Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

9 антикризисных предложений правительству РА


Рекомендованные сообщения

ԻՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Առաջարկություն 1. Մայրաքաղաքի տեղափոխումը Արտաշատ

Հիմնավորում

ՀՀ մայրաքաղաքի տեղափոխումը հայ ժողովուրդի պատմական փառահեղ մայրաքաղաք Արտաշատ իր հետ կբերի ազգային գիտակցության զարթոնքի և պետականության խորհդանիշերի հզորացման մի աննախադեպ ալիքի։ Այս քայլով ՀՀ իշխանությունները և ժողովուրդը վստահորեն կհաստատագրեն ներկայիս Հայաստանի անքաքտելի կապը հայոց պետականության բազմահազարյա պատմության ավանդույթի հետ։ Ի թիվս այլ պատաճառների մայրաքաղաքները Արարատյան դաշտավայրում (հարթ տեղանքում և ոչ թե թեք նախալեռնային գոտիներում) հիմնադրելու հայոց արքաների ընտրությունը հավանաբար պայմանավորված է եղել նաև պետականության իշխանանիստ կենտրոնին անհրաժեշտ վեհություն և հավասարակշռություն շնորհելու և հայ ժողովուրդի երկու հիմնական խորհդանիշերին (Մայր Արաքս և Արարատ լեռը) մոտ գտնվելու անհրաժեշտությամբ։

Առաջարկություն 2. Երևան քաղաքի վերադարձը թամանանական քաղաքաշինական կոնտուրների

Հիմնավորում

Դեռ 60-երի Խորհրդային Հայաստանում իրականացված ուրբանիստական քաղաքականությունը իր հետ բերեց հայ ժողովուրդի հիմնական կենարար աղբյուր հանդիսացող հայկական գյուղի ամայացմանը և նրա մշակուրային աշխարհի խեխաթյուրումներին։ Եթե նման քաղաքականությունը նախկինում «հիմնավորվում էր» բարձ արդյունաբերության աճի տեմպերով, ապա ներկայումս այն ոչ միայն չունի որևէ, նույնիսկ կեղծ, հիմնավորումներ, այլ մերօրյա իրականությամբ հանդիսանում է մեր ժողովրդի ամենամեծ ընկերային և ազգային ողբերգությունը։ Երևան քաղաքի վերադարձը թամանանական քաղաքաշինական տրամագծին մի կողմից կնպաստի նրա նախնական կոչմանը, այն է` գիտության, կրթության, մշակույթի և արվեստների երջանկության և վերածննդի քաղաք բովանդակությանը, մյուս կողմից կնպաստի Հյուսիսային և Հարավային Հայաստանի արագ զարգացմանը, իր հետ բերելով նաև հայկական գյուղի վերածնունդը։

Առաջարկություն 3. ՀՀ կառավարության հաջորդ կազմի ձևավորումը «ՊԱՏՐԻՈՏ» ֆորմատով

Հիմնավորում

Բարձրագույն պաշտոններին կադրային նշանակումներին ընտրության մեջ առաջնորդվելով 2 հավասարազոր սկզբունքներով, այն է` մասնագիտական ունակություններ և իրական ծառայությունները հայրենիքի պաշտպանության ընթացքում, իր հետ կբերի ժողովուրդի կողմից սեփական իշխանության նկատմամբ վստահության և համակրանքի աճին և կփարատի այն արատավոր մոտեցումը, որ մեր երկրում ամեն ինչ «կարգավորվում է» իշխանական միջանցքներում։ Հատկապես վերջինիս կանխարգելումը կնպաստի իշխանությունը որպես ժողովուրդի ծառա և զարգացմանը ու առաջընթացի հիմնական երաշխավոր-ժողովուրդը, որպես ազգային իրական հարստությունը և հզորությունը արարող ուժ։

Առաջարկություն 4. Սրբազան պատերազմի ընթացքում ազատագրված հողատարածքների սեփականության վկայագրերի շնորհում ՀՀ և ԼՂՀ բոլոր քաղաքցիներին հավասարության և արդարության սկզբունքով

Հիմնավորում

Ժողովուրդը հանդիսանալով պատերազմի տուրքը մուծած միակ ուժը վերջապես կստանա այդ պատերազմի և հաղթանակից բխող իր սրբազան իրավունքը` հայրենի հողը, որպես նրա վերածննդի և հավիտենության հիմնական երաշխիք։

Առաջարկություն 5. Հայկական ГУАМ (որում А տառի տեղը Հայաստանն է, այլ ոչ թե Ադրբեյջանը) քաղաքակրթական դաշինքի ձևավորում և զարգացում

Հիմնավորում

Հարավ-Հյուսիս մեծ քաղաքակրթական ճանապարհի վրա հայ ժողովուրդը հազարամյակներով իր ահռելի քաղաքակրթական ներդրումն է ունեցել եղբայր ժողովուրդների պատմա-քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման մեջ ու այդ ահռելի մեծագույն ժառանգության անտեսումը զրկում է մեր պետության իր ամենամեծ աշխարհաքաղաքական պաշարներից։ Հարկ է նշել, որ այս առանցքի վրա ձևավորվել են քրիստոնեական արևելյան եկեղեցիների հիմնական արժեքները, որոնք հիմքը հանդիսացան ամբողջ սլավոնական քաղաքակրթույան զարգացմանը։ Այդպիսով նման քաղաքակրթական դաշինքի վերածնունդը իր բնույթով և կոչմամբ չի կարող ուղղված լինել որևէ մեկ այլ սլավոնական ժողովուրդի դեմ։ Մյուս կողմից Ադրբեյջանի ռազմաքաղաքական ակնկալիքները պատմականորեն հայկական այս ահռելի քաղաքակրթական միջավայրից մեծ վտանգ են ստեղծում մեր պետականության բնականոն զարգացմանը։

Առաջարկություն 6. ՀՀ հանրակրթական համակարգի անցումը դասական-գիմազիական, ուսուման համակարգին

Հիմնավորում

Դպրոցի ընկալումը որպես օրվա հասարակական արժեքների և համակարգերի ադապտացնող կոմունիկացիա ուղակիորեն խաթարում է տվյալ երկրի և ժողովրդի բնական, քաղաքակրթական զարգացումները։ հարյուրյամյակներով իր արդյունավետությունը ապացուցած դասական-գիմնազիական համակարգին վերադարձը իր հետ կբերի մեր հասարակության և պետականության ռազմավարական աննախադեպ զարգացումներին և հայ մարդու ստեղծագործ, արարող ուժերի զարթոնքի, ամրացնելով նրա ազգային լեզվամտածողական հիմքը և բնական աշխարհի ճանաչման ու վերափոխման գիտելիքը։

Առաջարկություն 7. ՀՀ բանկային համակարգում ոչ նյութական (МСФО 32) ակտիվների կիրառում, նրանց շնորհելով ծրագրերի վարկավորմանը ենթակա առաջնային կարգավիճակ

Հիմնավորում

Մտավոր արտադրանքի առաջնայնությունը հայտարարագրած երկրում ոչ նյութական (մտավոր) ակտիվների չկիրառման փաստը արդեն իսկ բացահայտում է հռչակված այդ քաղաքականության ամենա մեծ հիմքային անհետետությունը։ Հայաստանում HI-TEC-ը այս տարիների ընթացքում չէր կարող ունենալ իրական զարգացում, քանի դեռ չէր մշակված ոչ նյութական ակտիվների գնահատման ազգային մեթդաբանական հիմքը և նրանք կիրառման մեջ չէին մեր երկրի ֆինանսական ինստիտուտներում։ Այս տարիներին մեր երկում իրականացված վիրտուալ HI-TEC-ը իրականում վերածվել է հակահամակարգի, իր հետ բերելով եղած մտավոր ներուժի շահագործմանը և ջլատմանը մի կողմից և նրա զանգվածային արտահոսքը մյուս կողմից։

Առաջարկություն 8. Աշխատանքի կազմակերպման բնագավառում ինովացիոն ազգային դասակարգչի ստեղծում

Հիմնավորում

Հայաստանի տնտեսության և ճարտարագիտական զարգացվածության այսօրվա մակարդակը պահանջում է աշխատանքի և աշխատաուժի կազմակերպման յուրահատուկ համակարգերի կիրառում տնտեսությունը ճգնաժամից արագ դուրս բերելու նպատակով։ Այս առումով անհրաժեշտություն է առաջանում ստեղծելու աշխատանքի դասակարգչի ձևավորման, համալրման և կիրառման յուրահատուկ մեթոդաբանություն։ Որը մի կողմից հնարավորություն կտա աշխատանքի կազմակերպման բնագավառում կիրառել և զարգացնել մեր երկրում ի հայտ եկած նոր գիտելիքները և հմտությունները, մյուս կողմից` կհամակարգի և կդասակարգի ազգային ճարտարագիտության, մշակույթի և արհեստների կուտակած հազարամյա գիտելիքները և հմտությունները։ Հատկապես, վերջինը կնպաստի ազգային ընկերային և տնտեսական զարգացման կայուն հիմքերի ամրապնդմանը։

Առաջարկություն 9. Ընկերային քաղաքականությունում սոցիալական նիհիլիզմ, ինքնակենտրոնություն և հասարակական ինքնաօտարում քարոզող և կիրառող դրույթների վերացում

Հիմնավորում

Մեր երկրի պարագայում ընկերային կյանքի կազմակերպման և սոցիալական քաղաքականության այն մոդելների կիրառումը, որոնք բնորոշ են բազմազգ և մեծ տեխնոկրատ հյուսիսային քաղաքակրթություններին իր հետ բերում է մի անհետետ ծաղրապատկերի, որը քայքայում, բզկտում և ապակողմնորոշում է մեր ժողովրդի հասարակական գիտակցությունը։ Այս քաղաքականության հետագա կիրռումը և զարգացումը կարող է մոտ ժամանակներում բերի լիակատար հասարակական ինքնամեկուսացման և ապտիայի մթնոլորտի ձևավորմանը։ Սրա հետևանքը հանդիսանում է ազգային հավաքական ներուժի կտրուկ անկում։

«Էթնիկպրոդ» ՍՊԸ-ի տնօրեն Վահե Հակոբջանյան

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 3
  • Создано
  • Последний ответ

Хорошая трава попалась - для борьбы с кризисом перенесем столицу, снесем новостройки Еревана и возродим классическое образование. Можно еще возродить монархию, застроить горы ветряками и поменять тренера сборной по футболу.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Кстати можно на русский перевести?

А еще вопрос, это не Рубен Варданян на фото? похож сильно...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Самое эффективное антикризисное средство - перестать воровать и покончить с монополиями. А столицу переводить никуда нельзя - исходя из стратегических соображений. Не зря "запасной столицей" Армении считается Раздан.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    VREZH Putnik
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...