Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel


Клуб только для чтения  ·  2 участника

ՀՀԿ

Մեր թեկնածուները


ՀՀԿ

Рекомендованные сообщения

Սարգսյան Վիգեն 

 

Ծնվել է 1975թ. մայիսի 10-ին, Երևանում, բժիշկների ընտանիքում:

Ավարտել է Երևանի թիվ 77 միջնակարգ դպրոցը:

1992-99թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում` ստանալով դիվանագետի մագիստրոսի որակավորում:

Spoiler

 

1992-1996թթ. զուգահեռ` հեռակա/ցերեկային համատեղ ծրագրով սովորել է ՌԴ նախագահին առընթեր Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիայում (Սանկտ Պետերբուրգ)` ստանալով պետական կառավարում և տեղական ինքնակառավարում մասնագիտություն` անձնակազմի կառավարում մասնագիտացմամբ:

1998-2000թթ. սովորել է Բոստոնի «Թաֆթս» և «Հարվարդ» համալսարանների Միջազգային իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցում: Ստացել է դիվանագիտության և իրավունքի արվեստների մագիստրոսի կոչում՝ միջազգային անվտանգություն, միջազգային իրավունք և կազմակերպություններ մասնագիտացմամբ: Ուսման ընթացքում դարձել է միջազգային իրավունքի միջազգային մրցույթների դափնեկիր:

 

Ուսումնառությանը զուգահեռ` միշտ աշխատել է. նախ որպես պրակտիկանտ և ստաժոր Հայաստանի Գերագույն խորհրդում, ապա արտահաստիքային փորձագետ ազգային քաղաքականության և պետական շինարարության հարցերի մշտական հանձնաժողովում, այնուհետև սոցիալական հարցերի և առողջապահության հանձնաժողովում:

 

1995թ. նշանակվել է Ազգային ժողովի նախագահի օգնական: Ակտիվ ներգրավվածություն է ունեցել միջխորհրդարանական կապերի ձևավորմանը ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, Միջխորհրդարանական միության, ԱՊՀ ԽՎ և այլ ձևաչափերում: Ակտիվ ներգրավվածություն է ունեցել Ազգային ժողովի աշխատակազմի կայացման գործընթացում:

 

1998թ. ստանձնել է Ազգային ժողովի նախագահի արտաքին կապերի գծով խորհրդականի պաշտոնը: Ակտիվ զբաղվել է երկկողմ միջխորհրդարանական կապերի խորացմամբ, անմիջական ներգրավվածություն ունեցել մի շարք ոլորտների օրենսդրության մշակման և ներդրման գործում, այդ թվում` քաղաքացիական ծառայության համակարգի մասով:

 

ԱՄՆ-ում ուսումը ավարտելով վերադարձել է հայրենիք: 2000-2003թթ. սպայական ծառայություն է անցել պաշտպանության նախարարությունում` պաշտպանության նախարարի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ռեֆերենտի հաստիքով: Հաշվի առնելով չորս բարձրագույն կրթության առկայությունը և միջազգային անվտանգության մասնագիտացումը Վիգեն Սարգսյանին շնորհվել է լեյտենանտի, իսկ երկու տարի անց` ավագ լեյտենանտի սպայական կոչում:

 

2003թ. նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: Պատախանատու է եղել արտաքին քաղաքականության և հումանիտար ոլորտի` կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի հարցերի համակարգման համար: Այդ տարիներին եղել է նաև Ֆրանսիայում Հայաստանի տարվա գլխավոր հանձնակատարը, որի համար պարգևատրվել է Ֆրանսիայի Արժանիքների շքանշանով: Ֆրանսիայի ավելի քան 160 քաղաքներում մեկ տարվա ընթացքում հաջողությամբ անցկացվել է շուրջ 1200 միջոցառում` քաղաքական, տնտեսական, մշակութային, երիտասարդական և բազմաթիվ այլ բնագավառներում: Եղել է նաև Հայաստանում Ռուսաստանի և Ռուսաստանում Հայաստանի տարվա գլխավոր համակարգողը: Եղել է ԱՊՀ միջպետական համագործակցության հումանիտար հիմնադրամի ստեղծման գաղափարի համահեղինակ, ավելի ուշ ընտրվել է նույն հիմնադրամի խորհրդի նախագահ: Սփյուռքի հետ աշխատանքի բնագավառում հիմնական ձեռքբերումներից էր «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի նախաձեռնումն ու անցկացումը, որին մասնակցեցին շուրջ 2000 երիտասարդ սփյուռքահայեր ողջ աշխարհից:

 

2009թ. նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ 2011թ.` աշխատակազմի ղեկավար: Այդ կարգավիճակում պատասխանատու է եղել պետական կառավարման համակարգի աշխատանքի ընդհանուր համադրման համար: Այդ պաշտոնում աշխատանքի երեք հիմնական նվաճումներն է համարում` Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացի համադրումը, հատկապես` համահայկական ուղևորության միջոցով սփյուռքի կարծիքի և մոտեցումների քննարկումը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգումը Հայաստանում և արտերկրում, «Շանթ-2015» զորավարժությունների նախապատրաստումն ու անցկացումը` երկիրը խաղաղից պատերազմական դրության բերելու շեշտադրմամբ, որը կիրառվեց զորավարժությունից ամիսներ անց Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան քառօրյայի ժամանակ:

 

Հիմնական աշխատանքին զուգահեռ` դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և Պետական կառավարման ակադեմիայում, որի հիմնադրման գործում անմիջական մասնակցություն է ունեցել:

 

Եղել է Երևանի պետական համալսարանի, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Կինոյի և թատրոնի ինստիտուտի, Պետական կառավարման ակադեմիայի և Եվրոպական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-թանգարան Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, մի շարք ամսագրերի խմբագրակազմերի անդամ և նախագահ:

 

Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2–րդ աստիճանի, Մովսես Խորենացու մեդալներով, ՀԱՊԿ շքանշանով, ՀԱՊԿ և ԱՊՀ մեդալներով և պատվոգրերով, Ֆրանսիայի և Ղազախստանի պետական, Հայաստանի և մի շարք երկրների գերատեսչական պարգևներով:

Հանդիսանում է ՌԴ նախագահին առընթեր Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր:

2016թ. հոկտեմբերին նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում: Պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում իրականացրել է մի շարք համակարգային բարեփոխումներ, գործադրել զինված ուժերի ամրապնդմանը միտված բազմաթիվ ծրագրեր, որոնցից են «Պատիվ ունեմ», «Ես եմ», «Դիտակետ», «Թումո-Բանակ» ծրագրերը: Նախաձեռնել և հաջողությամբ իրագործել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» արդիականացման ծրագիրը, որի արդյունքում այսուհետ տարեկան շուրջ երկու հարյուր երիտասարդ բարձրակարգ կրթություն է ստանում միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող միջավայրում:

Ս. թ. նոյեմբերին ընդունելով կուսակցական ընկերների առաջարկը ընտրվեց ՀՀԿ առաջին փոխնախագահ` գլխավորելով Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը Ազգային ժողովի գալիք ընտրություններում:

Ամուսնացած է, ունի երեք դուստր: Կինը` Լուսինեն, «Իզմիրլյան Ֆաունդեյշն» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենն է: Երկար տարիներ կոնֆլիկտաբանություն և հակամարտությունների կարգավորման տեսություն է դասավանդում Երևանի պետական համալսարանում և առ այսօր փոխգործակցում է Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ:

Նախասիրություններն են` ճանապարհորդությունը, սպորտը և ընթերցանությունը: Շատ է սիրում կերպարվեստ, դասական երաժշտություն և թատրոն:

 

 

EF412F7A-1371-41D3-B19A-10530912E012.jpeg

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 3
  • Создано
  • Последний ответ

Աշոտյան Արմեն 

 

Ծնվել է 1975թ.–ի հուլիսի 25–ին քաղաք Երևանում։

Ոսկե մեդալով ավարտել է  Երևանի Ն. Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցը:

Գերազանցությամբ ավարտել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը՝ «Բուժական գործ» մասնագիտությամբ և  նույն համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ «Դատական բժշկություն» մասնագիտությամբ։

Spoiler

 

Սովորել և վերապատրաստվել է արտերկրի բազմաթիվ ուսումնական հաստատություններում:

2005-2009թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2008-2009թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2009-2016 թթ. եղել է  ՀՀ կրթության և գիտության նախարար։

2017թ. - առ այսօր հանդիսանում է  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:

ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է  «Մովսես Խորենացի» մեդալով, «Հայրենիքին մատուցած   ծառայությունների  համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Ունի ԼՂՀ և Ֆրանսիայի կառավարական պարգևներ:

Բժշկակական գիտությունների թեկնածու է:

ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպա, փոխգնդապետ:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

0A9FC1DA-C523-430B-AE10-464AF473A72F.jpeg

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   0 пользователей, 0 анонимных, 1 гость (Полный список)

    • Нет пользователей в сети в данный момент.
  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость

    Нет пользователей в сети в данный момент.

  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...