Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Армянское общество


Larasha

Рекомендованные сообщения

Բարեկամներ,Ես հասկացել եմ, որ ձեզնից շատերին զվարճացրել է ձայնային խոտանով տեսահոլովակը, որը նկարահանվել և տարածվել էր Հ1-ի կողմից` մարզահամերգային համալիրից: Եվ այդ ձայնային խոտանն այսօր փորձում են ներկայացնել իբր իմ հարբած լինելու ապացույց:Ես նույնպես դիտել եմ այդ հոլովակը և, անկեղծ ասած, այն ինձ ևս զվարճացրեց:

Большой взрыв вселенной устроили армяне.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 6,7k
  • Создано
  • Последний ответ

Всё равно же открылся. Кстати что-нибудь есть по этому случаю?

Я вам один умный вещь скажу, но только вы не обижайтесь.

 
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Конкуренция

пасторен эли Арай ханутина эси

по твоей логике этот магазын не должен был открытся

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ս. Սարգսյանը պատրաստվում է հրաժարականի և գնում «վա–բա՞նկ»

Վերջին շրջանի կադրային փոխատեղումներին զուգահեռ իշխանական քարոզչամեքենան շեփորահարում է Սերժ Սարգսյանի ինքնավստահ դառնալու և պետական ապարատին լիարժեքորեն վերահսկելու թեզը։ Ըստ սերժականների՝ այդ ամենի ապացույցն է այն, որ պաշտոնյաներին նա փոխում է թաշկինակի պես։ Եթե մի պահ դեն նետենք նախագահականից ուղղորդվող տեղեկատվական աղբը, ապա կարելի է տեսնել, որ ընդամենը տեղի է ուցել փոթորիկ մեկ բաժակ ջրում և տեղի ունեցածն էլ ոչ թե Սարգսյանի հզորության, այլ ճիշտ հակառակի մասին է խոսում։ Այդ ի՞նչ մի հզոր քայլ էր սեփական փեսային հրաժարականի հասցնելը կամ «քաղաքական գործիչ լինելու համար շատ խելք պետք չէ» խոսքերի հեղինակի հավատարմությունը հրաժարականով ստուգելը։ Դատելով ամենից՝ խնդիր է դրված ցույց տալ, թե որքան ուժեղ է Սարգսյանը և ինչպես է բռի մեջ պահում բոլորին։ Իրականությունը, սակայն, լրիվ հակառակն է։ Սերժ Սարգսյանի վարկանիշը ցածր է ինչպես հասարակության, այնպես էլ պետական իշխանության ճյուղերի և կառավարման համակարագի լայն շրջանակների մոտ։ Ամենայն հավանականությամբ Սարգսյանը տեղյակ է այդ ամենից ու փորձում է իր վերարտադրության խնդիրը լուծել «վա–բանկ» գնալով։ Այսինքն՝Սարգսյանը հիմա իրեն պահում է մոլի խաղամոլի պես՝ սեղանին դնելով ամեն ինչ, և անգամ իր կյանքը։ Շատերին է հիմա հետաքրքրում, թե ինչ նպատակ էին հետապնդում կադրային այն տեղաշարժերը, որոնք լայնորեն գովազդվեցին «ազատ, բայց սերժատու» մամուլով։ Քաղաքական ներկա զարգացումների ընթացքը հուշում է, որ Սերժ Սարգսյանն իր փեսային ուղարկելով նախընտրական շտաբ՝ պատրաստվում է ինքն էլ հրաժարական տալ ու միանալ Միքայել Մինասյանին։Այսինքն՝ կարող են տեղի ունենալ արտահերթ նախագահական ընտրություններ։ Սա, իհարկե, վարկած է, բայց, վերլուծելով նախագահական թիմի քայլերը, այլ եզրակացության հնարավոր չէ հանգել։ Շատ հնարավոր է, որ Սարգսյանը մտքափոխ լինի և հրաժարվի արտահերթի գնալու ծրագրից ու ընտրի իշխանության հանձնման սահուն տարբերակը, բայց քանի որ նա ամեն կերպ ցույց է տալիս, որ համառորեն կառչած է աթոռից, ուստի մեծ է հավանականությունը, որ նա արտահերթ նախագահականի տարբերակը գործի կդնի։

Սարգսյանը, թերևս, փորձում է կրկնել Սահակաշվիլու սցենարը և Նոր տարվա շրջանում կազմակերպել ընտրակեղծիքները, փեսային ենթակա քարոզչամեքենայով թամաշայացման վերածել ընտրական այդ գործընթացն ու գնալ երկրորդ ժամկետի, որից հետո արդեն հլու–հնազանդ ԱԺ ձևավորել (Երևանի ավագանու պես)՝իշխանությունը դարձնելով ժառանգական՝ հորից որդի կամ«հորից» փեսա տարբերակով։

Սարգսյանն իր հրաժարականով խնդիր ունի նախագահական ընտրություններն առաջ գցել խորհրդարանականից, քանզի շատ լավ հասկանում է, որ ձախողված ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում չի կարողանալու մեծամասնություն վերցնել ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ, իսկ դա էլ իր հերթին նշանակում է վերարտադրման անհնարինություն և իշխանափոխություն։

ԱԺ ընտրություններից առաջ ընկնելուն նպաստող հանգամանքներից է նաև այն, որ Սարգսյանը չի ուզում բացահայտվել իր «թիմի»՝ ՀՀԿ–ի առաջ ու ժամանակից շուտ ցույց տալ, որ պատրաստվում է խունվեյբինական ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, իսկ«թիմակիցներից» էլ խլել սեփականությունը՝ թաքնվելով «գործարարությունը պետք է տարանջատվի իշխանությունից ու պետական համակարգից»դեմագոգիկ կարգախոսի ներքո։

Սարգսյանի հաշվարկով՝ հիմա ամենահարմար պահն է արտահերթի միջոցով «քցել» բոլորին ու կյանքի կոչել«մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» նեոբոլշևիկյան ծրագիրը։ Սակայն նկատենք, որ արտահերթ ընտրություններով Սարգսյանը կհեռանա քադաֆիական կամմուբարաքյան տարբերակով, ինչը ցանկալի չէ Հայաստանի համար, քանզի մեր երկիրն այդ ընթացքում ցնցումների կենթարկվի։

Առիթ ունեցել եմ գրելու, որ Ս. Սարգսյանը երազում է կառավարել ինչպես Քադաֆին, բայց ես էլ, որպես ՀՀ քաղաքացի և մեր երկրի ապագայով մտահոգ մարդ, չեմ ուզում, որ Սարգսյանը հեռանա ինչպես Քադաֆին։Սա՛ է խնդիրը։

Այն որ «ֆուտբոլասերը» պետք է հեռացվի նախագահական նստավայրից, և Հայաստանը պետք է առաջ շարժվի առանց Սերժ Սարգսյանի՝ անվիճելի է մեր ժողովրդի ճնշող մեծամասնության համար։ Հարցն այն է, թե ինչպես պետք է հեռանա Սերժ Սարգսյանը։

Ռադիկալ տրամադրված զանգվածները կողմ են նրա մուբարաքացմանը կամ քադաֆիացմանը։Ես կարծում եմ, որ ճիշտը Ուկրաինայի նախկին նախագահ Յուշչենկոյի տարբերակն է, ինչը հնարավորություն կտա խուսափել արյունահեղությունից ու կատակլիզմներից։ Ճիշտ է,«տիրացուն» դրանից հետո պետք է դատվի, բայց դա այն գինն է, որը պետք է վճարի Սերժ Սարգսյանն իր անձի անձեռնմխելիության դիմաց։

Ամփոփելով նկատեմ, որ արտահերթ ընտրություն լինի, թե հերթական՝ միևնույն է Սերժ Սարգսյանը շանս չունի մնալու և թերևս ինքն էլ է ենթագիտակցորեն դա հասկանում, բայց պաթոլոգիկ ագահությունը ստիպում է նրան դիմել ֆորս–մաժորային տարբերակին։ Թե ինչպիսին կլինեն զարգացումները՝ պարզ կդառնա մինչև այս ամսվա վերջ։ Կրկնեմ՝ ներկայացվածը վարկած էր։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հովիկ Աբրահամյանի հետ տեղի ունեցածով հետաքրքրվողների համար ասեմ, որ ԱԺ խոսնակին համոզեցին կամ ստիպեցին հեռանալ պաշտոնից, քանի որ նա հանդիսանում է Հայաստանի «դե–յուրե» 2–րդ դեմքը։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում ՀՀ նախագահի պաշտոնակատար կդառնա Հովիկ Աբրահամյանը՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Դա է պատճառը, որ նրանից ուզում են ձերբազատվել։

Հ. Աբրահամյանը նշել էր, որ նոյեմբերի 14–ին ինքը պաշտոնապես կներկայացնի իր հրաժարականը։ Ըստ ԱԺ կանոնակարգի՝ 5 օր անց, եթե նա չհրաժարվի հրաժարականից, ապա հրաժարականը կհամարվի ընդունված։ Այսինքն՝ ՀՀ–ն նոյեմբերի 20–ից սկսած խորհրդարանի խոսնակ չի ունենա և մինչև ԱԺ նոր նախագահի ընտրությունը եթե Սերժ Սարգսյանըհարաժարական տա, ապա երկրի ղեկավարի պաշտոնակատար, ըստ ՀՀ Սահմանադրության, կդառնա վարչապետը։ Ասել է թե՝ Հովիկ Աբրահամյանին հրաժարականի են հասցրել, քանզի շուրջ քառասուն օր երկիրը նրա ղեկավարման տակ չեն ուզում թողնել, այլ վստահում են ղեկը մահապարտի կարգավիճակ ունեցող Տիգրան Սարգսյանին, որպեսզի երկրի «դե ֆակտո» ղեկավար շարունակի մնալ Սերժ Սարգսյանը, ինչը Հ. Աբրահամյանի՝ ԱԺ նախագահ մնալու պարագայում հնարավոր չի լինի։ Վերը նշված ժամկետները հաշվի առնելով և հաշվի առնելով, որ ՀԱԿ հանրահավաքը նշանակված է նոյեմբերի 24–ին՝ կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը սպասվում է նոյեմբերի 25–ից 30–նն ընկած ժամանակահատվածում։ Նա կսպասի հանրահավաքի ավարտին ու նոր հրաժարական կտա, որպեսզի պետական բյուրոկրատիային ցույց տա իր ինքնավստահությունը, բայց դե…

Ուշագրավն այն է, որ Աբրահամյանն իր հրաժարականը մեկնաբանելիս նշում էր, թե այդ քայլին դիմել է՝ ապացուցելու համար իր հավատարմությունը նախագահին։ Ի՞նչ իմանար խոսնակը, որ Բաղրամյան 26–ում լրիվ այլ նպատակներով են իրեն ՀՀԿ չեղած շտաբի պետ առաջարկում։

Դե իսկ Միքայել Մինասյանին ոչ թե պաշտոնից ազատեցին, այլ ֆունկցիան փոխեցին, քանզիՄինասյանիպաշտոնը ոչ թե նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր, այլ նախագահի փեսայի կարգավիճակը, որը թուրքմենբաշիացման ձգտող իշխանական հիերարխիայում ավելի ազդեցիկ կարգավիճակ է, քան ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված պետական մյուս մարմիններինը։ Լիբիայում, օրինակ, Քադաֆիիորդիները ֆորմալ պաշտոն չունեին, բայց գործնականում ղեկավարում էին այդ երկիրն իրենց «հումանիստ»հայրիկի հետ միասին։ Նույնն էր վիճակը նաև Եգիպտոսում։ Միջինասիական երկրներում էլ այժմ տեսնում ենք նույն պատկերը և, ասենք, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի փեսան երկրի «դե ֆակտո» երկրորդ դեմքն է և գրեթե ամբողջությամբ վերահսկում է տնտեսական գործընթացները։

Ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանին ոստիկանապետ նշանակելուն, ապա ակնհայտ է, որՍարգսյանըպատրաստվում է կոշտ ու էքսցենտրիկ գործչի համբավ ունեցողի միջոցով ճնշել սպասվող ժողովրդական ընդվզումը, որն անպայման կլինի «եվրոընտրակեղծիքների»արդյունքում, բայց դե ալիքի դեմ ոստիկանապետՎովա չէ, ուզում է Վովա անունով փղի պես մեկը հայտնվի Երևանի փողոցներում՝ միևնույն է չի կարող սվիններով պահել Սարգսյանի աթոռը։ Երկրորդ «մարտի 1»–ով Ս. Սարգսյանին այլևս չի հաջողվելու նախագահի աթոռին բազմել։ Պարզ է, որ նա կփորձի կրկնել այն, ինչի շնորհիվ հայտնվեց նախագահական նստավայրում, բայց սա այն դեպքն է, երբ փորձը հաստատ փորձանք է բերելու հենց փորձ անողի գլխին։

Աղբյուր՝ « 7

Большой взрыв вселенной устроили армяне.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Իմիտացիայից կանցնե՞ն բարեփոխումների

4ebccf35c09ac_crop.jpg

Նախընտրական պասիվ վիճակը, որը գերակշռում է Հայաստանի Հանրապետությունում վերջին մեկ շաբաթում, հնարավարություն է տալիս իշանություններին հանդես գալու սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ ոգեշնչող խոսքերով` հուսադրելով, որ ամեն ինչ դեռ առջևում է և որ ամեն ինչ շատ լավ է լինելու: Այս առումով հարկավոր է նշել ընդամենը երկու օր առաջ տեղի ունեցած ՀՀ նախագահի մասնակցությունը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) համագումարին, ինչպես նաև ՀՀ վարչապետի` փոքր և միջին բիզնեսին աջակցելու վերջերս արված հայտարարությունները:

Հայաստանում իշխող սպասողական վիճակը շատ հարմար առիթ է, գոնե ձևականորեն փակելու այն մտահոգիչ խնդիրները, որոնք գոյացել են Հայաստանի տնտեսության մեջ վերջին չորս տարիների ընթացքում: ՀԱԳՄ համագումարի ժամանակ ՀՀ նախագահը նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել քաղաքական և տնտեսական կայուն միջավայր, որոնք այդքան կարևոր են բիզնեսի զարգացման համար: Այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ և՛ քաղաքական և´ տնտեսական կայունություն Հայսաստանում չկա: Այս դեպքում հարց է առաջանում` ինչ՞ու չկա և արդյո՞ք 2012 թվականի բյուջեի նախագիծը կապահովի այդ կայունությունը:

Ի դեպ հիշեցնենք, որ ըստ 2012 թվականի բյուջեի նախագծի պլանավորված է ավելացնել ինչպես բյուջետային ծախսերը, այնպես էլ եկամուտները: Ծախսային մասով ունենալու ենք 101 մլրդ դրամի աճ, իսկ եկամուտները պլանավորվել է ավելացնել գրեթե 157 մլն դոլարով: Չնայած առաջին հայացքից դրական թվացող այս նպատակին` այնուամենայիվ պետք է հասկանալ գոնե շատ պարզ մեկ բան. այդ գումարները գանձվելու են ոչնչացման ուղին բռնած փոքր ու միջին բիզնեսից: Եվ այս հանգամանքն էլ պատճառ է հանդիսանում, որպեսզի «Մեծ բյուջե» ծրագիրը, որքան էլ որ պարադոքս է, հասարակության կողմից ընկալվի իրեն նետված մարտահրավեր:

Ու չնայած այս ամենին` իշխանությունները շարունակում են իրենց որդեգրած տնտեսական խայտառակ քաղաքականությունը` քողարկելով այն ամպագորգոռ հայտարարություններով, թե վերացնում են ստվերը, խթանում են փոքր և միջին բիզնեսին և իհարկե պայքարում օլիգարխիկ համակարգի դեմ:

Այս խնդիրների կապակցությամբ համապատասխան հանձնարարականներ է ստացել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ով խորհրդարանում մեկնարկած 2012թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է, որ ստվերի դեմ պայքարի ուղղությամբ ամեն օր աշխատանքներ են իրականացվում: Ցավոք սրտի, այդ «աշխատանքները» չեն անդրադառնում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների և շարքային քաղքացու վրա:

Լիլիթ Շաքարյան

Maxinfo.am

Большой взрыв вселенной устроили армяне.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Կադրային փոփոխությունները հասան ԱԱԾ

11-11-2011 19:04

Մեր հավաստի տեղեկություններով, այսօր աշխատանքից ազատվել է ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը, ով գլխավորում էր Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունը:

Հիշեցնենք, որ այդ պաշտոնում նա նշանակվել էր երկու տարի առաջ Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանի եղբայր Զավեն Նանյանի պաշտոնանկությունից հետո, ով առողջական խնդիրներ ուներ:

Ըստ նույն աղբյուրների ներկայումս Զավեն Նանյանն ապաքինվել է և չի բացառվում նրա վերադարձը նախկին պաշտոնին:

Maxinfo.am

Большой взрыв вселенной устроили армяне.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

До чего убоги эти дешевые газеты. Никаких сбышихся отставок они предсказать не смогли, а Армен Геворкян, упорно посылаемый в отставку каждой из этих газет как ни в чем не бывало продолжает оставаться на своем посту. И как ни в чем не бывало, эти "журналисты" продолжают "посылать" в отставку и более того пишут, кто придет на место "отставленных". И так длится уже многие годы, и все довольны, даже эти статьи распространяют.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Активисты инициативы «Сохраним Трчканский водопад» в знак победы побрились наголо (видео)

16:34 • 12.11.11

После спасения Трчканского водопада группа активистов гражданской инициативы «Сохраним водопад», в знак победы, побрились наголо. Трое из них – представительницы женского пола.

«Вообще, кто с первых дней остался бороться, тот остался до конца, это было что-то вроде голодовки, и когда настал момент победы, пришел момент жертвоприношений . И в нас было это.

Мы не режем ягненка, не проливаем кровь, а сделали другое», - отметила Марьям Сухудян.

По словам активистов, Трчканский водопад спасен, однако их дела незавершены: «Нельзя оставлять безнаказанным этот поступок, поскольку вновь будут совершатся подобные преступления.

Если кто-то совершил ошибку, то он должен быть наказан за это», - отметила Марьям Сухудян, добавив, что они будут последовательными в вопросе возвращения территории ее прежнего вида.

Активисты считают, что Трчканская победа – победа молодежи. По случаю победы Трчканского водопада активисты также спели «Трчканский гимн».

Кстати, после пресс-конференции активисты группы «Сохраним водопад» направились в Раздан, по их словам, чтобы присоединиться к жителям Раздана, ознакомиться, и вместе бороться против инициативы китайцев, которой предусмотрено в городе за счет природы эксплуатировать железный рудник.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Левон Казарян
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...