Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

ՍԱԴՐԱՆՔ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ


hracher

Рекомендованные сообщения

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱԴՐԱՆՔ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ

Տագնապալի լուրեր են ստացվում Ջավախքից:

Ախալքալաքում շուրջ երկու տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն, այն բանից հետո, երբ մի անհետևանք պայթյուն է որոտացել շրջանի ոստիկանապետի տնից ոչ շատ հեռու: Նույն պատրվակով հայկական շրջան են բերվել մեծ թվով վրացի հատուկջոկատայիններ: Ձերբակալվածների մի մասը ազատ է արձակվել:

Ոստիկանները հարձակվել են նաև Գուրգեն Շիրինյանի բնակարանի վրա, որին հաջողվել է փախուստի դիմել: Դիմադրության ժամանակ զոհվել է մեկ ոստիկան: Հայտնի է դարձել, որ Գուրգենին փնտրող վրացի հատուկ ջոկատայիններին հրամայվել է սպանել նրան:

Հիշեցնենք, որ §Միասնական Ջավախք¦ կազմակերպության երիտասարդ գործիչ Գուրգեն Շիրինյանը, նույն կազմակերպության ղեկավարներից Վահագն Չախալյանի հետ միասին, 2006թ հարձակման էր ենթարկվել Երևանի մատույցներում, դանակահարվել և վիրահատվել էր: Փոխանակ հանցագործներին գտնելու, ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց, դատեց և հետո էլ արտաքսեց հանցագործների թիրախ Վահագն Չախալյանին` իբր սահմանն ապօրինի հատելու համար: Սա հիմնավորեց կասկածները` որ հանցագործները գործել էին ՀՀ ԱԱԾ-ի հետ համաձայնեցված: Դրանից հետո Վահագն Չախալյանը, Գուրգեն Շիրինյանը և նրանց բազմաթիվ համախոհներ տարատեսակ հալածանքների ենթարկվեցին Վրաստանի ոստիկանության կողմից, որի նպատակն էր կազմալուծել Ջավախքի ազգային շարժումը, որը վերջին տարիներին որոշ հաջողությունների էր հասել վրացական պետության տարածքում հայտնված հայկական երկրամասի բնիկ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում:

Ակնհայտ է, որ ներկայիս պայթյունը հերթական սադրանք է, որի հեռահար նպատակը հայկական երկրամասը վրացական ուժերի կողմից ավելի վերահսկելի դարձնելն է, և հատկապես ազգային տարրը Ջավախքում ոչնչացնելը: Այս հանգամանքը հատկապես կարևորվում է Բաքու-Ջեյհան և Կարս-Ախալքալաք պանթուրանական նախագծերի անվտանգությունը ապահովելու համատեքստում: Հայտնի է, որ բազմահազարանոց հանրահավաքներ կազմակերպող §Միասնական Ջավախքը¦ Ախալքալաքում և հարակից շրջաններում գործող ամենազդեցիկ քաղաքական միավորն էր և միակ ուժը` որը ի վիճակի էր կազմակերպել ժողովրդի դիմադրությունը Ջավախքի վրացացմանը և հիշյալ պանթուրանական նախագծերին:

Այս ամենը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ և գործնական օժանդակությամբ: Իսկ Ախալքալաքի տեղական իշխանության և հատկապես ոստիկանության մարմինները վաղուց վերածվել են Վրաստանի իշխանությունների ձեռքի կույր գործիքի:

ՋԱՎԱԽՔ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 1
  • Создано
  • Последний ответ

«Միասնական Ջավախք » ժողովրդավարական դաշինքի հայտարարությունը Ախալքալաքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ

2008թ. հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ տեղի է ունեցել պայթյուն, որի արդյունքում որևէ մարդկային զոհ չի գրանցվել, և ո´չ ոստիկանապետի, ո´չ այլ բնակիչների տանն ու ունեցվածքին որևէ ավերածություն չի պատճառվել:

Օգտագործելով տեղի ունեցած դեպքը որպես առիթ` ուժային կառույցները ուղղակի հալածանքների տարափ ուղղեցին «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի մի շարք անդամների դեմ: Այսպես, Դաշինքի 10 անդամներ բռնի տարվեցին ոստիկանություն, ոստիկանության աշխատակիցները երկու անգամ ներխուժեցին Դաշինքին պատկանող Երիտասարդական ռադիոյի շենքը, երկրորդ անգամ` ուշ գիշերին` ջարդելով մուտքի և գրասենյակի դռները և պատճառելով այլ ավերածություններ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    VREZH Putnik
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...