Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Թուրքականության մեծ ցույցը


Рекомендованные сообщения

Թուրքականության մեծ ցույցը

Մարիամ Լաու, «Die Welt»

Թուրք ազգայնամոլները վճռել են ի հիշատակ և մեծարումն Թուրքիայի նախկին ՆԳ նախարար, մեծ վեզիր Թալեաթի սույն թվականի մարտի 18-ին Բեռլինում զանգվածային ցույց կազմակերպել, որի մասնակիցների թիվը, ըստ կազմակերպիչների նախնական հայտարարության, պետք է շուրջ 5 միլիոնի հասնի։ Չնայած Թուրքիայի վարչապետ Էրդողանը պաշտոնապես իր անհամաձայնությունն է հայտնել այդ միջոցառման առնչությամբ՝ Թուրքիայի քաղաքացիներին նույնպես կոչ անելով չմասնակցել ցույցին, այնուհանդերձ Գերմանիայի բազմամարդ թուրքական համայնքում դեռ ոչ ոք չի համարձակվել ընդդիմանալ միջոցառմանը։ Կասկածի ենթակա չի կարող լինել, որ ցույցի կազմակերպման հիմնական տեսանելի շարժառիթը նախորդ տարվա հունիս ամսին Գերմանական բունդեսթագի կողմից ընդունված՝ հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևն է, իսկ նպատակը հակազդեցության և ճնշման գործադրումը, որպեսզի այդ բանաձևն իր բոլոր որոշումներով հանդերձ չեղյալ հայտարարվի։ Ստորև ներկայացնում ենք նախատեսված ցույցի վերաբերյալ գերմանական հեղինակավոր «Die Welt» պարբերականի փետրվարի 22-ի համարում զետեղված հրապարակումը։

Թուրքականության մեծ ցույցը

Թուրք ազգայնամոլները նախապատրաստում են «երթ Բեռլինի վրա» ի պատիվ մեծ վեզիր Թալեաթ փաշայի

«Վերցրու՛ քո դրոշը, եկ Բեռլին». այսպիսին է այն նշանաբանը, որի ներքո մի խումբ թուրք ազգայնամոլներ կոչ են արել ի պատիվ մեծ վեզիր Թալեաթ փաշայի 2006 թ. մարտի 18-ին դաշնային հանրապետության մայրաքաղաքում դուրս գալ մեծ ցույցի։ Թալեաթ փաշան պատկանում էր Օսմանյան կայսրությունում 1915/16 թվականների տեղի ունեցած հայոց ցեղասպանության կազմակերպման և իրականացման պարագլուխների շարքին։ 85 տարի առաջ նա մի հայ ուսանողի կողմից գնդակահարվեց Բեռլինի քարե հրապարակի մերձակայքում։ Ցույցը, որի դիմումը ներկայացվել է Բեռլինի թուրքական համայնքի կողմից, պետք է քաղաքի կենտրոնով և Ֆազանեն փողոցով, որտեղ գտնվում է Բեռլինի հրեական համայնքի կենտրոնը, ընթանա դեպի Էռնստ-Ռոյթերի հրապարակը։ Չնայած հազիվ թե հնարավոր լինի ընդունել, որ իրապես, ինչպես ծանուցվել է, հինգ միլիոն թուրքեր մասնակից կդառնան «Բեռլինի վրա» տեղի ունեցող երթին, սակայն ներկա քաղաքական կլիմայի պայմաններում, որը դեռ գտնվում է հակասեմիտական «Գայլերի հովիտ – Իրաք» ֆիլմի ազդեցության ներքո, Թուրքիայում վերջին շրջանում քրեական-իրավական առումով պաշտպանված «թուրքականության» փոքր ցույցերը նույնպես որոշակի նշանակություն են ձեռք բերում։ Այս ընթացքում այդ հարցի շուրջ հանդես են եկել թուրքական պառլամենտի մի քանի պատգամավորներ, այդ թվում նաև կառավարող կուսակցության պատկանյալներ։ Թուրքական «Վաթան» թերթի տեղեկությունը, ըստ որի Անկարայում Գերմանիայի դեսպանը՝ Վոլֆ Ռութհարտ Բոռնը, թուրքական կառավարությանը բողոք է ուղղել այդ ցույցի կապակցությամբ, դեսպանության կողմից հերքվում է։ Ազգայնամոլներին առանձնապես զայրացնում է Գերմանական Բունդեսթագի կողմից Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևը և գերմանական դասագրքերում ցեղասպանության հիշատակումը։ Նրանք, ի միջի այլոց, վկայակոչում են իսլամի փորձագետ Բեռնարդ Լեվիսին։ Դոգու Պերինչեկը՝ Թալեաթ փաշայի շարժման ղեկավարներից մեկը, Շյոնեբերգի մի փոքրիկ ռեստորանում կայացած իր երեկվա մամլո ասուլիսում անթաքույց կերպով հետևյալ սպառնալիքն էր արձակում. «Ես գերմանական հասարակայնությանը նախազգուշացնում եմ։ Եթե մենք ոչնչանանք, դուք նույնպես կոչնչանաք»։ Եթե բանաձևը և դպրոցական դասագրքերում «այդ կեղծիքները» չլինեին,- հայտարարում էր նա,- ապա նաև ցույցի անհրաժեշտությունը չէր լինի։

Պերինչեկը, որը Շվեյցարիայում հայոց ցեղասպանության ժխտման պատճառով մեղադրվել է և շատ տարիներ նստել թուրքական բանտերում, իր սևեռուն գաղափարներով և «դավադրության» տեսություններով կարող է սոսկ մի եզրային գործիչ լինել։ Երրորդ աշխարհի հում սոցիալիզմից, թուրքական նացիոնալիզմից, իսկ փոքր-ինչ ավելի ուշ նաև իսլամիզմից բաղկացած նրա գաղափարական շիլան, այնուամենայնիվ հեղինակավոր է այն տրամադրության համար, որն առկա է նաև «Գայլերի հովիտի» ետևում։ Ծաղրանկարի շուրջ առաջացած վեճում վիրավորված Մահմեդին Պերինչեկը պաշտպանում է որպես «հեղափոխական պետության հիմնադիր»։ «Առաջին համաշխարհային պատերազմում մենք պաշտպանել ենք մեր հայրենիքը»,- հայտարարում է Պերինչեկը լրագրողներին,- «Հայերը օգտագործվել են իմպերիալիստների կողմից»։ Նույնը կվերաբերեր այսօր նաև Հյուսիսային Իրաքի քրդերին, որոնք այնտեղ «ամերիկյան խնամակալության ներքո «մի նոր Իսրայել էին հիմնել»։ «Մենք մեր հայրենիքը ցանկացած ժամանակ դարձյալ կպաշտպանենք, նաև, եթե մեզ այնուհետև չարախոսաբար մեղադրեն ինչ-որ մեկի ցեղասպանության մեջ»։ Այդ արտահայտության ներքո կարող են քրդերը նկատի առնված լինել, որոնք ֆիլմում ևս ներկայացվում են որպես Ամերիկայի գաղտնի գործակալներ։

Մինչև այժմ ոչ մի թուրքական կազմակերպություն բացահայտ կերպով չի բողոքել ցույցի դեմ։ Կենան Կոլատը՝ Գերմանիայի թուրքական համայնքի նախագահը, չնայած հայտարարում է, որ իրենք չեն մասնակցի, սակայն ցուցարարների «փափագը մենք կիսում ենք»։ Կոլատը նույնպես այն տեսակետին է, որ բունդեսթագը պետք է իր բանաձևը ետ վերցնի։ «Մենք հանդես ենք գալիս անկախ փորձագետների մի հանձնաժողովի ստեղծման օգտին, միայն դրանից հետո կարելի է որոշում ընդունել»։ Ի միջի այլոց, կոչը ստորագրել են կառավարությանը մոտ կանգնած կրոնական DITIB կազմակերպությունը, ինչպես նաև թուրքական սոցիալ-դեմոկրատները, Քեմալ Աթաթուրքի գաղափարների պաշտպանության մի ընկերություն և մի թուրքական ծնողական միություն։ Մարտի 18-ին, բացի դրանից, միաժամանակ տեղի է ունենալու խաղաղության գերմանացի ակտիվիստների մի ցույց Իրաքի պատերազմի տարելիցի կապակցությամբ։

Նյութը գերմաներենից թարգմանեց և հրապարակման պատրաստեց Աշոտ Հայրունին

http://www.hra.am/arm/?page=issue&id=15781

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 2
  • Создано
  • Последний ответ

Ափսոս ԱՍԱԼԱ-Ն արդեն չի կատարում մարտական գործողություներ այդ ցույցը մի լավ տեղը տեղին կխափանեին(իհարկե ռումբերով) :blowup:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

www.welt.de

CSU-Abgeordneter fordert Verbot von türkischer Demo in Berlin

Der CSU-Europaabgeordnete Markus Ferber hat gefordert, eine für März geplante Demonstration türkischer Organisationen zu verbieten. Die Forderung der Organisatoren an den Bundestag, die Armenien-Resolution zurückzunehmen, sei volksverhetzend und rechtfertige ein Verbot der Demonstration, erklärte Ferber in Brüssel. Die "Initiative türkischer Organisationen", die für den 18. März zur Demo aufgerufen hat, bestreitet den Völkermord an den Armeniern 1915/16 durch das Osmanische Reich. Der Bundestag hatte 2005 zum 90. Jahrestag des Genozids der Opfer gedacht und die Türken zur Anerkennung der Ereignisse aufgefordert.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 10 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    10 гостей
    Колючка Анчара Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...