Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Геворк Эмин, Գևորգ Էմին


Fleure

Рекомендованные сообщения

ԵՐԳ ԿՌՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ

Կռո՛ւնկ, Հայոց մոխիրը կար քո թեւերին,

Երբ չըւեցիր.

Թրջուա՜ծ էր քո աչքը Հայոց արցունքներից,

Երբ չըւեցիր.

Ասիր. “Չե՜մ գայ էլ Հայաստան. մա՛հ է այնտեղ,

Եղեռն, աւա՜ր...”

Մեր երկրի պէս աւեր բոյնդ անտէր թողիր

Ու չըւեցիր:

Ո՜ւր չըւեցիր` Հայոց վշտի անծայր բանտից

Դու դուրս չեկար.

Ամէն ջրում, ամէն հողում` վտարանդի

Հայի տեսար.

Ականջ դրիր մէկի հարցին, մէկին թողիր

Անպատասխան

Եւ աշխարհում, ինչպէս նրանք, քո բնի պէս

Բոյն չտեսար:

Ո՜ւր գնացիր` մոխիր դարձաւ բոյնդ նորից,

Թռար եկար.

Հազար հրի միջով անցար, հազար սրից

Փրկուած եկար.

Ասիր. “Թէ մահ կայ աշխարհում, լաւ է մեռնեմ

Իմ հին բնում...”

Աչքըդ յառած Արարատի սէգ կատարին`

Թռար, եկար:

Եկար, տեսար անապատում` նոր ջրանցքի

Հուն է բացուել,

Վարդ է բացուել քարի վրայ, քարը կրկին

Տուն է դարձել

Եւ նախանձից Մասիսն անգամ թեքուել է, որ

Արազն անցնէ,

Ծուխ է ելնում ամէն տնից. հաւքն իր նախկին

Բոյնն է դարձել:

Եկար մեզ մօտ, քո թեւերին պանդուխտների

Վի՜շտը բերիր.

Նրանց կարօտն հայրենիքի ու դարերի

Ի՜ղձը բերիր.

Եկար, նորոգ բոյնըդ գտար ու չըւում ես

Ափերն օտար,

Որ ազատե՜ս Սեւ զուլումից ու ձուլումից

Քո ձագերին:

Գնա՜ , կռո՜ւնկ, Հայոց արտից ծի՜լ տար կանաչ`

Պանդուխտների՛ն,

Մի նշխար ձի՜ւն` Արարատից, ջո՜ւր Սեւանայ`

Պանդուխտներին.

Ականջիդ մէջ` մեր երգն ուրախ, աչքերիդ մէջ`

Մեր լոյսը նոր`

Մի բուռ հող տար` մահից փրկող սուրբ մանանայ`

Պանդուխտներին:

Գնա՜, շրջիր երկրէ երկիր ու ե՛տ դարձիր,

Բարո՜վ դառնաս.

Կանչիր բոլոր պանդուխտներին ու ե՛տ դարձիր,

Բարով դառնաս.

Դարձիր այնպէ՛ս, որ ոչ մի տեղ, ոչ մի պանդուխտ

Քեզ չսպասի,

“Կռունկ, ուստի՞ կու գաս” չասի՛ ու չլացի՛...

Բարո՛վ դառնաս:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 47
  • Создано
  • Последний ответ

ԼՈՐԿԱՅԻ ԱՂՈԹՔԸ

Մեղավոր էլ չեն նրանք, Տե’ր, գուցե,

Իմ թշնամիներն այս` ո’չ երգեցիկ-

Թե սոխակ էիր դու ինձ ստեղծել,

Ինչու ագռավի երա’մ նետեցիր.

Թե ճերմակ էիր, տե’ր, ինձ ստեղծել,

Ինչ գործ ունեի այս սև երամում,

Ուր ամեն սև հանք փորձեր ինձ կտցել-

Ճերմակը կարծած գո~ւյնը թշնամու…

Եթե պիտի ինձ թողնեիր կտցել

Եվ արյունլվա ցած նետել վերից,

Ինչու կամեցար հենց այստե’ղ գցել`

Այս վտառի’ մեջ իժ ու օձերի…

Չ՞է որ հավքերը, գիտե~ս, իմաստո’ւն,

Սողուննեից են երբեմն սերել,

Եվ ամեն սողուն, նախանձը սրտում,

Թռչունի ճախրը չի կարող ներել.

Եվ, ինչքան էլ խեղճ լինի իմ առջև,

Նրանո’վ է հենց հզոր ինձանից,

Որ,- անզոր ինձ պես ճախրել ու թռչել,-

Վախ չունի կյանքում նաև… անկումից..

Մեզավոր էլ չեն նրանք, տե’ր, գուցե,

Իմ թշնամիներն այս` ոչ երգեցիկ.

Թե սոխակ էիր դու ինձ ստեղծել,-

Ինչու ագռավի երա’մ նետեցիր…

ԼՈՐԿԱՅԻ ԵՐԱԶԸ

Մի երազ տեսա ահավոր ու մո’ւթ,

Եվ ասում են, թե դա… իրական է.-

Մեկը մի ձեռքով կոկորդս էր սեղմում,

Մյուսով` փակած քիթ ու բերա’նըս.

Եվ երբ ես, մահվան վերջին օրհասում,

Խռխռում էի մի կերպ`

Նա շուռ էր գալիս

Եվ քմծիծքղո’վ բոլորին ասում.

-Դեռ պոետ է’լ է-

ՄԻ սրա’ն նայեք

Ու սրա ձայնին-

Ներդաշնակության ո’չ մի զգացում,

Մեղեդայնություն

Եվ կամ քնքշություն,-

Ինչ հանգստություն...

ԼՈՐԿԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ

ԴԱՀԻՃՆԵՐԻՆ

Հայրենիքը լոկ հողն ու ջուրը չէ,

Ոչ էլ, Իսպա’նիա, քո ճա’ռն ու Հի’մնը,

Հրաժարվում եմ ես քեզ Մայր կոչել.

Թե դու բռնության հոմանուհին ես…

Հրաժարվում եմ Կայսրին մատուցել,

Ա’յն, ինչ Երկքի’նն ու Աստծունն է.-

Գերադասում եմ անդարձ մոռացվե’լ,

Քան լինել հանճա’ր, որ … ձեռնասուն է…

Հրաժարվում եմ նվե’ր ընդունել,-

Նենգ Դանայացու նվերն ամո’թ է.

Հրաժարվում եմ ուժի դեմ լռե’լ.-

Թե դուք` Ֆռա’նկո,

Ես` Դոն Կիխոտն եմ:

Հրաժարվում եմ Ձեզ հետ լուրջ վիճե’լ,

Թե Ձեր կռվանքը քենն ու նախա;նձն է.

Հրաժարվո~ւմ եմ ոհմակով շրջե’լ,-

Ես գայլ չեմ ծնվել,

Մարդը` միշտ անձ է:

Հրաժարվում եմ գրե’լ ու խոսել`

Բառից քամել են ճշմարտությունը.

Հրաժարվում եմ Ձեր խոսքը լսել`

Ձեզ լսե’լն անգամ… մեղսակցությո~ւն է:

Հրաժարվում եմ Ձեր դեմ մարտնչե’լ,-

ՄԻ զե’նք կա միայն`

Այն էլ կեղտոտ է.

Հրաժարվում եմ մինչև իսկ.. շնչել`

Թունավորված է մեր շնչած օդը…

Հրաժարվում եմ ա’յն ժամանակից,

Որ թացը չորից անզոր է զատել,

Հրաժարվում եմ իմ միա’կ կյանքից,

ԹԵ… ապրելու են ինձ դատապարտել…

Օ, բռնակալնե’ր, ինչքան եք սիրում

Դուք բաստեղծին, երբ նա… աճյուն է…

Ես վերջակե’տ եմ այս կյանքին դնում,

Որ չտեսնեմ իմ փառքի… աճո`ւրդը:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  1. ՄԱՅՐԸ և ՈՐԴԻՆ
  2. ՌԱԶՄԱԿՈՉ
  3. ԵՐԴՈՒՄ
  4. ԵՍ ՀԱՅ ԵՄ
  5. ԻՆՉ՞ՈՎ Է ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՄԵԾ...
  6. ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
  7. Ա՜խ, այս Մասիսը՛…
  8. ՍԻԱՄԱՆԹՈՅԻ ԱՂՈԹՔԸ
  9. Մեր ԱՅԲՈւԲԵՆԸ
  10. ՍՓՅՈՒՌՔԻ ՏԽՈՒՐ ԲԱՐԵԿԱՄԻՍ
  11. ԶԳՈՅՇ ԽՈՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
  12. ԵՐԳ - ԵՐԳՈՑ
  13. Ձյու՜ն է գալիս
  14. ԽՈՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ
  15. ՄԵՆՔ
  16. ԴՈՒ ՄԻ ՆԱՅԻՐ
  17. ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
  18. Ժամացույցի առջև
  19. Լռությունը ոսկի է
  20. Սասունցիների պարը
  21. Իմ սերը
  22. Ների՜ր դու ինձ...
  23. Էլ քեզ չսիրել՞...
  24. Քո աչքե՞րը.
  25. Ես ա’յն եմ սիրում
  26. Քո ինչին էր պետք այս հաղթանակը.
  27. Եկ այս գիշեր խնջույք անենք
  28. Այս էլ քանի անգամ ասեմ
  29. Կյանքում հաճախ է այդպես պատահում
  30. Չգիտե՛մ, սա խա՞նդ է իսկական
  31. Ագավա ծաղիկը
  32. Տխուր պատմություն
  33. Նրան, ում չէի սիրում
  34. Կրկին նույն փա՛յլն է
  35. ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
  36. ՔՈ ՁԵՌՔԵՐԸ
  37. Դեռ երե’կ էր
  38. Ես սիրում եմ հայոց հողը մեր քարքարոտ
  39. Մահը մի՛շտ հիշիր
  40. Պատուհանիս տակ
  41. Համերգից Հետո
  42. Իսպանուհու պարը
  43. Մի պարսկուհու
  44. ԳԱԼԻՔԻՆ
  45. ԵՐԳ ԿՌՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ
  46. ԼՈՐԿԱՅԻ ԱՂՈԹՔԸ
  47. ԼՈՐԿԱՅԻ ԵՐԱԶԸ
  48. ԼՈՐԿԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ ԴԱՀԻՃՆԵՐԻՆ
  49. ՀԱՅՐԵՆԱԾԱՂԻԿԸ
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 7 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    7 гостей
    Putnik
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...