Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Հայկական պատմամշակութային հուշարձաննե&#1


Javuhi

Рекомендованные сообщения

Հայկական պատմամշակութային հուշարձանները

Armenian Historical Monuments

Армянские исторические помятники

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 2
  • Создано
  • Последний ответ

Ախալցխայի Սուրբ Նշան (Ս. Վարդանանց) եկեղեցին

Ախալցխա քաղաքն ու նույնանուն շրջանը գտնվում է պատմական Մեծ Հայքի հյուսիսային սահմանագլխին և հարևանակցում է Գուգարք նահանգի Ջավախք գավառին: Այստեղ են խաչվում Աջարիայից` Բաթումով, Քարթլիից` Խաշուրով և Բորժոմով, Շիրակից` Ախալքալաքով և Արդահանից` Փոցխով գետի հովտով ձգվող հնագույն տարանցիկ ճանապարհները: Աշխարհագրական բարենպաստ դիրքի շնորհիվ` առնվազն վաղ միջնադարից բնակավայրը վերածվել է քաղաքի:

Միջին դարերից այստեղ բնակվել են հիմնականում հայեր, ինչպես նաև հրեաներ, մեսխեր և մահմեդականներ: 1820թ., երբ Ախալցխայի փաշայությունն անցավ Ռուսաստանի տիրապետության տակ, քաղաքն ու մերձակա բնակավայրերը համալրվեցին Բարձր Հայքի տարբեր գավառներից փոխադրված հազարավոր վերաբնակիչ հայերով, որի արդյունքում Ախալցխան ձեռք բերեց զուտ հայկական միջավայր ունեցող քաղաքի նկարագիր:

Քաղաքի հայկական թաղամասերից յուրաքանչյուրն ունեցել է իր եկեղեցին ու գերեզմանոցը (օրինակ` Ռաբաթը` Երման Ս. Խաչ. Ս. Գրիգոր Լուսավորիչ և Ս. Ստեփանոս, Մարդան` Ս. Փրկիչ և Ս. Նշան եկեղեցիներով):

Ս. Նշան (Ս. Վարդանանց) եկեղեցին գտնվում է քաղաքի Մարդա կոչվող թաղամասում, Ս. Նշան բլրի վրա (ՀԱԱ, 53-1-125, թ. 55): Այն կենտրոնագմբեթ ութանիստ թմբուկով, համակ սրբատաշ քարերով, արևմուտքից կից եռահարկ զանգակատնով, ճակտոնների գագաթներին քառասյուն փոքր զանգակատներով, երեք մուտքերով, ներսում երկու զույգ մույթերով, խորանի երկու կողմերում մեկական ավանդատներով եկեղեցի է:

1619թ. մի ձեռագրի հիշատակարանում կա վկայություն Ախալցխայում Հայոց Ս. Նշան (Զարեհնու Ս. Նշան) (“ԺԷԱ” էջ687) անունով եկեղեցու գոյության մասին: Միջնադարյան ավերված եկեղեցու տեղում նոր եկեղեցու հիմնադրումը կատարվել է 1861թ. (ըստ. շին. արձանագրության). “…նորոգ կառուցանելի Սուրբ Նշան անուանեալ տեղւոյն յանուն Սրբոյ Վարդանանց զօրավարաց եկեղեցւոյ շինութիւնը, որ սկզբնաւորեցաւ ի 5-ն մարտի սոյն 1862 ամի արդեամբ և ծախիւք ազգասէր և բարեպաշտ աստիճանաւոր իշխանին մահտեսի Վարդանայ Վարդանեանց ի խնդրոյ սրբազան առաջնորդական փոխանորդի քաղաքիս տեառն Գրիգոր վարդապետի Սագինեան այս հետևեալ գովելի պատճառներուն համար: …սրբազան առաջնորդը կամեցավ այն ավերակ տեղին վրա տաճար մը կառուցանել (ինչպես աւանդութեամբ կըսեն, թէ ատենօք հոն տեղ եկեղեցի կայ եղեր)… (“Մեղու Հայաստանի”, 1862թ. N 27, յուլիս 7, էջ 107):

Եկեղեցու նախագծերը կազմվել են 1861թ., օծումը տեղի է ունեցել 1963թ., իսկ շինարարական աշխատանքներն ամբողջացել են 1868թ.: 1887թ. եկեղեցու բակում ամփոփվել է եկեղեցու մեկենաս, Ախալցխայի պատվավոր քաղաքացի (Ռուբեն Նահատակյան, Ախալցխայի պատվավոր քաղաքացին, “Գարուն”, 1988, N 9, էջ 19-20), Վարդան Վարդանյանցի մարմինը (“Արձագանք”, 1887թ. N 15, էջ 226-227): Եկեղեցու որմերին պահպանվել են շինարարական ընթացքի մասին պատմող արձանագրություններ (Карапетян С. Г., Марутян А. Т., Наатакян Р. А., Церковь Сурб Вардананц (Сурб Ншан) горада Ахалцха), “ԼՀԳ” 1990, N 5, էջ 75-85): Իր ժամանակին Ս. Նշան եկեղեցու կառուցումը խոշոր երևույթ էր քաղաքաբնակ հայության կյանքում (“Մասյաց Աղավնի”, 1862թ. 1 օգոստոս., էջ 175-176” “Փորձ”, 1876, N 1, էջ 443):

1938թ.-ին խորհրդային իշխանության որոշմամբ դադարեցվեց ծիսաարարողակարգի կատարումը Սուրբ Նշան եկեղեցում, թեև եկեղեցու դռները բաց էին հավատավոր ժողովրդի առաջ մինչև 1941թ.-ը:

1941-43 թթ. Եկեղեցին ծառայում էր որպես զինհագուստի, 1943թ.-49թթ` տարբեր պարունակության, իսկ 1949-1979թթ.` իբրև աղի պահեստ:

1976թ-1978թթ. եկեղեցին մաքրվում է հայ հասարակայնության և Սւրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա եղբայրներ Տեր Ռուբեն և Տեր Շմավոն Սաղոյանների կողմից, ովքեր և իշխանությունների կողմից ենթարկվում են տույժերի: Ավաղ, եկեղեցին այդպես էլ չի վերադարձվում ժողովրդին, այլ վերածվում է քաղաքի ազգագրական թանգարանի:

1989թ. ապրիլի 24-ին տեղի հոգևոր դասի և հայ բնակչության մասնակցությամբ եկեղեցում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որն առիթ է դառնում քաղաքի հայ և վրաց բնակչության միջև ծագած տարաձայնության: Այդ օրերի Հայաստանի և Վրաստանի իշխանությունների և մտավորականության միջամտությամբ, որոշվում է եկեղեցու դռները հավասարապես բաց պահել երկու համայնքների առջև` մինչև հարցի վերջնական լուծումը: Այս որոշման կայացմանը նպաստում է վրաց որոշ գիտնականների պնդումն այն մասին, իբր Սուրբ Նշանը կառուցվել է վրացական եկեղեցու հիմքերի վրա: Ցավոք, պետք է փաստենք, որ տվյալ թյուր կարծիքը վրաց մտավորականնեի ու հոգևորականներից ոմանք փորձում են տարածել նաև Վրաստանի հայկական ծագում ունեցող այլ եկեղեցիների վրա:

Հայությունը լիահույս է, որ սթափ մտածողությունը կհաղթանակի և Սուրբ Նշանը, ինչպես և հայոց մյուս եկեղեցիները կվերադարձվեն օրինավոր տիրոջը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

“Նորաշեն” հանդես, 2006թ/4

http://javakhk.net/forum/index.php?showtop...t=0entry12011

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...