Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Маназкерт 1071


Mono

Рекомендованные сообщения

Молодец Маркос - граматно устаял за Таик:

Добавлю (жаль нет времени переводит для СИМОН, нечего, кто-то уяснит...):

Բագրատունիների Հայկական այս թագավորությունը, (Artanudgi tagavorutuny) որը հիմք ուներ դեռ 782 թվականին Վասակ Բագրատունու ստեղծած իշխանությունը, տարբեր ժամանակներում և տարբեր չափով ընդգրկել է Մեծ Հայքի Տայք նահանգը, Բարձր Հայքի հյուսիսային գավառները, Գուգարք նահանգի կենտրոնական ու արևմտյան գավառները և Փոքր Հայք նահանգի արևելյան գավառները: Մեր պատմագիտության կողմից այն ավանդականորեն և ցավալիորեն համարվել է վրացական, մինչդեռ նրանում □վրացական□ է միայն այն, որ նրա բնակչության բացարձակ մեծամասնությունը կազմող հայերի մի մասը, այն էլ հետագա դարերում, եղել է վրացադավան: Որպես վրացական թագավորություն` նրա պատմությունը համառորեն չի ուսումնասիրվել հայ պատմագիտության կողմից, իսկ բացառիկ հիշատակումներ արվել են միայն ընդգծելու համար նրա □վրացականությունը□: Ավելին, կառուցվել է մի հսկայական տեսություն, ցույց տալու համար այս ժամանակաշրջանում □Հայկական և Վրացական թագավորությունների համագործակցությունը□, այն դեպքում, երբ իրականում համագործակցում էին երկու Հայկական թագավորություններ: Այս թագավորության արքաները, լինելով Բագրատունիների տոհմից և որպես հպատակներ ունենալով հիմնականում հայերին, իրենց հռչակեցին □վրացական թագավոր□-ներ, նախ այն պատճառով, որ իրենց, այսինքն Բագրատունիների մեկ այլ ճյուղ արդեն □Հայոց թագավոր էր□ և համահայկական իշխանության ձգտող Բագրատունիները չէին կարող ունենալ երկու □Հայոց թագավոր□, իսկ հետո էլ հիմնականում նրա համար, որ □օրինական□ հիմք ունենա տիրելու նաև Վրաստանին: Եվ իրոք ի վերջո վրացական իշխանությունները միավորվեցին հենց այս` Արտանուջի թագավորության, հիքի վրա, որին 978 թ-ին միավորվեց նաև Աբխազական թագավորությունը: Սակայն հենց այս վերջի հանգամանքներն էլ չար կատակ խաղացին այս պետության ռազմաքաղաքական բախտի վրա: Միավորված պետությունում արդեն հայերը, որոնք հիմնականում Տայքի և Գուգարքի բնակիչներն էին, բացարձակ մեծամասնություն չէին, ու թեև առանձին վերցրած իրենց թվով դեռ կարող էին համեմատվել վրացիների կամ աբխազների հետ, սակայն վերջիններիս միասնական դիտարկման դեպքում, քանզի այս ազգերը նույն կրոնի էին` այսինքն ուղղափառ, հայերը փոքրամասնություն էին մնում: Այս ամենի հետևանքով տեղի արքաները, սկզբում միայն ձևականորեն լինելով □վրացական թագավորներ□ և այդ կոչումը կրելով միայն արդեն իսկ մեր հիշատակած նպատակով, հետագայում արդեն (մեծապես սկսած Արտանուջի, Աբխազական թագավորությունները և վրացական իշխանությունները մեկ պետության մեջ միավորած Բագրատ III-ից (978-1014)) իրոք աստիճանաբար վրացականացան և դարձան վրացական թագավորներ: Ի դեպ ստեղծված վրացական պետությունը, մեծապես հիմք ունենալով նաև Աբխազական թագավորությունը, կործանարար եղավ հատկապես աբխազների համար, որոնք լինելով նույն կրոնի և կենցաղով ու բարքով վրացիներին ավելի մոտ, մեծամասսամբ լուծվեցին վրացական ազգի մեջ, գենետիկորեն ուժեղացնելով նրան և դրա փոխարեն իրենք խիստ թուլանալով: Այս առումով Տայքի ու Գուգարքի արևելյան գավառների հայերի □բախտը բերեց□ այն տեսանկյունից, որ նախ նրանց հարևան էր սկզբում ուժեղ Հայկական պետությունը, իսկ հետագայում հոծ հայաբնակ շրջանները, և հետո հիմնականում նրանով, որ հայերը կրոնական տեսանկյունից տարբերվում էին վրացիներից և դժվար էին ձուլվում: Այնուհանդերձ ուղղափառությունը որոշակի տարածում գտավ նաև Հայկական այս տարածքներում, որի հետևանքով շատ հայեր կորցրին իրենց ազգային դիմագիծը և ի վերջո դառնալով վրացադավան և արդյունքում` վրացի, կրկին գենետիկորեն ուժեղացրին վրացական պետությունը: Իր հերթին այժմ ժամանակակից վրացական պատմաբանները անթաքույց կերպով պատմականան Տայքը, Բարձր Հայքի հյուսիսային գավառները և Գուգարքը համարում են □վրացական տարածք□, որը ընդհանրապես չի համապատասխանում ճշմարտությանը: Բացի այդ գրականության մեջ վաղուց է ապացուցվել այն տեսակետը, որ միջնադարյան հայ հեղինակները դժբախտաբար (առաջնորդվելով կրոկական սկզբունքով) հաճախ վրացի կամ աբխազ էին կոչում այն հայերին, որոնք հանդիսանում էին վրացական եկեղեցու հետնորդներ (օրինակ արմատներով Մամիկոնյաներից սերող Լիպարիտ Օրբելյանին Վարդան Արևելցին անվանում է □վրացական իշխան□): Առիթն օգտագործելով կուզենայի նշել, որ նույնը տեղի ունեցավ նաև Հայաստանի արևելքում` Առանշահիկների թագավորության հետ, որոնք իրենց հավակնությունները Կուրի ձախափնյա տարածքների նկատմամբ հիմնավորելու համար հիմնականում ՄԵծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներն ընդգրկող իրենց պետությունը սկսեցին կոչել և այն էլ միայն արտաքին հարաբերություններում, Աղվանից թագավորություն: Սակայն աղվանցիները, ի տարբերություն վրացիների, այդպես էլ չկարողացան կամ չհասցրին ձևավորվել որպես միասնական ազգ և միջին միջնադարում արդեն գոյություն չունեին: Այս տեսանկյունից Արցախ-Ուտիքի թագավորությունը և նրա բնակչությունը խուսափեց Տայքի և Գուգարքի արևելյան գավառների հայերի ճակատագրից, սակայն դրա փոխարեն ներկայիս ադերբեջանական պատմաբանները ամեն կերպ խեղաթյուրելով պատմությունը և փորձելով ադերբեջանցիներն ներկայացնել որպես աղվանցիների հետնորդներ, որոնց հետ ընդհանրությունը միայն այն է, որ ադերբեջանցիները այժմ ապրում են աղվանցիների պատմական հայրենիքում, փորձում են Մեծ Հայքի Ուտիք և Արցախ նահանգները հայտարարել աղվանական և հետևաբար` ադերբեջանական: Այս տարածքներ □աղվանականությանը□ ես արդեն անդրադարձա վերևում, ինչը սակայն ամենևին էլ չի խանգարում պատմության ժամանակակից կեղծողներին հիմնավորել Ադերբեջանական Հանրապետության հավակնություններ այդ տարածքների նկատմամբ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 15
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    1 гость
    Левон Казарян
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...