Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Իսրաէլի հայ համայնք


Понч

Рекомендованные сообщения

Նոյեմբերի 15-18 Երուսաղեմում, Պատրիարքարանի դահլիճում տեղի ունեցավ Սրբոց Հակոբյանց թվով

19-րդ Միաբանական Ընդհանուր Ժողովն, որի ժամանակ ներկայացվեց 2010 թվականի հաշվետվությունը: Միաբանական Ընդհանուր Ժողովի ատենապետ էր ընտրվել Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ.

Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Մեր կայքի անունից խորին շնորհակալություն ենք հայտնում Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Արտաքին Հարաբերությունների և Միջեկեղեցական Կապերի Բաժնի վարիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին՝ Սրբոց Հակոբյանց թվով 19-րդ Միաբանական Ընդհանուր Ժողովի Հաղորդագրությունը մեզ տրամադրելու համար, ինչպես նաև Հրեշտակապետաց վանքի տեսուչ հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանին՝ ցուցաբերած աջակցության համար:

Նկարում՝Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանները՝ Ամենապատիվ Պատրիարք Սրբազան Հոր՝

Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի գլխավորությամբ

Ստորև ներկայացնում ենք Հաղորդագրության տեքստը՝

http://issuu.com/fr-ghevond/docs/communique_nov_18__2010

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 126
  • Создано
  • Последний ответ

Կանանց Եվրագավաթի 2010/11թթ. խաղարկության F խմբում երեկ Ռամլայում կայացել է «Էլիտզուր» (Ռամլե, Իսրայել)-«Հատիս» (Երևան, Հայաստան) հանդիպումը։ «Հատիսը» զիջել է 61:79 հաշվով, սակայն հայկական թիմը փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություններ ունի:

«Հատիսի» կազմում խաղացել են Աննա Բաղդոյանը, Աննա Պոկոյովան, Գաննա Զարիցկան, Օլիմպիա Սքոթը, Կաելա Չափդելայնը, Քրիստինե Քեփենեկյանը, Հասմիկ Միքայելյանը, Իվանա Պոդրուգը, Իվա Սերդարը:

Ինչպես հայտնում է armsport.am-ը, «Կիրյատ Մենախեմ» մարզահամալիրում Հայաստանի եռագույններով հայկական ակումբին աջակցել են նաև Իսրայելում բնակվող հայերը: (Մոտ 60 հայ կար մարզահամալիրի դահլիճում, որոնք ժամանել եին Երուսաղեմից, կային նաև ներկայացուցիչներ ավանդական ակումնբերից-«Նաիրի» միություն)

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 5 недель спустя...

Այս տարի ավելի քան հարյուր հազար հավատացյալներ էին հավաքվել Պաղեստինում: 2000 թվականից ի վեր այդքան ուխտավոր չէր ընդունել Բետղեհեմը: Երուսաղեմի հայ կաթոլիկների խումբը ղեկավարում էր կաթոլիկ պատրիարքի փոխանորդ, գերապայծառ հայր Ռաֆայել Մինասյանը: Սուրբ Ծննդյան տաճարում նրանց միացավ նաև տեղի Հայոց Պատրիարքարանի ներկայացուցիչները: Հայր Ռաֆայելի խոսքերով անշուշտ շատ կարևոր է երբ հայ ուխտավորների խմբին դիմավորում են մեր հայրենակիցները:

Երուսաղեմի հայ կաթողիկե Սրբ. Տիրամոր եկեղեցին կառուցվել է 1850-ական թվականներին շատ գեղեցիկ ու բարեկարգ տաճար է ու սրբավայր է համարվում ոչ միայն հայերի այլև բոլոր կաթոլիկների համար, որովհետև գտնվում է Քրիստոսի չորրորդ կայանի մոտ:

Այստեղ ևս բացի առաքելական Հայոց Պատրիարքարանի, յուրաքանչյուր ապրիլի 24-ին հոգեհանգստյան արարողություն է անցկացվում ի հիշատակ Ցեղասպանության զոհերի: Գերապայծառի համոզմամբ հայերն Երուսաղեմում միշտ պետք է համախմբված լինեն, որպեսզի դիմակայեն բոլոր դժվարություններին:

Bethlehem_Christmas1.JPG

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 1 месяц спустя...

Յաֆֆոյի հայկական ուրբաթօրյա դպրոցը հինգամյա դադարից հետո կրկին վերաբացվեց

Գիտե՞ք արդյոք,չե՞ք լսել:Դե իմացեք.Արդեն շուրջ երեք ամիս է,ինչ գեղատեսիլ Յաֆոի թավշյա ծովափին կից գտնվող Սուրբ Նիկողայոս Եկեղեցում գործում է հայկական դպրոցը:Իհարկե ասել դպրոց,մի քիչ թերեւս շատ կլինի,բայց որ այնտեղ շաբաթվա յուրաքանչյուր ուրբաթ օր դասավանդվում է արեւմտահայերենը՝ արդեն փաստ է,այն էլ՝ երկու դասարաններում՝ 13-50 տարեկան: Ամենահետաքրքրականն այն է, որ Աշակերտի պատվավոր անուն կարող են կրել բոլոր ցանկացողները՝ փոքրից մինչեւ մեծ,բոլոր նրանք,ում համար թանկ է մայրենի լեզուն,շնորհիվ որի, նախ, ավելի մոտիկից կիմանան և կճանաչեն Հայաստանն ու նրա անցած զանազան ոլորապտույտներով պատմությունը՝ իր պատվավոր(Տիգրան մեծի ժամանակաշրջանի Հայաստան) ,նաև դառն էջերով: Կիմանան սովորույթները, դարերի խորքից եկած լեզուն ու մշակույթը,բարքերն ու կարգերը, սովորույթները, կճանաչեն իրենց Մեծերին եւ ինչու չէ՝ նաեւ չկամեցողներին:Եւ այս բոլոր արժանիքները իհարկե խթան կհանդիսանան պահպանելու համար Հայի ինքնությունը:Ասենք,որ այս ամենի ուսուցման ծանր,բայց հարգարժան եւ պատասխանատու հայրենանվեր «բեռը» իրենց վրա են վերցել տիկին Մարին(փոքրերի դասարան)եւ Յաֆֆո և Հայֆա քաղաքների հոգևոր հովիվ Հայր Ավետիս վարդապետ Իբրաջյանը:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 3 недели спустя...

Երկրի կենտրոնի հայերը փետրվարի 26 - ին տոնում են Տերենդեզը(Տյառն Ընդառաջը)

Քառասնօրյա Փրկչի՝ Երուսաղեմի տաճար գալու տոնը հայ ժողովրդի ամենասիրված տոներից է, որը Հայ Եկեղեցում կոչվում է Տյառնընդառաջ։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»: Ժողովուրդն այն անվանում է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք «Տերն ընդ ձեզ» արտահայտության ձևափոխված տարբերակներն են:

Հայ Եկեղեցին, հավատարիմ մնալով առաքելական սովորությանը, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին, Քրիստոսի Ծննդից՝ հունվարի 6-ից քառասուն օր հետո:

Տյառնընդառաջը Հայ Եկեղեցում հանդիսավորապես տոնվել է դեռևս վաղ շրջանում: Այս մասին են վկայում սուրբ Սահակ Պարթևի քառասուներորդ կանոնը և Մովսես Խորենացու Տյառնընդառաջ տոնին նվիրված շարականը:

Տոնահանդիսությունների կարևորագույն խորհրդանիշը խարույկն է, որի վրայով թռչում են երիտասարդ զույգերը: Այդ ընթացքում կարևոր է բաց չթողնել միմյանց ձեռքերը, որպեսզի միությունը ամուր լինի: Մինչ պատանիներն ու աղջիկները թռչում են, մեծահասակները նրանց վրա են նետում գարու և կանեփի հատիկներ:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը բոլոր եկեղեցական տոներն նշում է հին տոմարով:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 7 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    7 гостей
    Putnik
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...