Перейти к публикации

O Левоне Тер-Петросяне


ichbinslon

Рекомендованные сообщения

Ես իմ դիրքորոշումը իշխանությունների նկատմամբ այս տարիների ընթաքում անընդհատ ասել եմ, բազմիցս մասնակցել եմ իշխանությունների դեմ պայքարի բոլոր ձեւերին: 2008 թվականին տպավորություն էր ստեղծել, որ հասարակության համբերության բաժակը լցվել է, եւ այս անգամ հնարավորություն կլինի համախմբել ամբողջ հասարակությանը, ինչպես նաեւ համերաշխության պայմաններում համախմբել մեր ընդդիմադիր դաշտը եւ, վերջիվերջո, ազատվել այս իշխանություններից: Ձեզ ասեմ, որ եւ այս իշխանությունները, եւ նախորդ իշխանությունները ինձ համար բացարձակապես նույնն են: Խնդիրն այս է` ազատվել այս տիպի իշխանություններից եւ նոր որակի իշխանություն ստեղծել Հայաստանում: Եվ իշխանությունները դրանից սարսափում էին, եւ իրենք իրենց փրկելու համար ընտրեցին հետեւյալ քայլը` առաջ բրթել Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Դուք հիշեք 1988 թվականի այն միասնական շարժումը, որը կոտրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը` թույնի մթնոլորտով հասարակությանը պառակտելով եւ մարդկանց իրար դեմ դուրս հանելով: Եվ նույնը տեղի է ունենում այժմ:

Ինչո՞վ Լեւոն Տեր-Պետրոսայանը մտավ քաղաքական դաշտ` թույնով, ստով, ատելությամբ: Ոչ մի ստեղծագործական միտք: Թույնի այս մթնոլորտում կարող է այլեւս հնարավոր չլինել հինը փոխելով նոր բանի գալ: Ցավոք սրտի:

Եվ հարցն այսօր այսպես է դրվում է` եկեք ընտրենք չարյաց փոքրագույնը: Բայց ինչու՞ չարիքների միջեւ պետք է ընտրենք, ինչու՞ պետք է չարիքներից ընտրություն անենք: Երկուսն էլ նույն չարիքն են ինձ համար: Եվ ես ուզում եմ ներողություն խնդրել մեր ժողովրդից, որ աջակցել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին այն ժամանակ, երբ ինքը դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ` հետագայում այսպիսի չարիք բերելով մեր պետությանն ու հասարակությանը: Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնած բոլորին դավաճան է անվանում: Տեր-Պետրոսյանը ապացուցեց, որ ինքը ազգային գործիչ չէ, որ ինքը պետական գործիչ չէ, որ ինքը ազատական շարժման ներկայացուցիչ չէ, որովհետեւ մի մարդ, որը նրանց, ովքեր չեն միանում իրեն, անվանում է դավաճան` պառակտելով ամբողջ քաղաքական դաշտը, ազատականության մասին խոսք անգամ լինել չի կարող: Ֆաշիզմ` առանց գաղափարախոսության: Ուրիշ ոչինչ:

Եվ այս պայմաններում կա նաեւ այն մարդկանց մեղավորությունն, ովքեր անընդհատ կեղծում են պատմությունը: Երեկ ես լսում էի Ռոբերտ Քոչարյանին: Նա խոսում էր Քելբաջարի օպերացիայի մասին, եւ իբր թե մոռացել է, որ այն ժամանակ պաշտպանության նախարարը ոչ թե Վազգեն Սարգսյանն էր, այլ Վազգեն Մանուկյանը: Սա միտումնավոր է արվում:

Նույն ձեւով կեղծվում է 1996 թվականի ընտրությունների պատմությունը: Այո, 1996 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը կրեց խայտառակ պարտություն, հայտնի դեպքեր տեղի ունեցան կենտրոնական հանձնաժողովի մոտ, որը համընկնում էր Ազգային ժողովի շենքի հետ: Հաջորդ օրը` ժամը 12-ին, նշանակված էր հանրահավաք, բայց Տեր-Պետրոսյանը տանկերը մտցրեց քաղաք` վարկաբեկելով նաեւ մեր այն բանակը, որը ինքը չէր ստեղծել, եւ որը հաղթանակներ էր բերում ռազմաճակատից: Եվ այդ ժամանակ առաջացավ այս նախադասությունը, որ 100 տոկոսով էլ ձայն ստանան, չենք թողնի: Այսինքն` դրանով փակվեց քաղաքական պայքարը, դրանով փակվեց միտումը, որ ընտրությունների միջոցով այս երկրում ինչ-որ բան կարելի է փոխել: Եվ դրանից հետո ի՞նչ ձեւեր մնացին` մնաց հեղաշրջում, մնաց տեռոր: Հեղաշրջում եղավ 1998 թվականին, տեռոր եղավ հոկտեմբերի 27-ին:

Այդ նախադասությունից հետո, որ 100 տոկոս էլ ձայն հավաքեն, միեւնույն է, մենք ձեզ իշխանություն չենք տա, 1998 թվականին Տեր-Պետրոսյանի կողքիններն իր դեմ դուրս եկան, եւ նա վախեցավ ու դուրս եկավ իշխանությունից: Հետո եղավ հոկտեմբերի 27-ը:

Հիմա նա նորից իր թույնով եկել է քաղաքական դաշտ` պառակտիչ գործունեություն ծավալելու: Ես դրա համար կոչ եմ անում բոլոր թղթակիցներին` պատմության ճշմարտության բոլոր հատիկները պետք է պահպանել, որպեսզի նոր սերնդին չխաբեն, չտանեն իրենց հետեւից` խաբեության ու բլեֆի վրա: Եվ ի վերջո, բոլորիդ եմ դիմում` հերիք եղավ բոլ եղավ. մենք կարո՞ղ ենք հանդուրժել այս որակի պետություն, երբ ամբողջ աշխարհը առաջ է գնում, երբ մեր դեմ այսպիսի բազմաթիվ մարտահրավերներ կան:

Ես կոչ եմ անում ժողովրդին, սթափվել, մի օր ազատ ժամանակ կա, մտածեք, քվեարկեք ըստ ձեր սրտի պահանջի, ըստ ձեր հոգու պահանջի, այն մարդկանց համար ում միջոցով տեսնում եք պետության կառուցումը, մի մտածեք մեկին մյուսով գցելու մասին, երբեք այսպիսի ձեւերով մեր պետությունը ոչ մի բանի չի հասնի:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 0
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   3 пользователя, 0 анонимных, 239 гостей (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    239 гостей
    Арарат varvarikus Ara55
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...