Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

ТОП высказывания наших политиков


Ваэ

Рекомендованные сообщения

  • OpenArmenia Club

ԹԵՎԱՎՈՐ ԽՈՍՔԵՐ՝ ԱՍՎԱԾ ԵՎ ՉԱՍՎԱԾ

--------------------------------------------------------------------------------

Ռոբերտ Քոչարյան

Էս վերջերս մի գլուխ բաց նամակ եմ ստանում, ոնց որ խոսնակս է ասում՝ օրը մի «անհեթեթ» թուղթ. հա՛մ ընդդիմությունն է յուղ վառում, հա՛մ կոալիցիան, վերջը ո՞նց է լինելու: Սեդրակս ասում է՝ պապ, քեզ պե՞տք է վերջը:

Անդրանիկ Մարգարյան

Յա՛հ, էսքան շուն կա՞, դե թող ինչքան կուզեն՝ հաչան...ՏԻՄ ընտրություններում մեկ ա ՀՀԿ-ն ա հաղթել:

Արթուր Բաղդասարյան

Որտե՞ղ են ձմեռում արջերը, է՜, դրանց պատճառով կոալիցիայում խանդը սիրուց ուժեղ դուրս եկավ: Սերս տվել եմ... դե լավ, սերս գաղտնի թող մնա: Առայժմ:

Տիգրան Թորոսյան

Ե՛վ երեկ, ե՛ւ այսօր, ե՛ւ վաղը սահմանադրությունը չպետք է խախտել. ուզո՞ւմ եք արածս ջուրն ընկնի՞...

Վահան Հովհաննիսյան

Ո՞վ է «թռնում», ո՞վ է «գցում», դա մեր գործը չէ, ես գործ տվող չեմ...115 տարի գործ ենք տվել, արդեն զզվել ենք:

Գալուստ Սահակյան

Էս սուտլիկ որսկանների ձեռքը կրա՞կն ենք ընկել: (Բա Լիսկա՞ն-խմբ.)

Աղվան Հովսեփյան

Կարո՞ղ ա բաց եմ քվեարկել: (Արթուրն ինչքան ուզում է նամակ գրի, մեջը փաստ չկա, հո խախտումներն աչքաչափով չե՞մ գտնելու):

Սերժ Սարգսյան

Քո պատկերացումներն են խորը ժողովրդավարության մասին, թե՞ միջազգային դիտորդներինը, այ լրագրող, ասացին՝ ընտրությունները ժողովրդավարական չափանիշներով են անցել, էլի: Չե՞ս հավատում՝ «Իկոնոմիստը» կարդա:

Շավարշ Քոչարյան

«Արդարությունը» պետք է ընդունի իր անարդարությունը, ներողություն, սխալները:

Արամ Կարապետյան

Ես լավագույններից լավագույնը լինեմ ու չկարողանա՞մ Փարաքարը փակել, բայց հո Կաշչեյ Բեսմերտնին չե՞ն, մեկ է, գնալու են...

Հովհաննես Հովհաննիսյան

Ծակ նավակ եք տվել՝ ուզում եք ծովից ափ հասնե՞նք (ո՞ր ծովի, ո՞ր ափը, Արեւմտյա՞ն):

Սամվել Բաբայան

Հայաստանում չկա, չի եղել ու չի լինելու էն տղամարդը, որն ինձ հետ պայմաններով խոսի: (Իսկ ԼՂՀ-ո՞ւմ-խմբ.)

Րաֆֆի Հովհաննիսյան

Դուք մարդ սպանե՞լ եք, Դուք ո՞ր երկրի քաղաքացի եք...

Արամ Զ. Սարգսյան

Երկիրը հայրենիք դարձնելու համար հեղափոխություն է պետք. հունվարի 27-ին կտեսնեք՝ հեղափոխություն կանենք, թե չէ... Շեւարդնաձեի դողացող ձեռքերը հիշո՞ւմ եք՝ ես դա ձեզ խոստանում եմ...

Ստեփան Դեմիրճյան

Դեպի Ստրասբուրգ՝ սահմանադրական ճանապարհով, այնտե՛ղ կասեն՝ ի՞նչ անել, ե՞րբ անել, ումո՞վ անել...

Վազգեն Մանուկյան

Միայն բոյկոտ, մի հատ էլ սա փորձենք, Շուրա, քանի որ սատանաներ եւ հրեշտակներ չկան...

Արտաշես Գեղամյան

Սոսիների հետեւում անտառը չեք տեսնում. մի գնացեք Կանտ, Յում, Ռումի, Ռոբերտ Հիլս կարդացեք՝ հետո ձեզ հետ կխոսեմ, թե չէ Չեքիջյանի երգչախումբն եք հիշեցնում...

Ալեքսան Կարապետյան

Բնակչության մեջ ռեյտինգով առաջին տեղում Ռոբերտ Քոչարյանն է՝ 25 տոկոս, երկրորդ տեղում Գեղամյանը՝ 15 տոկոս: Քոչարյանն օրենքով էլ չի կարող նախագահ դառնալ, ո՞վ է մնում... Գեղամյանը:

Արշակ Սադոյան

Չէ, հարգելի ռադիոլսող, միայն բիլակակռիվը կփրկի էս թալանչիներից:

Հովիկ Աբրահամյան

Մկների բազմացման առանձնահատկությունն եմ ուսումնասիրում՝ դոկտորականս էդ թեմայով է լինելու: Մեր գյուղատնտեսությունը պետք է փրկել կրծողներից:

Վարդան Օսկանյան

Երեւում է՝ մույսների համեմատ իմ լսողությունն ավելի լավ է, քանի որ միայն ես եմ կովկասյան վագրի մռնչյունը լսում, ոյեւէ մեկն էլ չի լսել:

Արկադի Ղուկասյան

Կարծում եք 7,5 մլն-ը առանց ինձ կհավաքվե՞ր:

Ժողովրդի անունից մի իրավապաշտպան

Հանրաքվեի ժամանակ ժողովրդին քարշ տվեցիք Պապլավոկի զուգարան:

источник - http://www.azg.am/?lang=AR&num=2005122802

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 0
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 7 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    7 гостей
    Putnik
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...