Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Հայաստանը բանան Է արտահանում


Semetoja

Рекомендованные сообщения

2008-07-24

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՆԱՆ Է ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

Դա են վկայում մաքսայինի փաստաթղթերը

2006-ին Հայաստանից Բահամյան կղզիներ է արտահանվել 3002,2 տոննա բանան, 90,7 տ էլ արտահանվել է Վրաստան: 2005-ին այդ կղզիներ է արտահանվել 594 տոննա բանան: Այս տվյալները մեզ տրամադրել է Վիճակագրության պետական խորհուրդը: Մաքսային պետական կոմիտեի (ՄՊԿ) նախագահի տեղակալ, գնդապետ Կ. Մաթեւոսյանը մեր հարցմանը պատասխանել է, որ 2005-2006 թթ. Հայաստանից արտահանվել է 866 տոննա բանան: Հարցումների պատասխանները ստացել ենք նույն ժամանակահատվածում:

Իսկ այժմ ավելի մանրամասն ներկայացնենք Վիճակագրության պետական խորհրդի տրամադրած տեղեկությունները 2005, 2006, 2007 թթ. Հայաստան ներկրված եւ Հայաստանից արտահանված բանանի մասին:

2005-ին Հայաստան է ներկրվել 8192,4 տոննա բանան, որից 8128,3-ը՝ Էկվադորից, իսկ 60,1-ը՝ Կոստա-Ռիկայից: 2005-ին Հայաստանից Բահամյան կղզիներ է արտահանվել 594, 4 տ բանան: 2006-ին Հայաստան ներկրվել է 8614 տ բանան, որից 1509-ը՝ Կոստա Ռիկայից, 7056-ը՝ Էկվադորից, 0,2-ը՝ Իրանից, 8-ը՝ Վիետնամից, 38,2-ը՝ Գվատեմալայից, 3,2-ը՝ Թաիլանդից: 2006-ին Հայաստանից Բահամյան կղզիներ է արտահանվել 3002,2 տ բանան, 90,7 տոննա էլ՝ Վրաստան: 2007-ին Հայաստան է ներկրվել 17 197.9 տ բանան (մոտ 2 անգամ ավելի, քան 2006 թ.): Հայաստանից 2007-ին արտահանում չի եղել:

Հնարավո՞ր է, արդյոք, Հայաստանից բանան արտահանվի Բահամյան կղզիներ եւ Վրաստան: Վրաստանը գուցե մի քիչ խելքին մոտ է, բայց Բահամյան կղզիներ արտահանելը պարզապես անիմաստ է, քանի որ այդ կղզիներում աճում է բանան: Բացատրությունը, բնականաբար, պետք է տան պետական մարմինները, մեր եզրակացությունները շատ ավելի տհաճ են դառնում պաշտոնյաների համար, եթե հիմքում փաստեր են: Այս ամենը պարզելուց հետո նորից նամակ ենք գրել Մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ խնդրելով մեկնաբանել մեր արձանագրած տարօրինակ փաստերը:

Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ, գնդապետ Ա. Աֆրիկյանը պատասխանել է. «...տեղեկացնում ենք, որ 2005-2006թթ. «Քեթրին» ՍՊԸ-ի կողմից Բահամյան կղզիներ է արտահանվել 59,44 կգ բանանի յուղ, որ համապատասխան լրացվել է 775,4 տոննա նախկինում «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված բանանի վերաարտահանման հայտարարագիր: Ըստ մաքսային վիճակագրության մեթոդոլոգիայի՝ «վերաարտահանում՝ նախկինում ժամանակավոր ներմուծում վերամշակման համար մաքսային ռեժիմից հետո» մաքսային ռեժիմը համարվում է արտաքին առեւտուր եւ ընդգրկված է ՀՀ-ից արտահանումների մեջ»:

Սովորական քաղաքացիներիս համար, իհարկե, շատ դժվար է հասկանալ, թե ինչ է փորձում բացատրել ՄՊԿ-ի նախագահի տեղակալը՝ որ Հայաստան բանան է ներկրվում, այնուհետեւ պատրաստվում է բանանի յուղ եւ արտահանվում Բահամյան կղզինե՞ր: Որ Հայաստանը բանանի վերամշակման գործում ոչ միայն տարածաշրջանային, այլ նաեւ աշխարհում առաջնային դի՞րք ունի: Մենք, հավանաբար, չենք հասկանում, թե ինչի է ընդունակ հայ գործարարը, տվյալ դեպքում՝ «Քեթրին» ընկերությունը:

Փորձեցինք պարզել նաեւ, թե Հարկային ծառայությունը ստուգումներ կատարե՞լ է այդ կազմակերպությունում նման փաստերի առկայության պարագայում: Հարկային պետական ծառայության վերահսկողության վարչության պետ Կ. Մկրտչյանը մեր հարցմանը պատասխանել է, որ 2005-2006 թթ. միայն «Քեթրին» ՍՊԸ-ն է բանան ներկրել. «...Միեւնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ ընկերությունում 11.12.2007 թ. ՀՀ ԿԱ ՀՊԾ վերահսկողության վարչության կողմից իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, որն ընդգրկել է 01.01.04-11.12.07 թթ. ստուգման ժամանակաշրջանը: Ստուգմամբ արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորություններ՝ ԱԱՀ-ի եւ շահութահարկի գծով, 404 508, 4 հազար դրամ ընդհանուր գումարի չափով»:

Տարիներ շարունակ պետական մարմինները ներկայացնում են թվեր, որոնք հավաստի չեն եղել: Երբ լրատվամիջոցները, քաղաքական գործիչները, տնտեսագետները որեւէ կասկած էին հայտնում այդ թվերի վերաբերյալ, պաշտոնյաներն անմիջապես հակադարձում էին, թե իրենց թվերը ճիշտ են: Բոլորիս էլ հասկանալի է, որ Հայաստանից ոչ Բահամյան կղզիներ, ոչ էլ Վրաստան բանան չի արտահանվել: Այդ փաստաթղթերը կեղծվել են մաքսայինում: Եվ բացառվում է, որ այդ մասին տեղյակ չլինեն Ազգային անվտանգության եւ Հարկային ծառայություններում, դատախազությունում եւ զանազան գերատեսչությունների վերահսկողական ծառայություններում:

Իսկ իրականությունն այլ է, քան մեզ ներկայացվում է՝ այդ տարիներին Հայաստան ներկրվել է շատ ավելի մեծ քանակությամբ բանան, քան ներկայացնում են Վիճակագրության պետական խորհուրդը եւ Մաքսային պետական կոմիտեն: Պաշտոնական տվյալներով՝ 2007-ին Հայաստան է ներկրվել 17 200 տոննա բանան, մոտ երկու անգամ ավելի, քան 2006-ին: Իհարկե, դա չի նշանակում, որ հայերը 2007-ին սկսել են երկու անգամ ավելի բանան ուտել: Պարզապես անցած տարիներին այդ քանակությամբ բանան՝ մոտ 8 հազար տոննա, ամբողջովին ստվերում էր:

Բանանի կնքահայրը Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանն էր, «Քեթրին» ընկերությունը հենց նրան է պատկանում: Տարիներ շարունակ չհարկված եկամուտները մտնում են նրա գրպանը, խոսքը 1-2 միլիոնի մասին չէ, այլ տասնյակ միլիոնավոր դոլարների, որոնցով պետք է բարձրացվեին թոշակները, կառուցվեին դպրոցներ, ջրագծեր...

Այդ գումարները Գրիշա Հարությունյանը ներդրել է էլիտար շենքերի կառուցման (նրան է պատկանում «Գրիար» ՓԲԸ-ն) եւ այլ բիզնեսներում: Իսկ թե դրանցից որքա՞նն է ստվերում, հայտնի է միայն պետական մարմիններին եւ Գրիշա Հարությունյանին:

Հ. Գ. Ես այս անգամ ինքս եմ վարչապետի վերահսկողական ծառայությանն առաջարկում կատարել ուսումնասիրություն եւ պետական բյուջե վերադարձնել այդ տասնյակ միլիոնավոր դոլարները:

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Բոլոր Նյութերը >>>

--------------------------------------------------------------------------------

http://new.aravot.am/am/articles/education/44665/view

мда...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 7
  • Создано
  • Последний ответ

после этого если окажется что мы еще и лед экспортируем... в Северный Ледовитый Океан, придется наверно поверить...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Нет - этот Гриша был замом обороны по тылу при Вазгене, потом - в СНБ - тоже замом, после бананового дела его турнули

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

вчера я наконец узнал, почему на прилавках нет филип мориса ))))))))))))))

оказывается надписи на пачках не соответствуют нашему законодательству

на пачках, КАКА ОКАЗАЛОСЬ, присутствуют слова, которые могут втянуть в употребление табака

типа гжот тутуна, гжот хам у хот уни.. кафа вообщем...

а так нельзя.. причём изменения в закон о рекламе действуют с начала февраля )))))))))))))))))))))))

а вы думали что? потому что Грзо?

непраааааавда ))))

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Нет - этот Гриша был замом обороны по тылу при Вазгене, потом - в СНБ - тоже замом, после бананового дела его турнули
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Левон Казарян
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...