Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Շինարարների стишки


shinararner

Рекомендованные сообщения

Լիդիային

Քո խորամանկ ու դյութավառ ժպիտը էլ

Չի հարվածում դյուրահավատ սրտիս բնավ,

Ու պատրանքներն տարիների մեր անցյալի

Չեն ենթարկում ինձ հիփնոզի զարհուրելի,

Էլ չեմ թողնի իմ անցյալի պիղծ թագուհի,

Գիշերային խրախճանքի կեղծ պարուհի,

Որ հոշոտես ու հրկիզես ինձ քո շնչով,

Որ խայթես ինձ ջերմ համբույրով քո թունավոր,

Որ դավանես, բայց սավառնես

Դավանանքին քո հակառակ,

Որ զուր տքնես ու չտնկես

Վարդն ու կակաչն քո անառակ,

Ու թե հանկարծ մարմինը քո վայելչատես

Գեթ մեկ անգամ հորիզոնով իմ սլանա,

Այդժամ արդեն ինձ հիրավի դու կներես,

Որ չեմ կարող երգիծանքիդ արժանանալ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 3
  • Создано
  • Последний ответ

Տառապում եմ ես թերեվս երկհոգությամբ,

Իրարից տարբեր երկու բազմությամբ,

Մեկ բյուրեղ եմ ես՝ ուժեղ, արարիչ,

Մեկ գիժ, խելագար, դահիճ վարակիչ,

Բայց սովորական մի լուռ առավոտ,

Երբ անհպատակ նպատակներս

Կորցրին իրենց դիմակն ահավոր,

Ինձ շրջապատեց վշտի պատկերը,

Այդ նույն առավոտ, երբ աշխարհն արդեն

Փլատակված էր իմ սրտում վայրագ,

Երբ հույսն ահազդու ու հավատն անդեմ

Թողեցին ինձ լոկ հեգնական ծաղրանք,

Նա եկավ` այնպես անմեղ ու անգայթ,

Ասես արեվի մի նոր ճառագայթ,

Եկավ ու ժպտաց ազնիվ նազանքով,

Մարդկանց անծանոթ նոր մի տենչանքով,

Այդ պահին հարկավ

Ես պատրաստ էի նույնիսկ գորգ դառնալ

Նրա հնազանդ ոտքերի համար,

Թեկուզ թխպադեմ թիրախ էլ դառնալ

Իր որսածարավ հայացքի համար,

Սակայն լռությամբ նա ինձ հարվածեց,

Անձայն տրտմույթամբ հոգիս հալածեց,

Վերջապես մարվեց ու անհետացավ.

Հավերժ հեռացավ:

Ու ես մոռացա ամեն մի ծվեն,

Մոռացա, սակայն, մոռանալ իրեն:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մայրերին

Երբ արշալույսը վերջալույս դարձավ,

Ու ամենազոր փոթորիկն անցավ

Բերեց նա բերկրանք

Իր որդու համար...

Սակայն մինչ բերելն

Կյանքն իր անտեսեց,

Վերեվ մաքլցեց

Ու փնտրեց պաշար՝

Դառնալով նշխար,

Տեղ-տեղ քարացավ,

Քարանձավ դարձավ,

Անցյալից պոկվեց

Ու նորից պոռթկաց,

Տանջանքով անցավ

Ժայռ, բլուր, քարափ

Եվ այլափոխվեց

Անկենդան այրուց

Գիշատչի վայրի,

Տրորեց իր «եսն»

Ու եթե պետք էր

Նա ձեվափոխեց նունիսկ իր երեսն,

Մեկ սրտաճմլիկ արցունք հոսեցրեց,

Մեկ ժպտաց՝ արհեստն արվեստ սարքելով,

Թշնամու հետ էլ բարեկամացավ

Ու գալարվեցավ դեպ տանջանք ու ցավ,

Նույնիսկ զոհ դարձավ

Իր բալի համար,

Սայթաքեց,

Բայց նորից ոտքի նա կանգնեց

Եվ նվիրական սերն իր դարավոր

Պարգեվեց որդուն՝ զուսպ ու կամավոր,

Մա՜յր դարձավ

Եվ ո'չ միայն բառերով,

Այլ ամբողջ հոգով:

Իսկ ինձ մնում է միմիայն հայտնել

Բոլոր մայրերին մեր մայր աշխարհի,

Որ հազարատանջ զորությունն նրանց

Մեզ համար հավետ ապրուստ են ու գանձ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մեղավոր եմ թե՛ ես, թե՛ դու,

Մեղավոր ենք մենք երկուսով:

Մեղավոր եմ ես այն պահից,

Երբ հայացքդ դիպավ սրտիս,

Երբ անավարտ մտքերը իմ

Ավարտվեցին քո աչքերում,

Երբ պատեցիր իմ ապագան

Արհավիրքով անապական,

Մեղավոր եմ ես նրանում,

Որ չտեսա տեսանելի

Սառույցները քո խուլ սրտում,

Որ թուլացա ու կուրացա

Ախորժաբույր տեսքիդ առջեվ,

Որ խաբվեցա ու խլացա

Ախտահարող ձայնիդ արջեվ.

Մեղավոր ենք մենք երկուսով,

Իսկ դու անգին՝

Մեղավոր ես դու այն պահից,

Երբ սնափառ հանդգնեցիր

Դատապարտել մեղադրյալիս,

Երբ գերադաս քո կեցվածքով

Արտաքսեցիր ստորադրյալիս,

Մեղավոր ես դու նրանում,

Որ չհալվեց հոգիդ տոկուն,

Որ անզգա քո մարմնում

Մնացել է փայլատ ավյուն,

Այսեվայնպես ճշմարտության դատաստանը

Դատավճիռն իր կայացրեց,

Եվ մեղավոր նա ճանաչեց

Ո՛չ երկուսիս, այլ միայն ինձ,

Բայց ես գիտեմ,

Մեղավոր ենք մենք երկուսով:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Левон Казарян
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...