Перейти к публикации

Провокация в Джавахке и Аресты армян


hracher

Рекомендованные сообщения

AZG Armenian Daily #226, 05/12/2008

ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼՔՈՒՄ Է ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Հարցազրույց Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության խորհրդի նախագահ ՍԵՎԱԿ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ

- Պրն Արծրունի, Ձեր կազմակերպությունը դեռեւս 2008-ի հունիսին ահազանգ էր հնչեցրել Թբիլիսիի Սբ Նորաշեն եկեղեցու վրացականացման կապակցությամբ: Ինչպե՞ս կգնահատեք ներկայումս ծավալվող գործընթացները:

- Նորաշենը ընդամենը մեկ դրսեւորում է մի ամբողջ գործընթացի, որը սկսվել է Վրաստանի անկախացումից հետո եւ գնալով ահագնանում է: Անկախ Վրաստանի երեք նախագահներն էլ` Գամսախուրդիան, Շեւարդնաձեն եւ այսօր Սաակաշվիլին, երկրի էթնիկական փոքրամասնությունների նկատմամբ գործում են նույն սցենարով եւ առաջնորդվում նույն սկզբունքներով` Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնություններից եւ ոչ մեկին չտալ որեւէ քաղաքական կարգավիճակ, գործնականում նրանց համար ստեղծել ապրելու եւ զարգանալու համար անընդունելի պայմաններ` մղելով արտագաղթի եւ ուծացման:

Նորաշենն այդ քաղաքականության ոչ առաջին, ոչ էլ միակ դրսեւորումն է: Վրաստանի անկախության տարիներին մի շարք եկեղեցիներ են պայթեցվել, գերեզմաններ քանդվել (հիշենք Խոջիվանքի գերեզմանատան ու Հավլաբարի Շամխորեցոց եկեղեցու ճակատագիրը): Նմանատիպ խնդիրներ ունի նաեւ Հռոմի կաթոլիկ եկեղեցին, որը եւս անարդյունք պայքարում է իրեն պատկանած տաճարները հետ ստանալու համար:

Իհարկե, չի կարելի ասել, թե այս երեւույթի մասին չի խոսվում: Այսպես, 2007 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը կոչ է արել վրաց իշխանություններին՝ վերադարձնել բռնագրավված եւ չգործող եկեղեցիները իրենց օրինական տերերին, Հայ եկեղեցու վիրահայոց թեմը եւ Վատիկանի դեսպանությունը պարբերաբար դիմումներ ու բողոքներ են հղում, Վրաստանում տարբեր պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ, մասնավորապես Ֆրանսիայի դեսպանությունը, եկեղեցիների խնդիրն ընդգրկել են վրաց իշխանությունների հետ իրենց բանակցությունների օրակարգում, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանն է հայտարարություններ անում, ԱՄՆ պետքարտուղարությունն է իր զեկույցներում այս հարցն արծարծում եւ այլն...

Մինչ օրս, սակայն, այս բոլոր դիմումները, միջնորդությունները եւ հանձնարարականները արժանացել են Վրաստանի իշխանությունների բացարձակ արհամարհանքին:

- Իսկ ի՞նչ է կատարվում այսօր Ջավախքում:

- Ջավախահայությունը լքում է իր հայրենիքը: Վրացական իշխանությունները հետեւողականորեն իրականացնում են երկրամասի հայության ուծացման քաղաքականություն: Այդ քաղաքականության տարրերն են` հանրային կյանքի անխտիր բոլոր բնագավառներում, այդ թվում՝ դատարաններում, վարչական մարմիններում պաշտոնական գրագրության մեջ, բնակչության եւ իշխանական մարմինների հետ բոլոր շփումներում վրացերեն լեզվի հետեւողական պարտադրում, Հայաստանի հետ Ջավախքի քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային կապերի նվազեցում, վրացերենը պարտադրող նորանոր օրենքների ընդունում, ազգային սկզբունքով եւ փոքրամասնության շահերը պաշտպանող քաղաքական կուսակցությունների ստեղծման արգելում, տեղում հայերենի հիմքի վրա բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծման փաստացի արգելում եւ այլն:

Ներկա դրությամբ բանտում են կամ արտագաղթել են ժողովրդին առաջնորդելու բնածին հատկություններով օժտված ջավախահայ մի շարք գործիչներ, որոնք իրենց սկզբունքներով հրաժարվեցին առեւտուր անելուց: Եվ ընդհակառակը, Ջավախքում այսօր իրենց տեր են զգում ոչ սկզբունքային, սեփական հարստացման մասին մտածող, վարկաբեկված եւ ժողովրդից մերժված անձինք` հարմարվողներ, ենթարկվողներ, որոնք պատրաստ են հլու-հնազադ կատարել վրացական իշխանությունների ամեն մի հրաման, պատրաստ են կոտրել ժողովրդի ոգին, ծառայել որպես վրացական ուծացման քաղաքականության գործիք...

- Բանտում հայտնված քաղաքական գործիչների մասին խոսելով նկատի ունեք Վահագն Չախալյանի՞ն:

- Այո, առաջին հերթին հենց նրան: 2008-ի հուլիսի 17-21-ը Ախալքալաքում չափազանց մութ եւ տարօրինակ հանգամանքներում տեղի ունեցած միջադեպերը` շրջանի ոստիկանապետի տան հարեւանությամբ պայթյունը եւ ազգությամբ հայ երկու ոստիկանի սպանությունը, վրացական իշխանությունները օգտագործեցին որպես պատրվակ` Ջավախքում գործող եւ ջավախահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված իր գործունեությամբ հայտնի «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի եւ անձամբ այդ կառույցի առաջնորդ Վահագն Չախալյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար:

Ձերբակալվեցին Վահագն Չախալյանը, նրա անչափահաս եղբայրը եւ հայրը: Սկզբնապես նրանց դեմ քրեական գործեր հարուցվեցին «զենք-զինամթերքի ձեռքբերում» հոդվածով, սակայն հետագայում Վահագն Չախալյանի նկատմամբ առաջադրվեցին մի քանի նոր մեղադրանքներ, որոնց հիմքում ուղղակի ընկած է 2005-06 թթ. նրա ծավալած քաղաքական գործունեությունը, մասնավորապես` զանգվածային բողոքի ցույցերի կազմակերպումը:

Ո՞րն է Վահագն Չախալյանի ձերբակալման իրական պատճառը: Քաղաքական գործընթացից դուրս հանելով անջատողական, հեղափոխական եւ նմանատիպ արկածախնդրական բնույթի մոտեցումները` Վահագն Չախալյանը եւ նրա ղեկավարած «Միասնական Ջավախք» շարժումը Վրաստանի իշխանություններին զրկեցին Ջավախքի անջատողականության խաղաթուղթն աջուձախ շահարկելու հնարավորությունից: Այսինքն՝ Վահագն Չախալյանը ջավախահայությանն առաջարկեց իրավունքների համար պայքարելու իրատեսական եւ միջազգային հանրության համար ընդունելի միակ ձեւը:

Ահա այս այլընտրանքից, այլ ոչ թե պարբերաբար հնչող ինքնավարության վիրտուալ կոչերից են երկյուղում վրաց իշխանությունները:

- Այսինքն՝ վրացական իշխանությունները պատրաստ չե՞ն երկխոսության:

- Մինչ այսօր պատրաստ չէին: Սակայն տարածաշրջանային վերջին զարգացումները գուցե հանգեցնեն այս հարցում իրավիճակի փոփոխության:

Բնականաբար Վրաստանը շարունակելու է կառչել Անկարա-Թբիլիսի-Բաքու քաղաքական առանցքից, բայց միաժամանակ նաեւ ստիպված է լինելու լուրջ քայլեր ձեռնարկել եվրոինտեգրման ուղղությամբ: Այդ գործընթացում ջավախահայության` որպես էթնիկ փոքրամասնության իրավունքները հարկավոր է դարձնել նախապայման: Այս առումով «Երկիր» միության անցած տարիների աշխատանքով ստեղծվել են արդեն անշրջանցելի իրողություններ:

Այսպես, «Երկիր» միության ջանքերի շնորհիվ 2007-ի հոկտեմբերին ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն Վրաստանի իշխանություններին ուղղված իր հանձնարարականներում ընդգրկեց Հայ առաքելական եկեղեցու գրանցման, Նորաշենի եւ այլ բռնագրավված եկեղեցիների վերադարձման խնդիրները: Շեշտելով փոքրամասնությունների քաղաքական ներկայացվածության ցածր մակարդակը, կոմիտեն պարտավորեցրեց Վրաստանին`

ա. դիտարկել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում եւ վարչարարության մեջ փոքրամասնություններին իրենց լեզուների օգտագործումը թույլ տալու հնարավորությունը.

բ. ձեռնարկել բոլոր նպատակահարմար միջոցները` փոքրամասնությունների համարժեք քաղաքական ներկայացվածությունը եւ մասնակցությունն ապահովելու համար` վերացնելով լեզվական հիմքով խտրականությունը.

գ. երկխոսություն ձեռնարկել փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող շահագրգիռ խմբերի եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ:

Նշենք նաեւ, որ «Երկիր» միությունը կարողացավ նախադրյալներ ստեղծել, որ դեկտեմբերի կեսերին Ջավախք այցելի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության եվրոպական շրջանակային կոնվենցիայի կատարումն ուսումնասիրող փորձագետների խումբը:

- Ի՞նչ քայլեր է նախաձեռնել եւ նախաձեռնելու «Երկիր» միությունը ջավախահայության առջեւ ծառացած ճգնաժամը վերացնելու ուղղությամբ:

- 2008-ի հուլիսի 21-ին՝ ձերբակալության հաջորդ օրը, Վահագն եւ Արմեն Չախալյանների մայրը` Գայանե Չախալյանը մեզ փոխանցեց, որ Վահագնը խնդրել է, որ իր պաշտպանության գործը համակարգի «Երկիր» միությունը:

Հակառակ վրացական իշխանությունների բացահայտ դիմադրությանը` մեզ այնուամենայնիվ ներկա դրությամբ հաջողվել է մասնավորապես հետեւյալը:

Ախալքալաք փաստահավաք առաքելություններ ուղարկելու, մամլո հաղորդագրություններ եւ մամլո ասուլիսներ կազմակերպելու միջոցով ճեղքել Վահագն Չախալյանի գործի տեղեկատվական դատարկությունը, հանրահայտ դարձնել, որ ի դեմս Վահագն Չախալյանի եւ այլ ձերբակալված անձանց, մենք գործ ունենք քաղբանտարկյալների հետ:

Գործի քննությանը ներգրավել եւ վրացական իշխանություններին պարտադրել գրանցել Վահագն Չախալյանի եւ նրա ընտանիքի շահերը պաշտպանող Հայաստանից փաստաբան:

Գործի քննությանը ներգրավել մարդու իրավունքների բնագավառում հայտնի ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանին:

Գործի նկատմամբ հրավիրել Վրաստանում ժողովրդավարացման գործընթացներին հետեւող միջազգային կառույցների (ԵԱՀԿ, Եվրոխորհուրդ) եւ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը, որոնցից մի քանիսը խոստացան հետեւել դատավարությունների ընթացքին դիտորդների միջոցով:

Չախալյանների գործով դատական վերջին նիստին (դեկտեմբերի 3) պաշտպաններին հաջողվեց ապացուցել, որ Վահագն Չախալյանի անչափահաս եղբոր` Արմենի բանտարկությունն անօրինական է եղել, ու նա գրավի դիմաց ազատ արձակվեց:

Այսօր մենք արդեն իսկ համարում ենք մեր առաքելությունը մասամբ հաջողված: Փաստորեն Վրաստանի իշխանությունների ցանկությունը` դատել Վահագն Չախալյանին որպես քրեական հանցագործի, ձախողվեց: Բանտից ազատվեցին հայրն ու եղբայրը: Դատախազությունն ու դատավորը անընդհատ հետաձգում են դատը՝ փորձելով նոր մեղադրանքներ հորինել: Փաստորեն սկանդալային այս դատով Ախալցխայի դատարանը դարձել է Վրաստանի իշխանության կողմից իրականացվող ջավախահայության իրավունքների ոտնահարման քաղաքականության դատապարտման հարթակ: Այն, ինչ տեղի է ունենում այսօր Ջավախքում, միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է, եւ դա չի կարող անհետեւանք մնալ:

Տեսնելով այս հակազդեցությունը, վրաց իշխանություններն իրենց տեղի գործակատարների միջոցով էլ ավելի են ուժեղացնում հալածանքները` ահաբեկելով արդեն ոչ միայն «Միասնական Ջավախքի» ակտիվիստներին եւ նրանց համակիրներին, այլեւ յուրաքանչյուրին, ով հանդգնում է հրապարակայնորեն դժգոհություն հայտնել տիրող իրավիճակից: Կիրառվում է նաեւ տնտեսական տեռոր, որի ամենավերջին օրինակը Արմենի ազատման համար պահանջվող տասը հազար դոլար գրավն է, այն պայմաններում, երբ պաշտպանությունն ի սկզբանե ապացուցում է, որ Արմենի բանտարկումն ընդհանրապես անօրինական էր:

Ախալցխայում մեկնարկել է քաղաքական դատավարություն: Թե ի՞նչ է տեղի ունենում եւ կունենա դատարանում, երկրորդական է, կարեւորն այն է, որ դատական նիստի բացման վայրկյանից ջավախահայության պայքարը կմտնի քաղաքական մեծ բեմահարթակ եւ դրանից հետո այլեւս ոչ մի վրացի պետական գործիչ չի կարողանալու հայտարարել, թե «Վրաստանում հայերը խնդիրներ չունեն»:

Արդ, մենք կոչ ենք անում բոլորին՝ չապակողմնորոշվել, չենթարկվել սադրանքների. առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով եւ Վրաստանի օրենսդրությամբ` Ջավախքում, Հայաստանում թե սփյուռքում շարունակել վրաց իշխանություններից պահանջել հետեւյալը.

Ազատ արձակել հայ քաղաքական բանտարկյալներին:

Ծավալել երկխոսություն «Միասնական Ջավախք»-ի եւ փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող այլ շահագրգիռ խմբերի եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ:

Պաշտոնական կարգավիճակ տալ Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն եւ մյուս ավանդական կրոնական դավանանքներին:

Վերադարձնել խորհրդային իշխանության տարիներին Հայ առաքելական եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիներից բռնագրավված տաճարները:

Հայոց լեզվին Ջավախքում տալ ներքին գործավարության ու դատավարության լեզվի կարգավիճակ:

Հիմնադրել Ախալքալաքում հայ-վրացական երկլեզու համալսարան` իր ուրույն կրթական ծրագրով:

Ջավախքը մասնակից դարձնել տարածաշրջանային տնտեսական բոլոր նախագծերին:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

http://www.azg.am/AR/2008120505

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...
  • Ответы 785
  • Создано
  • Последний ответ

AZG Armenian Daily #234, 17/12/2008

ՆՈՐ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐ ՋԱՎԱԽՔՈՒՄ

Ինչպես արդեն տեղյակ են «Ազգի» ընթերցողները, Ախալցխայում ընթանում են ջավախահայ քաղաքական ակտիվիստներ Վահագն Չախալյանի, Գուրգեն Շիրինյանի (հեռակա կարգով ) եւ նրանց ազգականների դատավարությունները: Գուրգեն Շիրինյանի, նրա հոր` Հարություն Շիրինյանի եւ հորաքրոջ` Կարինե Շիրինյանի գործով հերթական դատական նիստն այսօր է:

Վրացական իշխանությունները տեսնելով, որ Շիրինյանների դեմ հարուցված քրեական գործը թույլ է եւ դատաքննության ընթացքում փլուզվում է, փորձում են ճնշում գործադրել մեղադրյալների հարազատների վրա` ըստ երեւույթին նպատակ ունենալով թույլ չտալու ապագա անխուսափելի մեղադրական վճռի բողոքարկումը:

Այսպես, Ախալքալաքի ոստիկանությունը վերջերս քրեական գործ է հարուցել Գուրգեն Շիրինյանի հորաքրոջ տղայի` Արթուր Նահապետյանի նկատմամբ, որը Խուլգումա գյուղի բնակիչ է: Պարզելով, որ նա գյուղի խանութի տիրոջից ապառիկ ապրանք է վերցրել եւ դրա դիմաց գումար է պարտք, Ախալքալաքի ոստիկանության պետ Սամվել Պետրոսյանը ոստիկանություն է հրավիրել պարտատիրոջը եւ պարտադրել նրան բողոք գրել իր պարտապանի դեմ: Այդ բողոքի հիման վրա Արթուր Նահապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Միաժամանակ, վրաց իշխանությունները նոր մեղադրանքներ առաջադրելու պատճառաբանությամբ շարունակում են հետաձգել Վահագն Չախալյանի եւ նրա ազգականների դատավարությունը: Չախալյանների գործով վերջին դատական նիստի օրվանից (դեկտեմբերի 3), անցել է երկու շաբաթ:

Ն. Մ.

http://www.azg.am/AR/2008121705

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Շիրինյանների դատաքննությունը կրկին հետաձգվել է

[ 18 Դեկտեմբերի 2008 | 13:43 ]

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամ, սկաուտական շարժման առաջնորդ Գուրգեն Շիրինյանի, նրա հոր եւ հորաքրոջ՝ Հարություն ու Կարինե Շիրինյանների երեկվա դատական նիստը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 24-ը: «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանի խոսքերով, ով որպես դիտորդ մասնակցում է «Միասնական Ջավախքի» ակտիվիստների դատական նիստերին, դատավարության հետաձգման որեւէ կոնկրետ բացատրություն չի եղել: Հետքի տեղեկություններով` այժմ սկսվել են հետապնդումները Գուրգեն Շիրինյանի հարազատների նկատմամբ: Վերջերս քրեական գործ է հարուցվել Գուրգեն Շիրինյանի հորաքրոջ որդու՝ Արթուր Նահապետյանի նկատմամբ: Նա գյուղի խանութի տիրոջից ապառիկ ապրանք է վերցրել 170 լարի (շուրջ 31,000 դրամ) գումարի չափով: Խանութի տիրոջը կանչել են ոստիկանություն եւ ստիպել դիմում գրել Արթուր Նահապետյանի դեմ, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել խարդախության հոդվածով: Արթուր Նահապետյանի գործը լսվելու է Ախալքալաքի դատարանում:

«Վրացական իշխանությունները, տեսնելով, որ ոստիկանները դատարանում հակասական ցուցմունքներ են տալիս, դատավարությունը այնպես չի ընթանում, ինչպես իրենք էին նախատեսել, գործը ծայրաստիճան թույլ է, եւ որեւէ շանս չկա, որ գործը գլուխ բերեն, փորձում են բացառել գործի բողոքարկումը մեղադրյալների ազգականների վրա ճնշում գործադրելու միջոցով»,-գտնում է Ռոբերտ Թաթոյանը:

http://today.hetq.am/court/shirinyan/

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Վահագն Չախալյանի նկատմամբ եւս մեկ քրեական գործ

[ 18 Դեկտեմբերի 2008 | 13:48 ]

Դեկտեմբերի 24-ին նշանակված է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագնի ու նրա ընտանիքի անդամների` Արմեն եւ Ռուբեն Չախալյանների դատական նիստը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ի նիստը հետաձգվել էր Բորժոմի դատախազության կողմից հարուցված մի անհայտ քրեական գործի պատճառով, որը դեռ դատարան չէր հասել, եւ մինչ օրս էլ գործի մանրամասների մասին ոչինչ հայտնի չէ: Չախալյանների ընտանիքի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը փաստեց, որ Բորժոմիի գործի հետ մեկտեղ վերջերս Վահագն Չախալյանի նկատմամբ եւս մեկ քրեական գործ է հարուցվել Ախալքալաքի դատախազության կողմից 2006թ. ինչ-որ դեպքերի հետ կապված`կրկին խուլիգանության հոդվածով: Այս գործի նյութերը նույնպես մինչ այժմ դատարանում չեն եղել` հայտնվելով գործի մեջ մոտ 5 ամիս անց:

«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վրացական իշխանությունները ամեն գնով ուզում են դատապարտել Վահագն Չախալյանին բանտարկության, եւ քանի որ մինչ այժմ առաջադրված մեղադրանքները ակնհայտորեն քաղաքական աստառ ունեին, մասնավոապես` 2006թ. ՏԻՄ ընտրություններից հետո զանգվածային բողոքի ցույցերի կազմակերպման մեղադրանքը, ապա, տեսնելով գործի նկատմամբ միջազգային կառույցների կողմից աճող հետաքրքրությունը, վրացական իշխանությունները փորձում են Վահագն Չախալյանին ներկայացնել եւ դատել զուտ որպես մի սովորական «խուլիգան»: Հապճեպ նոր գործեր են «թխվում», հարցաքննություններ իրականացնում, Վահագնի ընկերներին ստիպում են ցուցմունք տալ, որ ներկա են գտնվել նրա կողմից ոստիկանության դեմ հրահրված ինչ-որ կռիվների»,-տեղեկացրեց Չախալյանների փաստաբան Ստեփան Ոսկանյանը:

Փաստաբանի կարծիքով, «վրացական իշխանությունները արհեսականորեն ձգձգում են դատավարության անցկացումը: Հավանաբար նշանակված օրն էլ դատավարությունը նորից հերթական անգամ կհետաձգվի, քանի որ ո’չ այս հանելուկային Բորժոմի գործն է դեռ ներգրավված Վահագն Չախալյանի գործում, ոչ էլ հայտնի է, թե երբ է այդ գործը վերջապես հասնելու դատարան: Արդեն երրորդ շաբաթն է` դեռ չի հասել, իսկ հասնելուց հետո էլ դատարանը պարտավոր է ժամանակ հատկացնել, որպեսզի փաստաբանները հնարավորություն ստանան ծանոթանալու այդ նոր գործերի նյութերին»:

http://today.hetq.am/court/chakhalyan-4/

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Հայրենադարձության եւ հիմնավորման «ԵՐԿԻՐ» հասարակական կազմակերպությունների միություն

ՆՈՐ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐ ՋԱՎԱԽՔԱՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԵՎ ԳՈՒՐԳԵՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԻՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք»-ի առաջնորդ` Վահագն Չախալյանի, նրա հոր` Ռուբեն Չախալյանի եւ եղբոր` Արմեն Չախալյանի, ինչպես նաեւ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք»-ի անդամ` Գուրգեն Շիրինյանի, նրա հոր եւ հորաքրոջ՝ Հարություն ու Կարինե Շիրինյանների նկատմամբ դատավարության հերթական նիստերը նշանակված են դեկտեմբերի 24-ին։

Մինչ այդ վրացական իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել ազատության մեջ գտնվող Չախալյանների եւ Շիրինյանների հարազատների եւ ընկերների, ինչպես նաեւ «Միասնական Ջավախք»-ի անդամների նկատմամբ, որոնցից մի քանիսը գործով ներգրավված վկաներ են.

Քրեական գործ է հարուցվել Գուրգեն Շիրինյանի հորաքրոջ տղայի` Արթուր Նահապետյանի նկատմամբ, որը ստանձնել էր Շիրինյանների գործով փաստաբանի վճարման խնդրի լուծումը: Նա մեղադրվում է «խարդախության» մեջ եւ սպասում դատին, որը կայանալու է դեկտեմբերի 19-ին:

Հինգ տարի պայմանական ազատազրկման է դատապարտվել եւ 10,000 լարի /6,135 ԱՄՆ դոլար/ գրավի դիմաց ազատ արձակվել Վահագն Չախալյանի հորեղբոր որդին` Վարշամ Չախալյանը.

Շարունակում է փակված մնալ Ռուբեն Չախալյանին պատկանող մետաղապլաստե դուռ-պատուհանների արտադրամասը.

Վահագն Չախալյանի կալանքից շուրջ 5 ամիս անց նրա նկատմամբ Ախալքալաքի եւ Բորժոմիի ոստիկանությունների կողմից հարուցվել է երկու նոր քրեական գործ` 2006թ. գարնանը տեղի ունեցած ինչ-որ փաստերի հիման վրա: Այս նոր մեղադրանքների համար նյութ հավաքելու նպատակով պարբերաբար ոստիկանություն են կանչվում «Միասնական Ջավախք»-ի անդամները, Վահագն Չախալյանի ընկերներն ու համակիրները, որոնց սպառնալիքների գործադրմամբ պրտադրվում է ցուցմունք տալ Վահա•ն Չախալյանի դեմ:

Վերոնշյալ գործողություններով վրացական իշխանությունները նպատակ ունեն.

- տնտեսապես տկարացնել Չախալյանների եւ Շիրինյանների ազգականներին` դրանով թուլացնելով նրանց դիմադրելու վճռականությունը.

- ահաբեկել գործով ներգրավված պաշտպանական կողմի ներկա եւ ապագա վկաներին եւ դրանով թույլ չտալ նրանց մասնակցությունը դատական գործընթացներին կամ առնվազն` բացառել նրանց կողմից անցանկալի ցուցմունքներ տալը:

Ելնելով վերոնշյալից «Երկիր» միությունը կոչ է անում Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարիին, ԵԱՀԿ վրաստանյան գրասենյակին եւ այլ միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին անհապաղ հետաքննել մեր կազմակերպության կողմից ներկայացված փաստերը, համապատասխան գնահատական տալ տեղի ունեցող դեպքերին եւ ճնշում գործադրել Վրաստանի իշխանությունների, ու մասնավորապես` ներքին գործերի եւ արդարադատության նախարարությունների վրա` հալածանքները դադարեցնելու եւ ջավախքահայ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ:

19 դեկտեմբեր 2008թ.

http://www.azg.am/AR/2008122006

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

«Yerkir» Union of Non-governmental Organizations for Repatriation and Settlement

NEW PERSECUTIONS AGAINST THE RELATIVES AND SUPPORTERS OF JAVAKHETI ARMENIAN POLITICAL ACTIVISTS VAHAGN CHAKHALYAN AND GOURGEN SHIRINYAN

The next court sittings of the trial of the Armenian political activists Vahagn Chakhalyan (the leader of the "United Javakhk" Democratic Alliance" political movement), his father - Rouben Chakhalyan and his juvenile brother - Armen Chakhalyan, as well as the trial of Gourgen Shirinyan, his father- Harutyun Shirinyan, and his aunt- Karine Shirinyan are to be held on December 24.

Till then the Georgian authorities continue to impose pressure on the Chakhalyans’ and Shirinyans’ relatives and supporters, as well as on the members of the "United Javakhk" Democratic Alliance", some of whom are involved in Chakhalyan’s trial as witnesses.

Legal proceedings were brought against Gurgen Shirinyan’s cousin - Arthur Nahapetyan, who undertook to arrange the payment to the attorney dealing with Shirinyans’ case. He is accused of swindling and is waiting for the trial to be held on December 19.

Vahagn Chakhalyan’s cousin - Varsham Chakhalyan was sentenced to five years imprisonment with conditions of probation, and was released on bail of 10,000 lari /about 6,135 USD/.

The manufacture of the Metal & Plastic Doors and Windows that belongs to Ruben Chakhalyan still remains closed.

After about 5 months of imprisonment two new proceedings were brought against Vahagn Chakhalyan by the police of Akhalkalaki and Borzhomi, based on some facts that took place in spring of 2006. In order to gather material on the new charges, the police occasionally calls the members of the "United Javakhk" Democratic Alliance", the relatives and supporters of Vahagn Chakhalyan, threatening them and forcing them to give evidence against Vahagn Chakhalyan.

Undertaking the above-mentioned activities the Georgian authorities pursue the following objectives:

- To undermine the economic conditions of the Chakhalyans’ and Shirinyans’ relatives in order to weaken their resolve to resist.

- To terrorize the current and future witnesses drawn in by the defense in order to prohibit them from participation in court proceedings, or, at least, to prevent them from giving undesirable testimony.

Proceeding from the above-said, "Yerkir" Union calls upon the Human Rights Defender of Georgia Sozar Subari, the OSCE Mission in Georgia, and other international structures and human rights organizations to study the facts presented by our organization, to give a corresponding assessment of the on-going events, to impose pressure on Georgian authorities and particularly on the Ministry of Internal Affairs and Justice of the Republic of Georgia, in order to stop the persecutions of the Armenian minority of Javakheti and to release all the political prisoners.

December 19, 2008

http://www.azg.am/EN/2008122002

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՎԻՐԱՀԱՅԵՐԸ “ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՍՏԱԿ ԾՐԱԳՐԻ” ԶՈՀԵՐ

Հատվածներ Ֆրանս-Արմենի թերթին ֆրանսահայ փաստաբան, ՙՄիասնական Ջավախք՚ ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի պաշտպան Պատրիկ Արապյանի հարցազրույցից:

Փարիզի իրավաբանական գրասենյակի անդամ Պատրիկ Արապյանը ֆրանսահայ հայտնի փաստաբաններից մեկն է: Արդեն 25 տարի է, ինչ նա զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով, հեղինակել է մի շարք զեկույցներ Մարդու Իրավունքների Միջազգային Ֆեդերացիայի /FIDH/ և Փաստաբանների Միջազգային Միության համար;

Ստանձնելով զենքի ապօրինի պահպանման մեղադրանքով 2008 թվականի հուլիսի 21-ին ձերբակալված ՙՄիասնական Ջավախք՚ ժողովրդավարական դաշինք՚-ի ղեկավար Վահագն Չախալյանի պաշտպանությունը` պրն Արապյանը նոյեմբերի 15-19 այցելել էր Ախալքալաք, Ախալցխա և Թբիլիսի:

-Պրն Արապյան, կարո՞ղ եք համառոտ ներկայացնել Չախալյանի գործը: Դրա հետ կապված, ի՞նչ կարողացաք պարզել Ախալքալաք և Ախալցխա Ձեր կատարած ուղեւորության ընթացքում:

-Ախալքալաքում իմ կողմից հարցաքննված վկաների մեծ մասը արդեն մի քանի ամիս ընթացող ջավախքահայ երիտասարդության դեմ հարուցված գործերում ներգրավված անձինք են: Վահագն Չախալյանի, նրա ընտանիքի և ազգականների նկատմամբ ոստիկանական համակարգված ճնշում էր գործադրվում դեռևս տարվա սկզբից` ինչի նպատակն էր պրն Չախալյանին դրդել սխալ քայլերի` նրան ձերբակալելու նպատակով:

Այս հնարքը, սակայն, չգործեց:

Եւ ահա, հուլիսի 17-ի կեսգիշերին ոստիկանապետի տան կողքին տեղի ունեցավ պայթյուն, որը եւ ՙՄիասնական Ջավախք՚ ժողովրդավարական դաշինք՚-ի անդամների վրա հարձակման պատճառ դարձավ: Ամեն ինչ արվում էր, բնականաբար, առանց մարդու իրավունքների տարրական նորմերը հաշվի առնելու: Այս խղճուկ դիմակահանդեսը կարող էր ընդհամենը ժպիտի արժանանալ, եթե մինչ օրս դեռևս լիովին չբացահայտված այդ իրադարձությունների ժամանակ չսպանվեին ազգությամբ հայ երկու ոստիկան:

Անհրաժեշտություն առաջացավ Թբիլիսիից հատուկ նշանակության ուժեր ուղարկել Վահանգն Չախալյանին ձերբակալելու գործում տեղական ոստիկանությանը լրացնելու նպատակով: Սա փաստում է, որ այս հարցում կենտրոնական իշխանությունները և Ախալքալաքի ոստիկանապետը գործում էին համագործակցաբար:

Վահագն Չախալյանի ձերբակալության օրվանից, այն է` 2008թ. հուլիսի 21-ից, վրացական իշխանություններն անում են ամեն ինչ` տեղի ունեցածի քաղաքական էությունը քողարկելու, խոչընդոտելու և աղավաղելու համար: Իրավական տեսանկյունից ո’չ մի էական ապացույց, խուզարկության եւ ո’չ մի լիարժեք արձանագրություն, ոչ-ոստիկան եւ ո’չ մի վկա, խուզարկության ընթացքում ՙհայտնաբերված՚ զինամթերքի եւ ո’չ մի մատնահետքերի փորձաքննություն, մեղադրյալների եւ ո’չ մի հարցաքննություն:…

- Ներկայումս ինչպիսի՞ն է իրավիճակը Ջավախքում:

- Ես մեկնել էի Ջավախք Վահագն Չախալյանի ծնողների հետ հանդիպելու համար: Այնտեղ տեսա մարդկանց, որ ապրում են ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի ահի տակ: Հանդիպելով եւ խոսելով Վահագն Չախալյանի գործին առնչվող այլ անձանց հետ` ինձ համար պարզ դարձավ, որ վրաց իշխանությունները հուլիսյան ձերբակալություններով շատ ավելի հեռահար նպատակներ են հետապնդում:

Ջավախքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բնակչության շուրջ 90-95%-ը հայեր են: Վրաստանի իշխանություններն այստեղ չունեն ճնշում գործադրելու անմիջական լծակներ, հետևաբար նրանք ստիպված են օգտվել Ջավախքի ոստիկանական ծառայություններից` ահաբեկության միջոցով իրենց օրենքի ուժը սփռելու համար:

Սամվել Պետրոսյանի ոստիկանապետի պաշտոնում նշանակման օրվանից ի վեր` 2006 թվականի կեսերից, տեղի են ունենել ու շարունակվում են ունենալ Ախալքալակի շրջանի մի շարք քաղաքականապես ակտիվ երիտասարդների ձերբակալություններ, որոնց նկատմամբ այնուհետեւ կայացվում են տարբեր դատավճիռներ` տուգանքներից մինչև բանտարկություն: Վահագն Չախալյանի կալանավորումից հետո այս հալածանքները բազմապատկվել եւ նոր թափ են ստացել:

Բացի դրանից, աշխարհագրական մեկուսացված վիճակն ու տնտեսական ճգնաժամը Ջավախքի համար որոշակիորեն դժվարացնում են Վրաստանի մյուս հատվածների հետ մշակութային և սոցիալական ամբողջություն կազմելը` մի տեսակ մարգինալացնելով երկրամասը: Հայերի մեծ մասը չի տիրապետում վրացերենին` ինչը նրանց համար էապես դժվարացնում է վարչական իշխանության, ոստիկանական և իրավապահ մարմինների հետ հաղորդակցվելու հնարավարությունը եւ գործնականում անհնարին դարձնում նրանց նկատմամբ գործած կամայականությունների եւ իրենց մարդկային տարրական իրավունքների ոտնահարման դեմ այլ կառույցներում բողոքելը:

-Ի՞նչ է սպասում Ջավախքին մոտակա ապագայում:

- Ջավախքի հայությունը գտնվում է վրաց իշխանությունների կողմից լարված որոգայթի մեջ. ընդ որում, այդ որոգայթը լարված է ոչ միայն հայերի, այլ Վրաստանի բոլոր փաքրամասնությունների համար: Նման քաղաքականությունը արդյունքի հասավ Վրաստանում բնակվող քրդերի պարագայում, որոնք լքեցին երկիրը ոստիկանության ճնշումների հետեւանքով:

Վահագն Չախալյանի անցած կյանքի ուղու մեջ ոչինչ չէր կարող նախանշել, որ մի օր նա կդառնա Վրաստանի հասարակության թշնամի, քանի որ նրա շարժումը չէր պարունակում անջատողական կամ անկախացման պահանջ: Նրա հիմնական պահանջը տարածաշրջանում վրացերենի հետ համատեղ հայերենի օգտագործման օրինականացումն էր: Ուստի, նրա ձերբակալությամբ, վրաց իշխանությունները փորձում են Ջավախքի հայերին դրդել ծայրահեղության և արտագաղթի:

Ապագայի հեռանկարները բավականին տխրեցնող են, քանի որ Վրաստանը, որը ձևացնում է, թե ժողովրդավար է և հարգալից փոքրամասնությունների նկատմամբ, ակնհայտորեն թյուրիմացության մեջ է գցում Եվրոպային իր իրական վարքագծով: Ավելի քան ժամանակն է գործել. հակառակ դեպքում Ջավախքը կարող է դառնալ 21-րդ դարի Նախիջևան` պատմական հայկական տարածք, որ դատարկվել է բնակչությունից, և անգամ գերեզմանատներն են ավերվել պատմությունը ջնջելու համար:

ԱԶԳ

25/12/2008

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

AZG Armenian Daily #241, 26/12/2008

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՉԷ

Շիրինյանը հեռակա դատապարտվեց 17 տարվա ազատազրկման

Ջավախքում ընթացող որոշ դատավարություններ առանց որեւէ չափազանցության քաղաքական բնույթ են կրում, ու դրանց առնչությամբ անգամ դատարանի մակարդակով արտառ դեպքերը ուղղակի ցցուն ու ակնբախ են:

Երեկ Ախալքալաքում տեղի դատարանը «Միասնական Ջավախք» շարժման ակտիվիստներից Գուրգեն Շիրինյանի, նրա հոր եւ հորաքրոջ գործի քննությունն իբր ավարտել է ու արձակել դատավճիռը: Իսկ դատավճռով դատավարությունից բացակայած Գուրգեն Շիրինյանին հեռակա դատապարտել են 17 տարվա ազատազրկման, իսկ նրա հորն ու հորաքրոջը` 2 տարի պայմանական, 2000-ական լարի (մոտ 1300 դոլար) գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանով:

«Ազգի» տեղեկություններով, դեկտեմբերի 24-25-ին դատական նիստի ընթացքում կրկին անգամ դատարանը հաշվի չի առել այն ակնհայտ ապացույցներն ու նյութերը, որոնք վկայում են Շիրինյանի անմեղության մասին: Հիշեցնենք, որ Գուրգեն Շիրինյանը մեղադրվում էր ոստիկանի սպանության եւ զենքի ապօրինի պահպանման մեջ, իսկ նրա հայրն ու հորաքույրը` սուտ վկայություն տալու, զենք ու զինամթերք ձեռք բերելու եւ պահելու, նաեւ Գուրգենի կողմից հանցագործության պատրաստման մասին իմանալու եւ չհայտնելու հոդվածներով:

Զավեշտական է, որ Գուրգեն Շիրինյանին վրացական դատարանը դատապարտել է միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա, որոնք Շիրինյանի ներկայացրած նյութերով լի են հակասություններով, իսկ սպանության իրագործումը Շիրինյանենց դռան հետեւից կրակոցով անելու ամենացայտուն ապացույցի որեւէ հետք անգամ չկա նշված դռան վրա: Բացի այդ, դատարանում այդպես էլ քննության առարկա չի դարձել այն հանգամանքը, որ իբր Շիրինյանի կողմից սպանված ոստիկան Արթուր Բերուջանյանին իրենք ոստիկանները թողել են անխնամ, ու նա մահացել է արյունահոսությունից:

Դատարանը արհամարհել է ոչ միայն այդ ապացույցները, այլեւ զուտ Գուրգեն Շիրինյանի առնչությամբ սպանության մեղադրանքը ապացուցված համարելու պատճառով կեղծ վկայություն տալու մեջ մեղադրանքով էլ դատապարտել է Շիրինյանի հորն ու հորաքրոջը:

Ի հավելումն այս ամենի, Շիրինյանի պաշտպանը չի կարող բողոքարկել հենց Գուրգենի առնչությամբ դատարանի մեղադրական որոշումը, քանի որ Վրաստանի օրենսդրության համաձայն, միայն Գուրգեն Շիրինյանը ինքը կարող է բողոքարկել իր նկատմամբ մեղադրական դատավճիռը: Իսկ, քանի որ Շիրինյանը գտնվում է փախուստի մեջ, ուրեմն չի լինի բողոքարկում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

http://www.azg.am/AR/2008122601

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

17 տարի ազատազրկում` «Միասնական Ջավախք»-ի անդամ Գուրգեն Շիրինյանին

[ 26 Դեկտեմբերի 2008 | 18:03 ] դատարան |

Ինչպես տեղյակ են Հետքի ընթերցողները` «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամ, սկաուտական շարժման առաջնորդ Գուրգեն Շիրինյանի, նրա հոր եւ հորաքրոջ՝ Հարություն ու Կարինե Շիրինյանների գործով դատական նիստը հետաձգվել էր մինչեւ դեկտեմբերի 24-ը: «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը, ով որպես դիտորդ մասնակցում է «Միասնական Ջավախքի» ակտիվիստների նկատմամբ Ախալցխայում տարվող դատավարություններին, մանրամասներ հաղորդեց տեղի ունեցած դատական նիստերի եւ դատավճռի մասին:

«Դեկտեմբերի 24-ին դատավարությունը մտավ եզրափակիչ փուլ, որի ընթացքում ներկայացվեցին եզրափակիչ միջնորդություններ, դատարանը զննեց ազացույցները, եւ ընթերցվեցին մեղադրական ու պաշտպանական ճառերը: Նախ` փաստաբանը միջնորդություն ներկայացրեց, որից մեկով նա մասնավորապես խնդրում էր գործին կցել տեսաերիզը եւ լուսանկարները, որտեղ ներկայացված էր Շիրինյանների տան այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը: Այս միջնորդությունը մերժվեց: Այնուհետեւ ապացույցների զննման ժամանակ պարզվեց, որ ապացույցների մեջ տարօրինակ կերպով բացակայում է այն գնդակը, որը հանվել էր սպանված ոստիկանի` Արթուր Բերուջանյանի մարմնից: Փաստաբանն անմիջապես նոր միջնորդություն ներկայացրեց, որով պահանջում էր հետաձգել դատական նիստը մինչեւ այդ գնդակի հայտնաբերումը եւ ներկայացումը դատարանին: Սա եւս մերժվեց: Այնուհետեւ հնչեցին մեղադրական եւ պաշտպանական ճառերը, եւ դատավորը հայտարարեց ընդմիջում մինչեւ հաջորդ օրը` դեկտեմբերի 25-ը, երբ էլ եւ տեղի ունեցավ դատավճռի ընթերցումը»:

Գուրգեն Շիրինյանի համար, ով մեղադրվում էր երեք հոդվածով`կանխամտածված սպանություն, երկու եւ ավելի անձանց սպանության փորձ, զենք-զինամթերքի անօրինական ձեռք բերում եւ պահպանում, դատախազը պահանջում էր 20 տարի ազատազրկում: Դատարանը մեղավոր ճանաչեց Գ. Շիրինյանին երկու հոդվածով` սպանություն եւ զենք-զինամթերքի պահպանում եւ սահմանեց 17 տարի ազատազրկման պատիժ: Հարություն եւ Կարինե Շիրինյանների համար, ովքեր մեղադրվում էին զենք-զինամթերքի ձեռք բերման եւ պահպանման, նաեւ` կեղծ ցուցմունքներ տալու եւ հանցագործության մասին տեղեկություններ իմանալու եւ չհայտնելու մեջ, դատախազը պահանջեց յուրաքանչյուրի համար 6 տարի ազատազրկում բոլոր երեք հոդվածներով կամ 6000 լարի (շուրջ 1020000 դրամ) տուգանք:

Սակայն դատավորը նրանց մեղավոր ճանաչեց միայն մեկ` կեղծ ցուցմունքներ տալու հոդվածով` որպես պատիժ սահմանելով 2 տարի պայմանական ազատազրկում եւ յուրաքանչյուրի համար 2000 լարի (շուրջ 340.000դրամ) տուգանք: Փաստաբանը բողոքարկելու է վճիռը, սակայն Գուրգեն Շիրինյանի պարագայում կան օրենսդրական դժվարություններ. «Եթե վրացական օրենքը թույլ է տալիս մարդուն դատել իր բացակայության դեպքում, ապա մեղադրական վճիռը բողոքարկելու հնարավորություն մեղադրյալի բացակայության դեպքում չի տրվում,-ասում է Ռոբերտ Թաթոյանը»:

Նույն օրը նշանակված էր «Միասնական Ջավախք»-ի առաջնորդ Վահագն Չախալյանի եւ նրա ընտանիքի անդամների դատավարությունը: Դատսական նիստը, սակայն, չկայացավ` նորից հետաձգվելով անորոշ ժամկետով, քանի որ դատարանը դեռեւս չէր ստացել Բորժոմիի դատախազության կողմից Վահագն Չախալյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործի նյութերը եւ, համապատասխանաբար, չէր տրամադրել փաստաբաններին:

http://today.hetq.am/court/gurgen-shirinyan/

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 3 недели спустя...

Հայրենադարձության եւ հիմնավորման "Երկիր" հասարակական կազմակերպությունների միություն

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՙԵրկիր՚ միությունն իր մտահոգությունն է հայտնում Ջավախքում տեղի ունեցող քաղաքական դատավարություններում արձանագրվող խախտումների նկատմամբ որոշ իրավապաշտպան ատյանների կողմից ցուցաբերվող անտարբերության առնչությամբ

2008թ. հուլիսի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի Սամցխե-Ջավախքի Ախալքալաք քաղաքում չափազանց մութ եւ տարօրինակ հանգամանքերում տեղի ունեցած դեպքերը, այն է` շրջանի ոստիկանապետի տան հարեւանությամբ պայթյունը եւ ազգությամբ հայ երկու ոստիկանի սպանությունը, վրաց իշխանությունների կողմից օգտագործվեց որպես պատրվակ` ՙՄիասնական Ջավախք՚ ժողովրդավարական դաշինք՚ քաղաքական կառույցի եւ անձամբ այդ կառույցի առաջնորդ` Վահագն Չախալյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար:

Ծեծի եւ բռնության գործադրմամբ ոստիկանություն բերման ենթարկվեցին եւ հարցաքննվեցին կառույցի տասնյակ անդամներ, փակվեց Դաշինքի հովանու ներքո գործող Երիտասարդական ռադիոն, կատարվեցին ապօրինի խուզարկություններ եւ ձերբակալություններ: Վերջապես, հուլիսի 21-ի վաղ առավոտյան վրաց հատուկջոկատայինները ներխուժեցին Վահագն Չախալյանի բնակարան եւ կալանավորեցին Վահագն Չախալյանին, նրա հորը եւ անչափահաս եղբորը:

Վահագն Չախալյանին կալանավորելուց հետո վրացական իշխանություններն առ այսօր տարբեր պատրվակներով ձգձգում են դատավարության անցկացումը: Այսպես, թեեւ Վահագն Չախալյանի դեմ հարուցված գործը (նրան մեղադրանքներ են առաջադրվել Վրաստանի քրօրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում), 225 հոդվածով (զանգվածային անկարգությունների կազմակերպում), 226 հոդվածով (հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառման կազմակերպում), 353 հոդվածի 2-րդ մասով (ոստիկանության աշխատակցին կամ պետական պաշտոնյային ցույց տված խմբակային դիմադրություն) եւ 239-րդ հոդվածի 2-րդ մասի Ա եւ Բ կետերով (խուլիգանություն… կատարված Ա/ խմբակային համաձայնությամբ. Բ/ պետական պաշտոնյայի դեմ)) մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվեց դեռեւս 2008թ. օգոստոսի 8-ին, սակայն այն Ախալցխայի դատարանի վարույթ ընդգրկվեց սեպտեմբերի 17-ին, իսկ գործով դատական առաջին նիստը կայացավ նոյեմբերի 6-ին` դատավորի նախաձեռնությամբ անմիջապես հետաձգվելով մինչեւ նոյեմբերի 19-ը:

Ժամանակագրական առումով դատական վերջին (երրորդ) նիստը կայացավ դեկտեմբերի 3-ին: Նիստի ընթացքում մեղադրող կողմը հայտնեց դատարանին, որ Վահագն Չախալյանի դեմ հարուցվել են նոր քրեական գործեր` 2006թ. մարտին տեղի ունեցած ինչ-որ դեպքերի փաստերով: Դատավորն անմիջապես հետաձգեց Չախալյանի գործով դատավարությունը անորոշ ժամանակով:

Առ այսօր պաշտպանական կողմից բոլոր դիմումները տրամադրել նոր քրեական գործերի նյութերը եւ վերսկսել դատավարությունը մնում են անպատասխան: Փաստորեն, Վահագն Չախալյանի կալանքից անցած գրեթե վեց ամիս հետո դատավարությունն էստ էության չի էլ սկսվել:

Փոխարենը, վրացական իշխանությունները շարունակում են քաղաքական եւ տնտեսական ճնշումներ գործադրել ՙՄիասնական Ջավախք՚-ի անդամների եւ համակիրների, ինչպես նաեւ Վահագն Չախալյանի ազգականների եւ ընկերների նկատմամբ: Հարուցվում են նոր քրեական գործեր, արագացված ու մութ պայմաններում անցկացվում են դատավարություններ եւ ընդունվում են մեղադրական եզրակացությունները հաստատող դատավճիռներ: Իշխանությունների կողմից նաեւ արհեստական դժվարություններ են հարուցվում ֆրանսիացի հայտնի փաստաբան Պատրիկ Արաբյանին որպես Վահագն Չախալյանի պաշտպան գրանցելու հարցում:

ՙԵրկիր՚ միությունը բազմիցս դիմել էր միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին, պահանջելով, մասնավորապես`

ա) ճանաչել Վահագն Չախալյանին, ինչպես նաեւ` առնչվող գործերով քրեական հետապնդման ենթարկվող անձանց քաղբանտարկյալներ,

բ) անհապաղ հետաքննել Ջավախքում մարդու իրավունքների համակարգված եւ շարունակական բնույթ ստացած խախտումները,

գ) համապատասխան ճնշում գործադրել վրացական իշխանությունների վրա` ջավախքահայ քաղաքական գործիչների նկատմամբ հալածանքները դադարեցնելու եւ ջավախքահայ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ,

դ) վերահսկել դատական գործընթացը:

ՙԵրկիր՚ միության դիմումին արձանագրեցին մի շարք ատյաններ: Մասնավորապես, ԵԱՀԿ վրաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները դիտորդներ ուղարկեցին ջավախքահայ քաղաքական գործիչների նկատմամբ ընթացող դատական նիստերին:

Սակայն, ի տարբերություն այլ կառույցների` Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գրասենյակը եւ ՙԱմնեսթի Ինթերնեշնլ՚ իրավապաշտպան կազմակերպությունը որեւէ կերպ չեն արձագանքել ՙԵրկիր՚ միության դիմումներին, հակառակ նրան, որ դա նշված ատյանների առաքելությունն է:

Արդ, ՙԵրկիր՚ միությունը, ցանկանալով հավատալ, որ աղաղակող խախտումներով ուղեկցվող ջավախքահայ քաղաքական ակտիվիստների դատավարությունների նկատմամբ նշված ատյանների կողմից ցուցաբերվող այս տարօրինակ լռությունը պայմանավորված է բացառապես տեխնիկական պատճառներով եւ դրա տակ որեւէ այլ միտում թաքնված չէ, նորից դիմում է Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին, ինչպես նաեւ ՙԱմնեսթի Ինթերնեշնլ՚ իրավապաշտպան կազմակերպությանը` կոչ անելով պատշաճ արձագանքել 2008թ. հուլիսից առ այսօր ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի շուրջ ինչպես դատարանի դահլիճում այնպես էլ դրանից դուրս տեղի ունեցող գործընթացներին:

ՙԵրկիր՚ միությունն ահազանգում է, որ այս ճգնաժամի նկատմամբ միջազգային հանրության կողմից ցույց տրվող անտարբերությունը գործնականում արտոնում է վրացական իշխանություններին էլ ավելի ուժեղացնելու ճնշումը ջավախքահայ քաղաքական ակտիվիստների եւ նրանց ընտանիքի անդամների եւ համակիրների նկատմամբ` հանգեցնելով իրավիճակի հետագա սրմանը եւ գործընթացների անվերահսկելի զարգացմանը:

14 հունվարի 2009թ.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

«Yerkir» Union of Non-governmental Organizations for Repatriation and Settlement

PRESS-RELEASE

“Yerkir” Union Expresses its Deep Concern about the Attitude of Indifference Demonstrated by Certain Human Rights Institutions with respect to Violations in Political Trials against the Javakheti Armenian Political Activists

The events that took place in Akhalkalaki town of Samtskhe-Javakheti region of Georgia in June 17-21, 2008 under very obscure and strange circumstances, i.e. the explosion that occurred near the house of the head of the regional police and the death of two ethnic Armenian policemen, were used by the Georgian authorities as a pretext to destroy the “United Javakhk” Democratic Alliance” political movement and deal shortly with its leader -Vahagn Chakhalyan.

As a result, dozens of members of the organization were taken to the police headquarters being subject to beating and use of force, and were interrogated; the youth radio run under the auspices of the organization was closed; numerous illegal searches and arrests were made. Finally, early in the morning of July 21 the Georgian Special Forces broke into Vahagn Chakhalyan’s apartment and arrested Vahagn Chakhalyan, his father and his juvenile brother.

It should be mentioned that Vahagn Chakhalyan is charged according to the Georgian Criminal Code with illicit purchase and possession of fire-arms and ammunition (Article 236, part 1), organizing mass disorder actions (Article 225), organizing of the group actions which grossly disrupts public order (Article 226), showing group resistance to a police officer or any other government representative (Article 353 part 2), and, finally, with hooliganism… perpetrated: both a) by a group’s conspiracy; and B ) against a government representative (clause A and B of paragraph 2 of article 239).

Since Vahagn Chakhalyan was arrested, the Georgian authorities have been continuously delaying the trial under various pretexts. Thus, although the case brought against Vahagn Chakhalyan together with the conclusion rendered by the prosecution was sent to court as early as August 8, 2008, it was not until September 17 that the case was proceeded by the Akhaltskha court, whereas the first hearing took place on November 6 and was immediately postponed to November 19 on the initiative of the judge.

From chronological perspective, the last (third) hearing took place on December 3, during which the prosecutor informed the court about the new criminal charges brought against Vahagn Chakhalyan based on certain events that had taken place in March 2006. The judge immediately postponed the trial of Vahagn Chachalyan for an uncertain term.

Up to now all the applications presented by the defense asking to provide the materials of the new criminal charges, and to resume the trial remain unanswered. In fact, six months after the arrest of Vahagn Chakhalyan, his trial hasn’t even started.

Instead, the Georgian authorities continue to impose political and economic pressure on the members and supporters of the “United Javakhk” Democratic Alliance”, as well as on the relatives and friends of Vahagn Chakhalyan. They open new criminal cases, initiate other trials which are held summarily, under very vague circumstances and result in sentences affirming the conclusion rendered by prosecution. The Georgian authorities also create artificial obstacles for registering a well-known French lawyer Patrick Arapian as a defender of Vahagn Chakhalyan.

“Yerkir” Union has repeatedly applied to appropriate international structures and human rights’ organizations calling them, above all:

a) To recognize Vahagn Chakhalian and all persons on related trials as political prisoners;

b ) To investigate immediately the systematic and continuous violations of human rights in the Javakheti region;

c) To monitor and closely follow the proceedings of the trials;

d) To impose pressure on Georgian authorities, in order to stop the persecutions of the Javakheti-Armenian political activists and to release all the political prisoners.

A number of bodies have responded to the appeal of “Yerkir” Union. In particular, the OSCE Office in Georgia and the Office of the Human Rights Defender of Georgia has sent observers to monitor the trials of the Javakheti-Armenian political activists.

However, contrary to other international organizations, the office of the Council of Europe Commissioner for Human Rights, as well as “Amnesty International” did not show any reaction to the appeals of “Yerkir” Union, although that was supposed to be the mission and duty of the mentioned institutions.

Thus, we want to believe that the strange silence demonstrated by the mentioned international institutions with respect to the trials of Javakheti-Armenian political activists accounts solely for technical reasons and there is no other concealed intent behind it.

“Yerkir” Union again appeals to the Council of Europe Commissioner for Human Rights, Mr. Thomas Hammarberg, and “Amnesty International” to react to the processes which take place in connection with the Javakheti-Armenian political activist Vahagn Chakhalyan’s case from July 2008 up to present.

“Yerkir” Union is alarmed by the fact, that the indifference toward this crisis shown by international community is actually empowering the Georgian authorities to strengthen the pressure on the Javakheti Armenian political activists, as well as the members of their families and supporters, by this contributing to further escalation of situation and getting the processes out of control.

14 January 2009

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 2009-01-17

ԲՈՐԺՈՄԻՑ ԱԽԱԼՑԽԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉԵՆ ՀԱՍՆՈՒՄ ԱՄԻՍ ՈՒ ԿԵՍ

Չախալյանի գործը առայժմ ձգձգման փուլում է

«Միասնական Ջավախք» շարժման առաջնորդներից մեկի, ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի գործի քննությունը ոչ միայն անհասկանալի ու արտառոց բաղկացուցիչներ ունի, այլեւ ինքնին հավակնում է ձգձգվելու բավականին երկար, հատկապես, որ դրա համար հարեւան Վրաստանում միայն ցանկություն է պետք, եւ ոչինչ ավելին: Վերջին դատական նիստը Չախալյանի, նրա հոր եւ եղբոր գործով տեղի է ունեցել դեռեւս դեկտեմբերի 3-ին, որից հետո ցայսօր գործը տեղից չի շարժվում:

«Ազգի» տեղեկություններով, Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը հունվարի 12-13-ին այցելել է նրան կալանավայրում, տեսել, որ բավականին վատթարացրել են Չախալյանի պայմանները: Մինչ այդ էլ վրացական իրավապահ մարմիններն արգելել էին գիրք ու գրականություն փոխանցել Չախալյանին, իսկ փաստաբանի այցելության ընթացքում պարզվել է, որ Չախալյանի խցից տարել են նաեւ ռադիոն, առանց որեւէ բացատրության: Այսինքն, Չախալյանին վրաց իրավապահները նախընտրում են պահել տեղեկատվական վակուումի մեջ` զրկելով նորություններին տեղեկանալու որեւէ հնարավորությունից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանը, որ ստանձնել է «Միասնական Ջավախք»-ի ակտիվիստ Վահագն Չախալյանի պաշտպանությունը, ժամանել էր Վրաստան, այցելել Թբիլիսի ու Ախալքալաք, որտեղ հանդիպումներ է ունեցել Վրաստանում Ֆրանսիայի դեսպան պրն Ֆուռնեի, ԵԱՀԿ վրաստանյան ներկայացուցչության մարդկային չափման գրասենյակի ղեկավար տիկին Առնյո-Լվոֆի, Եվրոխորհրդի վրաստանյան ներկայացուցչության ղեկավար պրն Գաոնի, ինչպես նաեւ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հետ:

Այն ժամանակ Չախալյանի ընտանիքի դիմումը, որ իրենց շահերը ներկայացնի ֆրանսիացի փաստաբանը, մնաց անպատասխան տարբեր պատճառաբանություններով ու թղթաբանական պահանջներով: Փաստաբան Ստեփան Ոսկանյանն այս անգամ Չախալյանին այցելությանը զուգընթաց համապատասխան մարմիններին է ներկայացրել նաեւ Պատրիկ Արապյանի համար դիմումի մերժման հիմք եղած փաստաթուղթը:

Դեռեւս չկա պատասխան` հաստատվել է Արապյանի առնչությամբ դիմումը, թե ոչ: Փաստաբան Ոսկանյանին փոխանցել են, որ առայժմ պետք է սպասել մինչեւ երկուշաբթի, թեեւ դիմումը ներկայացվել է երկուշաբթի, իսկ այդօրինակ հարցերը պարզ են դառնում մեկ-երկու օրվա ընթացքում:

Ինչեւէ, Չախալյանի գործով վերջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 3-ին, նիստի շարունակման մասին տեղեկանալու զանգերին էլ պատասխանել են, թե նոր գործով նյութերը չկան: Այսինքն` այսքան երկար ժամանակահատվածում այդ նյութերն ընդամենը 100 կմ հեռավորության վրա գտնվող Բորժոմից չեն հասել Ախալցխա:

Նոր գործի մասին էլ հայտնի էր դարձել միայն դեկտեմբերի 3-ի նիստում, երբ դատախազը միջնորդել էր Բորժոմի դատախազության առաջադրած նոր մեղադրանքը ներառել ընդհանուր վարույթում: Չախալյանների պաշտպաններն ու դատավորն անտեղյակ էին նոր մեղադրանքից, ուստի դատավորը որոշել էր հետաձգել նիստը` մինչեւ նոր գործի առնչությամբ կստանա փաստաթղթերը, որոնց մասին էլ կտեղեկացվեն նաեւ փաստաբանները: Սակայն մինչեւ ներկա պահը այդ գործի նյութերից եւ ոչինչ հայտնի չէ, ու չնայած արդեն հայտարարվել է, թե հունվարի 21-ին կլինի գործի քննության շարունակությունը, ավելի շուտ դա կլինի դատական նիստը եւս մեկ անգամ հետաձգելու պատճառ:

Հայտնի արտահայտությունը կարելի է վերաձեւակերպել այսպես. օրենքներ ունեն հարեւանները, աշխարհը չունի:

http://azg.am/AM/2009011703

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 2009-01-22

ՉԿԱ ԲԵՆԶԻՆ, ՉԿԱ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ

Վրաց իրավապահ մարմինները բենզին չունեն ամբաստանյալին Թբիլիսիից Ախալցխա հասցնելու համար, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվում է առնվազն մեկ շաբաթով: «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդներից մեկի` Վահագն Չախալյանի գործի քննությունն այսպիսի տարօրինակություններով հարուստ է: «Ազգը» տեղեկացրել էր, որ երեկ պետք է տեղի ունենար դատական նիստը, սակայն բենզինի բացակայությունը «պատճառ» է դարձել դատական նիստը հետաձգելու:

«Ազգի» տեղեկություններով, դեռեւս չհաստատված է մնում նաեւ Չախալյանի ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի` Չախալյանների շահերը ներկայացնելու դիմումը, որն իբր գտնվում է Վրաստանի արդարադատության նախարարի սեղանին ու դեռ մնում է այնտեղ:

Հիշեցնենք, որ վերջին դատական նիստը Չախալյանի, նրա հոր եւ եղբոր գործով տեղի է ունեցել դեռեւս դեկտեմբերի 3-ին:

Ա. Հ.

http://azg.am/AM/2009012228

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

В Грузии задержаны представители армянских общественных организаций

22 января около 13:00 местного времени полицейские ворвались в Армянский молодежный центр города Ахалцха (Грузия) во время занятий танцевального кружка, и потребовали директора центра Григора Минасяна. У учеников и преподавателей отобрали мобильные телефоны, а входы в здание перекрыли. Из компьютеров изъяли части, содержащие информацию, а также забрали несколько книг из библиотеки центра. Потом полицейские удалились, передает армянская телекомпания "Еркир Медиа".

Уже около 13:40 в районе города Аспинза прибывшими из Тбилиси представителями правохранительных органов была остановлена маршрутка. Представители Министерства внутренних дел Грузии задержали пассажира маршрутки, директора Армянского молодежного центра Ахалцихе Григора Минасяна. По некоторым сведениям, полицейские надели наручники на Минасяна и засняли этот процесс. Около 16:00 те же полицейские прямо во время похорон арестовали президента благотворительной организации "Шарль Азнавур" Сергея Акопджаняна. В квартирах обоих задержанных были проведены обыски, ничего не обнаружено. По имеющимся сведениям, их заподозрили в членстве в вооруженной группировке. В тот же день задержанных перевели в Тбилиси.

Напомним, что это - не первый случай преследования представителей армянских общественных организаций в Грузии. Так, 18 июля 2008 года, после взрыва у дома главы районной полиции Ахалкалаки (в результате которого никто не пострадал) сотрудники полиции ворвались в дом члена Демократического альянса "Единый Джавахк" Гургена Шириняна под предлогом его задержания. В процессе несанкционированного обыска при неизвестных обстоятельствах был убит сотрудник полиции Артур Беруджанян. 20 июля спецотряды окружили одно из полуразрушенных зданий в Ахалкалаки, где, по имеющейся у них информации, якобы скрывался Ширинян. В ходе операции, опять при невыясненных обстоятельствах, погиб еще один полицейский - Армен Габриелян. Сам Ширинян до сих пор не найден.

Далее, 21 июля 2008 года, бойцы ОМОН, ворвавшись в дом другого лидера "Единого Джавахка" Ваагна Чахаляна, арестовали его и членов его семьи. Судебный процесс по делу Чахаляна, который обвиняется по нескольким статьям УК Грузии, растягивается по разным поводам, грузинские власти продолжают оказывать политическое и экономическое давление на членов блока "Единый Джавахк" и их семьи, создаются препятствия для утверждения известного французского адвоката Патрика Арабяна в качестве защитника Ваагна Чахаляна. Отметим также, что армянские общественные организации послали несколько жалоб комиссару Совета Европы по правам человека Томасу Хаммербергу и международной правозащитной организации Amnesty International по поводу хода дела Чахаляна, но реакции на них не последовало. Омбудсмен Армении Армен Арутюнян также обратился с просьбой к своему грузиснкому коллеге Созару Субари проследить за процессом Чахаляна.

СКОЛЬКО ЭТО МОЖЕТ ПРОДОЛЖАТСЯ????

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   3 пользователя, 0 анонимных, 287 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    288 гостей
    Firefly RDR lord17
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...