Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Անկախության վերանվաճման ուղին


Рекомендованные сообщения

Լիովին համաձայն եմ ahousekeeper-ի այս դիտարկման հետ

http://ahousekeeper.livejournal.com/294802.html

Մենք իսկապես կանգնած ենք անկախության լիակատար կորստի վտանգի առջև և պատճառները լիովին նույնն են ինչ որ մեր բոլոր նախկին անկախության կորուստները:

Փորձեմ վերլուծել պատճառները և առաջարկեմ կոնկրետ ելքեր:

Մենք հաճախ անկախությունը դիտարկում ենք որպես ինքնանպատակ չընկալելով որ դա ընդամենը ինքնուրույն որոշումներ ընդունելու իրավունք է: Հիմա սկսենք վերլուծել հերթականորեն թե մենք ոնց սկսեցինք կորցնել անկախությունը:

Քաղաքական համակարգի վերաբերյալ անկախությունը մենք կորցրեցինք այն ժամանակ երբ մտանք Եվրախորհուրդ: Դրանից հետո մեր ԱԺ-ն դարձավ ընդամենը եվրոպայում ընդունված օրենքների դակող մեխանիզմ:

Տնտեսական անկախությունը մենք սկսեցինք կորցնել այն ժամանակ երբ սկսեցինք վերցնել վարկեր ՄԱՀ-ից ու ՀԲ-ից որոնց պարտադրանքով մենք ստիպված եղանք վաճառել մեր բոլոր ենթակառուցվածքները: Իսկ ռուսական կորպորացիաների հայտնվելը ուղղակի դրա հետևանքն էր:

Քաղաքակրթական ընտրության հարցում մենք հայտնվեցինք երկատված վիճակում: Մի կողմից հայտարարեցինք որ ձգտում ենք դեպի Եվրոպա, մյուս կողմից ավելի շատ ինտեգրվեցինք ռուսական տնտեսական համակարգում:

Այս բոլորի հետևանքը եղավ այն որ մեր որոշումներ ընդունելու հնարավորությունները ահագին սահմանափակվեցին և ի վերջո մենք սկսեցինք կորցնել գաղափարական անկախության նշույլները: Այսինքն մինչ այժմ Հայաստանը միակ երկիրն էր աշխարհում որ կոչ էր անում մյուս երկրներին ընդունել Ցեղասպանությունը և տալ դրան քաղաքական գնահատական: Հիմա դրանից էլ հրաժարվեցինք: Դրանից հետո ԼՂՀ անկախության համար մղվող պայքարից հրաժարվելը ընդամենը ժամանակի հարց է:

Նախկինում պատմության ընթացքում մենք բազմիցս հենց համարյա այսպիսի հերթականությամբ կորցրել ենք մեր անկախության էլէմենտները ու վերջնական պետականությունը: Դրա վերջաբանը սովորաբար եղել է վերջնական իրավական անկախության կորուստը, որը այն ժամանակ արտահայտվել է Գահի ու Թագավորի կորստով:

Հռոմի ու Պարթևների պայքարը մաշեցրին մեր անկախ պետականությունը, հետո Բյուզանդյաի ու Սասանյանների պայքարը իսպառ ջնջեցին մեր անկախությունը: Հետո արաբների դեստրուկտիվ հարվածների շնորհիվ մենք նորից անկախացանք բայց ի վերջ Բյուզանդա-թրքական բախման հետևանքով կորցրինք: Վերջին պետականությունը Կիլիկիան զոհ գնաց Եվրոպա-կաթոլիկ ու իսլամական հարվածների ներքո:

Հիմա ինչպես կասեցնել նույն սցենարի կրկնությունը:

Կա երկու ուղի: Երբ ստեղծվում է հիմնական գերտերությունների միջև պայմանավորվածություն ու առաջանում է ստատուս քվոի իրավիճակ: Հայաստանը ունեցել է ստատու-քվոյի ժամանակաշրջաններ որի ժամանակ չնայած հարկվել է երկու ախոյան տերությունների կողմից բայ կարողացել է ապահովել կայունություն ու հարաբերական խաղաղություն: Բայց ստատուս քվոն հավերժ չի տևում ու վաղ թե ուշ կողմերից մեկը խախտում է այն ու մենք հայտվում ենք ցնցումների մեջ:

Մյուս ելքը դա մշտապես պայքար մղել անկախության մակարդակը բարձրացնելու համար:

Սա շատ դժվար խնդիր է, որովհետև նախ պահանջում է ներքին աջակցություն, պահանջում է գաղափական հիմնավորում, նաև շատ մեծ հմտություն որպեսզի քո երկրի ներսում հակադիր 5-րդ շարասյունները խփեն մեկզ մեկու այլ ոչ թե քո պետականությանը:

Իսկ ինչ է նշանակում դառնալ լիարժեք Անկախ ուժային կենտրոն:

Դա նշանակում է որ Դու ազատագրում ես ոչ միայն քո երկիրը արտաքին միջամտություններից այլ նաև անընդատ փորձում ես քո հարևաններին նույնպես հրահրել ազատագրման հիմնական ուժային կենտրոնների ազդեցությունից:

Երբ դու կարողանում ես քո հարևաններին հրահրել դեպի անկախական պայքար ապա հիմնական հարվածները նրանք են սկսում կրել իրենց վրա, իսկ դու մեջտեղում կարողանում ես ուժեղացնել քո դիրքերը:

Մեր պարագայում ի՞նչ է դա նշանակում:

Թուրքական հարց: Մենք պետք է ձգտենք Թուրքիային դուրս հանել ՆԱՏՕ-ից ու ինչու չէ նաև Եվրախորհրդից: Քանի որ մենք միայնակ դա չենք կարող անել ապա պետք է համագործակցել այդ հարցում Ռուսաստանի հետ: Ինչ որ ձևական ու երկրորդական զիջումների դիմաց պետք է Թուրքիայի դեմ դրվեն շատ կոշտ նախապայմաններ: ՆԱՏՕ-ից ու Եվրոպական ուղուց հրաժարում: Նաև լիակատար ինքնուրույն տնտեսական քաղաքականություն: Ի դեպ իր այդ Կովկասյան միություն կոչվածը կարելի է հենց իր դեմ աշխատացնել: Այն ժամ Թուրքիան կընկնի Արևմուտքի ահարկու հարվածների տակ: Դրա նախանշաններից է սա :

Վրացական հարց: Վրաստանը պետք է հրաժարվի դեպի ՆԱՏՕ ու Եվրամիություն ձգտելուց այլապես նրան կարող է սպառնալ լիակատար ոչնչացում: Նկատի ունեմ Աջարիայի, Ջավախքի ու Բորչալիի կորուստ: Վրաստանը պետք է միշտ վախենա որ Հայաստանը, Թուրքիան, Ռուսաստանը ու Ադրբեջանը կարող են մի ինչ որ պահի համատեղել ջանքերը որպեսզի հարվածեն Վրաստանին ու ստանան իրենց բաժինը: Կարծում եմ այս վտանգի գիտակցումը կսթափեցնի նրանց: Մեզ ձեռնտու է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ինտեգրված տնտեսական բլոկի առաջացումը: Պետք չի զարմանալ որ ԱՄՆ-ը դեմ էր Ղարս - Ախալքալաք երկաթուղու կառուցմանը քանի որ նա զգում էր այդ բլոկի ուժեղացումը ու Հայաստանի մեկուսացում է զրկում է նրանց մանևրելու հնարավորություններից:

Ադրբեջանական հարց: Ադրբեջանի ֆունկցիան մի քիչ ավելի բարդ է: Նա պետք պատնեշ դառնա Իսլամիզմի ու Ռուսաստանի դեմ: Եթե Ադրբեջանը լիովին անցնի Ռուսական կախվածության տիրույթ դա կլինի մեր համար շատ վատ: Քանի դեռ Ադրբեջանը տատանվում է ապա Ռուսաստանը միշտ կպահի Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն:

Այս բոլոր կարճաժամկետ խաղերին զուգահեռ պետք է ահանգացնել Քարոզչական պատերազմը: Մենք պետք է ձգտենք պռոհայկական ուժերի մի ամբողջ կոալիցիա մեր հարևանությամբ: Իհարկե դա կլինի

Հայկական Աշխարհի կախարդական հմայքը: Մենք պետք է գիտակցենք մի պարզ բան: Այն որ ի վերջո Հայկական Լեռնաշխարհը պետք է լինի Գլոբալ քաղաքական գերիշխանության կենտրոն, դա ծրագրավորված է Բնության ու Պատմության կողմից: Սկսած Արատտայի ժամանակներից մինչև թեկուզ հիմա այդ պոտենցիալը կա ու վաղ թե ուշ այն արտահայտվելու է: Ես նույնիսկ կարող եմ բերել դրա տեսական հիմնավորումը: Նույնիսկ եթե այստեղ հայեր էլ չապրեն ապագայում միևնույն է այն ազգը որ կտիրի ամբողջ Լեռնաշխարհին ու կարողանա այնտեղ ստեղծել Անկախ պետական միավոր նա էլ կտիրի ամբողջ տարածաշրջանը իսկ հետո էլ Եվրազիան: Գտեք Գլոբուսի վրա ևս մի այլ տեղ որտեղ տեղի են ունեցել այսքան երկար ու համառ պատերազմներ: Պատճառը տեղն է: Ես էլ չեմ խոսում որ հիմա այդ գերիշխանության համար ստեղծվում է գաղափարական հիմնավորում: Նկատի ունեմ այն որ հայտարարում են ռեգիոնը որպես Առաջին քաղաքակրթության հիմք: Այստեղ են միավորվում Արևմուտքը ու Արևելքը, Հյուսիսը ու Հարավը:

Այս փաստի գիտակցումը մեզ և պետք է ուժ տա և պետք է սթափեցնի: Այսինքն Հայ ժողովրդի լիակատար ոչնչացմանը վտանգը շատ մեծ է, որովհետև դրույքները շատ մեծ է: Դրանից մեծ բան չկա աշխարհում: Բայց հաղթելու հավանականություն էլ կա:

http://freedomfight777.livejournal.com/28497.html?mode=reply

Այս կոնցեպցիան դեռ բավականին հում է: Ակնկալում եմ ձեր լուրջ հակափաստարկները

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 0
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    VREZH Putnik
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...