Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

"МИАЦУМ"


Рекомендованные сообщения

ՍԲ. ԾՆՆԴԵԱՆ ԵՒ ԱՍՏՈՒԱԾՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՄԱՂԹԱՆՔԻ ՓՈԽԱՐԷՆ

ВЕЛИЧИЕ ПРОРОДИНЫ hАЙКА

Вот и пришел 2009 г. Не могу сказать, что для меня празднование календарного нового года является чем-то особенным. Признаюсь, что считаю более правильным следовать календарю и праздникам Армянского мира, которые освященны древностью и, по идее, должны являться искомыми выразителями глубин нашей сущности.

За неделю до нового года я имел разговор с директором одного важного интеллектуального центра и был обрадован, что понимание того, что Армения и армяне являются отдельной цивилизацией и миром, было осознано и присутствовало у собеседника в удовлетворительной мере. Я понимаю, что для многих сломленных или временно подавленных кошмарной реальностью нашего нынешнего положения эти слова могут вызвать грустную улыбку, непонимание или даже раздражение. Однако наша подавленность является лишь следствием нашей "забывчивости" в метафизическом плане. Решая повседневные задачи личного выживания в окружающей нас "реальности", будучи зачастую полностью оторваны от всех истоков формирующих сознание и познание истинной сути вещей и процессов, мы на деле отчуждаемся от искомой и непереходящей Реальности высшего порядка, созидательно пронизывающей все даже самые отдаленные уголки материальной вселенной. Тем самым, бытовой "реализм", конъюктура сиюминутности и их носители, т.е. в той или иной мере каждый из нас, оказываемся оторванными и непричастными к реальности действительной и искомой. Однако реальность эта, вне зависимости от степени нашего от нее отчуждения, безмерно близка. Свет Отца Света и священная вода поднебесного животворящего источника армянского бытия ждут лишь открытия и пробуждения наших душ. Мы изначально созданы носителями великой цивилизационнобразующей потенции, которая дремлет в каждом сыне Нагорья и передается из поколения в поколение, ожидая своего великого пробуждения. И если каждый из нас хотя бы на мгновение будет искренним с самим собой и без нанесенного временем презрения к нашему армянскому бытию заглянет в лишь ему одному доступные глубины собственной сущности, то без сомнения увидит заключенную в самом себе безграничную потенцию - созидательную и бессмертную силу цивилизационного творения и преображения вселенной. И это не пустые слова. Вспомним тысячи наших соотечественников, выбрасываемых жизнью за сотни и тысячи километров от родной земли в чужеродное окружение, которые затем достигали всевозможных высот - богатства, славы и власти. Да они почти всегда служили чуждым нам силам, зачастую служили им супротив своего же народа. Да - они сами и их потомки вне Нагорья обрекались на духовную смерть и непоправимую деградацию. Но не будь в них заложенной армянская потенция, они вряд бы выжили и тем более достигли успеха...

Во всех наших бедах, несчастьях повинны лишь мы сами. И провидение будет справедливо карать нас до тех пор, пока мы ни придем к пониманию простейшей истины - армянству и Армянскому миру не дано бежать от претворения в жизнь его миссии. Есть великие народы с их культурой, великим политическим прошлым и настоящим. Но лишь очень немногие из них являются самостоятельной цивилизацией. Мы же не просто цивилизация, но и целый мир. Не надо пугаться этих слов. Миры многообразны и многовекторны. Наши историки золотого века именовали Армению աշխարհն Հայոց, придавая этому наименованию не только сугубо географическое значение. Армения - это мир в мире вселенной и мир армянских миров изнутри. Священная география Нагорья - Ашхарацуйц именует области Великой Армении мирами: աշխարհն Սիւնեաց, աշխարհն Տայոց, աշխարհն Գուգարաց и т.д. Каждый из армянских миров, будучи целостным в себе, в свою очередь учавствовал в созидании целостной и неделимой Армении - в ее территориальной, языковой, административной и военно-политической состявляющих. И речь идет даже не столько о той тривиальной истине, что каждый из армянских миров привносил с собой в сокровищницу национальной идентичности свои языковые, культурные особенности и неповторимый жизненный уклад. Глубинный смысл и метафизическая сущность этого явления кроются в том, что совершенная реальность является целостной как в совокупности, так и в каждой из своих частей. Из этого следует, что целостность Армянского мира сохраняется в каждой из его отдельных частей. Безусловно реализованный или "проявленный" Армянский мир нигогда не являлся совершенством в абсолютном метафизическом понимании этого слова, однако сама парадигма - сакральная структура географическо-цивилизационной сущности Армянского мира совершенна, как совершенна и искра созидающего пламени первичного вселенского цивилизационного взрыва, таящаяся в неизведанных глубинах духовного мира каждого из сынов Нагорья. Именно благодаря надматериальной метафизической целостности и совершенству Армянский мир невозможно сокрушить, ибо пока живет хотя бы один армянин, пока живет животворящая армянская речь, облеченная в священные символы начертанного "в утробе святого великого Месропа таинством славы Предвечного" армянского алфавита, силы разрушения и цивилизационной деструкции бессильны и обречены.

Посему, какой бы жалкой, немощной, малой, окруженной, блокированной или обреченной не казалась бы нам сегодняшняя Армения, она и все мы являемся всецелостной частью ее священного и великого бытия, в котором заключены, проникновенность духа, радость созидания и безграничное величие прородины великого hАйка.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 месяца спустя...
  • Ответы 438
  • Создано
  • Последний ответ

Անկախությո՞ւն, թե՞ միացում

-Հայաստանցիները պատրաստ են Արցախը հանձնել, միայն թե իրենք լավ ապրեն: Լեւոնին ընտրելով` նրանք դավաճանում են արցախցիներին,- ասում են ոմանք Ստեփանակերտում:

-Ղարաբաղյան հանցագործ կլանը թալանում է երկիրը, ոտնահարում է մարդկանց իրավունքները: Նրանցից անհրաժեշտ է շտապ ազատվել, իսկ ղարաբաղցիները նրանց պաշտպանում են, այնտեղի զինվորականները գալիս են Երեւանում ցույցեր ճնշելու,- հակադարձում են Երեւանում:

Որտեղի՞ց գոյացավ այս անհասկացողությունը: Ինչքանո՞վ են հիմնավոր փոխադարձ մեղադրանքները: Ի՞նչ է իրականում կատարվում մեզ հետ: Պարզ է մեկ բան. Բերձորից այս կողմ եւ այն կողմ մարդիկ սկսել են տարբեր կերպ մտածել, տարբեր դիտանկյուններից են նայում քաղաքական խնդիրներին, գտնվում են քարոզչական տարբեր տիրույթներում: Համարձակվենք ենթադրել, որ դրա գլխավոր պատճառներից մեկը «հայկական երկու պետությունների» գոյությունն է: Անբնական մի վիճակ, որն ինքներս ենք ստեղծել: Սուտ, որ նախատեսված էր օտար դիվանագետների համար, բայց ինքներս դրան խաբվեցինք ու մինչեւ հիմա հավատում ենք:

1988թ. Արցախի ժողովուրդը պայքարի էր դուրս եկել «միացում» եւ ոչ թե «անկախություն» կարգախոսով: ԽՍՀՄ վերջնական փլուզումից դեռ երկու տարի առաջ մենք ընդունեցինք Արցախը Հայաստանի հետ վերամիավորող դեկտեմբերմեկյան համատեղ որոշումը: Դրա հիման վրա արցախցիները, որպես Հայաստանի լիարժեք քաղաքացիներ, ընտրեցին հայոց խորհրդարանի իրենց պատգամավորներին, ու նրանք Հայաստանի մյուս շրջանները ներկայացնող իրենց գործընկերների հետ միասին հռչակեցին Հայաստանի անկախությունը: Ինչո՞ւ դրանից հետո, պատերազմի ամենասկզբում, հանկարծ անհրաժեշտ դարձավ արհեստականորեն բաժանել մեզ: Ո՞ւմ պատվերով կազմակերպվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: Եւ հատկապես ումի՞ց էին ուզում անկախացնել Արցախը` Ադրբեջանի՞ց, թե՞ Հայաստանից:

Գաղտնիք չէ, որ հանձնարարականը եկել էր Երեւանից: Հիմնավորումները երկուսն էին: Նախ` ենթադրվում էր, թե միջազգային ճանաչման համար Արցախը Ադրբեջանի կազմից պետք է դուրս գար ԽՍՀՄ օրենքի տառին համապատասխան: Բացի այդ, որպեսզի Ադրբեջանը չկարողանա հարցը ներկայացնել որպես տարածքային վեճ, Երեւանում նպատակահարմար էին համարում, որ Ստեփանակերտը հանդես գա որպես հակամարտության ինքնուրույն կողմ: Ենթադրվում էր, որ այս թատրոնը մենք պետք է խաղայինք արտաքին աշխարհի համար, իսկ ինքներս մեզ համար մնալու էինք մեկ ազգ, մեկ բանակ եւ մեկ պետություն: Բայց ստացվեց հակառակը:

Միջազգային հանրությանը խաբել չհաջողվեց: Պարզվեց, որ ոչ ոք չի պատրաստվում հայ ժողովրդին ընկալել որպես երկգլխանի վիշապ եւ առանձին բանակցել յուրաքանչյուր գլխի հետ: Իսկ մենք համառորեն շարունակում ենք խաղալ «երկու պետություն» անիմաստ խաղն ու արդեն մոռացել ենք, որ դա ընդամենը խաղ էր: Իսկ հայոց ազգային եւ պետական միասնությունը շարունակում է քայքայվել: Ուրեմն, ո՞ւմ էր պետք Հայաստանից ԼՂՀ-ի անկախ լինելը:

Գալով իշխանության, Ղարաբաղյան շարժման երեւանյան առաջնորդները սկսեցին վախենալ միջազգային հանրությունից: Տեր-Պետրոսյանը բոլորովին չէր ուզում դառնալ «ագրեսոր» պետության ղեկավար: Նա կամավոր հրաժարվում էր ռազմական հաղթանակների փառքից, որպեսզի խուսափի երեւակայական միջազգային պատասխանատվությունից: Գլխավոր գործողությունների թվականները երեւանյան շտաբը դիտավորյալ համընկեցնում էր նախագահի արտասահմանյան այցերի թվականներին, որպեսզի դրանց իրականացման մեղքը թողնի «անվերահսկելի ղարաբաղցի հրամանատարների» վրա: Իսկ Շուշիի ազատագրումը ձգեցին մինչեւ մայիսի 9-ը, որպեսզի ոչ ոք գլուխ չհանի, թե հայերը այդ ո՞ր հաղթանակն են տոնում:

Այս ծամածռությունները հանճարեղ դիվանագիտություն համարողները չեն նկատում, որ դրանով իրեն ՀՀ հիմնադիրը համարող նախկին նախագահը մեր ազատագրական պատերազմը հակադրեց միջազգային իրավունքին, եւ մենք արդեն քանի տարի է ստիպված ենք արդարանալ օտարների առջեւ չգիտես թե ո՞ր մեղքի համար: Երեւանն արդարանում է, թե ինքն ընդհանրապես պատերազմին չի մասնակցել, թե իբր ԼՂՀ-ն անկախ պետություն է` սեփական բանակով: Ստեփանակերտն արդարանում է, թե ինքն ուրիշի տարածքներ է գրավել միայն կրակակետեր լռեցնելու համար եւ իր սահմանների շուրջ անվտանգության գոտի է ստեղծել: Ու ոչ Երեւանի, եւ ոչ էլ Ստեփանակերտի ասածները ոչ ոք լուրջ չի ընդունում: Այնինչ, կարելի էր ասել ճշմարտությունը` որ Հայաստանը եւ Ադրբեջանը խորհրդայնացվել էին անորոշ սահմաններով, վիճելի տարածքները բոլշեւիկները հանձնել են Բաքվին, դրանց մեծ մասը հայաթափվել են, իսկ դեռ հայաբնակ մասը վերադարձնելու հայության խաղաղ փորձին ադրբեջանցիները պատասխանեցին բռնություններով եւ պատերազմով, որը հայերի համար վերածվեց ազգային-ազատագրական պայքարի, իսկ այդ ընթացքում ազատագրված տարածքը մեր հայրենիքի մի մասն է: Հարցը հայ-ադրբեջանական տարածքային հակամարտություն ներկայացնելու դեպքում մեր նկատմամբ ճնշումը այսօրվանից հաստատ ավելին չէր լինի: Փոխարենը կխուսափեինք երկիմաստ վիճակներից: Բայց մենք ճշմարտությունն ասելու քաջությունը չունեցանք:

Սա հհշ-ական վախկոտության միակ վնասը չէր: Արցախը Հայաստանից «անկախացնելու» հետեւանքներից մեկն էլ եղավ այն, որ Հայաստանն էլ որոշ չափով ազատվեց Արցախի համար կռվելու պարտավորությունից: Հրապարակային զորահավաք չհայտարարվեց: Իսկ տղամարդկանց որսը Երեւանի փողոցներում չէր կարող փոխարինել դրան ոչ քանակապես, ոչ էլ, առավել եւս, որակապես: Արդյունքում պատերազմը, դրա զրկանքների մեծ մասը, նաեւ հաղթանակները մնացին հիմնականում արցախցիներին: Իսկ «հայաստանցիները» նրանց կողմից սկսեցին ընկալվել, լավագույն դեպքում, որպես «կատվին կրասկա տվողներ», իսկ վատագույն դեպքում` դասալիքներ, ովքեր բիզնես էին անում խաղաղ երկնքի տակ, երբ իրենք կռվում էին եւ զոհվում:

Խնդիրների նոր փունջ ի հայտ եկավ, երբ Տեր-Պետրոսյանը Երեւան հրավիրեց Ռոբերտ Քոչարյանին: Այստեղ պետք է ավարտվեր ԼՂՀ անկախության միֆը, քանի որ պարզ է, որ որեւէ անկախ երկրի նախագահ չէր համաձայնվի հարեւան երկրում վարչապետ աշխատել: Սակայն չավարտվեց: Հետագայում Քոչարյանը, ՀՀ նախագահ ընտրվելիս, փոխանակ հայտարարելու, որ ԼՂ-ն ՀՀ-ի մաս է, նախընտրեց շարունակել անիմաստ խաղը եւ ակնհայտ կեղծ տեղեկանք ներկայացրեց իր բնակության վայրի մասին: Այդ եւ այլ սխալների պատճառով նա դարձավ խիստ քննադատության թիրախ:

Ով էլ լիներ նախագահ, կարող էր նույնքան քննադատվել, մասնավորապես` իրեն համերկրացիներով շրջապատելու համար: Այլ դեպքերում ժողովուրդը կպայքարեր ոչ թե ղարաբաղյան, այլ, ասենք, ապարանյան, արարատյան կամ էջմիածնյան կլանի դեմ: Բայց քանի որ նախագահը պարզապես Հայաստանի մի շրջանից չէր, այլ «հարեւան» պետությունից, այն էլ պալատական հեղաշրջման մասնակից, կեղծ տեղեկանքով եւ ընտրակեղծիքներով ընտրված, ուրեմն բավական հեշտ էր նրան «օտարացնել»: Դրանից վարպետորեն օգտվեցին որոշ ընդդիմադիրներ: Նրանք այսօր էլ շարունակում են հակաարցախյան տրամադրություններ սերմանել:

Դրան հակառակ, Ստեփանակերտում «հարեւան» պետությունը սկսեցին համարել անհուսալի դաշնակից, որն առիթը բաց չի թողնի Արցախին ու արցախցիներին դավաճանելու համար: Արցախցիների զգալի մասը արդարացված է համարում երկիրը ցանկացած գնով «ղարաբաղցիների» իշխանության ներքո պահելը: Նրանք փաստորեն վստահում են միայն Երեւանում իշխող իրենց համերկրացիներին, հաճախ արդարացնելով նրանց հակաժողովրդական եւ նույնիսկ ղարաբաղյան կարգավորմանը առնչվող դավաճանական գործողությունները:

Դատապարտելի է թե մեկը, թե մյուսը: Պետք է հաստատենք, որ Հայ ժողովուրդը, փաստացի, երկու ոտքով ընկել է տարիներ առաջ հհշ-ական նախագահի լարած թակարդը: Դա չեն նկատում ոչ նրա մոլեռանդ երկրպագուները, ոչ էլ երդվյալ հակառակորդները: Ստեփանակերտում, օրինակ, շարունակում են հպարտանալ տեր-պետրոսյանական «դիվանագիտական հանճարի» ծնունդ «երկրորդ հայկական պետությամբ», չհասկանալով, որ հենց այդ պատճառով են այսօր ոտնահարված իրենց քաղաքացիական իրավունքները: Չէ՞ որ Երեւանում իշխող համարվող ղարաբաղցիները իրականում զրկված են ՀՀ իշխանության մարմինների ձեւավորմանը մասնակցելու հնարավորությունից:

Անհրաժեշտ է շտապ վերականգնել Հայաստանի Հանրապետության արցախաբնակ քաղաքացիների ընտրական իրավունքը, որից նրանք զրկված են սկսած 1991թ-ից: Փոխանակ Ադրբեջանին սպառնալու, թե կճանաչենք ԼՂՀ անկախությունը, անհրաժեշտ է առանց որեւէ սպառնալիքի ԼՂՀ-ն կամ Արցախի մարզը իր ներկա սահմաններով ներառել ՀՀ սահմանադրական տարածքի մեջ: Դրանից էլ շուտ անհրաժեշտ է փոխել քարտեզները պաշտոնական կայքերում, դասագրքերում եւ հեռուստաեթերում, որպեսզի մեր երեխաները մեկընդմիշտ մոռանան 29.8 հազ.քառ.կմ-ը: Անհրաժեշտ է միավորել քաղաքական դաշտերը, որպեսզի երեւանյան քաղաքական գործիչներն արցախցիներին նույնպես վերաբերվեն որպես ընտրողների եւ ավելի ականջալուր լինեն նրանց պահանջներին, իսկ ստեփանակերտյան քաղաքական գործիչները ստիպված չլինեն կեղծ տեղեկանքներ ներկայացնել: Մի խոսքով, անհրաժեշտ է ավարտել Արցախի միավորումը Հայաստանին: Միայն այդպես է հնարավոր վերջ դնել «հայաստանցի-ղարաբաղցի» խայտառակ պառակտվածությանը:

http://www.analyticon.org/news/2009-03-10-48

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

ՙՄԻԱՑՈՒՄ՚ ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վերլուծելով 2009 թ. հունվար-մարտ ամիսների քաղաքական զարգացումները՝ ՙՄիացում՚ ազգային նախաձեռնությունը արձանագրում է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները շարունակում են վարել Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ) ազգային անվտանգության համակարգի հիմնասյունները խարխլող և Հայոց պետականության շահերին տրամագծորեն հակասող անհեռանկար քաղաքականություն: Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու ոտնձգությունների կասեցման ուղղությամբ հանրության գիտակից զանգվածների կողմից հուժկու հակահարված ստանալով, երկրի նախագահը, ինչպես նաև արտաքին քաղաքականության մշակման և գործադրման ոլորտում նրա հետ պատասխանատվությունը լիապես կիսող արտաքին գործերի գերատեսչության ղեկավարությունն, այսուհանդերձ, անընդունակ է հրաժարվել 1991 թվականից ի վեր ըստ էության անփոփոխ մնացած անհեթեթ քաղաքական գծից: Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ) քաղաքական ամեն տեսակ խավերի անգործունակ կրավորականությունը, քաղաքական կամքի, գիտակցության և տարրական գիտելիքների փաստված բացակայությունը, Հայոց պետականության շահերի և իրապաշտության հետ նրանց իսպառ չառնչվելը տարիներ շարունակ պատուհասում են Հայաստանը՝ երկիրն անշեղորեն առաջնորդելով դեպի քայքայում և անէություն:

Այսուհանդերձ, գոհունակությամբ արձանագրում ենք, որ մեր հանրության մեջ էապես աճել և արմատացել է Հայոց պետականության հիմնարար արժեքների և առկա սպառնալիքների գիտակցումը: 2008 թ. վերջին ամիսներին ստորագրված ՙՄայնդորֆյան՚ խայտառակ փաստաթուղթը և ՙմադրիդյան սկզբունքներն՚ արմատապես մերժվել են, իսկ դրանց գովազդին լծված Սերժ Սարգսյանին սպասարկող ՙքաղաքագետներից՚ ոմանք անդառնալիորեն հայտնվել են ՙհայաստանյան քաղաքագիտական մտքի՚ աղբանոցում: 2008 թ. ավարտին Հայաստանի ազատագրված տարածքի հանձնումը բացառող քաղաքացիական կեցվածքն ի հեճուկս Հայաստանում իշխած բոլոր վարչակարգերի լայնածավալ քարոզչության հետզհետե դառնում է տիրապետող: Հօգուտ Ադրբեջանի տարածքային զիջումներ կատարելու պատրաստակամություն հայտնելը կամ նման մտքի հետ կրավորապես հաշտվելը ցանկացած քաղաքական ուժին դատապարտում են լուսանցքային լինելուն: Այսօր հայաստանյան քաղաքական դաշտը ՙպաշտոնապես՚ ներկայացնել հավակնող ուժերի գաղափարական սնանկությունն ու քաղաքական լուսանցքայնությունն ուղիղ համեմատական է Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու ոտնձգությունների նկատմամբ նրա ունեցած դիրքորոշումից:

ՙՄիացում՚ ազգային նախաձեռնությունը գտնում է, որ Հայաստանի ռազմավարական համապարփակ զարգացումը և Հայոց պետականության կենսունակությունը և անվտանգությունն էապես կախված են Հայաստանի ազատագրված տարածքի արդյունավետ վերաբնակեցման արդյունավետությունից: Հայաստանի ազատագրված ողջ տարածքը ենթակա է համակարգային վերականգնման և վերաբնակեցման: Հաղորդակցական և արտադրական ենթակառուցվածքների վերականգնումը և կապիտալ նոր շինարարության ծավալների ընդլայնումը պետք է դիտվի որպես ռազմավարական անհետաձգելի առաջնահերթություն, իսկ վերաբնակեցման ներկա տեմպերն ու ռազմավարությունը հարկ է ճանաչել մեծապես թերի և անարդյունավետ: Հնարավորինս կարճ ժամանակահատվածում պետք է մշակել վերաբնակեցման նոր ռազմավարության միասնական ծրագրային փաթեթ՝ օրենսդրորեն ամրագրված և պետական բարձրագույն իշխանության կողմից հստակորեն երաշխավորված արտոնությունների լայն և բազմաբնագավառ շրջանակով:

Հայաստանի ազատագրված տարածքի ուղղությամբ ներգաղթի խթանումը պետության կարևորագույն պարտավորություններից է, իսկ վերաբնակեցման գոտում վերաբնակիչների իրավունքների և օրինականության պաշտպանությունը՝ ազգային անվտանգության գերակա խնդիրներից մեկը: Վերաբնակեցման գոտում արտառոց չափերի հասած պաշտոնեական դիրքի չարաշահման, զանգվածային ապօրինությունների, թալանի և կաշառակերության, կլանային կամ գավառապատկան հովանավորչության բոլոր դրսևորումները պետք է կանխվեն և պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Հայաստանի ազատագրված տարածքի վերաբնակեցումը խթանելու համար պետական հովանավորությամբ պետք է իրականացվեն հատուկ ծրագրեր՝ տնտեսության տարբեր ճյուղերի և մանր ու միջին ձեռներեցության զարգացմանը նպաստելու, նոր տիպի ագարակային տնտեսություններ հիմնելու, ինչպես նաև բնակչության համար վարկավորման մատչելի և տարբերակված հնարավորություններ ստեղծելու համար: Ի նկատի ունենալով Հայաստանի ազատագրված տարածքների վերաբնակեցման համահայկական կենսական կարևորությունը՝ հարկ է մշակել երկարատև ռազմավարություն՝ ՀՀ և Սփյուռքի բոլոր շահագրգիռ կազմակերպությունները և անհատ անձանց ազատագրված տարածքների վերականգնման ծրագրերի իրականացման մեջ ներգրավելու և վերաբնակեցման գոտում ներդրումային դաշտի ու գործարարական ազատականության կայուն մթնոլորտը պետականորեն երաշխավորելու համար:

Մենք խորապես համոզված ենք, որ վերահաս տնտեսական ճգնաժամով պայմանավորված սոցիալական լարվածությունը մեղմելու և Հայաստանում և արտերկրում գործազուրկ մնացած Հայաստանի հազարավոր քաղաքացիների ներգրավումը ազատագրված տարածքների համակարգային վերականգնման երկարաժամկետ ծրագրերի իրականացման մեջ, ինչպես նաև այդ տարածքի հսկայական տնտեսական ներուժից օգտվելու քաղաքական կամքը կարող է մեծապես նպաստել ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարմանը և պայմաններ ստեղծել երկրում քաղաքական դաշտի և ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի որակական բարեփոխմանը:

ՙՄիացում՚ ազգային նախաձեռնությունը դատապարտում է ՀՀ արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանի խուսափողական կեցվածքը՝ նախաձեռնության պատվիրակությանը չընդունելու և արցախյան կարգավորման հարցում նրա պատասխանատու մասնակցությամբ տարվող քաղաքական գծի վտանգավորությունը և դրա քրեաիրավական հետևանքները քննարկելուց հրաժարվելու կապակցությամբ:

ՙՄիացում՚ ազգային նախաձեռնություն

07. 04. 2009 թ.

Երևան

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

США уже откровенно нацелилось на Крым и тут им похоже помогут крымские татары разобраться кое с кем .

Батуми а не Баку стоит на очереди .И там и там водный путь и там и там близость к границам РФ .

А это значит что скоро будет стоять вопрос проливов . Турции придётся отчитываться перед Москвой .Если Турция не удержит проливы вот тогда Кремлю уже точно будет наплевать на турок и они тоже активно поддержат арм. геноцид .Более того окажутся одними из главных запевал .Потому что Турция им уже до одного места .

А вот теперь можно и поговорить удержит ли Турция проливы от притязаний США ? Я больше чем уверен не смогут .Или есть другие мнения ?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 7 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    7 гостей
    Putnik
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...