Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Отжиг на тему митинга 20 июня


ichbinslon

Рекомендованные сообщения

ՍԱ Է ՎԵՐՋԻՆ ԿՌԻՎԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՄԵՐ ՄԵԾ

Հունիսի 20։ Երեկո։ Միտինգի նշանակված ժամից դեռ 2 ժամ առաջ զբաղված են Թատերական հրապարակի հարթակի աստիճանները, արձանների պատվանդանները, հրապարակը երիզող նստարանները։

Ինչպես միշտ, այս անգամ էլ համաժողովրդական շարժման ճշտապահ հաստիքային ակտիվիստները տեղում են։ Տեղ են հասել եւ այս ու այն կողմ են վազվզում զանազան երիտասարդական շարժումների անդամները։ Հարթակի աստիճանների մի հատվածն իր հերթին հասցրել է նաեւ զբաղեցնել շարժման կանանց գունդը, որի անդամները անցած ժամանակահատվածում առավոտյան վճարովի հիմունքներով ղալմաղալ էին սարքում դատարաններում, իսկ երեկոյան մարտական կեցվածքով «ճեմում» Հյուսիսային պողոտայում։

Մեկ ժամ անց երեւում են Տերյան փողոցում կայանված ավտոբուսները, որոնցից դուրս են թափվում մարզերում հավաքագրված միտինգավորները։ Ավելի ուշ տեղ են հասնում եւս 6-7 «իկարուսներ» ու կայանվում Սայաթ-Նովա, Թումանյան փողոցներում։ Նկատելի է, որ շարժման կենտրոնը գումար չի խնայել. գյուղական ու մարզային բնակչությանը գործից կտրելու եւ Երեւան հասցնելու համար ՀՀՇ տարածքային կառույցների միջոցով տեղերում պահանջված օրավճարները բաժանել է։

Միտինգը սկսվելուց 15 րոպե առաջ հրապարակ են մտնում կարմիր թշիկներով, առույգ տեսքով, նույնիսկ փոքր-ինչ գիրացած հացադուլավորներ։ Կանանց գունդը առաջինն է նկատում «Եռաբլուրի հացադուլավորներ», «ՀՀՇ գրասենյակի հացադուլավորներ», «Վանատուրի հացադուլավորներ» մակագրություններով պաստառները եւ ուժգին սուլոցներով, ճչոցներով ու ծափերով ողջունում է պայքարի ծայրահեղ միջոցի դիմած եւ բարեբախտաբար արդեն զգալիորեն կազդուրված մարտիկներին։

Հանկարծ հարթակի ձախ կողմում իրարանցում է սկսվում եւ ցնծագին ոռնոց բարձրանում։ Վերջապես ժամանեց շարժման առաջնորդը։ Տեր-Պետրոսյանն իր թիկնազորով ու զինակիցների շքախմբով դանդաղորեն բարձրանում է հարթակ։ Առաջնորդի հետեւից քայլող Լեւոն Զուրաբյանն ու մամլո խոսնակ Արման Մուսինյանը, ձեռքներին պինդ պահած, միաժամանակ երկյուղածությամբ որպես թե Ավետարան է ձեռքներին, տանում են ԼՏՊ-ի ելույթի բնօրինակն ու կրկնօրինակը։

«Արաբո» երգն ու ցնծագին ոռնոցը մեկեն կտրվում է, ու սկսվում է միտինգը։ Շարժման պարագլուխները զգաստ շարժվում են եւ հնչում է Բեթհովենի «Հաղթության ձոներգը»։

Սա ընդհատվում է եւ անմիջապես հնչում է շարժման հիմներգը՝ Նիկոլ Փաշինյանի ոտանավորի տեքստի հիման վրա գրված երգը։ Ինչը ակտիվիստների մի մասն արդեն հասցրել է սովորել, ու բռունցքները տնկած ձայնակցում են ձայնագրությանը։ Միտինգավորի կոչով ամբոխը մեկ րոպե լռությամբ հարգում է պայքարի կեսին հանցավոր ռեժիմի հալածանքների պատճառով նահատակված Է.Աղաջանովի եւ Ա.Հովակիմյանի հիշատակը։

Նախատեսված 25-ից ավելի ելույթների ցանկում ներառված են նաեւ մեկուսարաններից ստացված քաղբանտարկյալների ուղերձները, որոնց ընթերցումներով էլ սկսվում է բուն միտինգը։

Ալիկ Արզումանյանի ուղերձն ընթերցում է կինը՝ Մելիսա Բրաունը եւ ավարտում՝ «Պայկառ, պայկառ մինչեւ վերչ»։ Հաջորդը Սասուն Միքայելյանի ուղերձն էր, որն էլ ընթերցում է հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը։ Վերջում էլ հայտարարում, որ բոլոր ազատամարտիկները հետ են շպրտում իրենց շքանշանները։

Քաղբանտարկյալ, նախկին բանտապետ Մուշեղ Սաղաթելյանն էլ իր ուղերձի ընթերցումը վստահել էր փաստաբան Հովիկ Արսենյանին, որը տեքստը կարդալուց հետո մի երկու խոսքով էլ անդրադառնում է զնդաններում փտող քաղբանտարկյալների խնդրին եւ, մեջբերելով եվրոպական կոնվենցիայի 10-ը կետերը, պնդում, որ դրանց մոտ մեր ամբողջ Քրեական օրենսգիրքը ստորակայված է եւ ընդհանրապես զրո է։

Մի աննկարագրելի խժժոց է լսվում, երբ միտինգավարը հայտարարում է, որ հարթակում է գտնվում եւ պատրաստվում է ելույթ ունենալ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։ Միտինգավորները երկար ժամանակ հիացական ճիչեր են արձակում ու ծափահարում՝ այդ կերպ ողջունելով հարթակում հայտնված նոր դեմքին։

Արմեն Հարությունյանը մի կերպ հանդարտեցնում է բոցավառված ամբոխին եւ ընթերցում մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ իր պատրաստած արտահերթ զեկույցը։ Ելույթը դեռ չավարտած՝ ակտիվիստները հերթ են կանգնում իրենց պաշտպան Հարությունյանի ստորագրությունը ստանալու համար։ Ելույթից հետո հեղինակը քաշվում է հարթակի աջ կողմը եւ հաճույքով ստորագրում ու ակտիվիստներին է բաժանում իր զեկույցը։

Նույն պահին շարքերում փսփսոցներ են լսվում, որ գնալով ուժգնանում է։ Եւ հանկարծ անասելի վայնասուն է բարձրանում։ Կարապի լճի կողմից միտինգավորները ուսերին բերում են Նիկոլին։ «Հի՛-մա՛, հիմա, հիմա»,- պայթում է հրապարակը։ Ընդհատակից վայրկյանների ընթացքում հարթակ հասած Նիկոլը ողջագուրվում է զինակիցների հետ, ակնթարթորեն նետվում դեպի միկրոֆոնը, մի 5 րոպե կատաղի ելույթ է ունենում եւ դարձյալ ծլկում։ Ամբոխի մի հատվածը այդպես էլ չի հասցնում ուշքի գալ՝ տեսարանը համարելով միրաժ։

Լեւոն Զուրաբյանին երկար ժամանակ չի հաջողվում ալեկոծված հրապարակը հանդարտեցնել։ Մանավանդ որ իր ասելիքն էլ չափազանց կարեւոր է եւ հարկ է, որ խելագարված ամբոխը փոքր-ինչ իրեն թափ տա ու ուշադիր լսի, թե ինքն ինչ է ասում։ Ընդամենը մեկ ժամ առաջ է ստացվել պատմական ուղերձը, ինչը նույնիսկ Զուրաբյանը չի էլ հասցրել թարգմանել։ Բայց ոտքի վրա թարգմանելով՝ տեղեկացնում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունում է միտինգի մասնակիցներին եւ վստահեցնում, որ ինքը շարժման կողքին է եւ ամեն ջանք գործադրելու է, որպեսզի վարչախումբը հեռանա։

Զուրաբյանից հետո «Այլընտրանքի» Նորիկ Նորիկյանը հայտարարում է, որ նախագահականին մոտ կանգնած իրենց աղբյուրները, շատ հավաստի աղբյուրները տեղեկացրել են, որ «Սերժ Սարգսյանը արդեն իր շրջապատին զգուշացրել է, որ մինչեւ սեպտեմբեր հրաժարական է տալու»։ Հերթական ցնծագին ոռնոցն է բարձրանում, միաժամանակ ամբոխը պահանջում է՝ «հի-մա, հի-մա»։

Ժամը 22։00-ին շարժման առաջնորդը սկսում է ելույթը. «Դե ես սկսում եմ, դե ձեզ տեսնեմ՝ համբերելո՞ւ եք՝ դե համբերեք»,- գոհ ժպիտով եւ չընդհատվող ծափերը դադարեցնելու նշան տալով, հայտարարում է ԼՏՊ-ն ու սկսում ելույթը։ Ժամը 24։00-ին ավարտում է, մի 10 րոպե էլ օվացիաներ է ընդունում եւ հիշեցնում. «Մեր պայմանը պայման է, չէ՞։ Որոշել էինք չէ՞, մտնել հրապարակ եւ այլեւս այնտեղից չհեռանալ՝ մինչեւ այս ավազակապետական վարչախումբը չհեռանա»։

«Այո՛»,- ուրախությունից դեմքերն են ճանկռոտում ակտիվիստները ու սկսում վրանները խփելու գործը։

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

http://www.armtown.com/news/am/has/20080607/262184329/

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 10
  • Создано
  • Последний ответ

Кима помоему даёт наводки полицейским

пусть заранее знают куда будут свозиться "провинциальные демократы"

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Кима помоему даёт наводки полицейским

пусть заранее знают куда будут свозиться "провинциальные демократы"

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ալիկ Արզումանյանի ուղերձն ընթերցում է կինը՝ Մելիսա Բրաունը եւ ավարտում՝ «Պայկառ, պայկառ մինչեւ վերչ»։
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

կարմիր թշիկներով, առույգ տեսքով, նույնիսկ փոքր-ինչ գիրացած հացադուլավորներ

Это смешнее

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   0 пользователей, 0 анонимных, 1 гость (Полный список)

    • Нет пользователей в сети в данный момент.
  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость

    Нет пользователей в сети в данный момент.

  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...