Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Эпоха религиозных великанов


Lion

Рекомендованные сообщения

Привет!

Друзья! Мне удалось издать очередные тома Военной летописи армянского народа. В этих томах рассмотрена крайне богатая бурными историческими событиями эпоха - эпоха противостояния Сефевидского Ирана и Османской Турции, противостояние - главные акты которого происходили на территории Армении. В книгах англизированы подробности военных действии, маршруты, проеденный воевавшими армиями, численность воююшых армии, военная история Зейтунского, Сасунского и Савурского княжества и другое...

Любознательный читатель в этих томах найдет подробную информацию и про меликств Хамса. В частности проанализирована военная история просушествовавшых в течении нескольких столетии на территории Арцаха меликств, история которых насыщена героическими битвами за выживание. Естественно не осталось без внимание и героическое восстание Давида-бека. восстание, которое в книгах нашло свое полное и описание...

Одним словом - насушенная бурными событиями эпоха, в результате которого армянский народ не только выжил, но и накопил достаточно внутренних ресурсов для последуюшых веков.

Много можно было бы добавить... Можно было бы говорить про многих храбрых меликов, рассказать об отваге армянских конных эскадриль в составе армии Российской империи, можно было сказать несколько слов про армянских воинов, которые в составе армии Надир-шаха завоевали Индию, отдать дань памяти храброму молдавскому господару Иоанну Лютому и его братьям, но... ограничимся пока этим. Остальное для люубазнательних людей прокоментирую в следуюшых постах.

Друзья!

Как и прежде - книги представлены

- в книжном магазине на улице Маштоца (бывший Букинист"),

- в книжных магазинах на площади Республика,

- в книжном магазине у медучилиша,

- в кн жнем магазине ЕрГУ, у главного входа.

Дорогие друзья, уже знаете, что я нахожусь в Ереване. Ереванцы могут послать мне амил по адресу Lion1700@yandex.ru, после чего они смогут получить книги и от автора, естественно с авторским автографом.

Книги доступны и для зарубежного читателя: Для этого желающие могут просто послать мне маил по адресу Lion1700@yandex.ru, после чего я по почте пришлю им желанные экземпляры.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 1 месяц спустя...
  • Ответы 4
  • Создано
  • Последний ответ

В 15-ом веках армяне учавствовали в ряде сражениях “международного масштаба”

Из них можно в частности отметить участие армян в нижеприведенных сражениях

1. 20.07.1402 – Бытва у Анкари – (участие на стороне Тамерлана),

2. 16.07.1410 – Бытва у Грюнвалда (участие на стороне полско-литовских войск)

3. 10.11.1444 – Бытва у Варны (участие на стороне полско-литовск-венгерских войск)

4. 02.04-29.05.1453 – Участие в обороне Костантинаполя.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 месяца спустя...

Այս ճակատամարտում երկրորդ անգամ ապացուցվեց հրազենով զինված ու, որպես հիմք, կանոնավոր զինված հետևակ ու հրետանի ունեցող բանակի անվիճալի առավելությունը տափաստանային քոչվոր-մասսայական հեծելազորից կազմված բանակի նկատմամբ:

1514 օգոստոսի 23 – Չալդրանի ճ-մ (Վասպուրական, Գաբիթյան գավառ, Ուրմիա լճի հյուսիս-արևելյան ափին)

Իսմայիլ I-ի գլխավորած Սեֆյանների շահության բանակը (120.000) մոտեցավ Սելիմ I Ահեղի գլխավորած Օսմանյան սուլթանության բանակին (120.000, մոտ 300 թնդանոթ): Կողմերը մարտակարգ ընդունեցին:

Սեֆյանների շահության բանակի կենտրոնում` թևերից բավականի ետ, տեղաբաշխվեց հետևակը` խնդիր ստանալով վարել պաշտպանողական մարտ: Աջ թևում Իսմայիլ I-ի անձնական ղեկավարությամբ տեղավորվեցին հեծելազորի հիմնական ուժերը և նրա լավագույն մասը, իսկ ձախում դիրքեր գրավեց Սեֆյանների շահության հեծելազորի մնացած մասը:

Օսմանյան սուլթանության բանակի կենտրոնի I շարքում տեղաբաշխվեցին հրետանու և հետևակի հիմնական ուժերը, II շարքում կիսաշրջանաձև ու դաշտային ամրություններով ուժեղացված ամուր պաշտպանական դիրքեր գրավեց ենիչերիների կորպուսը, իսկ III շարքում տեղաբաշխվեց սուլթանական հեծյալ գվարդիան: Թևերի I շարքում տեղավորվեց թեթև հեծելազորը, ձախ թևի II շարքում տեղաբաշխվեց Եվրոպական, իսկ աջ թևի II շարքում` Ասիական ծանր հեծելազորը:

I փուլ – 08:00-ի մոտակայքում Սեֆյանների շահության բանակը թևերում անցավ հարձակման և կարճատև մարտից հետո հաղթեց ու փախուստի մատնեց հակառակորդի թեթև հեծելազորին:

II փուլ – 09:00-ի մոտակայքում Սեֆյանների շահության բանակի աջը հարձակվեց Եվրոպական ծանր հեծելազորի վրա և մի քանի ժամ տևած արյունահեղ մարտում գլխովին ոչնչացրեց վերջինիս: Եվրոպական հեծելազորի բոլոր հրամանատարները սպանվեցին, իսկ հեծելազորի մնացորդները դժվարությամբ նահանջեցին դեպի կենտրոն ու պատսպարվեցին ենիչերիների կորպուսի դիրքերում:

III փուլ – Սեֆյանների շահության բանակի աջը վերականգնեց մարտակարգը և 13:00-ից սկսած մի քանի հզոր հարձակումներ կազմակերպեց հակառակորդի կենտրոնի ուղղությամբ: Հարձակումները, սակայն, վերջացան Սեֆյանների շահության բանակի ծանր կորուստներով, քանի որ վերջինս ընկավ կենտրոնում դիրքավորված Օսմանյան սուլթանության բանակի թնդանոթների և արկեբուզավոր ենիչերիների հզոր կրակի տակ: Իրենց հերթին ձեռնամարտում անզիջում կերպով մարտնչող ենիչերիներին, ինչպես նաև սուլթանական հեծյալ գվարդիային հաջողվեց կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և ետ շպրտել վերջինիս: Արդեն 17:00-ի մոտակայքում Սեֆյանների շահության բանակի աջը ծանր կորուստներով ետ շպրտվեց ելման դիրքեր և ստիպված եղավ հրաժարվել հետագա հարձակումներից: Այս ընթացքում, սկսած ժամը 13:00-ից, Օսմանյան սուլթանության բանակի Ասիական ծանր հեծելազորը մի քանի հզոր հարվածներ հասցրեց հակառակորդի ձախին: Բռնկվեց համառ և արյունահեղ մարտ: Արդյունքում Օսմանյան սուլթանության բանակի Ասիական ծանր հեծելազորը, օգտագործելով քանակական ու որակական առավելությունները, մի քանի ժամ տևած մարտից հետո կոտրեց հակառակորդի ձախի համառ դիմադրությունը, ծանր կորուստներ պատճառեց նրան, իսկ մնացորդներին էլ ստիպեց նահանջել կենտրոնի ուղղությամբ:

IV փուլ – 17:00-ի մոտակայքում Սեֆյանների շահության բանակի ձախը ու կենտրոնը ընկան առաջխաղացում իրականացրած հակառակորդի հրետանու և արկեբուզավոր ենիչերիների հզոր կրակի տակ:

V փուլ – 18:00-ի մոտակայքում ծանր կորուստներ կրող Սեֆյանների շահության բանակի ձախը և կենտրոնը հուսահատ գրոհի անցան հակառակորդի հրետանու ու արկեբուզավոր ենիչերիների ուղղությամբ և, օգտվելով այն բանից, որ յուրայինների կրակի տակ չընկնելու համար Օսմանյան սուլթանության բանակի Ասիական ծանր հեծելազորը ժամանակավորապես դադարեցրել է, մարտը ծանր կորուստներ պատճառեցին թշնամուն` գրավելով զգալի թվով թնդանոթներ:

VI փուլ – 19:00-ի մոտակայքում Օսմանյան սուլթանության բանակի Ասիական ծանր հեծելազորը վերսկսեց հարձակումը և, հուժկու հարված հասցնելով կենտրոնում մարտնչող Սեֆյանների շահության բանակի ձախին, ստիպեց վերջինիս նահանջել սեփական աջի ուղղությամբ:

VII փուլ – 20:00-ի մոտակայքում ուժերը կենտրոնացրած ու մարտակարգը վերականգնած Օսմանյան սուլթանության բանակը անցավ վճռական հարձակման Սեֆյանների շահության բանակի աջի ուղղությամբ` միաժամանակ հրետանու և արկեբուզների հուժկու կրակի տակ առնելով վերջինիս մարտակարգը: Այս ընթացքում արկեբուզի կրակոցով թևից և կրծքից վիրավորվեց Իսմայիլ I-ը, որը տապալվեց ձիուց, հազիվ փրկվեց գերվելուց և միայն մեծ դժվարությամբ հեռացավ մարտադաշտից: Այս հանգամանքն էլ վերջնականապես բարոյալքեց հարձակման անցած թշնամուն ձեռնամարտում դիմադրել փորձող Սեֆյանների շահության բանակի ռազմիկներին, որոնք դիմեցին փախուստի:

VIII փուլ – Օսմանյան սուլթանության բանակը մինչև ուշ գիշեր հետապնդեց հակառակորդին և ծանր կորուստներ պատճառեց:

Հաղթողները կորցրին մոտ 30.000, պարտվողները` 60.000 զինվոր: Արդյունքում Օսմանյան սուլթանության բանակը առանց լուրջ մարտերի գրավեց ողջ Ատրպատականը, սակայն, պարենի խիստ պակասի և ենիչերիների շարքերում բռնկված խռովության պատճառով կանգնելով լուրջ դժվարությունների առջև, Թավրիզ-Գաբիթյան-Բաքեան-Գողթն-Նախիջևան-Ուրծաձոր-Արած-Ոստան Հայոց-Արագածոտն-Մասյացոտն-Բագրևանդ-Բասեն-Կարին երթուղով հեռացավ գրաված տարածքներից:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Лион, а у тебя есть данные об участи в войнах армянских военных формирований например Васпуракана в войнах Осм. Империи и Персии?

Или об участии армянской конницы в разгроме турок под Ереваном персами в 1746 году (могу ошибаться с годом.. но примерно в это время)

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Как выразилса бы Фрунзик в подобой ситуации - "Такие вопросы задаете, что... неудобно отвечать" :rolleyes: Конечно есть, они разбросаны по всей Летописи. Что же касаетса "участии армянской конницы в разгроме турок под Ереваном", то речь, очевидно, идет о бытве при Ехварде 08.06.1735 года. Вот соответствующый отрывок из Летописи:

1735 հունիսի 8 – Եղվարդի ճ-մ

Նադիր խանի ընդհանուր ղեկավարությամբ գործող Սեֆյանների շահության (65.000, որից 53.000 հեծյալ, մոտ 40 ֆալկանոտ) ու Ալավերդի Հասան-Ջալալյանի, Հուսեյն ու Մելիքջան Մելիք-Շահնազարյանների, Հովսեփ Քաջ Մելիք-Բեգլարյանի, Ալաղուլի Մելիք-Իսրայելյանի և Եգան Մեծ Մելիք-Եգանյանի գլխավորած Խամսայի մելիքության (մոտ 10.000) միացյալ բանակը, արշավելով Թավրիզ-Գաբիթյան-Բաքեան-Գողթն-Նախիջևան Ուրծաձոր-Արած-Ոստան Հայոց երթուղով, պաշարեցին Երևանը Օսմանյան սուլթանության բանակից (մոտ 1.000): Տեղեկանալով այդ մասին` Բագրևանդում ճամբարած Օսմանյան սուլթանության բանակը (50.000, մոտ 60 թնդանոթ) հյուսիսից շարժվեց Երևանին օգնության և մի քանի օրից սկսեց մոտենալ Եղվարդին: Ի պատասխան թշնամու արշավանքի` Նադիր խանը, թողնելով Երևանի պաշարումը, շարժվեց դեպի հյուսիս, որից հետո Սեֆյանների շահության բանակի մի մասը և Հայկական բանակը տեղաբաշխեց դարանում, իսկ Սեֆյանների շահության բանակի մնացած մասով (21.000) էլ շարժվեց թշնամուն ընդառաջ:

Կողմերը մոտեցան իրար և մարտակարգ ընդունեցին: Օսմանյան սուլթանության բանակի առաջին շարքը զբաղեցրեցին ենիչերիները, երկրորդում տեղաբաշխվեց հրետանին, իսկ երրորդում` հեծելազորը:

I փուլ – Սեֆյանների շահության բանակի առաջապահը (3.000) հարձակվեց թշնամու վրա և դիմեց կեղծ նահանջի:

II փուլ – Նպատակ ունենալով զարգացնել հաջողությունը` Օսմանյան սուլթանության բանակը ողջ ուժերով անցավ հարձակման, որի արդյունքում կարճատև դիմադրությունից հետո կեղծ փախուստի դիմեց նաև Սեֆյանների շահության բանակի մնացած մասը` իր հետևից տանելով թշնամու ուժերին, ցրելով վերջիններիս և խառնելով թշնամու մարտակարգը:

III փուլ – Սեֆյանների շահության բանակը դադարեցրեց նահանջը և, միանալով դարանում տեղեկայված ուժերին ու անցնելով անակնկալ հակահարձակման, ծանր կորուստներ պատճառեց մարտակարգը կորցրած թշնամու բանակին:

IV փուլ – Օսմանյան սուլթանության բանակը փորձեց նահանջել, սակայն մարտի մեջ մտան դարանում տեղակայված ուժերը, որի արդյունքում թշնամին վերջնականապես շրջապատվեց և գլխովին ջախջախվեց:

Հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը` մոտ 5.000, թշնամին` 40.000 զինվոր, ինչպես նաև ողջ հրետանին:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   0 пользователей, 0 анонимных, 1 гость (Полный список)

    • Нет пользователей в сети в данный момент.
  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    1 гость

    Нет пользователей в сети в данный момент.

  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...