Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Մանուկյան Վազգենի Հայտարարությունը


Гость

Рекомендованные сообщения

http://www.vazgenmanukyan.am/index.php?id=1517

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սիրելի հայրենակիցներ 05.03.2008   

   Երևանում մարտի 1-ից 2-ը տեղի ունեցավ մեծ ողբերգություն:

   Մենք ազգովին սգում ենք կատարվածի համար ու հարգում զոհերի հիշատակը:

   Ես հայտնում եմ իմ խորին ցավակցությունը զոհվածների հարազատներին: Կորուստը բոլորինս  է:

   Արդյո՞ք դա անսպասելի էր: Իհարկե ոչ: Շատերն էին հասկանում, թե ուր են տանում իրադարձությունները: Քարոզարշավը դեռ չսկսած` Լ.Տ.Պ-ն հայտարարում էր ավազակապետություն, շահարկում էր հոկտեմբերի 27-ը, ատելություն սերմանում ղարաբաղցիների նկատմամբ (երբ ինքը քաղաքական ասպարեզ էր մտել հենց ղարաբաղյան շարժման շնորհիվ): Սկզբում ժողովրդի ստվար հատվածի արդարացի դժգոհությունը իշխանությունների նկատմամբ վերաճեց խորը ատելության: Լ.Տ.Պ-ի ստեղծած կլանային համակարգը` անցնելով ղարաբաղյան ծագում ունեցող մարդկանց ձեռքը, նպաստում էր, որ ժողովրդի դժգոհությունը իշխանությունների նկատմամբ վերածվի դժգոհության ղարաբաղցիների դեմ: Լ.Տ.Պ-ն փորձ արեց այդ դժգոհությունը դարձնել ատելություն ղարաբաղցիների նկատմամբ եւ իշխանությունների դեմ պայքարը ձեւակերպվեց որպես “ազգային ազատագրական պայքար”` հանելով ժողովրդի մի հատվածը մյուսի դեմ: Հետո սերմանվեց ատելություն` իրեն չմիացած թեկնածուների, քաղաքական կուսակցությունների, հասարակության ներկայացուցիչների նկատմամբ, նրանց որակելով դավաճաններ ու տականքներ: Մյուս կողմից` հասարակության համբերության բաժակը արդեն լցված էր երկրում տիրող անարդարություններից, անօրինականություններից: Ավելացան ընտրությունները` իրենց անընդունելի խախտումներով, ընտրակաշառքներով: Ստացանք շատերի կողմից կանխագուշակվող բախումը: Իսկ մի՞թե իշխանությունները չէին կարող կանխագուշել այն` կանխավ չթողնելով լարվածության այդպիսի կուտակում:

    Խեղճ երիտասարդներ, որոնք զոհ դարձան, իրենք էլ չհասկանալով թե ինչ են ուզում:

    Ազատության հրապարակում իրենց քարոզում էին, որ դա համաժողովրդական պայքար է արդարության համար: Բացատրելի չէ, թե ինչպես էին հանրահավաքների մասնակիցները համարում իրենց արդարության համար պայքարողներ, երբ բեմից Լ.Տ.-Պ-ն ուղղակի հայտարարում էր, որ ստացել է 65 տոկոս և հրապարակից պետք է գնա նախագահական նստավայր` ամեն գնով: Դա էր “շարժման” նպատակը:

    Ասում էին պայքար արդարության, ազատության համար, բայց շանտաժի ենթարկում ու վախեցնում իրենց կարծիքը ազատ արտահայտողներին, ողջունում Ջհանգիրյանին, որը 1995 թվականին ընտրակեղծիքների հիմնական իրականացնողն էր, գեներալ Մանվելին, որը Էջմիածնում հաստատել էր ռազմաֆեոդալական համակարգ:

   Այս ամենը ավելի նման էր հեղաշրջման և ոչ թե պայքարի` հանուն արդարության: Զարմանալի է, որ դրանով խաբվեցին ոչ միայն անփորձ երիտասարդները, այլ նաև իրենց լուրջ համարող մարդիկ: Ամոթ է:

   Դե հիմա հարց եմ տալիս. մի՞թե մարտի 1-ի դեպքերը անսպասելի էին:

   Այս անհանդուրժողականությունը տարավ ոչ միայն անմեղ 8 հոգու կյանք, նաև առաջին անգամ 1920 թվականի մայիսյան ապստամբությունից հետո պառակտեց մեր հասարակությունը` էապես թուլացնելով պետությունը: 

   Այդ թույնը, անընդհատ հնարովի ստերը, ատելությունը էապես վտանգեցին և շարունակում են վտանգել մեր պետության անվտանգությունը: Դրան պետք է վերջ դնել; Նախորդ 10 տարիների ընթացքում էլ այդ թույնը տարածվում էր փոքր դոզաներով իրեն ենթակա թերթերի միջոցով, որոնք սերմանում էին անհանդուրժողականություն ոչ միայն արդեն չսիրված իշխանությունների, պետական ինստիտուտների նկատմամբ, այլ նաև վարկաբեկում ընդդիմադիր բոլոր գործիչներին` տեղ բացելով ԼՏՊ-ի վերադարձի համար:

   Ինչ է պետք անել.

- իհարկե օրենքի առջև պետք է պատասխան տան մարտի 1-ի և 2-ի դեպքերի բոլոր մեղավորները` բացառելով ցանկացած բռնություն եւ հաշվեհարդար նրանց նկատմամբ:

- պետք է չեզոքացնել հասարակությունը թունավորող բևեռները, ապահովելով նաև իրական ազատ ու պատասխանատու լրատվամիջոցների գոյությունը:

- ստեղծելով հասարակության համաձայնություն` ազդել իշխանությունների վրա, որ նրանք դրսևորեն բարի կամք, իրականացնելու համար լայն համակարգային բարեփոխումներ` ճիշտ ճանապարհով առաջ տանելով երկիրը:

- իշխանություններն էլ դասեր պետք է քաղեն այս ողբերգությունից, որի պատասխանատվությունը կրում են նաև իրենք` իրենց վարած ներքին քաղաքականությամբ, քանի որ անարդարությունները, արդարացի դժգոհության կուտակումը միշտ այս կամ այն ձևով բերում է պայթյունի: Միայն ուժի վրա հենվելով` իշխանություն պահել անհնար է մեր ժամանակներում:

   Անհրաժեշտ է իշխանության նոր որակ, հասարակական համերաշխություն, գաղափարների ազատ մրցակցություն, օրինականություն: Միայն այդ դեպքում մենք կունենանք ժամանակակից պետություն, որը կապահովի յուրաքանչյուր քաղաքացու ազատությունը և պաշտպանվածությունը: Դրա համար պետք են նոր, գրագետ, ազնիվ ու հայրենասեր երիտասարդներ` համախմբված ազատության, ազգային արժեքների և համամարդկային գաղափարների շուրջ, որոնք կստեղծեն ժողովրդավարական համակարգ

                                                                           Վազգեն Մանուկյան

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 14
  • Создано
  • Последний ответ

Ցավում եմ, որ պ.Մանուկյանը իր հայտարարության մեջ չի դատապարտել ուժի կիրառումը ցուցարարների դեմ։ Ինչ նպատակներ էլ մարդիկ ունենան, ինչ կոճեր էլ անեն, թեկուզ ազգայնամոլական ու ֆաշիստական միևնույնն է դա չեր կարող պատճառ ու հիմք ծառայել ազատ ցույցեր կազմակերպելու իրավունքը ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼՈՒ համար։

Հիսաթափված եմ։ Թույլ է քննադատությունը իշխանության սանձազերծած ու հրահրած այս մարդասպանության վերաբերյալ։

Не про безцельность и неприемлемость политических взглядов ЛТП и его соратников надо было говорить, об этом и так понятно, что Манукян не лучшего мнения. Всему своё время.

Надо было в данной ситуации, САМУ сложившуюся ситуацию и проишедшее оценить и осудить ПОСТРОЖЕ тех, кто СИЛОЙ решил ограничить свободу и права армян на митинги, выражение своего мнения на площади Свобода и последующую БЕЗДАРНОСТЬ в деле урегулирования обострившейся ситуации.

Слабо, Вазген, слабо....

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Не слабо. А вот почему:

Вазген Манукян - оппозиция к существующей власти.

Левон Тер-Петросян - оппозиция к стране.

Чуешь разницу?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ցավում եմ, որ պ.Մանուկյանը իր հայտարարության մեջ չի դատապարտել ուժի կիրառումը ցուցարարների դեմ։ Ինչ նպատակներ էլ մարդիկ ունենան, ինչ կոճեր էլ անեն, թեկուզ ազգայնամոլական ու ֆաշիստական միևնույնն է դա չեր կարող պատճառ ու հիմք ծառայել ազատ ցույցեր կազմակերպելու իրավունքը ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼՈՒ համար։
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Եթե այստեղ անարխիա սկսվի ամենամեծ հավանականությամբ ռուսական զորքը կմտնի կարգ ու կանոն հաստատելու, ու կվերադառնանք 1925 թվի վիճակին

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Եթե այստեղ անարխիա սկսվի ամենամեծ հավանականությամբ ռուսական զորքը կմտնի կարգ ու կանոն հաստատելու, ու կվերադառնանք 1925 թվի վիճակին
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Վազգենի հետ ամեն բան պարզ է. շփվելով իր բարեկամների հետ ես այլ բան չէի էլ սպասում: Նույնիսկ Օպերայի առավատվոա դեպքերի դատապարտում չկա: Ինձ ավելի ծիծաղելի են թվում մարդիկ, ովքեր դեռ խոսում են պետության մասին այն բանից հետո երբ Հայոց Պետության հերևն անիծեցին իրենց իսկ ձեռքերով: Չկա այլեւս Հայ Պետություն: Այս վիճակում նա դատապարտված է: Ֆորումայի ուռա-պատրիոտները, կամ բորդելներ պահող "նժդեհականները" հո չեն պահելու մեր երկիրը թուրքից: Դուք արդեն բացել եք յանիչարների դուռը դեպի Հայաստան: Արժանապատվություն ու դուխ ունեցող մարդիկ, մեր ազգի պասիոնար հատվածը անկախ նրանից թե ում էր նա ձայնը տվել ընտրություններին վաղուց արդեն Հրապարակում էր: Դուք լքեցիք մեզ, երբ մեզ կրակում էին եւ այժմ էլ չունեք մեր նկատմամբ ոչ մի եղբայրական խոսք: Դեռ բարնբաջում եք ձեր հազար տարվա մաշված մտքերը: Բարբաջեք: Անկեռխղ ասած ես նույնիսկ ինչ որ տեղ ուրախ եմ, որ նախագահը, ձեր նախագահը Սերժի նման անճարն ա լինելու: Գալիք աղետի պատասխանատվությունը բոլորդ եք կիսլեու: Զարթիր Լաո երգելով ձեր եղբայրները քարերով կռվում էին հրազենով զինված ցեղի տականքի հետ, իսկ դուք այստեղ դեռ փիլիսփոայում եք, ազգային մտավորականություն կոչեցյալ անմիտներ: Ափսոս այս երկիրը, որ կարող էր իրոք հրաշքի երկիր դառնալ եւ դեռ կդառնա երբ դուք մինչեւ վերջ խմեք լեղու այն գավաթը, որ ինքներդ ձեզ պատրաստեցիք: Դուք բաց թողեցիք մեր սրենդի կյանքի ընթացքում Ազատ Անկախ եւ Միացյալ Հայաստան ունենալու շանսը: Դուք կստանանաք Հայաստան 1987-ի սահմաններով: Եվ ինչպես միշտ այդ ճակատագրական պահերին կթաքնվեք ձեր տաք բներում ու կփիլիսոփայեք ազգի ճակատագրից:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Դուք, որ ձեզ համարում եք հայրենասեր, կամ ուղղակի ազնիվ մարդ, ոնց եք հանդուրժում այս տիպի ստերը, օրինակ` "Ազատության հրապարակում գիշերը մնալու համար անձին վճարվել է 5-10 հազար դրամ, ապահովվել՝ սնունդով եւ խմիչքով: Ավելին՝ նրանց տրամադրվել են նաեւ մետաղյա ձողեր, բենզին՝ 20 լիտրանոց տարաների մեջ, ինչպես նաեւ դյուրավառ «կապույտ գույնի մի քիչ պինդ հեղուկ»՝ շշալցված: ", կամ այն, որ մենք զինված ենք եղել նռնակներով, կամ որ մեզ խմիչք է բաժանվել եւ այլն: Ոչ ոք չունի ձեզանից արժանապատվություն, եթե հանգիստ փիլիսոփայում է, երբ իր եղզբայրներին անկախ նրա քաղաքական հայացքներց զրպարտում են: Վերջապես երբ եղբայրնեին սպանում են: Ոնց եք դուք ինձ փողոցում տեսնելով բարեւելու, կամ նայելու աչքերիս, եթե հանդուրժում եք այս կարգի կեղծիք ձեր երկրում, այն անօրինականությունը, որ կատարվում է: Բայց սա էլ մի կողմ:

Ինպես եք դու պատկերացնում Պետության հետագա գոյությունը, ուր ամեն քայլափոխին կոպտերոն խախտվում է օրենքը: Դուք այդպես էլ չհասկացաք, որ հարցը վաղուց էլ կուսակցական չէ: Դուք չեք հասկանում, որ այսօր լքելով, դավաճանելով մեզ, դուք վաղը դատապարտում եք ձեզ նույնի: Երբ վաղը գան ձեր հետեւից իմացեք....: Չնայած ստում եմ, ձեր նման խաղաղ քաղքենիների հետեւից երբեք չեն գալիս: Դուք նույնիսկ եղեռնեերն ենք վերապրում ձեր տաքուկ տեղերում: Մնաք բարով: :)

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Грант . уровень ненависти в вашей речи просто зашкаливает . и я еще раз говорю себе - слава Богу,что на сей раз пронесло и вы не пришли к власти .

я конечно понимаю что вы так просто не сдадитесь . но я говорю еще и еще раз-время пусть нас всех рассудит!

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ցավդ տանեմ, ախր մի հատ մտածի էլի ինչ ես ասում նոր: Լուրջ եմ ասում, մի հատ փորձի դիմացինիդ հասկանալ նոր պիտակավորել: Նոեւյնիսկ պաշտոնական տվյալներով ընդդիմության կողմնակիցները այս երկրում հարյուր հազրներ են:Լ Պատկերացրու քանի ամիս նրանց չեն տալիս որէւ շանս իրենց կարծիքը արտահայտելու, բերա են փակում, միայն զրպարտում են: Հետո 10 օր խաղաղ ցույցի հետո լուսաբացին ջարդում են մի այլ ձեիւ ու ստեր են փչում: Հետո շրջապատում են ու սկսում են կրակել: Մարդիկ են մռենւոմ: Այս երկրի քաղաքացիներ անկախ նրանից թե ինչ քաղաքական հայացքի տեր են նրանք հայ են, Հայաստանի քաղաքացի, որոնց մեղքը նա է, որ նրանք այլ կարծիք ունեն: Ու էլի ոչ մի շանս մեզ չի տրվում գոնե մեր կարծիքն էլ արտահայտելու Հանրային կոչված հեռուսատեսոըւթյամբ: Մեզ կոչում են բոմժ, խելագար, թմրամոլ...: Մի հատ հասկացի էս վիճակը...: Քանի ամիս ատելություն են սրեմանում մեր նկատմամբ ու դու ասում ես ատելություն...: Մտածի, մենք քո հայրենակիցներն ենք, մենք իրավունք ունենք քո նման հավասար պայմաններով մեր կածիքը արտահայտել, թե ոչ: Եթե ոչ, էդ դեպքում ինչ ես ուզում մեզանից:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Inch ka chaskanalu? Uzum enq, vor zorbayutyamb voch voq ishkhanutyan chga.

1) Ov er gorum "Yes arden @ntrvats nakhagah em"?

2) Ov er generalnerin u vostikanutyan@ koch anum ir koghm@ antsnel?

3) Ov er paraktum banak@?

4) Ov er paraktum hasarakutyun@ - gharabaghtsineri, yerevantsineri, baqvetsineri yev ayln?

5) Ov er despannerin ir koghm@ tanum?

Orenqner@ verjin angam kardatsel eq?

Temayits durs lirikakakn sheghumner@ khosum en Dzer lezvi lav imatsutyan masin miayn. Voch avelin. Haskatseq i vercho, Robertn u Serj@, Vazgen Manukyan@, Levon@ yev mnatsatner@ miayn jamanakavor @ntrovi menegerner en. Haykakan petutyunn u banakn u vostikanutyun@ irants papu bostan@ chi, vor mi teknatsui koghmits myusi koghm@ antsni - inchin vor zgtum er LTPn.

Inch verbervum e anhandurjoghakanutyan@ yev voch demokratakan motestumnerin. Ete Levonn u Vanon linein - mek or el miting cheiq ani. Ruseren asats "Чья бы корова мычала..."

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Грант! во первых хочу сказать,что я ни на секунду не сомневаюсь в искренности ваших слов .в вашей обеспокоенности .

но .

я слышала речи с подиума на площади . там такое произносилось,что я просто диву давалась -как же их оттуда просто не арестовывают . я,как гражданка страны не хочу слышать слова оскорбления в адрес моего президента(причем это говорилось ДО выборов . не кочаряна-мартиросяна или киракосяна -а президента . это моральное преступление . там звучали грубые оскорбления и издевательства .

дальше -поведение вашего лидера - откровенно циничное,наплевательское .

уже с первых дней вы САМИ провоцировали власти на столкновение . вам нужна была кровь из той толпы,которая слепо верила вам .и не надо этого отрицать . это тоже прежде всего моральное преступление по отношению в своему собственному электорату .

грязная информационная война .слухи-слухи-слухи везде . народ в растерянности .

все это привело к тому -что народ дествительно стал забывать про тот колоссальный рывок в экономике,плоды которого только-только начинали собирать . как в книге гарсия маркеса -тотальный склероз . аллегория превратилась в реальность.

на кону грандиозные планы.инвестиции -во всех отрослях . я не просто так это говорю .не для красного словца .

вы же все это поставили под угрозу .

и посему -я считаю-что вы вели людей к бездне - весть негатив исходот от политики лтп,ашота манучаряна,никола пашиняна и многих-многих других .

и все таки я уважаю вашу озабоченность,поскольку думаю лично у вас искренние порывы . вся проблема в начальстве и его методах ).

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

c Карабасом- Барабасом надо бороться, но если эту борьбу возглавят кот Базило и лиса Алиса, не надо обвинять тех, кого это не воодушевит.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ну все курсе, что я как и остальные чел. как минимум 500 тыщ нахожусь в состоянии глубокого транса и гипноза , но надо таки сказать, что начиная с января месяца и по сей день Ваш "кот Базилио" ни разу не соврал.. как-то так вот получилось. И в итоге, опять оказался единственным мужиком из всех претендентов. Может и обидно, но это факт.

А вот молодые и честные Буратины все переметнулись по портфелям, кто как и куда смог.

надо полагать сарказм с коим Вы можете себе позволить говорить о ситуевине исходит из дальних мест?.. Честно говоря, я Вас понимаю и очень завидую.

если ошибаюсь - пардон.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...