Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Рекомендованные сообщения

Да здравстевует самый справедливый суд в мире!

ԳԱԼԱ-Ն ԿԱԶԱՏԻ ՀԵՌՈՒՍՏԱԱՇՏԱՐԱԿԸ

[18:35] 14 Ապրիլի, 2008

Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակեց ԳԱԼԱ հեռուստաընկերությանը վերաբերող որոշումը, ըստ որի` ԳԱԼԱ-ն պետք է Գյումրիի հեռուստաաշտարակից հանի իր ալեհավաքը: Դատարանի որոշմամբ, փաստորեն, մերժվեց ԳԱԼԱ-ի սեփականատեր հանդիսացող ՚ՉԱՊՙ ՍՊԸ-ի լիազորված ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանի ներկայացրած բողոքը եւ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 29-ի վճիռը մնաց անփոփոխ, ինչպես նաեւ՝ պետական տուրքի հարցը համարվեց լուծվող:

Հիշենենք, որ Գյումրիի քաղաքապետարանը հայց էր ներկայացրել ընդդեմ ԳԱԼԱ-ի այն մասին, որ ԳԱԼԱ-ն ՚քաղաքապետարանի հեռուստաաշտարակից ազատի իրեն պատկանող անտենանՙ: ՚Դրանից հետո մենք տվել ենք հակընդդեմ հայց, որի մեջ նշել ենք, որ հեռուստաաշտարակը հանրությանն է պատկանում եւ դատարանից պահանջել էինք նշանակել հարկադիր սերվիտուդ: Դատարանը վարույթ էր ընդունել երկու հայցն էլ, հետո արագացված դատավարություն անցկացրեց եւ որոշեց բավարարել Գյումրու քաղաքապետարանի հայցն այն մասին, որ ազատենք մեր անտենան, ինչպես իրենք են նշում՝ իրենց հեռուստաաշտարակիցՙ,- ՚Ա1+ՙ-ին պատմեց ԳԱԼԱ-ի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը: Դրանից հետո արդեն ԳԱԼԱ-ի փաստաբան Թումանյանն այդ մասին Վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացրել:

Ըստ Կարինե Հարությունյանի՝ իրենք ըստ երեւույթին ոչ միայն կդիմեն Վճռաբեկ դատարան, այլեւ կգնան մինչեւ վերջ՝ այլ ատյաններ:

http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=59541

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 6 месяцев спустя...
  • Ответы 16
  • Создано
  • Последний ответ

ՎՃՌԱԲԵԿԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ ԳԱԼԱ-Ի ՀԱՅՑԸ

Մեկ տարի առաջ ԳԱԼԱ հեռուստաընկերությանը լռեցնելու նպատակով Գյումրիի քաղաքապետարանը նրանից փորձեց խլել հեռուստաաշտարակը:

Քաղաքապետարանը հայց ներկայացրեց հեռուստաընկերության դեմ՝ պահանջելով իր սեփականությունը հանդիսացող հեռուստաաշտարակից անհապաղ ազատել ԳԱԼԱ-ի սարքավորումները: ԳԱԼԱ-ն հակընդդեմ հայցով մտավ դատարան՝ պահանջելով հարկադիր սերվիտուտ սահմանել, այն է՝ հարկադրել քաղաքապետարանին հանրության սեփականությունը հանդիսացող հեռուստաաշտարակը տրամադրել հանրության տեղեկատվություն ստանալու պահանջի բավարարմանը: Սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը բավարարեց քաղաքապետարանի պահանջը:

Նշենք, որ մինչ այդ հեռուստաաշտարակը փաստացի տեր չուներ. ԳԱԼԱ-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը, տարբեր կառույցների գրավոր նամակներ հղելով, փորձում էր «հայտնաբերել» տիրոջը: ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ սեպտեմբերի 21-ի ելույթը ցուցադրելուց հետո հեռուստաաշտարակը նորահայտ տեր ունեցավ, Գյումրիի քաղաքապետարանը հապշտապ սեփականաշնորհեց այն՝ հրաժարվելով այն ԳԱԼԱ-ին վարձով տալ: Հեռուստաընկերությունն իր իրավունքները պաշտպանելու համար դիմեց վերաքննիչ, այնուհետ՝ վճռաբեկ դատարան: Վերաքննիչը անփոփոխ թողեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը 4 օր առաջ բեկանեց վերաքննիչի կայացրած վճիռը՝ գործը նոր քննության ուղարկելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Սա նշանակում է, որ իշխանությունների վերաբերմունքը փոխվեց անկախ լրատվական ալիքի նկատմամբ: Իսկ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր վերջին ասուլիսում խոստովանեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ փորձել է օգտվել ԳԱԼԱ-ի ծառայությունից, սակայն հեռուստաընկերությունը հրաժարվել է իր հետ աշխատելուց:

ԳԱԼԱ-ի գլխավոր խմբագիր Էդուարդ Մխիթարյանն «Առավոտին» ասաց. «ԳԱԼԱ-ին տեր կանգնեց ժողովուրդը, ինչն ունեցավ իր ազդեցությունը, եւ ընդհանուր քաղաքականության մեջ փոփոխություն մտավ: Հիշո՞ւմ եք, որ 10-11 ամիս շարունակ ամեն ինչ հօգուտ հակառակ կողմի էր որոշվում, դատարանը նույնիսկ մեր միջնորդությունները լսել չէր ուզում՝ անհիմն պատճառաբանություններով մերժում էր: Իսկ վճռաբեկի նման կտրուկ որոշում կայացնելը նշանակում է մեր նկատմամբ լավ տրամադրվել: Ենթադրում եմ, որ ամեն ինչ պետք է լավ վերջանա, հեռուստաաշտարակը երեւի թե կտրամադրեն ԳԱԼԱ-ին՝ իհարկե ողջամիտ վարձավճարով»: ԳԱԼԱ-ի քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանն էլ վճռաբեկի որոշումը որակեց որպես «արդարության վերականգնում»:

«Ես կարծում եմ, որ էդ վճիռը կայացվեց մի շարք գործոնների ազդեցության տակ: Նախ՝ դերակատարություն ունեցավ հասարակական կարծիքի գործոնը, եթե նման տեմպերով շարունակեին վարվել ԳԱԼԱ-ի հետ, կսկսվեր դժգոհության մեծ ալիք բարձրանալ թե՛ գյումրեցիների, թե, ՀՀ այլ շրջանների բնակիչների կողմից: Երկրորդը՝ միջազգային կազմակերպությունների ճնշումները: Շատ անհեռատես ու անտրամաբանական քաղաքականություն կլիներ մեր իշխանությունների կողմից ավելորդ լծակ ընձեռել միջազգային կազմակերպություններին՝ իրեն մեկ անգամ եւս ճնշելու, այս անգամ՝ ԳԱԼԱ-ի մասով: Հնարավոր է, որ որոշակի ազդեցություն ունեցավ «Ա1+»-ի գործով Եվրոդատարանում ոչ ի նպաստ ՀՀ-ի կայացրած վճիռը: Սրանով ցույց տվեցին մեր դատական համակարգի նեխածությունը ու անկատարությունը: Եվ ամեն մի նման արձագանք ունեցող գործ միջազգային հանրության առջեւ հարվածի տակ է դնում մեր միջազգային իմիջը»,- ասաց Դերենիկ Մալխասյանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

http://new.aravot.am/am/articles/education/50245/view

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 2 гостя (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    2 гостя
    mshput Левон Казарян
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...