եւ պատարագողն երկրպագէ ահիւ և դողութեամբ, և առնու ի ձեռաց սարկաւագին և խաչակնքէ ի վերայ ժողովրդեանն ասելով. Քահանայն: Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն: Դպիրքն: Ալէլուիա: Եւ մինչ նոքա երգեն քահանայն խոնարհիսցի առաջի սրբոյ սեղանոյն և խորհրդաբար աղօթեսցէ ի ծածուկ. Ոչ ոք արժանի է ...: Եւ ընծայքն վէրջաբերին ի սեղանն և քահանայն խնկեսցէ և լուասցէ զմատունս իւր ասելով. Լուացից սրբութեամբ: Սարկաւագն: Եւ ևս խաղաղութեան զՏեր աղաչեսցուք: Դպիրքն: Տէր ողորմեա': Սարկաւագն: Եւ ևս հաւատով և սրբութեամբ կացցուք յաղօթս առաջի սրբոյ սեղանոյս Աստուծոյ ահիւ. մի' խղճիւ և գայթակղութեամբ. մի' նենգութեամբ, խորամանկութեամբ, մի' պատրանօք և խաբէութեամբ, մի' երկմտութեամբ և մի թերահաւատութեամբ: Այլ ուղիղ վարուք, պարզ մտօք, միամիտ սրտիւ, կատարեալ հաւատով, լցեալ սիրով, լի և առաւելեալ ամենայն գործովք բարութեան՝ կացցուք յաղօթս առաջի սրբոյ սեղանոյս Աստուծոյ, և գտցուք զողորմութեան զշնորհս յաւուր յայտնութեան և ի միւսանգամ գալստեան Տեառն մերոյ և Փրկչին Յիսուսի Քրիստոսի, կեցուսցէ և ողորմեսցի: Դպիրքն: Կեցո', Տէր, և ողորմեա': Մինչ նոքա երգեն, քահանայն ձեռնամած աղոթեսցէ ի ծածուկ: Տեր Աստուած զօրութեանց...: Սարկաւագն ձայնեսցէ. Օրհնեա' Տէր: Քահանայն Շնորհօք և մարդասիրութեամբ Տեառն մերոյ և փրկչին Յիսուսի Քրիստոսի, ընդ որում քեզ Հօր միանգամայն և Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն: Խաղաղութիւն «+» ամենեցուն: Դպիրքն: Եւ ընդ հոգւոյդ քում: Սարկաւագն: Աստուծոյ երկրպագեսցուք: Դպիրքն: Առաջի քո Տէր: Սարկաւագն: Ողջույն տուք միմիանց ի համբոյր սրբութեան. և որք ոչ էք կարողք հաղորդիլ աստուածային խորհուրդոյս՝ առ դրունս ելէք և աղօթեցէք: Դպիրքն: Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ, Որ Էնն Աստուած աստ բազմեցաւ. Խաղաղութեան ձայն հնչեցաւ, Սուրբ ողջունի հրաման տուաւ: Եկեղեցի մի անձն եղև, Համբոյրս յօդ լրման տուաւ. Թշնամութիւնըն հեռացաւ, Սէրն յընդանուրըս սփռեցաւ: Արդ, պաշտօնեայք՝ բարձեալ զձայն, Տո՞ւք զօրհնութիւն ի մի բերան, Միասնական Աստուածութեանն, Որում սրովբէքն են սրբաբան: Ոմանք և զայս ասեն ի հանդիսի տօնի: Սարկաւագն: Որք հաւատով կայք յանդիման Սուրբ Սեղանոյս արքայական, Տեսէ'ք բազմեալ զՔրիստոս արքայն, Եւ շուրջ պատեալ զօրք վերնական: Դպիրքն Վեր համբառնամք զաչս ունելով, Եւ պաղատիմք զայս ասելով. Ըզմեղըս մեր մի' յիշեցես, Այլ գթութեամբ քո քաւեցես: Ընդ հրեշտակացն օրհնեմք զքեզ, Եւ ընդ սրբոց քոց, Տէր, փառք քեզ: Եւ համբուրեսցեն զսեղանն և զմիմեանս: Սարկաւագն: Ահիւ կացցուք, երկիւղիւ կացցուք, բարւոք կացցուք. և նայեցարուք զգուշութեամբ: Դպիրքն: Առ քեզ Աստուած: Սարկաւագն: Պատարագ Քրիստոս մատչի անարատ գառն Աստուծոյ: Դպիրքն: Ողորմութիւն և խաղաղութիւն և պատարագ օրհնութեան: Սարկաւագն: Օրհնեա', Տեր: Քահանայն: Շնորհք, սէր և աստոածային սրբարար զօրութիւնն Հօր և Որդւոյ և Հոգւոյն սրբոյ. եղիցի ընդ ձեզ «+» ընդ ամենեսեանդ: Դպիրքն: Ամէն: Եւ ընդ հոգւոյդ քում: Սարկաւագն: Զդրունս, զդրունս. ամենայն իմաստութեամբ և զգուշութեամբ: Ի վեր ընծայեցուցէք զմիտս ձեր աստուածային երկիւղիւ: Դպիրքն: Ունիմք առ քեզ, Տէր ամենակալ: Սարկաւագն: Եւ գոհացարուք զՏեառնէ բոլորով սրտիւ: Դպիրքն: Արժան և իրաւ: Իսկ ի հանդիսի աւուրս, ոմանք զկնի Արժան և իրաւին ասեն զայս: Սարկաւագն: Եւ զստոյգ փրկութեան որ միշտ ընդ ամենայն տեղիս գոհութիւն մատուցանեմք քեզ Քրիստոս: Որով և զհրաշալի զյարութիւնդ քո գովեն զօրութիւնք: Սարսին սերովբէքն. դողան քերովբէքն. և իշխանութիւնք վերին պետութեանցն պար առեալ քաղցր ձայնիւ եղանակեն և ասեն: Մինչ նոքա երքեն, քահանայն ձեռնամած աղօթեսցէ ի ծածուկ. Արժան է ստուգապէս.... : Սարկաւագն ձայնեսցէ. Օրհնեա' Տէր: Քահանայն: Եւ ընդ սերովբէսն և ընդ քերովբէսն միաձայն սրբասացութեամբ յօրինել նուագս. և հանարձակապես գոչելով աղաղակել ընդ նոսին և ասել: Դպիրքն: Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց. լի են երկինք և երկիր փառօք քո. Օրհնութիւն ի բարձունս: Որհնեալ որ եկիր և գալոցդ ես անուամբ Տեառն. Ովսաննա ի բարձունս: Մինչ նոքա երգեն, քահանայն բազկատարած աղօթեսցէ ի ծածուկ. Սուրբ, Սուրբ, Սուրբ ես ճշմարտապէս...: Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա' Տէր: Քահանայն Առէ'ք, կերէ՞ք, այս է ՄԱՐՄԻՆ ԻՄ, որ վասն ձեր և բազմաց բաշխի, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց: Դպիրքն: Ամէն: Քահանայն ի ծածուկ: Նոյնպէս և ... : Սարկաւագն ձայնեսցէ:Օրհնեա' Տէր: Քահանայն Արբէք ի սմանէ ամենեքեան. այս է ԱՐԻՒՆ ԻՄ նորոյ ուխտի, որ յաղագս ձեր և բազմաց հեղանի, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց: Դպիրքն: Ամէն: Հայր երկնաւոր, որ զՈրդիդ քո ետուր ի մահ վասն մեր պարտապան պարտեաց մերոց. հեղմամբ արեան նորա աղաչեմք զքեզ՝ ողորմեա' քո բանաւոր հօտի: Քահանայն ի ծածուկ: Եւ զսոյն միշտ իւր յիշատակ ... : Եւ առնու զընծայսն ի ձեռն և ասասցէ ի ծածուկ. Եւ արդ մեք Տէր ... . Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա' Տէր: Պատարագողն զընծայսն սակաւ ինչ բարձրացուցեալ, մատուցանէ առ Հայր, և դիցէ ի վերայ սեղանոյն ասէլով ի ձայն: Քահանայն: Եւ զքոյս ի քոյոց՝ քեզ մատուցանեմք, ըստ ամենայնի և յաղագս ամենեցուն: Դպիրքն: Յամենայնի օրհնեալ ես Տէր. օրհնեմք զքեզ. գովեմք զքեզ, գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ, Տէր Աստուած մեր: Մինչ նոքա երգեն, քահանայն բազկատարած աղօթեսցէ ի ծածուկ. Զքեզ արդարև Տէր Աստուած մեր... : Սարկաւագն ձայնեսցէ:Օրհնեա' Տէր: Քահանայն: Խաղաղութիւն «+» ամենեցուն: Դպիրքն: Եւ ընդ հոգվոյդ քում: Սարկաւագն: Աստուծոյ երկրպագեսցուք: Դպիրքն: Առաջի քո, Տէր: Որդի Աստուծոյ, որ պատարագեալ Հօր ի հաշտութիւ հաց կենաց բաշխիս ի մեզ. հեղմամբ արեան քո սուրբ աղաչեմք զքեզ՝ ողորմեա' արեամբ քով փրկեալ հօտի:Մինչ նոքա երգեն, քահանայն խոնարհեալ երկիր պագեսցե սեղանոյն և ասասցէ ի ծածուկ: Երկիր պագանեմք և աղաչեմք.. : Եւ կացեալ սարկաւագն առընթեր քահանային երկիւղիւ և դողութեամբ մեծաւ: Եւ ասասցէ ի ցած.Ամէն, օրհնեա Տէր:Եւ քահանայն խնկարկեսցէ զընծայսն ասելով ի ծածուկ: Որով զհացս օրհնեալ ... : Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա' Տէր: Քահանայն: Որպէս զի եղիցի սա ամենեցուն մեզ մերձեցելոցս, յանդատապարտութիւն, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց: Դպիրքն: Հոգի Աստուծոյ, որ զփառակցի քո զխորհուրդ իջեալ ի յերկնից կատարես ի ձեռն մեր. հեղմամբ արեան նորա աղաչեմք զքեզ՝ հանգո' զհոգիս մեր ննջեցելոցն: Եւ քահանայն այսուհետև ոչ բարձրագոյն քան զընծայսն զձեռսն իւր տարածեալ, այլ խոնարհագոյն և զաչսն ի նոյն յառեալ աղօթեսցէ ի ծածուկ: Սովաւ շնորհեա' զսէր... : Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա' Տէր: Քահանայն: Ընդ որս և մեզ այց արասցես՝ բարերար Աստուած, աղաչեմք: Դպիրքն: Յիշեա' Տէր և ողորմեա': Քահանայն: Աստուածածնին սրբոյ Կուսին Մարիամու, և Յովհաննու Մկրտչին, Ստեփանոսի նախավկային, և ամենայն սրբոց՝ եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս՝ աղաչեմք: Դպիրքն: Յիշեա' Տէր և ողորմեա': Սարկաւագն յաջակողմն սեղանոյն ձեռնամած ասասցէ: Առաքելոց սրբոց, մարգարէից, վարդապետաց, մարտիրոսաց, և ամենայն հայրապետաց սրբոց, առաքելագործ եպիսկոպոսաց, երիցանց, ուղղափառ սարկաւագաց և ամենայն սրբոց. եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս՝ աղաչեմք: Դպիրքն: Յիշեա' Տէր և ողորմեա': Սարկաւագն: (Ի Տէրունական աւուրս) Օրհնեալ, գովեալ և փառաւորեալ, հրաշալի և աստուածազարդ Տէրութեանն (Յարութեանն) Քրիստոսի երկիր պագանեմք: Դպիրքն: Փառք Տէրութեան ( Յարութեան) քո Տէր: Սարկաւագն: (Ի տօնի սրբոց): Սուրբ և աստուածահաճոյ (մարգարէին, հայրապետին, առաքելոյն, մարտիրոսին (այս անուն)), զորոյ այսօր զյիշատակն կատարեցաք, եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս՝ աղաչեմք: Դպիրքն: Յիշեա' Տէր և ողորմեա': Սարկաւագն: Առաջնորդացն մերոց և առաջին լուսաւորաչացն սրբոց, Թադէոսի և Բարթուղիմէոսի առաքելոցն, և Գրիգորի Լուսաւորչին. Արիստակիսի, Վրթանիսի, Յուսկանն, Գրիգորիսի, Ներսիսի, Սահակայ, Դանիէլի և Խադայ. Մեսրոպայ վարդապետին, և Գրիգորի Նարեկացւոյն և Ներսիսի Կլայեցւոյն, Յովհաննու Որոտնեցւոյն, և Գրիգորի և Մովսիսի Տաթևացեանց, և սրբոց Գրիգորիսեանց և Ներսիսեանց, հովուաց և հովուապետացն Հայաստանեայց. եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս՝ աղաչեմք: Դպիրքն: Յիշեա' Տէր և ողորմեա': Սարկաւագն: Միանձնացելոց սրբոց, առաքինասէր և աստուածուսոյց կրօնաւորացն՝ Պողոսի, Անտոնի, Պողայ, Մակարայ, Ոնոփրիոսի, աբբա Մարկոսի, Սրապիոնի, Նեղոսի, Արսենի, Եւագրի, Պարսամայ, Յովհաննիսեանց և Սիմէոնեաց, սրբոց Ոսկեանց և Սուքիասանց, և ամենայն սրբոց հարց և աշակերտելոց նոցին ընդ տիեզերս. եղիցի յիշատակ ի սո

×
×
  • Создать...