Перейти к публикации

Իսրաէլի հայ համայնք


Понч

Рекомендованные сообщения

  • Ответы 126
  • Создано
  • Последний ответ

b_200816.jpg

Լուսանկարը © ՀԱԿՈԲ ԲԵՐԲԵՐՅԱՆ/PHOTOPLANET

Հուլիսի 1-ին մեկնարկեց Եվրոպայի Լիգայի 2010-2011թթ. մրցաշրջանի խաղարկությունը: Հայաստանի երկու ներկայացուցիչ պայքարի մեջ մտան առաջին որակավորման փուլից: «Ուլիսը» ընդունել էր իսրայելական «Բնեյ Յեհուդային», իսկ «Բանանցը» հյուրընկալվել էր Լառնակայի «Անորտոսիսին»: «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումը ավատվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Առաջին խաղակեսի վերջնամասում հաշիվը բացելու լավ հնարավորություն ուներ Շոթա Ջիքիան, ով վրիպեց նպաստավոր դիրքից: Հյուրերը պատասխանեցին հանդիպման

երկրորդ կեսում: Հերթական գրոհի ժամանակ գնդակը, հեռահար հուժկու հարվածից հետո, դիպավ ուղղահայաց դարպասաձողին: Հանդիպման վերջում «Ուլիսի» ֆուտբոլիստները կարող էին հաղթանակ կորզել, բայց փայլուն իրեն դրսևորեց «Բնեյ Յեհուդայի» նիգերիացի դարպասապահ Աիենուգբան, ով փրկեց իր թիմին վերահաս գոլերից: «Բանանցը», հյուրընկալվելով Կիպրոսում, չկարողացավ դիմադրել «Անորտոսիսին» և պարտվեց 0:3 հաշվով:

Դաշտի տերերը առավելություն ունեին ողջ խաղի ընթացքում, որն էլ կարողացան նյութականի վերածել Կացավակիսի, Օկասի և Կաֆուի գոլերի միջոցով:

Տեղեկացնենք, որ «Բնեյ Յեհուդա»-«Ուլիս» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 8-ին, ժամը 21:00-ին, Թել Ավիվ քաղաքի «Բլումֆիլդ» մարզադաշտում: Բոլոր հայ երկրպագուներին կոչ ենք անում ներկա գտնվել խաղին Երուսաղեմահայերի հետ

միասին: Երուսաղեմից լինելու է ավտոբուս, լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք «ՀՈՄԷՆԴՄԵՆ» ակումբին:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

ՍԵՎԱՆԱ ԼԻ՞ՃՆ Է ՄԵԾ, ԹԵ՞ ԿԱՍՊԻՑ ԾՈՎԸ ԿԱՄ ՈՐՏԵ՞Ղ ԼՎԱՑ ԷԼՉԻԲԵՅՆ ԻՐ ՈՏՔԵՐԸ

b_090025.jpg

Հարգարժան նախագահներ, Օբամա, Սարքոզի, Մեդվեդև, այս հարցը ուղղում եմ ձեզ: (Նշեմ, որ ժամանակին ռուսաց թագավորին, պարսից շահին ու թուրքի փաշին էլ ենք նամակ գրել, հիմա էլ հերթը եկել, ձեզ է հասել): Գուցե հարցս պարզունակ համարեք, բայց և այնպես այս պարզ թվացողը հարցը մեզ՝ հայերիս համար կենսական ու ռազմավարական կարևորություն ունի... Եթե անգամ չեք պատասխանելու հարցիս, գոնե ազատ ժամանակ ունենալու դեպքում, այդ մասին խորհեք... կարծում եմ օգտակար կլինի... Իսկ ես փորձեմ խորանալ բուն խնդրի մեջ: Լեռնային Ղարաբաղի անկախության, ինքնորոշման, ազատագրված տարածքների ու հարակից խնդիրների քննարկումները ,ազգային ու միջազգային մակարդակներով գլխապտույտ առաջացնող այնպիսի մակարդակի են հասել, որ ԱՄՆ-ի պետքարտուղար տիկին Հիլարի Քլինթոնը նեղություն է կրել, հասել է Հայաստան, որ չհասկացած բաները մոտկից Հայաստանի իշխանություններին հասկացնի: Սփյուռքում ապրող հայերս շատ ենք խոսել մեր պատմության մասին, և մեզ թվում էր թե շատերի շարքին դուք էլ սերտած կլինեք մեր ազգի կյանքում վերջին հարյուր տարիների ընթացքում տեղի ունեցած ցեղասպանության, պատերազմների ու ազգային ազատագրական պայքարների բուռն իրադարձությունների էությունը: Սակայն Քանադայում տեղի ունեցած G8-ի ժողովի ընթացքում ձեր կողմից կատարված համատեղ հայտարարությունը. Լեռնային Ղարաբաղի Հանրապեպության ու ազատագրված տարածքների շուրջ, http://www.armtown.c...701/2010070101/ հաստատեցին այն միտքը , որ ցավոք, դուք հիմնահարցը լավ չեք հասկացել... Կամ հասկանալու անհրաժեշտությունը չեք տեսնում : Իսկ մենք՝ հայերս, գիտակցում ենք, որ դուք՝ մեծ պետություններդ, ձեր գերխնդիրներն ունեք լուծելու տարածաշրջանում... և թե՛ ո՞վ ոտքի տակ կգնա այս հակամարտություններում, դա ձեզ չի հետաքրքրել անցյալում և չի հետաքրքրում նաև այսօր: Ագրեսորներին չդատապարտելով լիարժեքորեն, զոհի ու ոճրագործի մեջ հավասարության նշան դնելով, դուք՝ մեծ պետություններդ, արջի ծառայություն եք մատուցում շրջանի ժողովուրդներին ու այդպիսով բարձրացնում եք պատերազմական գործողությունները վերսկսվելու հավանականության աստիճանը: Պետքարտուղարը թեև անդրադարձավ հունիսի 18-19-ի միջադեպին, սակայն մինչ այս հնչած հայտարարությունների մեծ մասի նման 4 զոհերի և 4 վիրավորների պատճառ դարձած Ադրբեջանի հարձակողական ագրեսիան ԼՂՀ –ի վրա, չդատապրտեց: ԱՄՆ –ի պետքարտուղարը Բաքվում հայտնվեց Շեհիդների ծառուղի կոչվող վայրում և հարգանքի տուրք մատուցեց : Կարելի է վստահորեն ենթադրել, որ ըստ հարմարության կիրառվող «հավասարության» բանաձևի, անհրաժեշտ էր հավասարակշռող նյութ հավաքել Ծիծեռնակաբերդ այցելելու ու ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղիկներ մատուցելու համար: Բավական չէ, որ մերժում եք արտասանելու ցեղասպանություն բառը, հիմա էլ «հավասարության» գաղափարով Բաքվում Շեհիդների ծառուղի կոչվող վայրի այցելությունը համազոր եք համարում Ծիծեռնակաբերդի այցելությանը: Այս կեսկատար արարողություններն ու կեղծ դիպլոմատիկ ժեստերը վիրավորական ու աընդունելի են հայության համար:Պահանջում ենք արժանապատիվ վերաբերմունք : Այստեղ հարմար է հիշատակել մի դրվագ Արցախի իմ այցելություններից: Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի ծանր տարին էր: Անհրաժեշտ միջոցներով Շվեդիայից հասել էի Արցախի լեռները (ի միջի այլոց իմ պապերը Նախիջևանցի ու Զանգեզուրցի են): Մարտակերտի Սարսանգ ջրամբարի մոտ գտնվող Գուլշանթափե վայրում հանդիպեցի ազատագրական բանակի մի խումբ Ֆիդայինների: Այս խմբի՝ շուրջ հիսուն ազատամարտիկների հետ խոտերի վրա նստած զրուցում էի ու նկարահանում: Խմբի մեջ նշմարեցի մի կին ազատամարտիկի: Երիտասարդ կինը զինվորական համազգեստով, կալաշնիկով գնդացիրը ձեռքին, նստած էր համարյա նույն տարիքի մի զինվորի կողքին: Հարցրեցի անունը, ասաց Բավական, Կիրովականից (Վանաձոր): Այն հարցիս, թե՛ ընտանիք ունեք, ուսով հրեց կողքին նստած ազամարտիկին,- իմ ամուինն է (անունը չեմ հիշում, պայմանական նրան անվանում եմ Վրեժ): Հաջորդ հարցս եղավ երեխաներ ունե՞ք: Այո, երկու երեխա,- պատասխանեց կինը: Որտեղ են ձեր երեխաները: Իրենց տատիկի ու պապիկի մոտ, Կիրովականում-, շարունակեց Վրեժը: Մի պահ լռեցի, հաջորդ հարցը չէի գտնում, չէի կարողանում կենտրոնանալ ու հավատալ, որ ճիշտ եմ լսել: Երկու երեխաներին տանը թողել, ամուսիններով եկել են հայրենի հողը ազատագրելու, այն քաջ գիտակցությամբ, որ երկուսն էլ կարող են զոհվել այս լեռներում, իսկ երխաները մնալու են որբ: -Ադրբեջանի հանրապետության նախագահ Էլչիբեյը հայտարարել է, թե շուտով ոտքերը կլվանա Սևանա լճում: Դա նշանակում է եթե մենք այս կռվում պարտվենք, ո՛չ մենք կլինենք, ո՛չ մեր երեխաները, և ո՛չ էլ տատիկն ու պապիկը: Ահա թե ինչու՞ եմ այստեղ,- ասաց Բավականը: Հարգելի նախագահներ, ես հավատում եմ կիրովականցի ազատամարտիկ ամուսիններին ... Այս պողպատյա կամքի տեր մարդկանց վճռականության դեմ ոչ մի ագրեսորի զրահապատ տանկ չի դիմանա: Բավականի ու Վրեժի ազատագրած հայրենի հողերը մեր ժողովրդի կյանքի ապահովության տարածքներն են, որոնք սակարկության ենթակ չեն... Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեյը հայտարարում էր, թե ինքը Աթաթուրքի զինվորն է: Իսկ թե ո՞վ է Մուստաֆա Քամալ աթաթուրքը , դուք լավ գիտեք, միայն ձեր հիշողությունը թարմացնելու կարգով ավելացնեմ. Մուստաֆա Քամալ փաշան իր լրացումին հասցրեց Օսմանյան կասրության կողմից հայոց դեմ ծրագրված ցեղասպանությունը և վերջնականապես հայաթափ արեց Արևմտյան Հայաստանը: Ղարսի ու Մոսկվայի ոչ օրինական «պայմանագրերով» զաֆթեց մեր հայրենիքի մեծ մասը: Իսկ 1923 թվականին արևմուտքի երկրների մեղսակից աջակցությամբ, Լոզանի դաշնագրով, տապանաքար քաշեց հայկական հարցի վրա ու այդպիսով հիմք դրեց Թուրքիայի ագրեսիվ ու ծավալապաշտ հանրապետությանը: Թուրքիան ու նրա կրտսեր եղբայր Ադրբեջանը ցանկանում են ոչնչացնել նաև գայլի երախից փրկած մեր փոքրիկ Հայաստանը: Վանա լճին տիրացավ Մուստաֆա Քամալը, իսկ նրա շարքային զինվոր՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Աբուլֆազլ Էլչիբեյը, ցանկանում էր ոտքերը լվանալ Սևանա լճում: Իմ պապերի հայրենիքը՝ Նախիջևանը, հայաթափ արեցին ու բարբարոսաբար, թալիբանական մեթոդներով ոչնչացրին մեր դարավոր մշակույթը, գրավեցին Շահումյանի շրջանն ու Գետաշենը ու բռնագաղթի ենթարկեցին հայ ազգաբնակչությանը: Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմամոլ, փանթուրքիստական ու փանիսլամիստական ռեժիմների ռասիզմն ու շովինիզմը և օտարների ունեցվացքը հափշտակելու հակումները սահման չեն ճանաչում... Անծայրածիր Կասպից ծովը, Սև ծովն ու միջերկրական ծովերը թողած, աչք են դրել մի սրտի չափ փոկրիկ Սևանին: Դարերի ընթացքում մենք՝ հայերս, թրծվել ենք փորձությունների քուրայում, մեզ խրատներ պետք չեն: Ես արդեն պատասխանեցի իմ իսկ տված հարցին՝ Սևանա լիճը փոքր է, սակայն ջուրը՝ քաղցր ... Ղարաբաղի հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունները թող Խորհուրդ տան Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին, որպեսզի ոտքերը շատ չերկարացնի և լվանա Կասպից ծովի ջրերում ...

Եվրամիության հայ ազգի քաղաքացի Դոկտոր Արամայիս Միրզախանյան 08 հուլիս 2010թ. Շվեդիա, Սթոքհոլմ [email protected]

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Տեղեկացնենք, որ «Բնեյ Յեհուդա»-«Ուլիս» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 8-ին, ժամը 21:00-ին, Թել Ավիվ քաղաքի «Բլումֆիլդ» մարզադաշտում: Բոլոր հայ երկրպագուներին կոչ ենք անում ներկա գտնվել խաղին Երուսաղեմահայերի հետ

միասին: Երուսաղեմից լինելու է ավտոբուս, լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք «ՀՈՄԷՆԴՄԵՆ» ակումբին:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

Մեծ խրախճանք պարահանդես Յաֆֆոյի Սրբ.Նիկողայոս վանքի բակում

Օգոստոսի 13-ին Յաֆֆոյի Սրբ. Նիկողայոս վանքի բակում երեկոյան ժամը 19:30-ին տեղի կունենա ուրախ խրախճանք պարահանդես: Կլինեն հաճելի անակնկալներ, կհնչի հայկական բազմաոճ երաժշտություն կենդանի կատարմամաբ: Մուտքը մեկ անձի համար 120 շեկել է, կկազմակերպվի նաև հանգանակություն: Բոլորի ներկայությունը ցանկալի է: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք մեր կայքին կամ ուղղակի եկեք եկեղեցի ու կիսեք համընդհանուր ուրախությունը:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 1 месяц спустя...
100_2126.JPG

Նկարում՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Ժառանգավորաց վարժարանի սաները

Նախաբան.

Դեռևս յոթ տարի առաջ հրեական շինարարական մի կազմակերպություն դիմել էր Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան՝ Նոր քաղաքի Գերմանական թաղամասում գտնվող հայկական Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքը վարձակալությամբ իրենց տրամադրելու խնդրանքով: Թաղամասում կառուցվելու էր հյուրանոցային համալիր, իսկ հայկական եկեղեցին էլ հայտնվելու էր հյուրանոցի բակում, համալիրի կամարների տակ, որն անկասկած անընդունելի էր: Հայկական Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է գերմանացիների կողմից 1887թ.-ին և այնուհետև տեմպլիերների արտաքսվելուց հետո նվիրաբերվել է Հայոց Պատրիարքարանին: Մի քանի ամիս առաջ Երուսաղեմի քաղաքապետարանի հետ այս շին.կազմակերպությունը համաձայնության էր եկել և ըստ փոխադարձ պայմանավորվածության, առանց հայկական կողմի համաձայնության, որոշվել էր եկեղեցու հարակից տարածքը տրամադրել շինարարներին, իսկ որպեսզի հրեա բնակիչները չբողոքեն, ապա նաև Սրբ. Գրիգոր Լուսավորիչն որպես համայնքային կենտրոն պիտի տրամադրվեր հրեաներին: Պետք է փաստել որ թե յոթ տարի առաջ և թե այժմ Գերմանական թաղամասի բնակիչները դեմ էին թաղամասի տարածքում բարձրահարկ հյուրանոցի կառուցմանը,- ասաց Հայոց Պատրիարքարանի միաբան, հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

* * *

Թաղամասի բնակիչներն էլ կրկին ցույց կազմակերպեցին սեպտեմբերի 5-ին Երուսաղեմի Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի ու հայկական կազմակերպությունների մասնակցությամբ: Մոտ 50 հայ ցուցարար էր մասնակցում բողոքի այս ակցիային, որի ընթացքում նաև կազմակերպվեց ստորագրահավաք: հայկական կողմը թաղամասի բնակիչների համար նաև անակնկալ էր պատրաստել. Մոտ կես ժամ տևողությամբ հայկական համերգ տեղի ունեցավ: Հնչեց հայկական օպերային և հոգևոր երաժշտություն, ինչպես նաև հայկական դուդուկի մեղեդիները հայկական եկեղեցու բակում հարյուրավոր հրեաների հավաքեցին: Երուսաղեմի քաղաքապետարանում գործում է հատուկ հանձնաժողով, որն զբաղվում է այդ տեսակ բողոքներով ու հիմնահարցերով, որը հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի տեղեկացմամբ արդեն վեց տարբեր ատյաններից բողոքներ է ստացել, ինչպես նաև առանձին նամակ Հայոց Պատրիարաքարանից: Այժմ սեպտեմբերի 16-ին նախատեսվում է նոր բողոքի ակցիա, քանզի արդեն Ներքին Գործերի նախարարությունը(Միսրադ Հապնիմ) պիտի քննի հյուրանոցի կառուցման թույլտվության հարցը: Հրեական մի շարք լրատվամիջոցներ, ինչպես օրինակ Իսրայելի առաջին ալիքն, 9-րդ Ռուսական և այլ ԶԼՄ-ներ անդրադարձել էին այս ցույցին ու հայերի բողոքին:

Արտյոմ Չերնամորյան

10.09.10թ.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Global Moderator

лси. что за история с передачей армянского храма под дом культуры?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Global Moderator

Это у бизнесменов аппетит разыгрался просто. Решили в германском квартале построить огромную гостиницу и заодно скомунистить армянский храм который там находится.:vava:

и чем дело закончилось? :shifty:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Пока ничем. Если начнут рыпатся их просто засудят. Они сначала хотели строить "вокруг", так чтобы церковь оказалась во дворе гостиницы, но пусть хотят дальше. Хотеть не вредно.)

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 3 недели спустя...

Grigor%20Lusavorich.jpg

Իհարկե երուսաղեմահայերը շոյված կզգան, եթե քրիստոնեական իրենց աղոթատեղին նաև այլազգի զբոսաշրջիկների ու հրեաների ուշադրության կենտրոնում լինի, այցելեն, բարեկամական կապեր ստեղծվեն, բայց երբ առանց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի գիտության Հայկական Սրբ. Գրիգոր Լուսավորիչ բազիլիկ եկեղեցին, որը կառուցվել է գերմանացիների կողմից 1887թ.-ին և այնուհետև տեմպլիերների հետևորդների արտաքսվելուց հետո նվիրաբերվել էր Հայոց Պատրիարքարանին, դառնում է Երուսաղեմի գերմանական թաղամասի ու քաղաքապետարանի քննարկման առարկան, պարզապես անընդունելի էր: Դեռևս յոթ տարի առաջ հրեական շինարարական մի կազմակերպություն դիմել էր Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան՝ Նոր քաղաքի Գերմանական թաղամասում գտնվող հայկական Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքը վարձակալությամբ իրենց տրամադրելու խնդրանքով: Թաղամասում կառուցվելու էր հյուրանոցային համալիր, իսկ հայկական եկեղեցին էլ հայտնվելու էր հյուրանոցի բակում, համալիրի կամարների տակ, որն անկասկած հայերի համար իրավունքների ոտնահարում էր նշանակում՝ նամանավանդ, որ մեր եկեղեցին հրեական թաղամասին տրամադրվելու էր որպես համայնքային կենտրոն: Այս որոշմանը հաջորդեց թաղամասի ու հայերի միահամուռ բողոքներն ու ցույցերը: Լուսանկարում՝ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի սաները ցույցին հաջորդած հայկական համերգի ժամանակ, Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Վերջին բողոքի ակցիան, որն սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ, ստիպեց հրեա չինովնիկներին ավելի լուրջ վերաբերվել ու հաշվի նստել թաղամասի ու Հայոց Պատրիարքարանի կարծիքի հետ: Գործին խառնվել էր Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբն, որի տեղի պատասխանա-տուների ու հայ հոգևորականներից բաղկացած պատվիրակությունը մասնակցեց այս շաբաթ Երուսաղեմի Ներքին գործերի նախարարության հողահատկացումներով զբաղվող հանձնաժողովի նիստին: Հայ Դատի տեղի պատասխանատուներից մեկի՝ պատմական գիտությունների թեկնածու Ժորժետ Ավագյանի խոսքերով հայերը պատրաստ էին մինչև վերջ գնալ ու շուրջ 5 ժամ տևած բանակցությունների արդյունքում հաջողվեց հաղթանակած դուրս գալ ու հանձնաժողովի արձանագրությունների համաձայն եկեղեցին մնալու է որպես աղոթատեղի այլ ոչ թե համայնքային կենտրոն, հայկական հողերից 4.75 մետր հեռավորության վրա է կառուցվելու այս անգամ ոչ բարձրահարկ հյուրանոցը: Այս օրերին Իսրայելում տոներ են և հատուկ հանձնաժողովի որոշման բնoրինակն ըստ տիկին Ավագյանի հայկական կողմը կստանա մոտ օրերս: Ինչ վտրաբերում է Գերմանական թաղամասի հրեա բնակիչներին, ապա նրանց պայքարը դեռ շարունակվում է........

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 3 недели спустя...

Հոկտեմբերի 17-ին Ռամլեյի հայկական Սրբ. Գևորգ եկեղեցում նշվեց Սրբ.Գևորգի տոնը

DSC04968.JPG

Իսրայելահայ համայնքը յուրահատուկ սեր ու հարգանք է տածում երրորդ դարում սրբացած Կապադովկիացի զորավար Գևորգի նկատմամբ: Շատ պատմություններ կան այս Սրբի սխրագործությունների հետ կապված, որոնք վերաբերում են նաև Հայոց Պատրիարքարանին: Սրբ. Գևորգի հովանու ներքո է նաև, որ մինչև օրս հայկական եկեղեցիները կանգուն են:Մասնավորաբար Սալահ ադ Դին խալիֆի ժամանակ երբ Երուսաղեմը գրավվում է, մեր վանքը այս Սրբի օգնությամբ չի քանդվում....

Հիմնական եկեղեցական արարողություններն անցկացվում են Երուսաղեմում,որից հետո հայ հավատացյալները ուղևորվում են Ռամլե, որտեղ և մատուցվում է Սրբ. պատարագ:

Ռամլեյի հայկական այս վանքը հարյուրամյակներ ծառայել է որպես հայ ուխտավորների հանգրվան՝ Յաֆֆոյից դեպի Երուսաղեմ տանող ճանապարհին: Այստեղ է առաջինը հիմնվել Ժառանգավորաց վարժարանը 1843թ.-ին, որը մեկ ու կես տարի անց տեղափոխվել է Երուսաղեմ:

Այս տարի Երուսաղեմի Հայոց Պատրիարքության պատվիրակությունը գլխավորել էր պատրիարքի փոխանորդ, լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

INTENSIVE COURSE

1/11 - 16/12/2010

The Armenians: History, Culture and Religion

In cooperation with the Institute of Asian and African Studies, the Hebrew University of Jerusalem.

Faculty of Humanities Building, Mexico Wing, Room 1722

Monday, 08:30-10:00 | Thursday, 12:30-14:00

Prof. Jasmine Dum Tragut, Paris-Lodron-University of Salzburg, Austria

Located at the crossroads of East and West , Armenia has developed an outstanding culture during almost 5,000 years, which is characterized by a unique combination of its own with foreign, both Western and Eastern traditions. The constant exposure to and contact with the cultures of both its neighbours and also its alien conquerors had impact on the Armenian language and culture. Historical facts even proof the important role the Armenians have played throughout centuries as a kind of cultural and linguistic bridge between the Christian West and the Muslim East, particularly in medieval times and during the crusades. Armenian cultural traces, on the other hand, can be found throughout the Middle East and Europe.

In the course, the history of the Armenians (with a short introduction into the prehistory) will be discussed, particularly stressing the influence of the various foreign tribes ruling over Armenia. The changing face of Armenian language, the importance of early Christianity for Armenian culture as well as the most impressive expressions of Armenian culture - in literature, architecture and art - will be presented. Special stress will be laid on the cultural and linguistic interaction of Armenians with Arab (Muslim) culture, starting from the 7th century A.D.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Սրբավայրերի ու իրավունքների համար պայքարը մինչև օրս էլ շարունակվում է Քրիստոնյա Պատրիարքությունների միջև, սակայն շատ դեպքերում, ավելի ճիշտ մեծամասամբ Հայ և Լատինաց Պատրիարքարանները հանդես են գալիս միասնաբար հունականի հեգեմոն դառնալու ձգտումների դեմ: Տարիներ շարունակ վթարային վիճակում էր գտնվում Բետղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի կտուրը, իսկ թե 3 Պատրիարքությունից(Հայկական, Կաթոլիկ և Հունական) որն ինչ մասնաբաժին պետք է ունենար, սա այլ հարց էր: Հույները ցանկանում էին կտուրի կեսը վերանորոգել ու ֆինանսավորել շին.աշխատանքներն, իսկ մյուս կեսը պետք է հայերն ու կաթոլիկները վերանորոգեին: Հույների ձգտումն էր տեր դառնալ տաճարի կտուրի կեսին, որին համաձայն չեին Հայոց ու Լատինաց Պատրիարքարանները: Նաև սա դիտվում էր որպես գոյավիճակի, «Ստատուս Քվո»-ի կոպիտ խախտում: 2 տարի առաջ հայերն ու կաթոլիկները դիմեցին Պաղեստինյան կառավարությանը՝ վիճահարույց խնդրին լուծում տալու խնդրանքով:

Մեկ ամիս առաջ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն իր մոտ կանչեց 3 պատրիարքության ներկայացուցիչներին ու հաղորդեց Բետղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի կտուրը վերանորոգելու իր որոշման մասին:

Անցած երեքշաբթի էլ անձամբ եկավ Բետղեհեմ իտալացի հնագետ-ռեստավրատորների աշխատանքներին

ծանոթանալու համար:

Այսպիսով հույների ձգտումը կրկին ի չիք դարձավ: Հաջորդ տարի Զատկվա տոներից հետո կսկսվեն բուն շին.աշխատանքներն, իսկ մինչ այդ մասնագետները կավարտեն չափագրումներն ու ուսումնասիրությունները:

02.11.10 Արտյոմ Չերնամորյան

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

2010թ. Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Իսրայելի Օմբուդսման և Պետական Վերահսկող` Միխա Լինդենստրաուսսի հրավերով պատասխան այցով մեկնել էր Իսրայել: Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպել է Իսրայելի Կնեսետի նախագահ Ռեուվեն (Ռուբի) Ռիվլինի, Գերագույն դատարանի նախագահ Բեյնիշ Դորիտի հետ:

Պաշտպանը հանդիպումներ է ունեցել նաև Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի և Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ 2010թ. հուլիսի 12-15-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հրավերով առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Իսրայելի Օմբուդսման և Պետական Վերահսկող Միխա Լինդենստրաուսսի գլխավորած պատվիրակությունը:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 427 гостей (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    427 гостей
    luc Rubik
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...