Перейти к публикации

crimson

Advanced
  • Публикаций

    12 980
  • Зарегистрирован

  • Посещение

Все публикации пользователя crimson

  1. Карт, залей в себя где-нить так литров 10-20 воды, сам увидишь :diana:
  2. в газообразном состоянии он имел ввиду (я так думаю ©)
  3. hracher, прошу все темы касающиеся НКР обсуждать в разделе ДК. Тему переношу
  4. ԿԱՆՉԻՐ ԻՆՁ (ՔՈ ԴՂՅԱԿԸ) Կանչիր ինձ քո դղյակը և ես կգամ Վերջին, վերջին անգամ կխոստանամ Չհարբել, չհայհոյել քեզ, չաղմկել Կանչիր ինձ քո դղյակը և ես կգամ Մաքուր, մաքուր ինչպես ոչ մի անգամ Ես կհագնեմ կոստյումը իմ տոնական Ներս կմտնեմ ու հայրիկիդ մեղմ կժպտամ Ու մայրիկիդ կցանկանամ առողջություն Հայրիկիդ հետ ես կխոսեմ պատերազմից Ու կփորձեմ քո մայրիկի կարկանդակները Իսկ հետո լուռ ու ամոթխած կպապանձվեմ Ու ծնողներդ իմաստուն կհասկանան Որ եկել եմ քեզ ուզելու իմ աննման Ու նրանք լուռ ջահելներից կհեռանան Ու նրանք լուռ ու առանց մեզ կուրախանան Նրանք երբեք, նրանք երբեք հեն հասկանա Որ այսպես ու խելագառ էլ կմնամ Կանչիր ինձ քո դղյակը բայց մի մոռանա Որ դղյակիդ ցուրտ պատերում չեմ դիմանա Ու եթե դու սիրում ես ինձ ոչ տոնական այլ իսկապես Քեզ կծեծեմ, կհայհոյեմ առաջվա պես
  5. ՇՈԳ ԿԻՐԱԿԻ Փողոցով քայլող մարդկանց դեմքերից Ձանձրույթը կպչում ու պոկ չի գալիս Նեխած դիակներ Եվ շոգ կիրակի Արդեն մի ամիս անձրև չի գալիս Ծոգն անտանելի հանգիստ չի տալիս Փողոցը հալվում ու լող է տալիս Արդեն մի ամիս ինձ դուր ես գալիս Վաղը չգիտեմ գուցե չլինեմ Գուցե իմ վերջին երգը հորինեմ Իմ շոգ կիրակի Ես քոնն եմ ընդմիշտ Եվ քեզնից երբեգ ես չեմ բաժանվի Եվ օրացույցից կպոկվի դարձյալ Մի շոգ կիրակի, անփող կիրակի Անտուն ու անտեղ դատարկ կիրակի Մի շոգ կիրակի ու մի մեծ դագաղ Տանում են մարդիկ փողոցով երկար Եվ նրանց հոգնած և բութ դեմքերից Ճանջերը կպչում ու պոկ չեն գալիս Ճանջերը կպչում ու պոկ չեն գալիս Ո՜ խեղճ հանգուցյալ Պառկած դագաղում Դու էլ ես ինձ պես շոգից տառապում Ինչ դեռ քո հոգին իմ հոգու նման Օտար ափերում անձրև է փնտրում Օտար ափերում անձրև է փնտրում Իմ շոգ կիրակի Ես քոնն եմ ընդմիշտ Եվ քեզնից երբեգ ես չեմ բաժանվի Եվ օրացույցից կպոկվի դարձյալ Մի շոգ կիրակի
  6. ԿՈՒՐՈՐՏԱՅԻՆ ՍԵՐ Իսկ ծովի վրա մակույկ է լողում՝ Լուսնի արահետ, փայլող ալիքներ, Ծովափին մարդիկ ձևեր են թափում, Հիշիր, սա վերջին իրիկունն է մեր: Այս կուրորտային պոքրիկ քաղաքում Խաղում են մարդիկ մշակված դերեր, Այստեղ իսկապես իրար չեն սիրում, Ափսոս սա վերջին իրիկունն է մեր: Դե, մնաս բարով, քնքուշ շիկահեր, Եղիր երջանիկ, էլ չենք հանդիպի, Մենք պետք է թռչենք տարբեր քաղաքներ, Փողերս պրծան, արցունք մի թափի: Ծովը վաղուց է հաշիվը կորցրել Ափին մոռացված սիրո խոսքերի, Որքան զույգեր են այստեղ համբուրվել, Ինչպես ափի հետ ալիքը ծովի: Կյանքը կրկնվող երազ է թվում, Եկ փոխանակենք հասցեները մեր, Արդեն գեղեցիկ բարեր ենք փնտրում, Ափսոս, սա վերջին հանդիպումն է մեր Իսկ րեստորանում ջութակը հանկարծ, Ինչ որ բան հիշեց, կամ էլ ափսոսաց, Եվ ջութակի հետ կիթառը զնգաց, Գուցե սեր է սա, այլ ոչ թե արկած: Իսկ ծովի վրա մակույկ ե լողում՝ Լուսնի արահետ, փայլող ալիքներ, Ծովափին մարդիկ դերեր են խաղում, Դե, մնաս բարով, ծովափնյա իմ սեր:
  7. ԵՐԲ ՉԿԱՅԻՆ ԲԱՐՁՐԱՀԱՐԿ ՇԵՆՔԵՐ Երբ չկային բարձրահարկ շենքեր, Երկինքը շատ էր, շատ էր մեծ, Եվ աստղերը պայծառ, աստղերը Ներկայացում էին սարքում ամեն գիշեր. Երբ մեծացա, շենքերը բարձրացան, Եերկինքը մոտեցավ տխուր շենքին, Երկինքը խլեցին բարձրահարկ շենքերը, Աստղերը մեզանից հեռացան, հեռացան Մարդիկ հանկարծ դարձան տխուր ու անժպիտ, Մարդիկ հանկարծ դարձան հոգնած ու մտահոգ Կապույտ երկինք, կանաչ արև, Բակում կային անթիվ ջերմակ աղավնիներ, Թռչում Էին նրանք կապույտ երկինք ի վեր Եվ իրենց հետ բերում ուրիշ աղավնիներ Մի օր հանկարծ շենքերը բարձրացան, Աղավնիները մի օր ետ չդարձան, Մի օր հանկարծ շենքերը բարձրացան, Եվ մարդիկ հանկարծ փոքրացան, փոքրացան Մարդիկ հանկարծ դարձան տխուր ու անժպիտ, Մարդիկ հանկարծ դարձան հոգնած ու մտահոգ
  8. ԳԱԶԱՆԱՆՈՑ Նույնիսկ ընձուխտը տարօրինակ մի երգ է, Բայց որ փակված է վանդակում դա արդեն երգ չէ Որքան չերգված երգեր կան փակ վանդակներում, Որքան երգեր, որոնք երբեք չեն լսվելու Երբ երգը դառնում է վախեցած գազան ՈՒ փակված վանդակում ջահերին ե զարկվում, Երգը դառնում է վիրավոր լուսան, Երգը թռիչքի է պատրաստվում Երգը լրում է ու քնաց ձևանում, Գալիս է պահը - նա պայթում է, պայթում. Գիշերը հանգիստ քնած էր գետաձին, Եվ անշարջ էր նրա հաստ մարմինը, Խելագար ամբոխի թշվառ ծաղրածուն Առյուծը նախկին մրապում էր Եվ միայն գայլն էր անհանգիստ վանդակում, Գայլը ոռնում էր, անընդհատ ոռնում. Նրան միս տվեցին, բայց նա միսը չվերցրեց, Նրան միս շպրտեցին, բայց նա չլրեց Գայլը հիշել էր տապաստանն իր արձակ, ՈՒ խենթացել էր գայլը միայնակ Եվ լսվեց կրակոց, եվ ոռնոցը լրեց, Եվ լուսինն իր արծաթն իր երգչին նվիրեց Լուսնի արծաթում - կարմիր արյան լճակ, Մեռնում էր վանդակում գայլը միայնակ Գայլը մեռնում էր - ջպիտը դեմքին, Հիմա նա ազատ էր ու վազում էր կրկին, Աչքին երևում էր տապաստանն իր արձակ, Կողքից վազում էր մոխրագույն գայլուհին Երբ երգը դառնում է վախեցած գազան ՈՒ փակված վանդակում ջահերին ե զարկվում, Երգը դառնում է վիրավոր լուսան, Երգը թռիչքի է պատրաստվում Նույնիսկ ընձուխտը տարօրինակ մի երգ է, Բայց որ փակված է վանդակում դա արդեն երգ չէ Որքան չերգված երգեր կան փակ վանդակներում, Որքան երգեր, որոնք երբեք չեն լսվելու
  9. ԲԱԺԱՆՈՒՄ Գուցե նորից մենք հանդիպենք Պետք չէ բախտից արաջ ընկնել Գուցե դառնաս դու երջանիկ ՈՒրիշի հետ քնքուշ իմ սեր Դու դեռ անփորձ ես ու փոքրիկ Դու դեռ խաղում ես կյանքի հետ Երես արած պստիկ փիսիկ Քնքուշ իմ սեր Եվ ես այսօր թողնում եմ քեզ Դա ինձ համար այնքան դջվար է Եվ ես սեղմում եմ ատամներս Որ չխոսեմ, բայց անհնար է Իմ սեր, այսօր թողնում եմ քեզ, Եվ ես փակում եմ իմ աչքերը, Որ չմատնեմ հոգուս խռովքը, Բայց ինձ համար այնքան դջվար է Պահել խոսքերն այս իմ սրտում Դու ինձ ասում ես - Կսպասեմ, Չիմանալով որ դա երկար է Դու ինձ ասում ես - Կսպասեմ, Չկարծելով որ դա դջվար է ՈՒ անհնար է քեզ համար, Չե որ այնքան դու գեղեցիկ ես, Եվ դեռ փոքրիկ ես ու անփորձ, Եվ կյանքը դեռ դու չգիտես Քեզ կսիրեն շատ տղաներ Ընտրիր նրան ով որ արժանի է, Իսկ ինձ համար դու կաղոթես, Եթե երբեմն ինձ հիշես...
  10. ԵԶԸ Մոռացի՛ր դու նրանց քարոզները բոլոր, Քարոզները նրանց կշտացրել են, իսկ քեզ բթացրել, Մոռացի՛ր դու նրանց բոլոր աղոթքները, Հավատա՛ ինքդ քեզ, Մի անգամ հավատա՛ քո Աստծուն, Հավատա՛ քո հոգուն, Հավատա՛ ինքդ քեզ, Եվ այրի՛ր կամուրջները քո ետ դառնալու, Եվ այրի՛ր կամուրջները քո ետ դառնալու Քո ծնված օրվանից քեզ խաբել են, ցլիկ, Քո գլուխը լցրել բթության մշուշով, իմ ցլիկ, Քեզ կրթել են, ցլիկ, դարձրել բանող եզ, Որ մինչև կյանքիդ վերջ աշխատես ճորտի պես, Եղիր հե՛զ, բանող ե՛զ, Եվ վարիր այս անվերջ սևահողը, Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, Մինչև կբացվի առավոտը: Օրենքներից հոգնած այս դժբախտ անասունը Մահվան վախն աչքերում հոգեվարք է ապրում, Օ՜, աշխա՛րհ, դու ինչո՞ւ ծնեցիր մարդկային այս նախիրը, Որ հիմա վավաշոտ բթությամբ բազմանում է Օրենքները փակել են դռները բոլոր, Ճամփաները պայծառ` անդունդներ են դարձել, Եվ այնտեղ են թաղված լուսեղեն երազները Լուսեղեն երազները բոլոր: Սեր` հաճելի մոռացում, այցելի՛ր մեզ հաճախ, Այցելի՛ր մեզ հաճախ, մենք գիտենք, Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում, Սեր` հաճելի մոռացում, այցելի՛ր մեզ հաճախ, Այցելի՛ր մեզ հաճախ, մենք գիտենք, Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում: Եղիր հե՛զ, բանող ե՛զ, Եվ վարիր այս անվերջ սևահողը, Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, Մինչև կբացվի առավոտը:
  11. ԴՈՒ ԵՍ ԻՄ ՄԻԱԿԸ Նա է իմ միակ, միակ իմ սերը Եվ իզուր են ձեր դատարկ խոսքերը Դուք ասում եք ինձ որ նա անբան է Ես ասում եմ ձէզ' դա դատարկ բան է Սիրում եմ նրան ու վերջ, Իսկ դուք Բամբասում եք անընդմեջ Իսկ դուք Բամբասում եք անընդմեջ Անընդմեջ Իսկ այդ ժամանակ, դատարկ փողոցում Քայլում եր մի տղա, ձեռքերը գրպանում Սուլում եր ու ժպտում, չգիտես թե ո՞ւմ Քայլում եր փողոցով, չգիտես թե ո՞վ Պատուհանիդ լույսը դեռ վառվում է Քեզ տեսնելու հույսը կարծես չքանում է Պատուհանիդ լույսը դեռ վառվում է Քեզ տեսնելու հույսը կարծես չքանում է Պատուհանդ բագ արա ու տես Փողոցում կանգնաց սպասում եմ ես Փողոցում կանգնաց սպասում եմ ես քէզ Իսկ այդ ժամանակ, աղջկա սենյակում Տիրում եր կատարյալ իրարանցում Հայրիկը աղջկա' գիտության թեքնածուն Ասում եր մայրիկին' տնային տնտեսուհուն Ա՜խ նորից եկավ այս հիմար լակոտը Չտեսնեմ իմ տանը ես դրա ոտը Ա՜խ նորից եկավ խուլիգան լակոտը Չտեսնեմ իմ տանը ես դրա ոտը Ու առանց անդրավարտիկ հայրիկը Ասում էր «ա՜խ ես դրա...» Մմայրիկը լսում էր նրան Նա է իմ միակ, միակ իմ սերը Եվ իզուր են ձեր դատարկ խոսքերը Դուք ասում եք ինձ որ նա անբան է Ես ասում եմ ձէզ' դա դատարկ բան է Սիրում եմ նրան ու վերջ, Իսկ դուք Բամբասում եք անընդմեջ Իսկ դուք Բամբասում եք անընդմեջ Անընդմեջ Պա պա պա պա պամ պա պա պամ պա պա պամ Պա պա պա պա պա պամ պա պա պամ պա պա պամ Պա պա պա պա պա պամ պա պա պամ պա պա պամ Պա պա պա պա պա պամ
  12. ՇՆԵՐԸ Ես ցիտեմ թե ովքեր են տերերը Ում ձեռքից են ուտում էս շները Ես ցիտեմ Ու թեև միշտ էլ կուշտ են տերերը Բայց սովից կատաղած են շները Եվ հիմա Հենց էնպես չեն հաչում էս շները Ուշացրել են մի քիչ նրանց կերը Ուշացրել Կերակրե'ք, չ՞է որ դուք եք տերերը Որ հանկարծ մեզ չուտեն էս շները Կերակրե'ք Վայելե'ք ձեր համեղ պատառները Մնացորդը ուտեն թող շները Որ լռեն Թե չէ վախն այցելում է գիշերը Երբ սովից կատաղած են շները Զգուշագե'ք Փակեգե'ք շատ ամուր ձեր դռները Փողոցում թող մնան պոետները Եվ մարդիկ Ում համար միևնույն են տերերը Եվ հատուկ կատաղացրած շները Միևնույն
  13. ԼՈՒՍԻՆՆ ՈՒ ՇՈՒՆԸ Ես ու լուսինը միասին Մոտեցանք սառած ջրափոսին Եվ գիշերը ժամը երկուսին Երգեցինք այս երցը այն մասին Թե ինչ՞ու են պոետները և շները ընկերներ Որովհետև նրանք գիշերը Սիրում են լուսնոտ երգեր Որ մեր կյանքն աղավաղում են Ցերեկներն անիրական Գիշերները մենք գտնում ընք Մեր դեմքերը իսկական Մութ ամպեր մի փակեք լուսնի դեմքը Թույլ տվեք զրույցը ավարտել Ես, լուսինն, այն շունն ու ջրափոսը Շատ վաղուց իրար չէնք հանդիպել Շունը որ կանգնած էր իմ կողքին Դունչը մոտեցրեց ջրափոսին Նա այնտեղ տեսավ կլոր լուսնին Եվ ասաց դատարկ այդ ափսեին Որ իր հայրը ցեղական էր Մայրն անհայտ ցեղի մի շուն Նրանց կապն օրինական չէր Ու ծնվեց մի որբ անտուն Որ անվերջ այս գզվրտոցը Հանուն մի կտոր հացի Ապրելու միակ միջոցն է Որ կյանքից չուտես քացի Կյանքը մեր կեղտոտ այս ջրափոսն է Ու լուսնի դատարկ ափսեն է շողշողում Կան մարդիկ որոնք այնտեղ թքում են Իսկ ոմանք երգեր են որոնում Եվ հանկարծ ջրափոսից սառած Դուրս լողաց լուսինը սփրթնած Նա մեզ մոտեցրեց իր դեմքը թաց Եվ ահա թե ինչ նա շշնջաց Որ երցերը մեր ցավերն են Բոլորից թաքուն պահած Որ գիշերը մենք ոռնում ենք Աշխարհի դեմ դառնացած Ու մի պահ մեր դեմ բացում է Դրախտի դռներն աստված Շներին նա կերակրում է Ու փակում վերքերը բաց Իսկ այնտեղ բոլոր շները կուշտ են Պոետներն ունեն գինի ու հաց Եվ երգեր այնտեղ ոչ թե ոռնում են Այլ երգում են մինչև լուսաբաց Ու պոկում են շղթաները Պոետները ու շները կատաղած Գիշերվա մեջ համբարձվում է Նրանց երգն աղոթք դարցած Ու թռչում են պոետները Շների հետ խենթացած Այնտեղ ուր արդեն բացել է Դրախտի դռներն աստված

×
×
  • Создать...