Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Garegin Nzjdeh


violetta

Рекомендованные сообщения

ՑԵՂԱԿՐՈՆ ՇԱՐԺՈՒՄԸ

Մի քանի խոսք Ցեղակրոն Ուխտերի մասին:

Կազմակերպությունն ուներ իր Ծրագիր-Կանոնագիրը եւ «Հավատամքը», որը ներկայացնում ենք ստորեւ.

ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՄՔԸ (10)

Ա. Ես ցեղակրօն եմ - Եւ ահա՝ կ երդնում Վահագնի աջի վրայ՝ երբեք չմեղանչել ուխտիս դէմ - ապրել, գործել ու մեռնել որպէս ցեղամարդ:

Բ. Ինձ համար անհատականութեան եւ ազատութեան ամենաբարձր արարքը - դա հնազանդուելն է ցեղիս:

Գ. Ես ցեղաճանաչ եմ, եւ ահա՝ գիտեմ, թէ մե՛ծ է իմ ցեղը, թէ իմ ցեղն աւելի՛ն է տուել մարդկութեան, քան ստացել է նրանից. գիտեմ, որ հայոց նորագոյն յեղափոխութիւնը վերջին գործը չէ իմ ցեղի էութեան. գիտեմ, թէ ի՞նչ բաների ատակ է իմ ցեղը:

Դ. Ես ցեղահաւատ եմ, եւ ահա՛ պաշտում եմ ե՛ւ մի այլ աստուածութիւն - ցեղիս արի՛ւնը, որի անարատութեան մէջ է իմ ցեղի ապագան:

Ե. Ես ցեղահաղորդ եմ, եւ ահա՛ զգում եմ, որ իմ անձը աւելի՛ իմ գերագոյն ծնողին - իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին:

Զ. Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղուելու պարտականութիւն ունիմ ես, եւ ահա՛ պայքարում եմ մի մե՛ծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը:

Է. Ցեղակրօն ե՛մ, ասել է՝ ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ես խանդավառօրէն կը մնամ հպատակն ու մարտիկն իմ ցեղի:

Ը. Հայաստանից դուրս, սփիւռքի մէջ, ի՛նչ վիճակում էլ որ լինեմ՝ մեծահարուստ, բարեկեցիկ թէ օրավարձով աշխատող բանուոր՝ անդարձ պանդխտութիւն չեմ համարի տարագրի կեանքս: Չէ՛, վերադարձ կայ:

Թ. Կը դաւանեմ, որ իմ սերունդը աւելի՛ մեծ պարտականութիւն ունի, քան ունէր անցնող ազատագրական սերունդը: Պարտականութեան մէջ՝ ցեղակրօնի իմ բաժինը - առիւծի բաժինն է, ամենամե՛ծը:

Ժ. Ցեղակրօնը, որի նշանբանն է - աւելի՛, է՛լ աւելի զօրութիւն - պաշտամունք ունի իր ցեղի մարտական ոյժի, իմա՛ Հայ Յեղ. Դաշնակցութեան հանդէպ:

ԺԱ. Զոհապաշտ եմ ես, եւ ահա՛ երկիւղածօրէն կ ոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը յաւիտենական է, որոնք առիւծացան իրենց արիութեան մէջ, աստւ ածացան իրենց հոյակապ նուիրումի մէջ - որոնք իրենց արիւնը շռայլեցին մեր ցեղի գոյութիւնը եւ պատիւը յաւիտենականացնելու համար:

ԺԲ. Ցեսնել թէ ինչպէ՜ս աճում է իր ժողովրդի զօրութիւնը եւ արդարօրէն ընդարձակւում է Հայաստանը:

եղակրօնն էլ է ձգտում երջանկութեան - տ ԺԳ. Ցեղով է ապրում, ստեղծագործում եւ յաւերժանում ժողովուրդը: Մարդկային մշակոյթի գործում զօրութենական ոյժ է ցեղայնութիւնը: Արդ, թէ ինչո՛ւ ցեղային անհատականութեան եղծումը ցեղակրօնը համարում է ոճիր՝ ուղղուած մարդկութեան եւ, ի մասնաւորի, իր ժողովրդի դէմ:

ԺԴ. Ցեղակրօնը խորշում է այն բոլոր վարդապետութիւններից եւ հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը հեռու պահել ցեղի կազդուրիչ ստինքէն - կաթէն:

Նա խորշում է հայ իրականութեան մէջ զեռացող այն բոլոր ոյժերէն, որոնք թեպէտեւ հասարակական դիրքով հակոտնեայ, բայց ընդհանուր հոգեբանութեամբ միացած ճակատ է յարդարած մեր լուսաւոր ազգայնականութեան դէմ: Աւելի՛ պարզ: Ազգայնականութեան երկու ձեւերից - ազգայնական անհատապաշտութիւն եւ եսապաշտութիւն - ցեղակրօնը ողջունում է առաջինը, որն այլ

- 24 -

բան չէ, եթէ ոչ ազգանհատի արդար եւ արգասաւոր ձգտումը՝ հաւատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը, եւ պաշտպանել իր հաւաքական անձի ազատութիւնը:

Ցեղակրօնի այդ ձգտումը լիուլի համապատասխանում է համամարդկային բարոյականի եւ յառաջդիմութեան բարձր սկզբունքներին:

ԺԵ. Մե՛ծ է ցեղակրօնի իմ թշնամանքը, ինչպէս մե՛ծ է իմ պաշտամունքը: Ցեղիս թշնամիներ են թուրքը, բոլշեւիկը եւ սրանց հայադաւ գործակալն երը, ամէն անուան ու ծպտումի տակ - որոնց վճռաբար կը հակադրեմ իմ զօրութ ենական ցեղապաշտութիւնը:

- Ինձ համար գոյութիւն ունի հարցերի հարցը՝ հապա բախտահաս թո՞ւրքը:

- Ես խորշում եմ բոլշեւիզմից, որովհետեւ հակամարդկային է: Երիցս ատում եմ դա, որովհետեւ հակահայ է՝ թուրքի չափ, որովհետեւ թուրքի հետ զին ակցած մտաւ Հայաստան, որովհետեւ նրանից ցայսօր օգտուեց ցեղիս գերեզմանափորը - թո՛ւրքը, միա՛յն թուրքը:

Ցեղադրուժ բոլշեւիկը իր շնական հրաժարիմքն ունի.

Ես՝ իմ վճռական այո՛ն՝ ցեղիս.

Նա իր թուղթէ անզօր եղիցի՛ն ունի.

Ես՝ իմ հանապազօրեայ ազատագրական աշխատանքը ցեղիս համար:

Զզուելիօրէն բացասական է բոլշեւիկը, եւ դիմազուրկ՝ հոգեպէս:

Ցեղակրօնը մարդկութեան ներկայանում է ցեղադրոշմ ճակատով:

ԺԶ.Պարտուողականութիւն, կրաւորական տառապանք, սարսափի հոգեբանութիւն, լալկանութիւն, մտքի անիշխանականութիւն, կրօնական անդենականութիւն, դասակարգային եւ յարանուանական եսականութիւն - այդ ամէնից խորշելով խորշում է ցեղակրօնը:

ԺԷ. Ցեղակրօն եմ, ասել է՝ պարտիմ, կամիմ, կարող եմ գերազանցել, եւ պէ՛տք է գերազանցեմ ցեղիս թշնամիներին - նա՛խ թուրքին:

ԺԸ. Ուժապաշտ՝ տկարութիւն ու նահանջ չի ճանաչում ցեղակրօնը: Նրա մօտ կենդանի է ծարաւը՝ ոյժի, քաղցրութիւնը՝ զօհաբերութեան, եւ ճիգը՝ ցեղի ոյժ երի կենդրոնացման: Արտաշիսեան իր նախնիքների մեծութեան հետամուտ՝ նա պատկառում է իր ցեղէն, եւ աշխատում ամէնուրեք արժանաւորապէս ներկայացնել դա:

ԺԹ. Նրա համար նուիրական է հայոց նորագոյն քաղաքական գոյառութ եան օրը - Մայիս 28-ը - եւ այն խորհրդանշող սրբազան Եռագոյնը, որ է՝ սրբութի ՛ւն, քաղաքական դա՛տ եւ վախճանաբանութի՛ւն, միաժամանա՛կ:

Ի. Հայ մարդու հետ ցեղակրօնը խօսում է հայերէն, որովհետեւ գիտակցում է, թէ լեզուի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը:

ԻԱ. Ինքնամսխումի մէջ ազատ չէ՛ ցեղակրօնը: Քաջառողջ լինելու իրաւունք եւ պարտականութիւն ունի նա, որի ձեռքին է գալոց սերունդների ճակատագիրը:

ԻԲ. Նրա համար նախասիրելի են ա՛յն գիտութիւնները, արուեստներն,արհեստները, որոնք կարելի է ծառայեցնել իր ցեղի հզօրութեան եւ յաղթանակին: Ցեղակրօնը՝ մարտիկ է կամ պատրաստւում է դառնալ այդպիսին:

ԻԳ. Անձնական կամքի մշակութեամբ՝ ցեղակրօնը սատարում է հայ ոգու հսկայացումին:

Ցեղի կամքի աստուածացումը - ահա՛ թէ ինչի է ձգտում նա: Այդ անմեռ կամքին ահա՛, որ չմեռաւ դաժան դարերի հարուածների տակ, եւ չթողեց որ հայութեան մէջ Մամիկոնեանների ռազմաշունչ ոգին մեռնի, ցեղակրօնն ասում է վճռաբար՝ այո՛ եւ ամէ՛ն:

Կազմակերպությանն անդամակցում էին Ցեղակրոնության դավանանքը (հավատամքը) ընդունող երկսեռ հայորդիներ: Կազմակերպության միավորը Ուխտն էր, որն ուներ առնվազն յոթ անդամ: Ցեղակրոն Ուխտերի ղեկավար վերին մարմինը Կենտրոնական վարչությունն էր, որն ընտրվում էր Պատգամավորական ժողովի կողմից. վերջինս գումարվում էր տարին մեկ անգամ: Կենտրոնական վարչության նիստերին մասնակցում էր Հ.Յ.Դ. ԿԿ-ի որեւէ անդամ՝ մեկ ձայնի իրավունքով: Ուխտերը կազմակերպում էին ընկերական հավաքույթներ, Հայոց պատմության նյութի վրա՝ ցեղային ինքնաճանաչմանը նպաստող ասուլիսն եր, ինչպես նաեւ՝ մարզանք, զբոսանք եւ այլն: Ուխտերի ժողովներին կամ հավաքույթներին հայերենը պարտադիր էր:

Ուխտերի ներսում առկա էր խիստ կարգապահություն: Ուխտակիցների միջեւ գործում էր «Բոլորը մեկի եւ մեկը բոլորի համար» սկզբունքը:

Ցեղակրոն Ուխտերը ներդաշնակ հարաբերություններ էին պաշտպ անում Հայկական Կարմիր Խաչի, Հ.Յ.Դ. Ուսանողական միության եւ նման այլ հաստատությունների հետ, որոնք համակրում էին Ցեղակրոն շարժմանը:

Ուխտերի նշանաբանն էր. «Հայաստանը՝ հայերին»: Կազմակերպության պաշտոնական տոներն էին՝ Ցեղակրոնության օրը՝ հունվարի 14-ը (11), Դրոշակի օրը՝ օգոստոսի 10-ը:

Ցեղակրոնները պարտավոր էին նաեւ մասնակցել՝ Հայոց սգատոնին՝ ապրիլի 24-ին, Հայաստանի անկախության օրվան՝ մայիսի 28-ին, Դաշնակցության օրվան՝ հոկտեմբերին (12): Ուխտերի խորհրդանշանն առյուծն էր:

Ցեղակրոն Ուխտերի առաջին Պատգամավորական ժողովում «Հառաջ, նահատակ» հայտնի քայլերգը (խոսք՝ . Կառավարենցի, երաժշտություն՝ Բ. Կանաչյանի) ժամանակավոր ընդունվեց՝ իբրեւ կազմակերպության քայլերգ, իսկ «Հայրենիք» անգլերեն շաբաթաթերթը՝ իբրեւ ցեղակրոնների օրգան:

«Հայրենիք» շաբաթաթերթը («Hairenik Weekly») հրատարակվում էր 1934թ.-ի մարտից, նպատակ ունենալով ամերիկահայ նոր սերնդին գոնե

անգլերեն լեզվով ծանոթացնել իր ազգի պատմությանը, մշակույթին, զերծ պահել նրան օտարացումից: «Անոր օգնությամբ էր, որ արեգին Նժդեհը, որ անգլերեն բնավ չէր գիտեր, իր խանդավառությամբ եւ մագնիսական շունչով կրցավ ազդել մեր նոր սերունդի վրա եւ մեկ ընդհանուր կազմակերպության դրոշի տակ հավաքել հոս ու հոն գոյություն ունեցող «Հայորդիներու» խումբերը, ինչպես եւ՝ նորեր կազմել: Առանց «Հայրենիք Ուիքլիի» հոգեբանորեն հող պատրաստելուն, անկարելի պիտի լիներ, հարկավ, մեր նոր սերունդի ընդհանուր կուռ կազմակերպությունը... Այլապես անգլերեն չխոսող . Նժդեհը իր տպավորիչ հռետորությամբ եւ գեղեցիկ հայերենով չպիտի կրնար երբեք խանդավառություն ստեղծել մեր նոր սերունդին մեջ»,- գրում է Ռ. Դարբինյանը (13)՝ մի փոքր գերագնահատելով այդ շաբաթաթերթի դերը:

ԱՄՆ-ում Ցեղակրոն շարժման կենտրոնը Բոստոնն էր: Ցեղակրոն Ուխտերը գործում էին նաեւ Չիկագոյում, Դիտրոյտում, Ֆրեզնոյում եւ Ամերիկայի հայաշատ այլ վայրերում: Դրանք մասնաճյուղեր ունեին Բուլղ արիայում (Սոֆիա, Պլովդիվ, Վառնա, Բուրգաս եւ այլն), Հունաստանում, Ֆրանսիայում, Ռումինիայում եւ այլուր:

Իսկ ինչու՞ Նժդեհը Ցեղակրոն կազմակերպությունը կոչեց ուխտ եւ ոչ, ասենք, խումբ: Դիմենք իրեն. «Մեր ժողովրդի բոլոր մեծագործությունն երը արդյունք են իր որոշ զավակների ուխտվածության: Վաղը քաջաբար կռվելու պատրաստ զինվորներ կունենա միայն նա, ով այսօր ուխտ ունի. այս հասկացողությամբ ժամանակին ես ծնունդ տվի «Դավիթբեկյան ուխտ»-երին, որոնք լիուլի արդարացրին իրենց անունը վտանգի ու պարտականության ճակատի վրա: Միեւնույն հոգեբանական հաշիվներով «ուխտ» անվանեցի նաեւ Ամերիկայի մեր ցեղակրոն միավորները... Չկայ ավելի անպիտան իմացական էակ, քան ուխտազուրկ հայ մարդը: Անուխտ հայ, ասել է՝ անոգի, իսկ անոգի հայ, ասել է՝ աննվեր, անարի, անզոր» (14):

1934 թվականի աշնանը Նժդեհը ԱՄՆ-ից վերադարձավ Բուլղարիա, նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը եւ այն դարձնել համահայկական, համագաղութային: Նա գտնում էր, որ հայրենատիրական այդ շարժման մեջ «վերանորոգվելով միայն պիտի միանան հայության բոլոր հատվածները» (15): Այս առիթով, Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպության գործուն անդամներից Օնիկ Զարմունին 1936թ.- ին գրում էր, թե «պետք է ստեղծել ընդհանուր մի կենտրոն եւ հայ պատանեկությունն ու երիտասարդությունը դաստիարակել ու ղեկավարել համացեղային սկզբունքներով ու ոգիով», եւ ապա՝ եզրակացնում. «Մեզի կթվի, թե պատմությունը այդ դերը վերապահած է Ցեղակրոնության: Չկա՛ ավելի ընդհանուր արժեք եւ գաղափար, քան ցեղը: Չունինք ավելի կենսունակ մի կազմակերպություն, քան Ցեղակրոն ուխտերը: Կմնա, որ ցեղակրոնությունը իր մեջ ձուլե մշակութային ու մարզական բոլոր

միություները եւ դառնա հայ երիտասարդության համահայկական շարժումը» (16) :

Հետաքրքիր են նաեւ Զարմունու դատողությունները Ցեղակրոնություն- Դաշնակցություն հարաբերությունների խնդրի վերաբերյալ, որն այդ տարիներին բավական կնճռոտ էր. «Ինչ որ էլ ասվի ու գրվի, որքան էլ ժանգոտ սլաքներ ուղղվին նոր շարժումի հասցեին, սա արեւի պես պայծառ ճշմարտություն է, որ ցեղակրոնությունը ո՛չ միայն հայության եւ Հայաստանի դատին, այլ նաեւ զանոնք հետապնդող մեր կուսակցության համար բացարձակ անհրաժեշտություն է: Ճշմարիտ դաշնակցականությունը սկիզբեն իսկ եղած է եւ մինչեւ հավիտյան պիտի մնա հայ ժողովուր դի ցեղային ուխտը: Ուրիշ կարգի սոփեստություններ ո՛չ հայոց պատմությունը կրնա հանդուրժել, ո՛չ ալ դաշնակցական ուխտի նահատակնե րու սրբազան հիշատակը» (17):

Սակայն, Նժդեհի հարաբերությունները Հ.Յ.Դ. ղեկավարության հետ սրվեցին այն աստիճան, որ 1937թ.-ին նա խզեց իր կապերը կուսակցությ ան հետ, ինչը զգալիորեն անդրադարձավ նաեւ Ցեղակրոն շարժման հետագա ընթացքի վրա:

Դեռ 1934թ.-ին Նիկոլ Աղբալյանը Բեյրութից գրում էր ԱՄՆ-ում գտնվող Նժդեհին. «Ցեղակրոնության շարժումը, որ այդպես հաջողությամբ կծավալի քո խոսքի հմայքով, պիտի կարողանա՞ տեւել, երբ դուն թողուս Ամերիկան: Մարգարեն աշակերտներ ունի՞, որ պահեն ոգին եւ ուրեմն գործը» (18): Ցավոք, Աղբալյանի մտավախությունը արդարացավ, եւ Ցեղակրոն շարժումը ԱՄՆ-ում՝ Նժդեհի Հ.Յ.Դ-ից հեռացումով, սկսեց տեղատվություն ապրել: Իսկ 1941թ. հուլիսին, Չիկագոյում գումարված ամերիկ ահայ Ցեղակրոն Ուխտերի 8-րդ Պատգամավորական ժողովը որոշեց կազմակերպությունը վերանվանել «Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշն ակցություն»:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 1
  • Создано
  • Последний ответ

Njdehe iroq azgapasht e exel,azgi mets sirahar, ev kartsem dzgtel e misht apacucel, vor hayere ariakan azg en,vor menq chenq xarnvel voch mi azgi...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    1 гость
    Левон Казарян
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...