Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՈԴԵԼ&#


Рекомендованные сообщения

http://www.a1plus.am/

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՈԴԵԼՈՎ (Վիկտոր Ենգիբարյան)

Ռուս-վրացական հակամարտության արդյունքում փոխվեցին կովկասյան աշխարհաքաղաքական վեկտորները. եւ ամենայն հավանականությամբ մեծագույն փոփոխությունը, մասնավորապես` հայ-թուրքական սահմանի բացումը իր բոլոր հետեւանքներով դեռ առջեւում է: Այսպիսի փոփոխություններից հետո սակայն կովկասյան խնդիրները լուծելու եվրոպական համամերձեցման (ինտեգրացիա) հեռանկարները դառնում են առավել ընդգծված:

Եվրոպական Միությունը` Իրաքյան պատերազմի շուրջ անդամ պետություններում տիրող հակակարծությունների պատճառով, ընդգծված ցույց տվեց, որ այն դեռեւս պատրաստ չէ իրացնելու միասնական կարծիք աշխարհաքաղաքական եւ գլոբալ հարցերի շուրջ: Սակայն, չնայած ԵՄ սահմանադրության մասին պայմանագրի եւ այնուհետեւ Լիսաբոնի պայմանագրի ձախողմանը, ԵՄ անդամ պետությունները հանդես եկան միասնական դիրքորոշմամբ ռուս-վրացական եւ կովկասյան խնդիրների շուրջ: Սա ցույց է տալիս, որ չնայած Եվրոպական միությունը միասնական արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերում չունեն պայմանագրային հիմքեր, որից պետք է բխի միասնական կարծիք, 27 անդամ պետությունները իվիճակի են միավորվել հանուն խաղաղության եւ ժողովրդավարության:

Հարավկովկասյան երեք պետությունները եվրոպական համամերձեցումը համարում են արտաքին քաղաքական գերակայություն եւ քանի որ վերջինս իր մեջ ներառում է գրեթե միայն տնտեսական, սոցիալական, կրթական եւ մշակութային հարցեր. թե Ռուսաստանը, թե Իրանը, թե Միացյալ Նահանգները եւ թե Թուրքիան դեմ չեն այդպիսի արտաքին քաղաքական գերակայության: Եվ եվրոպական համամերձեցման քաղաքականությունը հանդիսանում է այն հազվագյուտ համընդհանրություններից, որ կիսում են միաժամանակ Ադրբեջանը, Հայաստանը եւ Թուրքիան: Ավելին, տնտեսական քաղաքականության բազմաթիվ ասպեկտներով նաեւ Ռուսաստանն է ակտիվորեն քայլում դեպի եվրոպական ճանապարհով: Իսկ Իրանը այդպիսի ուղի ունենալուն դեմ չէ քանի որ եվրոպական համամերձեցում նախ եւ առաջ նշանակում է առավել դինամիկ զարգացող տնտեսություն, իսկ մասնավորապես Հայաստանը Իրանի համար շատ թե քիչ կարեւոր տնտեսական գործընկեր է:

Եվրոպական համամերձեցումը իր բովանդակության մեջ Հայաստանի համար չի բացառում հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամակցությունը եւ Ռուսաստանի հետ ռազմավարական գործակցությունը: Այն նաեւ չի բացառում Վրաստանի ջանքերը դեպի Հյուսիսատլանտյան դաշինք եւ Ադրբեջանի պրո-ամերիկյան քաղաքականություն:

Այսպիսով` չնայած աշխարհաքաղաքական վեկտորների այսպիսի կտրուկ փոփոխությունների եվրոպական համամերձեցումը մնում է Հայաստանի եւ մյուս հարավկովկասյան հանրապետությունների համար այլընտրանք չունեցող ուղի: Եվրոպական ուղին պետք է նաեւ ուսանելի լինի դեռեւս չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ մասնակիորեն ճանաչված Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի համար:

Վերադառնալով Թուրքական իշխանությունների նախաձեռնությանը Կովկասյան անվտանգության համակարգ ստեղծելու վերաբերյալ, կարծում ենք, որ անհրաժեշտ է նաեւ ջանքեր գործադրել հարավկովկասյան տնտեսական վերազգային մարմին ստեղծելու առումով ԵՄ մոդելի հիման վրա, որը կներառի Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը (իսկ հետագայում նաեւ Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան եւ Հարավային Օսեթիան) իբրեւ լիիրավ անդամներ եւ Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ եւ Եվրոպական Միությունը իբրեւ աջակից դիտորդների: Ինչպես ցույց է տալիս միասնական Եվրոպայի ստեղծման պատմությունը համատեղելով տնտեսական շահերը, հնարավոր է բացառել պատերազմները եւ ստեղծել ներդաշնակ համակեցություն: Տնտեսական նմանատիպ գործակցությունը Հարավային Կովկասի պետություններին կդարձնի առավել մրցունակ միջազգային շուկաներում եւ առավել գրավիչ ներդրումների համար: Իսկ խորհրդային միության պատմությունը ցույց է տալիս, որ վերոնշյալ պետությունները կարող են ապրել միասնականության եւ խաղաղության պայմաններում:

Վիկտոր Ենգիբարյան

Հայաստանի Եվրոպական Շարժման Նախագահ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 1
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 7 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    7 гостей
    Putnik
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...