Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

ՀՀ նախագահի մասնակցությանը Նովրուզի տոնին


Рекомендованные сообщения

Հայոց հողերն ու ոգին զիջեցինք՝ Հայոց հավատն ուրանալով - ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (անդրադարձ ՀՀ նախագահի մասնակցությանը Նովրուզի տոնին)

Հայկական տեսանկյուն –

ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եղավ Թեհրանում եւ Իրանի նախագահի ու հոգեւոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի հետ մասնակցեց Նովրուզի պետական տոնակատարությանը:

Իրանում միշտ էլ բարձր մակարդակով են նշում Արիական ամանորը, քանզի պարսիկները չեն մոռացել իրենց արիական ծագումը եւ Նովրուզի (Նոր տարվա, Նոր օրվա) Համաշխարհային փառատոն են կազմակերպում: Տոնակատարությանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, սակայն վերջինս մերժել էր հրավերը: Բայց... Ադրբեջանում Ալիեւի գլխավորությամբ նույնպես նշվել է Նովրուզը:

Նախ՝ կարիք կա ծավալվելու նովրուզյան այս 2 իրադարձությունների շուրջ, հետո՝ ՀՀ նախագահի այցին ու ԻԻՀ-ում արտահայտած մտքերին:

1. Չնայած Իրանը իսլամական հանրապետություն է, բայց այս հարեւան ու բարեկամ երկրում չեն մոռացել հազարամյա արիական ավանդույթները, եւ բնական ապրելակերպի համաձայն, Ամանորը՝ Տարեփոխումը, նշում են ինչպես բնապաշտ արիները: Նշում են գարնանամուտին՝ մարտ ամսին: Եվ սա բնական է՝ Բնության Վերազարթոնքն է բերում Նոր կյանք՝ Նոր տարի: Սա այնքան ակնհայտ է, որ իմաստ չկա ծավալվելու: Իրանում ո՛չ շահ-թագա-վորի ժամանակներում, ո՛չ էլ իսլամական հեղափոխությունից հետո, չուրացան նախնյաց ծագումն ու արժեքները, եւ պահպանվեցին արիական-հեթանոսական շատ տաճարներ ու հնավայրեր, տոներ ու ծեսեր:

Եվ իսլամական աշխարհում ընդունված մուսուլմանական Նոր տարին առանձին նշող իրանցիները առանձնահատուկ նշում են նաեւ Նովրուզը, որը որեւէ կապ չունի մուսուլմանական կրոնի եւ Նոր տարվա հետ: Մահմեդականներն իրենց Նոր տարին նշում են Մուհամմեդ մարգարեի՝ Մեք-քայից Մեդինա փախուստի տարեդարձի օրը՝ Լուսնային տոմարով, եւ այն կապ չունի Նովրուզի հետ, որն Արեւապաշտական տոն է: Իսլամական երկրներում Նովրուզը չի էլ նշվում, եւ շատերն անգամ տեղյակ չեն դրա մասին, ինչպես իհարկե, քրիստոնեական շատ երկրներում՝ Արիական ամանորի մասին: Իսկ մուսուլմական Նոր տարին շարժական է՝ փոփոխական, եւ ժամանակի ընթացքում կարող է նշվել տարվա 4 տարբեր եղանակներին, այնինչ Նովրուզը հստակ օր ունի...

2. Ադրբեջանում, Հեյդար Ալիեւի օրոք, մարտի 21-ը պետական տոն հռչակվեց, եւ Նովրուզը «մտավ» այս երկիր: Արհեստական երկրի քոչվոր՝ լուսնա-պաշտ բնակիչները հաստատվեցին հայոց հողերի վրա, ու մեր երկրի մի հատվածը «դարձրեցին» Ադրբեջան, արեւապաշտական Նոր տարին էլ «դարձրեցին» լուսնապաշտ թյուրքական զանգվածի ամանոր... Այսպիսով՝ իրենց արիական ծագում «շնորհեցին» եւ «դարձան» արիացի հայերի տարածքների ու բնապաշտական որոշ արժեքների «տերուտնօրեն»...

Ամփոփելով այս կարճ մեկնաբանությունները, կնկատենք հակադիր ծայրեր.

1. Պարսիկները փոխելով իրենց երկրի անունը (Պարսկարստանից Իրան), ազգի անվանումը (պարսիկներից իրանցիներ) եւ կրոնը (արիական, զրա-դաշտական-իսլամական), միեւնույնն է՝ մնացին ծագումով որպես արիացիներ, հավատով՝ բնապաշտներ...

2. Ադրբեջանցի կոչվող թյուրք-թաթարական տարրը չունենալով հայրենիք՝ ստեղծեց այն՝ այլոց (հիմնականում՝ մեր) հողերի վրա՝ Ադրբեջան, քոչվոր կարգավիճակից «դարձավ» նստակյաց, իսկ որդեգրած իսլամական կրոնին տվեց արեւապաշտական երանգներ... Ու վերջերս էլ, Ալիեւի գլխավորությամբ՝ կրակի ծեսով, Բաքվում անցկացվեց Նովրուզի պետական տոնը:

Եթե պարսիկները դա անում են բնականորեն, ապա ադրբեջանցի կոչվածները՝ միայն արհեստականորեն: Բայց անում են: Նրանք մեր հողերը սեփական «հայրենիք» են համարում, մեր ծագմանն ու հավատին են «տեր» կանգնում, դրա համար էլ մե՛ր տոները իրե՛նց մոտ պետական մակարդակով են նշում: Վաղն էլ կասեն (արդեն ոմանք ասում են, այդ թվում՝ որոշ «հայեր»), թե հայերը քրիստոնեության օրոք ազգ դարձան, իսկ իրենք հազարամյակների Նոր տարի ունեն... եւ արիականններն իրե՛նք են:

Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ հայերս: Քրիստոնեական կրոնի բարբարոսաբար մուտքը Հայաստան տեղի ունեցավ մահ ու ավեր սփռելով: Եվ նրանք, ով-քեր «փաստում» են, թե հայերը գրկաբաց են ընդունել այս կրոնը՝ հուդա-քրիստոնեությունը, ապա ստում են եւ անարգում հազարավոր հայորդի-արորդիների հոգիները՝ զանգվածային ջարդերի զոհ դարձած: Քրմական դասի եւ հայ-արիական տաճարների ոչնչացումը աննախադեպ հոգեւոր եղեռն էր, ինչը զուգակցվեց արիադավան հայերի զարգվածային սպանդով: Ով կփորձի հավաստել, թե Հիսուսի կրոնը եկավ փրկելու հայությանն ու Հայաստանը, ապա մենք կփաստենք, որ 301թ. եղեռնից հետո հայությունը կորցրեց իր ազգային ոգին ու առաքելությունը, Հայաստանն էլ՝ իր բնական սահմանները...

Եթե պարսիկները պահպանեցին իրենց արիական ոգին ու հավատքային շատ տարրեր, ապա հայերը, չնայած դարավոր դիմադրությանը (12-րդ դարում, դեռ գոյատեւում էր Արեւորդիների համայնքը), հիմնականում չպահպանեցին իրենցը: Բոլոր հին ազգերը՝ հույները, հնդիկները, պարսիկները, հրեաները եւ այլք, պահպանեցին իրենց հին մշակույթն ու ավանդույթները, տաճարներն ու տարաբնույթ կոթողները, բայց քրիստոնյա հայերը անաստվածային մի զգացողությամբ ոչնչացրեցին ամեն հայկական բան՝ մարդ, թե շինություն... տոներ, ծեսեր, հավատ, մշակույթ, գիր-գրականություն ու գիտություն, կացութաձեւ եւ ամեն բան: Ինչպես բանվորա-գյուղացիական պրոլետարները «քանդեցին հին աշխարհը եւ նորը կառուցեցին» (որից ոչինչ չմնաց), այդպես էլ հուդա-քրիստոնյաները քանդեցին Հայոց Աշխարհը եւ իրենց նո-րը առանց Հայ Աստվածների, հայ քրմերի, հայ քաղաքակրթության կառուցեցին: Կառուցեցին Եհովա աստծո «երկրային որդու» Հայ(Հրեա)աստանը (սրանից էլ ոչինչ չի մնալու)...

Բանվորա-գյուղացիական դասակարգը խոսում է աղքատների անունից, հուդա-քրիստոնյաները՝ «երանի հոգով աղքատների» անունից... Եվ ահա, բոլոր հայ-արիական տոների փոխարեն քրիստոնեաբար նշվում են այլոց տոները, այլոց ծեսերով ու այլոց աստծուն ուղղված... Ինչեւէ, այս մասին բազմիցս արտահայտվել ենք:

Դառնալով Նոր տարուն, ասենք, որ քրիստոնյա հայերն էլ չեն նշում գարնանամուտը՝ Հայոց ամանորը՝ մարտի 21-ը՝ Արեգ ամսվա Արեգ օրը, այլ ձմռան խոր քնի մեջ (ձմեռը բնության հարաբերական մահն է բնորոշում)՝ հունվարի 1-ին, նշում են իրենց Նոր տարին: Իսկ թե այդ օրն ինչ է փոխվում բնության մեջ եւ արդյո՞ք կան տիեզերական ազդեցություններ, ուրեմնեւ՝ փոփոխություններ, կարեւոր չի համարվում... Բայց չէ՞ որ Տիեզերքն էլ ունի Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ...

Վերստին անդրադառնալով ՀՀ նախագահի Թեհրան այցին՝ մեր տարակուսանքն արտահայտենք Սերժ Սարգսյանի արտահայտած որոշ տեսակետների մասին: Մասնակցելով Նովրուզի տոնակատարությանը՝ ՀՀ նախագահը հանդես եկավ շնորհավորական խոսքով. «Նովրուզի տոնն իր գեղեցիկ ու բարի ավանդույթներով եւ ծեսերով հազարամյակների ընթացքում յուրաքանչյուր գարուն նշվում է մեր տարածաշրջանում՝ ջերմ ու բարեկամական մթնո-լորտում միավորելով տարբեր ժողովուրդների: «Նովրուզ» բառն իր մեջ խորհուրդ ունի: Այն նշանակում է «Նոր օր», ինչն ազդարարում է գարնան գալուստը, կյանքի զարթոնքը: Հենց այդ օրերին է, որ բնությունն իրապես արթնանում է, եւ ամեն ինչ սկսվում է նորից. ահա թե ինչպես է հնագույն քաղաքակրթություն ունեցող Իրանի ժողովուրդը պատկերել ու արժեւորել կյանքի հավերժականությունը: Գարնանային զարթոնքի ծեսը հոգեհարազատ է նաեւ մեզ՝ հայերիս: Տյառնընդառաջը, որ հայկական հնագույն տոներից է, ավանդույթի համաձայն, նշվում է փետրվարի 14-ին: Թեեւ տոնը ձմռանն է, սակայն այդ օրն արդեն զգացվում է գարնան շունչը, եւ, ըստ մեր պապերի հնագույն պատկերացումների, տոնը մեղմում է ցուրտը եւ ազդարարում գարնան սկիզբը: Տոնը խորհրդանշում է լույս, ջերմություն, երիտասարդություն, սեր, պտղաբերություն եւ օրհնանք է բերում նորապսակ զույգերին»:

Հարգարժան նախագահ, ընդունեք, որ այս խոսքերը որպես «բաց նամակ» եմ հղել Ձեզ. հետաքրքիր է, թե՞ ով է այս հարցերում Ձեր խորհրդականը, արդյո՞ք նա դեռ շարունակում է ապրել (հայրս այսպես կհարցներ)...

Իհարկե շատ լավ է, որ ողջունել եք «հնագույն քաղաքակրթություն ունեցող Իրանի ժողովրդին», ով գարնանը «պատկերել ու արժեւորել է կյանքի հավերժականությունը», շատ լավ է նաեւ, որ ընդգծել եք, թե «գարնանային զարթոնքի ծեսը հոգեհարազատ է նաեւ մեզ՝ հայերիս», բայց ո՞վ է Ձեզ հուշել, թե գարնան զարթոնքի ծեսը այսօրվա Տյառնընդառաջն է, որ «հայկական հնագույն տոներից է, ավանդույթի համաձայն նշվում է փետրվարի 14-ին» եւ դա է Նովրուզի համարժեքը...

Տիար նախագահ՝ որպես հայորդի, որպես արիադավան-հեթանոսական հավատի, Հայ Աստվածների հետեւորդ, ակնկալում եմ Ձեր պատասխանը, թե ո՞վ է նման ձեւով արտահայտվելու խորհուրդ տվել Ձեզ: Ի՞նչ հիմքով եւ իրավունքով:

Փոխանակ շարունակվեր Ձեր վերոհիշյալ միտքը եւ նշվեր, որ «ըստ մեր պապերի հնագույն պատկերացումների», Գարնան Վերազարթոնքը կապ ունի Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի հետ, նշվել է Հայոց Ամանորի (նույն՝ Նովրուզի) հետ բոլորովին կապ չունեցող մի տոն՝ Տյառնընդառաջը, որը նախկինում էլի եղել է հայ-արիական սրբազան տոն: Ի դեպ, սա էլ ոչ թե Հիսուսին՝ մարդ-աստծուն նվիրված Տյառնընդառաջն է, այլ Տիեզերքի Արարչին (Աստվածների եւ Ամենայն Արարման Հորը) նվիրված տոն է՝ Գարնան Վերազարթոնքին ընդառաջ, որը Հայոց Աշ-խարհ է բերում Վահագն Աստվածը...

Եթե այդ խորհրդականները իրավացիորեն կարծում են, որ կարելի է հարեւան երկրի բնական ու ազգային Նոր տարին նշել բարձր մակարդակով ու շնորհավորել, ապա ինչու՞ անիրավացիորեն Ձեզ խորհուրդ չեն տալիս մարտի 21-ին էլ՝ Արիական Գառնո տաճարում (կամ այլ հնավայրում) նշել Հայոց Ամանորը եւ շնորհավորական ուղերձ հղել հայ արիադավաններին (հեթանոսներին), ովքեր ապրում են ինչպես Հայաստանում, Արցախում, այնպես էլ՝ Սփյուռքում: Այդ օրը ՀՀ-ում զլմ-ները անդրադառնում են պարսիկներին (սխալ նշելով, թե մուսուլմականան Նոր տարի է), հրեաներին (իրենց փրկության օրն է նշվում) եւ այլոց, բացի հայ արիներից, որոնցից շատերը մասնակցել են երկրի անկախացմանը, Արցախի եւ այլ հայկական հողերի ազատագրմանը, պետության կայացմանն ու կառուցմանը եւ շարունակում են մասնակցել: Ձեր խորհրդականների համար դժվա՞ր է այսօրինակ հուշումը, թե՞ քրիստոնեության 1-ին զոհը դարձած երկրում «լայեղ» չէ անել դա...

Տեղեկացնենք, որ ինչպես պարսիկները (հազարավոր իրանցիներ են գալիս Հայաստան մարտի 21-ին), այնպես էլ հայաստաբնակ շատ եզդիներ, նաեւ սփյուռքահայեր՝ հայարիականներիս հետ են նշում Արիական ամանորը, մասնակցում են ՀԱՄ միջոցառումներին: Մենք համագործակ-ցում ենք նաեւ այլ արիական ազգերի հետ՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Եվրոպական, ասիական երկրներից: Այդ ինչպե՞ս է լինում, որ հազարավոր մարդիկ՝ հայ եւ այլազգի, գիտեն (անգամ դեսպանատների աշխատակիցներն են զանգահարում ՀԱՄ գրասենյակ), որ մարտի 21-ին Հայոց ամանորն է նշվում, իսկ մեր իշխանության պատասխանատուները միմիայն եկեղեցական պատմագրությունն են «սրբագրում» եւս մեկ անգամ... Թե՞ կրոնապետություն ենք դարձել: Հանուն ինչի՞... Հանուն ու՞մ...

Շարունակենք մեջբերել ՀՀ նախագահի խոսքը. «Բացի այդ, 301թ. քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունած մեր հավատավոր ժողովրդի գլխավոր տաղավար տոնը Սուրբ Զատիկն է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը, եւ ակնհայտ է նրա ծիսա-կարգի նմանությունը Նովրուզի ծեսերի հետ: Տոնի ընթացքում հայերն էլ իրենց տոնական սեղանները զարդարում են հավիտենականության խորհրդանիշը հանդիսացող գունավոր հավկիթներով եւ բնության վերածննդի խորհուրդն արտահայտող նորածիլ բույսերով: Սրանք ընդամենը մի համեստ օղակն են ընդհանրությունների այն մեծ շղթայի, որը դարերի ընթացքում ձեւավորվել է Հայաստանի, Իրանի ու մեր տարածաշր-ջանի այլ ժողովուրդների միջեւ»:

Սա արդեն կրոնական տեսություն է (կաթողիկոսի քարոզը), Զատիկը որեւէ կապ ու նմանություն չունի Նովրուզի էության հետ: Ձեր խորհրդականներն այս մասով էլ են վրիպել...

Նախ՝ հայերը Տրնդեզին կրակ են վառում, ինչպես հեթանոսական ժամանակներում ու հաստատ Քրիստոսին ընդառաջ չեն թռչում կրակի վրայով, անգամ մտքներով չի անցնում դա թռչելիս: Եվ իզուր չէ, որ եկեղեցին դարեր շարունակ պայքարում է այդօինակ կրակապաշտության դեմ՝ փորձելով այն վերացնել «կրակի հետ խաղացող» հայի հոգուց... Հետո՝ իսկ Զատիկը ոչ թե Քրիստոսի հրաշափառ հարությունն է բնորոշում, այլ կրկին կապված է գարնան հետ եւ գունավոր ձվեր ներկելով հայերը գարնան գույների հարությանն են սպասում, Զատկի օրը զատվում են բնության գույները (մինչդեռ քրիստոնեությունը բազմագույն զատիկը չի ընդունում, ձվերը ներկվում են միայն կարմիր՝ հայտնի պատճառաբանությամբ)...

Միայն արիական ձեւով նշվող տոները կապ ունեն Նովրուզի հետ, ինչի մասին ցավալիորեն չի խոսել Հայաստանի նախագահը, ով վերջերս պատմության ու գիտության հրաշալի դասեր է տալիս Ադրբեջանի նախագահին (եւ ոչ միայն նրան), խոսում հայոց լեզվի ու ծագման առնվազն ութ-հազարամյա պատմությունից... Իսկ նախագահի խորհրդականները չեն մտածե՞լ, թե 8.000 տարի առաջ հայերն ու պարսիկները գարնանամուտը՝ հայոց Ամանորն ու պարսկական Նովրուզը ինչպե՞ս են նշել: Քրիստոսի ծննդի կամ հարության հետ են էլի կապե՞լ... 1700-ամյա քրիստոնեական կրոնը այդ ե՞րբ դարձավ հայ-պարսկական «ընդհանրությունների այն մեծ շղթան», որը «դարերի ընթացքում ձեւավորվել է Հայաստանի, Իրանի ու մեր տարածաշրջանի այլ ժողովուրդների միջեւ»: Միմյանց հավերժ հակադիր քրիստոնեությունն ու մահմեդականությունը չեն կարող ընդհանրություններ ստեղծել, այդ կրոնները հենց միմյանց հակադրելու նպատակով էլ ստեղծել են (հուդայականության կողմից)... Իսկ ընդհանրությունները ստեղծվել են միասնական արիական հավատի ու կեցակարգի պայմաններում: Եվ սա անհերքելի է:

Եվ հարգարժան նախագահի այն միտքը, թե Նովրուզ-Նոր տարին «ավանդույթներով ու ծեսերով հազարամյակների ընթացքում յուրաքանչյուր գարուն նշվում է մեր տարածաշրջանում՝ ջերմ ու բարեկամական մթնոլորտում միավորելով տարբեր ժողովուրդների», հաստատ 1700 տարվա հաշվարկով չի ասված: Քանզի հազարամյակները գոնե 2-3 ՀԱՏ պետք է լինեն:

Երբ մենք հրաժարվում ենք մեր հայրենիքից, ծագումից, արժեքներից կամ հավատից, կամ՝ անգամ անտեսում ենք, ապա այս բնական արժեքներին տեր են կանգնում օտարները, եւ մենք մեր պատմության եւ առկա իրականության մեջ հայտնվում ենք երկրորդական դերերում...

Բավ է: Ճշմարտությունը ուժեղների՛ մենաշնորհն է: Իսկ նպատակին հասնում է միայն ուժեղը: Նախեւառաջ՝ հոգո՛վ ուժեղը: ճշմարտությունը գուցե հատու է, բայց միակ միջոցն է հայի առաքինություններին վերադառնալու եւ դեպի առաքելություն գնալու...

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 12 (188), 2011թ.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 0
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 7 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    7 гостей
    Putnik
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...